Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։
ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։
ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։
Ebook282 pages2 hours

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 26, 2018
ISBN9781641352161
ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։

Related ebooks

Reviews for ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։ - Dag Heward-Mills

    «Ով որ ունի» և «ով որ չունի»

    Արդյո՞ք դա ճիշտ է

    Որովհետև ով որ ունի, նրան կտրվի. Եվ ով որ չունի, այն էլ որ ունի՝ վեր կառնվի նրանից։

    Մարկոս 4.25

    Սա պետք է որ ճշմարիտ լինի, թեպետ այս Խոսքը տարօրինակ է թվում: Ինչպիսի անարդար թվացող Խոսք է սա: Ինչո՞ւ պետք է փող ունեցող մարդիկ լինեն նրանք, ովքեր ավելին կստանան: Ինչո՞ւ պետք է հենց քիչ ունեցողները կորցնեն իրենց ունեցածը: Ինչո՞ւ է այդպես, որ իրականում էլ նրանք, ովքեր ունեն, նույնիսկ ավելին են ստանում: Ինչո՞ւ է ամեն ինչ սպասվածին ճիշտ հակառակ:

    Թեպետ և այս Խոսքն անարդար է թվում, այն ճշմարիտ է երկու պատճառով: Այն ճշմարիտ է, որովհետև Հիսուս ասաց այդպես: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Նրա Խոսքերը չեն անցնի (Մատթեոս 24.35): Հիսուսի խոսքերը երբևէ ասված ամենազորեղ խոսքերն են:

    Այս Խոսքի ճշմարտացիության երկրորդ պատճառն այն է, որ մենք դա տեսնում ենք մեր շուրջը: Բոլորն ուզում են ավելին ունենալ, բայց ոչ բոլորն են ստանում ավելին: Եվ ուրեմն, իրականում ովքե՞ր են ավելին ստանում:

    Մեզնից յուրաքանչյուրն ակնկալում է, որ նրանք, ովքեր քիչ ունեն, պետք է հավասարվեն մյուսներին: Մենք ուզում ենք, որ բոլորն ունենան առնվազն հիմնական բաները: Մինչդեռ, և կյանքը, և պատմությունը ցույց են տալիս, որ «ով որ ունի», նա է ստանում ավելին: Պարզապես նայեք ձեր շուրջն ու կտեսնեք, որ նրանք, ովքեր շատ չունեն, կորցնում են նույնիսկ իրենց ունեցած քիչը: Մենք բոլորս կարող ենք տեսնել, որ Հիսուսի խոսքերը ճշմարիտ են:

    Այս գիրքն ամբողջությամբ այդ տարօրինակ թվացող Խոսքի մասին է: Դուք կբացահայտեք, որ այդ տարօրինակ թվացող Խոսքը վերաբերում է և մարմնավոր, և հոգոր բաներին: Տեսնենք, թե ինչ է նշանակում «ով որ ունի»-ն:

    «Ով որ ունի» մարմնավոր բաներ

    1. «Ով որ ունի» փող, տներ և մեքենաներ, կունենա ավելի շատ փող, ավելի շատ տներ և ավելի շատ մեքենաներ:

    Հարուստները («ով որ ունի») ավելի ու ավելի են հարստանում, և թվում է, թե երբեք որևէ բանի պակաս չեն ունենում, իսկ չքավորներն օրեցօր ավելի են աղքատանում:

    Աֆրիկան` աշխարհի ամենաաղքատ   մայրցամաքը, միակ աշխարհամասն է, որը վերջին երեսուն տարիների ընթացքում անընդհատ ավելի է աղքատացել: Ամերիկան և Եվրոպան, որոնք արդեն իսկ հարուստ են, ավելի են հարստացել և մեծացրել են իրենց ոսկու պաշարները, իրենց ունեցվածքն ու սեփականությունները: Մյուս կողմից` Աֆրիկան, որին անհրաժեշտ են ավելի շատ ենթակառուցվածքներ, քաղաքացիական պատերազմների ու միջցեղային բախումների հետևանքով ոչնչացրել է իր ունեցած փոքր ենթակառուցվածքները:

    Ակնհայտ է, որ այն մարդը, որը մեկ տուն է կառուցել, կկարողանա կառուցել ավելի շատ տներ: Քիչ հավանական է, որ այն մարդը, որը տուն չի կառուցել, հետագայում կկարողանա տուն կառուցել: Շատ հավանական է, որ այն մարդը, որը տուն չունի, կկորցնի նաև իր ներկայիս հարմարությունները: Շատ հավանական է, որ այն մարդը, որը տուն չի կառուցել, իր տանտիրոջ կողմից դուրս կնետվի:

