Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ
Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ
Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ
Ebook48 pages24 minutes

Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

«Ընկ. Բ. Փանջունի» վեպը քաղաքական սատիրայի գլուխգործոց է, որի մասին Օտյանն ասել է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»։ Փանջունու օրինակով նա անխնա ծաղրում ու ծանակում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով «հեղափոխական» են, «ազգային հերոս», մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար՝ դառնալով հասարակական չարիք։
LanguageՀայերեն լեզու
PublisherAegitas
Release dateOct 11, 2015
ISBN9781772467994
Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ

Related to Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ

Related ebooks

Reviews for Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ - Օտյան, Երվանդ

    ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ. ՆԵՐԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՂ

    Զինադադարեն[1] հետո երբ Պոլիս վերադարձա՝ շատեր ինձ կը հարցնեին.

    — Տարագրության մեջ հանդիպեցա՞ր ընկեր Փանջունիին որ ապրիլ 11-ի աքսորյալներու մեջ կը գտնվեր։

    — Այո՛,— կը պատասխանեի,— հրաշքով ջարդվելե ազատած էր և գրեթե երկու տարի միասին անցուցինք Թարսուսեն[2] մինչև էլ Պուսերա[3]։

    — Բայց մինչև հիմա իր մասին բան մը չգրեցիր։

    — Որովհետև «չև է հասյալ ժամանակ», կը պատասխանեի խորհրդավոր կերպով։

    Երբ «ժամանակ» օրաթերթին մեջ սկսա գրել աքսորականի հիշատակներս, ընթերցողները սրտատրոփ կը սպասեին որ ընկեր Փանջունիի մասին երկարորեն պիտի խոսեի։

    Եվ ո՛չ իսկ անունը տվի։ Հուսախաբությունը մեծ եղավ, սակայն ուրիշ կերպ չէի կրնար վարվիլ;

    Ծանոթ հերոսին հազարավոր համակիրները և նույնիսկ հիացողները անոր Վասպուրականի գործունեութենեն հետո բան մը չէին գիտեր իր մասին ու ասիկա հոգեկան տանջանք մը եղած էր ամենուն։

    Անցած տարի երբ Պոլիսեն մեկնելով եկա Պուքրեշ[4], հոս ալ ամենքը զիս կը հալածեին ըսելով.

    — Ընկեր Փանջունիին մասին գրե՛ մեզի։

    — Չեմ կարող,— կը պատասխանեի։

    Ինչո՞ւ Փանջունիի մասին լուռ մնալու այս համառությունս։

    Բացատրեմ։

    Այո՛, իրա՛վ է որ, տարագրությանս մեջ, մեր ծանոթ հերոսին առաջին անգամ հանդիպած էի Թարսուսի վրաններուն տակ, իրա՛վ է որ միասին գացած էինք Օսմանիե, Հալեպ, Համա. իրա՛վ է որ միասին իսլամացած էինք, իրա՛վ է որ Համայեն կրկին աքսորված էինք Հալեպ, Տեր Զոր և Էլ Պուսերա, իրա՛վ է որ իր մասին պատմելիք հետաքրքրական դրվագներ շատ կային, բայց չէի կրնար բերանս բանալ կամ գրիչս շարժել...

    Հազիվ թե ամիսե մը ի վեր Էլ Պուսերա կը գտնվեինք, իրիկուն մը ընկեր Փանջունի եկավ զիս գտավ և ըսավ.

    — Գնանք պտույտ մը ընել, կամուրջեն անդին, դեպի դաշտերը։

    — Գնանք,— պատասխանեցի,— բայց ի՞նչ կը նշանակե այդ կերպարանափոխությունը։

    Արդարև ընկեր Փանջունի կատարյալ շավի[5] արաբի մը մորթին մեջ մտած էր։ Գլուխը աղտոտ լաթ մը կապած, վրան ուղտի մորթե անթև վերարկու մը առած, ոտքերը բոբիկ, ձեոքը կարճ ճոկան մը որուն մեկ ծայրը խնձորի մեծությամբ գնդակ մը կար կուպրով կարծրացած... Շավիներու սովորական զենքը։

    — Գնա՛նք և ճամբան կը բացատրեմ ամեն բան, ըսավ մեր հերոսը։

    Մռայլ և խորհրդավոր դեմք մը ուներ և չուզեցի իմ հարցումներովս զինք սրտնեղել։

    Ճամբա ելանք լուռ ու մունջ, անցանք Խապուրի վրա ձգված քարաշեն փոքր կամուրջեն, դաշտին մեջ քալեցինք կես ժամու

    Enjoying the preview?
    Page 1 of 1