Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչպես հիմնել եկեղեցիներ
Ինչպես հիմնել եկեղեցիներ
Ինչպես հիմնել եկեղեցիներ
Ebook259 pages2 hours

Ինչպես հիմնել եկեղեցիներ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 26, 2018
ISBN9781641352130
Ինչպես հիմնել եկեղեցիներ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչպես հիմնել եկեղեցիներ

Related ebooks

Reviews for Ինչպես հիմնել եկեղեցիներ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչպես հիմնել եկեղեցիներ - Dag Heward-Mills

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Եկեղեցու ընդլայնում

    Եկեղեցիներ հիմնողների մտածելակերպը

    Եկեղեցիներ հիմնողների գործերը

    Եկեղեցի հիմնելն ու Երուսաղեմի եկեղեցին

    Եկեղեցի հիմնելն ու Անտիոքի եկեղեցին

    Քարոզելը, ուսուցանելն ու եկեղեցի հիմնելը

    Ինչո՞ւ է քարոզելը զորավոր

    Ինչո՞ւ է ուսուցումը զորավոր

    Եկեղեցիների հիմնադրումն ու համատեղված ծառայությունը

    Ե՞րբ և ինչպե՞ս անցնել համատեղված ծառայության

    Անպտղությունն ու եկեղեցի հիմնելը

    Ինչպե՞ս ախտորոշել անպտղությունը

    Ինչպե՞ս պայքարել անպտղության տարբեր տեսակների դեմ

    Բարեխոսություն՝ ելք անպտղությունից

    Ուխտերն ու եկեղեցիների հիմնադրումը

    Ռեբեկայի օծությունը

    Զոհաբերելն ու եկեղեցիների հիմնադրումը

    Հնազանդությունն ու եկեղեցիների հիմնադրումը

    Եկեղեցիների հիմնադրումն ու քահանայական ծառայությունը

    Ինչպե՞ս հիմնել եկեղեցի

    Եկեղեցիների ցանցի հիմնադրումը

    Գլուխ 1

    Եկեղեցու ընդլայնում

    Առաջընթաց

    Երբեմն մեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք եկեղեցին իսկապես առաջընթաց է ապրում, թե՞ ոչ: Եկեղեցին բազմաթիվ գործունեություններ է ծավալում և բազմաթիվ ծրագրեր իրականացնում: Բայց արդյո՞ք Աստծո թագավորությունն իսկապես առաջ է ընթանում, թե՞ տեղում շրջանաձև պտույտներ է կատարում:

    Երբեմն տեսնում ես, թե ինչպես են մեծ քաղաքներում նոր եկեղեցիներ հայտնվում: Այդ եկեղեցիները հաճախ դառնում են ամբողջ քաղաքի խոսակցության թեման, և թվում է, թե Աստված ինչ-որ նոր բան է անում: Բոլորը գնում են եկեղեցի, թվում է, թե բոլորին դուր է գալիս այդ նոր բանը: Սակայն, այդ շարժումներին ուղղված ավելի ուշադիր հայացքը հաճախ բացահայտում է, որ նոր եկեղեցական համայնքները կազմված են մարդկանցից, որոնք պարզապես տեղափոխվել են մերձակա մեկ այլ եկեղեցուց:

    Աստծո թագավորությունը լի է մարմնավոր քրիստոնյաներով, որոնք միշտ ինչ-որ նոր ու հետաքրքրիր բան են փնտրում: Հովիվներից շատերը ոգևորվում են, որովհետև կարծում են, թե իրենց եկեղեցիներն աճում են և արթնություն ապրում: Իրականում, Աստծո թագավորության ընդհանուր աճը փոքր է: Մարդիկ պարզապես եկեղեցուց եկեղեցի են տեղափոխվում: Իրականում Աստծո թագավորությանն առաջընթաց է հարկավոր:

