Պատմութիւն
()
About this ebook
Related to Պատմութիւն
Related ebooks
Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի Rating: 4 out of 5 stars4/5Տաղեր Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատմութիւն Հայոց Rating: 0 out of 5 stars0 ratingsՕգուտ Բժշկութեան Rating: 5 out of 5 stars5/5Մատեան Ողբերգութեան Rating: 0 out of 5 stars0 ratingsՆրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsԵղծ աղանդոց Եզնիկ Կողբացիոյ Rating: 0 out of 5 stars0 ratingsՀեթանոսական երգեր Rating: 5 out of 5 stars5/5Արեւի բնակավայրը Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատմութիւն Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 5 out of 5 stars5/5Հուզանք ու զանգ Rating: 0 out of 5 stars0 ratingsՃանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ... Rating: 5 out of 5 stars5/5Թորոս Լեւոնի Rating: 5 out of 5 stars5/5Թղթեր Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsՀին աստվածներ Rating: 0 out of 5 stars0 ratingsՍալբի Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ Rating: 0 out of 5 stars0 ratingsMovses Khorenatsi. History of Armenia/Մովսես Խորենացի: Հայոց Պատմություն Rating: 5 out of 5 stars5/5Օդեսյան պատմվածքներ Rating: 0 out of 5 stars0 ratingsՍիրոյ եւ Արկածի Տղաքը Rating: 5 out of 5 stars5/5Mushegh Ishxan. Poems/Մուշեղ Իշխան. Բանաստեղծութիւններ: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsՎերք Հայաստանի Rating: 0 out of 5 stars0 ratingsԱմբոխները խելագարված Rating: 0 out of 5 stars0 ratingsԳրչի հանաքներ Rating: 5 out of 5 stars5/5Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն Rating: 0 out of 5 stars0 ratingsԱյինկա Rating: 5 out of 5 stars5/5
Reviews for Պատմութիւն
0 ratings0 reviews
Book preview
Պատմութիւն - Շիրակացի, Անանիա
[1]
Մովսէսի Խորենացւոյ եւ Անդրեասի։ Ադամ նախաստեղծ. սա կեցեալ ամս երկերիւր եւ երեսուն՝ ծնանի զՍէթ։ Եւ եկեաց ամս եւթն հարեւր, մինչեւ ի հարեւր երեսուն եւ հինգ ամն Մաղաղայեղի։ Սէթ կեցեալ ամս երկերիւր եւ հինգ՝ ծնանի զԵնովս. եւ եկեաց ամս ՉԷ, մինչեւ ի քսան ամն Ենովքայ։ Սորա երկուքն յարձանագրութեանցն՝ ընդդէմ երկուց հանդերձելոցն, որպէս ասէ Յովսեպոս, թեպէտ եւ ուրն անյայտ է։