    Տարիներ առաջ եվրոպացիները միսիոներներ ուղարկեցին դեպի Աֆրիկա և Ասիա: Զոհաբերության այս քայլի շնորհիվ ամբողջական ազգեր քրիստոնյա դարձան: Նախկինում հեթանոս մարդիկ դարձան Քրիստոսի հետևորդներ: Ինքներս մեզ չխաբելով՝ փաստենք, որ այսօր աշխարհում շատ ավելի մարդ կա: Կան նաև շատերը, որոնք չունեն արդյունավետ եկեղեցի կամ հովիվ: Դեպի ոչ-քրիստոնյա տարածքներ եկեղեցու իրական առաջընթացի կարիքն այսօր նույնիսկ ավելի մեծ է:

    Երբ եվրոպացիները երկու հարյուր տարի առաջ միսիոներներ ուղարկեցին, աշխարհում կար ընդամենը մեկ միլիարդ մարդ: 2004թ. տվյալներով աշխարհի բնակչության թիվը 6.1 միլիարդ մարդ էր: Աշխարհիկ կյանքում մարդիկ միշտ գանգատվում են բնակչությանը բաժին հասնող բժիշկների թվից:

    Որևէ մեկը գանգատվո՞ւմ է բնակչությանը բաժին հասնող հովիվների թվից: Այսօր ապրող միլիոնավոր մարդկանց համեմատ քանի՞ ավետարանիչ կա:

    Ինչպես առաջընթաց ունենալ թագավորության մեջ

    Աստծո թագավորությունն իրական առաջընթաց կապրի, երբ մենք հետևենք Քրիստոսի ցուցումներին: Հիսուսի վերջին հրահանգն էր գնալ աշխարհ և աշակերտներ պատրաստել:

    Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց և ասաց. Ամեն իշխանությունն ինձ տրվեց երկնքում և երկրումս. ՈՒՐԵՄՆ ԳՆԱՑԵՔ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԸ ԱՇԱԿԵՐՏԵՑԵՔ, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով. Նրանց սովորեցնելով, որ ամեն, ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն. Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Ամեն։

    Մատթեոս 28.19-20

    Այս Խոսքում Հիսուս մեզ բոլորիս պատվիրում է մարդկանց սովորեցնել «Աստծո Խոսքը»: Մարդկանց սովորեցնելու այլ ձև չկա, բացի նրանց կանոնավոր կերպով մեկ վայրում հավաքելը:

    Իրականում ի՞նչ է եկեղեցին

    Ուսուցման նպատակով մեկ վայրում քրիստոնյաների կանոնավոր հավաքվելը կոչվում է «եկեղեցի»: Այլ կերպ ասած՝ մեր Տերը մեզ պատվիրում էր գնալ աշխարհ և մարդկանց կանոնավոր կերպով ժողովի կանչել՝ Խոսքը նրանց սովորեցնելու նպատակով: Աստված մասնակցում է ուսուցանվող մարդկանց ժողովների ստեղծմանը: Աստված Իր Հոգով բարձրացնում է մարդկանց, որոնք կգնան աշխարհի բոլոր ծայրերը, որպեսզի մարդկանց ժողովեն՝ նրանց կանոնավոր կերպով Իր խոսքն ուսուցանելու համար:

    Որքան շատ լինեն հավաքներն ու խմբերը, այնքան ավելի կիրականացվի Մեծ հանձնարարականը: Որքան շատ խմբեր ուսուցանվեն, այնքան ավելի արդյունավետ կիրագործվի Մեծ հանձնարարականը: Այդ խմբերն այն եկեղեցիներն են, որ հիմնադրում են Տիրոջ հնազանդ ծառաները:

    Մենք սիրում ենք տպավորել մարդկանց

    Ցավոք, հովիվներից շատերը չեն կարողանում արդյունավետ կերպով կատարել Մեծ հանձնարարականը, որովհետև նրանք չափազանց շատ են մտահոգվում, թե ի՛նչ կմտածեն մարդիկ: Մենք ուզում ենք մեծ ու տպավորիչ հավաքույթ անցկացնել, որ բոլո՜րը տեսնեն: Ուզում ենք, որ մարդիկ մտածեն, թե մենք մեծ ենք: Ի վերջո, որքան շատ լինեն համայնքի մարդիկ, այնքան կարևոր կթվա հովիվը:

    ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ մեջ է թագավորի պատիվը (հավանությունն ու հաստատումը)…