Ենովս, որ առաջին յուսացաւ կոչել զԱստուած։ Եւ ընդէ՞ր արդեւք այս, եւ կամ վասն որո՞յ պատճառանաց նախն է ասացեալ կոչելոյն զԱստուած, կամ ո՞րպէս կոչելն իմանի։ Քանզի Ադամ ճշմարտութեամբ աստուածաստեղծն. եւ սա ի բերանոյ Աստուծոյ առեալ ասի պատուէր. այղ եւ յանցուցեալ եւ ի թաքստեան եղեալ, զՈ՛ւր եսն յԱստուծոյ՝ եւ ոչ յայղ ումեքէ հարցանի։ Սապէս եւ զվճիռ վարկին ի նմին բերանոյ լսէ. իսկ յետոյ եւ Աբէղ մերձաւոր եւ ծանաւթ Աստուծոյ լիալ՝ պատարագս մատուցանէ, եւ ընկալեալ լինի։
Արդ՝ սոցա այսպէս ընդունելութեան եւ ծանաւթութեան Աստուծոյ լինել, է՞ր աղագաւ առաջին սա ասի կոչել զԱստուած, եւ այս յուսով։ Այղ զայղսն վասն սորա ի տեսութեանց՝ ի հրաւիրեալսն մեր յուղարկեսցուք տեղի. իսկ որ առձեռնպատրաստն է, ասասցուք։ Քանզի ի պատուիրանազանցութեան գտեալ առաջինն ի մարդկանէ՝ ի դրախտէն եւ յԱստուծոյ՝ չարութեան աղագաւ, որպէս ասացեալ է, գտանի արտասահմանեալ։ Զկնի եւ ընտանեգոյնն Աստուծոյ՝ յորդւոցն Ադամայ՝ ի հարազատէն իւրմէ սպանանի յեղբաւրէ։ Յետ որոյ՝ ոչ բանիւ ինչ աստուածայնւոյ, եւ ոչ յայտնութեան ինչ իրիք եղելոյ, ի տարակուսանս եւ յանյուսութեան ազգ մարդկան համարեալ լինի. այղ եւ ինքնահաճոյ արդարեւ գործս. յորոց միջի սա քաջայոյս եղեալ՝ ուղղութեամբ հանդերձ՝ կոչէ զԱստուած։ Իսկ կոչելդ կրկնակի իմանի. կամ անուանել որպէս զմոռացեալ, կամ յաւգնականութիւն կարդալ։
Արդ՝ անուանել որպէս զմոռացեալ՝ ոչ է ի դէպ. զի ոչ բազմութիւն ամաց ընդ մէջ, որ ի մոռացումն նոցա զԱստուածդ ածէր անունն, եւ կամ զնոյն իւքն որոյ անունն. եւ ոչ դարձեալ մահու եւ թողման դեռ եւս յԱստուծոյ ստեղծեալն հասեալ է։ Ապա ուրեմն յաւգնականութիւն կոչէ սա զԱստուած։
Ժա կեցեալ ամս ՃՂ, ծնանի զԿայինան։ Եւ եկեաց ամս ՉԺԵ, մինչեւ ի ԺԳ ամն Մաթուսաղայի։
Կայինան կեցեալ ամս ՃՀ, ծնանի զՄաղաղաել. եւ եկեաց ամս ՉԽ, մինչեւ ՁԱ ամն Ղամեքայ։
Մաղաղայել կոցեալ ամս ՃԿԵ, ծնանի զՅարեդ. եւ եկեաց ամս ՉԼ, մինչեւ ԽԸ, ամն Նոյի։
Յարեգ կեցեալ ամս ՃԿԲ, ծնանի զԵնովք. եւ եկեաց ամս Պ, մինչեւ ՄՁ ամն Նոյի։
Ենովք կեցեալ ամս ՃԿԵ, ծնանի զՄաթուսաղայ։ Եւ եկեաց ամս Մ մինչեւ ԼԳ ամն Ղամեքայ։ Եւ հաճոյ եղեալ Աստուծոյ փոխի։ Սա յետ ծնանելոյ զՄաթուսաղայ ամաց Մ՝ արժանի եւ հաճոյ վարս ստացեալ, որպէս գիտէ որ հաճեցաւն, փոխեալ ի միջոյ ամպարշտաց, զորոյ զպատճառսն յետոյ հատուսցուք։ Մաթուսաղայ կեցեալ ամս ՃԿԷ, ծնանի զՂամեք. եւ եկեաց ամս ՊԲ, մինչեւ Ո ամն Նոյի. եւ անդէն իսկ առ ջրհեղեղաւն վախճանեցաւ։