    Առակաց 14.28  

    Անհրաժեշտ է սկսել կազմակերպել մարդկանց շատ ժողովներ բոլոր հնարավոր վայրերում, որպեսզի կատարվի Մեծ հանձնարարականը: Աշխարհի ընդարձակությունն ու մարդկանց տեղաբաշխումը պահանջում են, որպեսզի հովիվներն ու մարդիկ տեղափոխվեն մեկ համայնքի եկեղեցուց դեպի տարբեր վայրերում գտնվող բազմաթիվ ժողովներ: Եթե մենք իսկապես լուրջ ենք վերաբերում մեր Տիրոջը հնազանդվելուն, ապա այլ տարբերակ չունենք, եթե ոչ ասվածին հնազանդվելը:

    Պետք է պատրաստել առաջնորդներ: Պետք է պատրաստել հովիվներ: Պետք է պատրաստել մշակներ: Եկեղեցու «գերաստղի» մտածելակերպը պետք է մի կողմ դրվի: Այս գերաստղի մտածելակերպը մեզ ստիպում է ունենալ մեկ մեծ հովիվ, որին բոլորն ընդունում են ու գովաբանում:

    Մենք հաճախ խաբվում ենք այն մտքով, թե ամենամեծ համայնքն ունեցող հովիվն ամենամեծը կլինի երկնքի արքայության մեջ: Դա այդպես չէ: Երկնքի արքայության մեջ ամենամեծը կլինի ամենահամեստ ու երեխայի նման պարզ հովիվը:

    Այն ժամին աշակերտները Հիսուսի մոտ եկան և ասացին. Ո՞Վ Է ՄԵԾ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ Եվ Հիսուսն իր մոտ մի երեխա կանչելով՝ նրան կանգնեցրեց նրանց մեջտեղը. Եվ ասաց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե դարձ չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը։ Արդ, ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնի, ՆԱ Է ՄԵԾ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ։

    Մատթեոս 18.1-4

    Հիսուս շատ հստակ ասաց, թե ով է մեծ լինելու երկնքի արքայության մեջ: Ոչ ոք չի կարող ձեր համեստությունը որոշել՝ ձեր համայնքի չափերից ելնելով: Իրականում, հավանական է, որ փոքր համայնքների հովիվները ավելի խոնարհ են (և ուրեմն, ավելի մեծ երկնքի արքայության մեջ), քան մեծ համայնքների հովիվները:

    Ավելի շատ համայնքներ, ավելի շատ եկեղեցիներ և ավելի շատ պտուղ մեր Տիրոջ համար՝ ահա այն ամենը, ինչ մեզ հարկավոր է: Հիմնադրե՛նք եկեղեցիներ: «Եկեղեցի ամեն դռան մոտ և ամեն լեզվով»՝ սա պետք է լինի Աստծո յուրաքանչյուր ճշմարիտ ծառայի նպատակը: Ամեն մի սյան և ամեն մի ծառի տակ հավաքվելը առաջընթաց կբերի արքայությանը:

    Դադարեցնե՛նք մարդկանց տպավորել փորձերը: Դադարեցնե՛նք մեր ծառայությունները ըստ մեր համայնքների մեծության գնահատելը: Ժողովներ կազմակերպե՛նք: Սիրելի՛ եկեղեցու առաջնորդներ, փառք մի՛ փնտրեք մարդկանց կողմից, այլ փափագե՛ք Աստծո փառքը (հավանությունն ու հաստատումը): 

    Ինչպե՞ս կարող եք դուք հավատալ, որ իրարից եք փառք առնում, և այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում։

    Հովհաննես 5.44

    Արդյո՞ք ավետարանչությունը կատարում է Մեծ հանձնարարականը

    Լավ է, երբ ավետարանչություն և արշավներ են իրականացվում, բայց դրանք այս ուսուցման ելակետն են միայն: Ավետարանիչները պետք է առաջ շարժվեն: Բայց արդյո՞ք նրանք իսկապես կատարում են Մեծ հանձնարարականը: Ե՛վ այո, և՛ ոչ: Այո, որովհետև նրանք գործընթացի սկիզբն են ապահովում, և ոչ, որովհետև առանց ուսուցման, որը ձեռք է բերվում եկեղեցիներ հաստատելով, Մեծ հանձնարարականը չի կարող իսկապես իրագործվել:

    Պարզ ասած՝ ՄԵԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ: Եկեղեցիները մարդկանց ժողովներն են, որոնց հետագայում ուսուցանվում է Խոսքը:

    Եկեղեցիներ հիմնեք կուսական վայրերում

    Նախ և առաջ, եկեղեցիները պետք է հիմնադրվեն այնտեղ, որտեղ Տերն է մեզ առաջնորդում: Եկեղեցիները պետք է հիմնադրվեն քաղաքներում և գյուղերում:

    Ես գտնում եմ, որ հարկավոր է եկեղեցիներ հիմնադրել կուսական վայրերում: Մեզնից շատերը իրենց ուշադրությունն ուղղում են այն տարածքներին, որտեղ արդեն ամեն ինչ գործում է: Բայց ասում եմ ձեզ, որ կան շատ չբացահայտված վայրեր, որտեղ Աստված կանչել է մեզ: Աստծո արքայության համար հոգիներ շահելու և եկեղեցիներ հիմնելու բուռն ցանկությունն ու նվիրվածությունը պետք է վերադառնան եկեղեցի, և մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք այդ զոհողությունը:

    Հովիվները պետք է մտահոգվեն, որ իսլամը Աֆրիկայում և աշխարհում մեծ տարածքներ է նվաճում, մինչ եկեղեցին անտարբեր նայում է: Մուսուլմանները զոհաբերող են և չեն դժվարանում գնալ շատ երկրների նույնիսկ ամենահեռավոր քաղաքներն ու գյուղերը:

    Մինչդեռ քրիստոնյաները, որոնց պատվիրվել է գնալ աշխարհի ամենահեռավոր մասերը, նստած են ամենամոտ ու հարմարավետ քաղաքներում:

    Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ և ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄՈՏ, ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏ և ԱՄԵՆԱԲԱՐԳԱՎԱՃ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԵՋ։ (Ո՞ր Աստվածաշնչից է սա)

    Եվ վերջապես, որդյակս, նրանցով լուսավորվիր. Շատ գրքեր շինելը ծայր չունի:

    Գլուխ 2

    Եկեղեցիներ հիմնողների մտածելակերպը

    Ձեր ամեն մեկը թող այն մտածի…

    Փիլիպպեցիս 2.5

    Քրիստոսն ուներ Իր մտածելակերպը, որով Նա գործում էր: Այս խոսքը մեզ սովորեցնում է մտածել այնպես, ինչպես Քրիստոսն էր մտածում: Հենց սա է նշանակում «Ձեր ամեն մեկը թող այն մտածի…» խոսքերը:

    Դուք կկարողանաք կատարել Աստծո կամքը միայն այն ժամանակ, երբ ձեր միտքն սկսի աշխատել առանձնահատուկ ձևով:

    Ես գրում եմ այն մասին, թե ինչպես պետք է աշխատի ձեր միտքը, եթե դուք եկեղեցի հիմնող եք պատրաստվում դառնալ: Առանց այս հիմքի ոչ ոք չի կարողանա քայլ առաջ կատարել եկեղեցի հիմնելու դժվարին գործում:

    Ստորև ներկայացված գլուխները ձեզ հիմնավոր կերպով կսովորեցնեն եկեղեցի հիմնելու վարդապետության կարևորությունը: Դուք հուշումներ կստանաք և ձեր ծառայությունը կընդգրկվի եկեղեցիներ հիմնելու նորագույն մեծ առաքելական շարժման մեջ:

    1. Հիշեք, որ Աստված վերահսկում է ձեր գործերը

    Սիրելի՛ ընկերներ, երկրի վրա ձեր գործերը ծածուկ չեն: Աստված ձեզնից պատասխան է պահանջելու այն ամենի վերաբերյալ, ինչ Նա տվել է ձեզ: Նա ձեզ հարցնելու է, թե ինչ եք արել Իր պարգևների հետ: Աստված պահանջելու է ձեզնից այն բաները, որ Նա է տվել ձեզ: Նա հարցուփորձ է անելու ձեր գործերի վերաբերյալ:

    Հետաքրքրական է, որ յոթ եկեղեցիներին ուղղված յոթ նամակներում մեկ արտահայտություն կրկնվում էր նորից ու նորից՝ գիտեմ ձեր գործերը: Ինչ էլ դրանք լինեն, յուրաքանչյուր եկեղեցու համար կարևոր պետք է լինի այդ գործերը լիովին ու պատշաճ կատարելը: Ուշադրություն դարձրեք այս խոսքերին.

    ԳԻՏԵՄ ՔՈ ԳՈՐԾԵՐԸ և քո աշխատությունը և քո համբերությունը. Եվ որ չարերին չես կարողանում համբերել, և փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում, և չեն, և գտար, որ սուտ են։

    Հայտնություն 2.2

    ԳԻՏԵՄ ՔՈ ԳՈՐԾԵՐԸ և նեղությունը և աղքատությունը. բայց դու հարուստ ես. Եվ գիտեմ նրանց հայհոյանքը որ ասում են, թե իրենք Հրեա են և չեն, այլ սատանայի ժողովք են։

    Հայտնություն 2.9

    ԳԻՏԵՄ ՔՈ ԳՈՐԾԵՐԸ, և թե՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. Եվ իմ անունը պահում ես, և իմ հավատքը չուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ. Ուր որ սատանան է բնակվում։

    Հայտնություն 2.13

    ԳԻՏԵՄ ՔՈ ԳՈՐԾԵՐԸ, և սերը, և քո ծառայությունը, և հավատքը, և քո համբերությունը, և քո գործերը, և որ վերջիններն ավելի են, քան թե առաջինը։

    Հայտնություն 2.19

    Եվ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստծո յոթը Հոգիները և յոթ աստղեր ունեցողը. ԳԻՏԵՄ ՔՈ ԳՈՐԾԵՐԸ, որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։

    Հայտնություն 3.1

    ԳԻՏԵՄ ՔՈ ԳՈՐԾԵՐԸ. ահա քո առաջ մի բացված դուռ դրի, և նրան ոչ ոք կարող չէ փակել, որովհետև քիչ զորություն ունես, և իմ խոսքը պահեցիր, և իմ անունը չուրացար։

    Հայտնություն 3.8

    Աստված չասաց. «Ես գիտեմ քո տներն ու ավտոմեքենաները»: Նա չասաց. «Ես գիտեմ քո «Մերսեդես-Բենցը»-ը»: Նա ասաց. «Ես գիտեմ քո գործերը»: Նա չասաց. «Ես գիտեմ քո գիտական աստիճանները»: Նա չասաց. «Ես գիտեմ քո ծնողներին»: Նա ասաց. «Ես գիտեմ քո գործերը»:

    2. Եկեղեցի հիմնելը ողջ ընթացքում Աստծո հետ լինելու բանալին է:

    Որովհետև ով որ կամենա իր անձն ապրեցնել՝ կկորցնի նրան. Եվ ով որ իր անձն ինձ համար ավետարանի համար կորցնի, նա կապրեցնի նրան։

    Մարկոս 8.35

    1985թ. ես որոշում կայացրի կյանքի ճանապարհն անցնել Աստծո հետ: Ես դեռ նոր էի մի շատ դժվար քննություն հանձնել բժշկական համալսարանում: Ըստ իս՝ ես մի կերպ էի այն հանձնել: Երբ ես մտածում էի այն ջանքերի մասին, որ գործադրել էի այդ քննության համար, և այն հավելյալ աշխատանքի մասին, որ կատարել էի, զգում էի, որ այն բոլորովին չարժեր այդ ամենին: Ինչո՞ւ պետք է ես այդքան տառապեի բժշկության գործի համար: Ինչո՞ւ պետք է կյանքս տայի հանուն այդպիսի մի գործի:

    Ես երդվեցի, որ այդուհետ

    Enjoying the preview?
    Page 1 of 1