Ղամեք կեցեալ ամս ՃՁԸ, ծնաւ որդի եւ անուանեաց զանուն նորայ Նոյ։ Եւ եկեաց ամս ՇԼԷ, մինչեւ ի ՇՂԵ ամն Նոյի. եւ մեռաւ չորիւք ամաւք յառաջ քան զՄաթուսաղայ հայր իւր։
Վասն Նոյի։ Եւ ընդէ՞ր արդեւք զսա միայն որդւոյդ անուամբ յորջորջեաց, իսկ վասն այղոցն ամենեցուն պարզաբար ասաց՝ թէ ծնան. զորմէ ընդդէմ իմն մարգարէանայ հայրն։ Սա, ասէ, հանգուսցէ զմեզ ի գործոց եւ ի տրտմութենէ ձեռաց եւ յերկրէ՝ զոր անէծ տէր Աստուած. որ եղեւ ոչ հանգիստ, այղ ջնջումն՝ որ ինչ միանգամ ի վերայ երկրի։ Ինձ թուի, հանգուցանելն՝ դադարեցուցանել. իսկ դադարեցուցանելն զամպարշտութիւնս եւ զչարիս՝ սատակմամբ մարդկան երկրագործաց դարուն երկրորդի։ Քանզի գեղեցկաբար ասաց, թե ի գործոց մերոց, որ է յանաւրէնութեանց. եւ ի տրտմութենէ ձեռաց՝ որովք կատարեմք զպղծութիւնս։ Բայց այդարեւ հանգչին ըստ այսմ մարգարէութեան ոչ ամենեքեան, այղ կատարեալքն յառաքինութեան ոգիք. յորժամ չարիք՝ իբրեւ հեղեղաւ ջնջեալք մաքրին, իբր առ Նոյիւ մոլեալքն ի չարիս։ Իսկ որդւոյդ անուամբ՝ մեծարեաց զնա Գիր, իբրեւ զյայտնի եւ զնշանաւոր, եւ զարժանի ժառանգ հայրենականացն ժառանգութեան։
Անդրէասի։ Նոյ եղեալ ամաց հինգ հարեւր՝ ծնաւ երիս որդիս՝ զՍէմ, զՔամ, եւ զՅաբեթ. եւ յետ հարեւր ամի ծննդեանն Սեմայ՝ եկն ջրհեղեղն յամի վեցհարեւրորդի կենացն Նոյի, եւ կալաւ զերկիր ամ մի։ Եւ առնին յԱդամայ մինչեւ ի ջրհեղեղն ազգք տասն, ամք ՍԽԲ։
Եւ եկեաց Նոյ յետ ջրհեղեղին ամս ՅԾ, մինչեւ Ձ ամն Եբերայ։ Եւ այս են ծնունդք Սէմայ։ Սէմ էր ամաց ՃԲ, ծնաւ զԱրփաքսադ յերկրորդում ամին յետ ջրհեղեղին. եւ եկեաց ամս Շ, մինչեւ ի Ճ եւ ի Ա ամն Փաղոկայ։
Արփաքսադ եղեալ ամաց ՃԼԷ՝ ծնանի զԿայինան. եւ եկեաց Կայինան ամս ՅԼ, մինչեւ Սաղայ։ Սաղայ եղեալ ամաց ՃԼ, ծնաւ զԵբեր. եւ եկեաց ամս ՆԶ, մինչեւ յեւթներորդ ամն Սերուքայ։
Եբեր եղեալ ամաց ՃԼԴ, ծնաւ զՓաղեգ. եւ եկեաց առ նովաւ ամս ՆԼԳ, մինչեւ ԼԸ ամն Նաքովրայ։ Առ սովաւ ասի լինել բաժանումն լեզուացն, վասն զի եւ Փաղեգ՝ ըստ եբրայեցւոց բարբառոյն՝ բաժանումն կոչի։ Եւ առնին ի ջրհեղեղէն մինչեւ զՓաղեգ ազգք հինգ, ամք ՇԻԵ։ Եւ յԱդամայ՝ ազգք հնգետասան, ամք ՍՉԿԷ։
Բաժինք երկրի յերից որդւոցն Նոյի, յետ ջրհեղեղին, Սէմայ, Քամայ, եւ Յափեթի, եւ բաժինք ազգաց նոցա։ Եւ առնին սահմանք նոցա, Սէմայ անդրանկանն Նոյի՝ ի Պարսից եւ ի Բակտրիոնէ մինչեւ ի Հնդիկս. եւ ձգին մինչեւ յՌինիկորոն։