    Մեծ հավանականություն կա, որ ավտոմեքենա ունեցող մարդիկ հետագայում ավելի շատ մեքենաներ կունենան: Չքավոր մարդիկ, որոնք ավտոմեքենաներ չունեն և մշտապես ավտոբուսներով ու տաքսիներով են երթևեկում, հավանաբար այդպես էլ կշարունակեն երթևեկել առաջիկա տարիներին: 

    2. «Ով որ ունի» աշխատանք, ավելի շատ աշխատանքի առաջարկներ կունենա

    Հավանական է, որ նա, ով աշխատանք ունի, ավելի շատ աշխատանքի առաջարկներ կստանա: Եթե դուք «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի կառավարիչն եք, ապա հավանական է, որ ձեզ կառաջարկեն լինել նոր «Շերաթոն» հյուրանոցի կառավարիչը: Ցավոք, այն մարդուն, որը նոր է ավարտել կառավարչի դասընթացը տեղի ուսումնական կենտրոնում, դժվար թե առաջարկեն այդ աշխատանքը նոր «Շերաթոն» հյուրանոցում: Շատ հավանական է, որ «ով որ ունի» աշխատանք, այլ աշխատանք կունենա: Բանկում գանձապահ աշխատող մարդն ավելի հավանական է, որ նոր և նույնիսկ ավելի լավ աշխատանքի առաջարկ կստանա մեկ այլ բանկից: Սակայն, պակաս հավանական է, որ բանկից աշխատանքի առաջարկ կանեն երկու համալսարանական կրթություն ունեցող մարդուն: Այս անձնավորությունը ստիպված կլինի շատ ջանասիրաբար աշխատանք փնտրել և բազմիցս կմերժվի:

    3. «Ով որ ունի» մեկ երեխա, կունենա ավելի շատ երեխաներ

    Երեխա ունեցող մարդիկ ավելի հեշտությամբ են ունենում հաջորդ երեխային: Շատ տարածված է, երբ արդեն իսկ մայրացած կինը տխրում է, որովհետև կրկին երեխայի է սպասում: Այդպիսի մարդիկ արդեն իսկ մի քանի երեխա ունեն: Ցավոք, նրանք, ովքեր երեխա չունեն, պայքարում են, որպեսզի ունենան գոնե մեկը: Սա տխուր պարադոքս է, բայց իրականություն է այս աշխարհում:

    4. «Ով որ ունի» քաղաքական իշխանություն, կունենա նույնիսկ ավելի մեծ քաղաքական իշխանություն

    Շատ հավանական է, որ քաղաքական իշխանություն ունեցող ընտանիքները կունենան ավելի մեծ քաղաքական իշխանություն: Հնարավոր է` դուք կհարցնեք. «Ի՞նչն է պատճառը, որ Բուշ ընտանիքից ԱՄՆ-ի երկու նախագահ է եղել»: «Ի՞նչն է պատճառը, որ Քենեդի ընտանիքից ԱՄՆ-ի երկու նախագահ է եղել»:

    Գուցե դուք ուզում եք, որ մեկ այլ ընտանիք ունենա հայտնի քաղաքական գործիչներ կամ նախագահներ: Բայց ավելի հավանական է, որ ավելի շատ կլինեն արդեն իսկ հայտնի ընտանիքներից սերող նախագահները:

    5. «Ով որ ունի» կրթություն, ավելի շատ կրթություն կստանա

    Շատ հավանական է, որ իրավաբանների ու բժիշկների ընտանիքում կլինեն ավելի շատ իրավաբաններ ու բժիշկներ: Անհավանական է, որ անգրագետների և գյուղաբնակների ընտանիքում ծնվեն մարդիկ, որոնք կդառնան իրավաբաններ, բժիշկներ ու գիտնականներ:

    Այսպիսով, Խոսքը կրկին կատարվում է: Նա, ով իր ընտանիքում ունի կրթված անդամներ, կունենա ավելի շատ ընտանիքի կրթված անդամներ: Նա, որ չունի կրթված անդամներ իր ընտանիքում, թվում է, թե կորցնելու նույնիսկ եղածներին:

    6. «Ով որ ունի» ընկերներ բարձր շրջանակներում, կունենա ավելի շատ այդպիսի ընկերներ

    Շատ հավանական է, որ նա, ով մտերիմ է կարևոր մարդկանց հետ, տարիների ընթացքում ավելի շատ կարևոր մարդկանց հետ կմտերմանա: Գյուղաբնակ մեկը կամ աղքատացած անգրագետ մի մարդ, որը չի ճանաչում որևէ ինժեների, բժշկի կամ իրավաբանի, դժվար թե ընկերանա կարևոր մեկի հետ առաջիկա մեկ տարվա ընթացքում: Իրականում, հավանական է, որ մարդիկ կկորցնեն նրա նկատմամբ հետաքրքրությունն իր աղքատության պատճառով և նրա ընկերները կպակասեն:

    7. Նա, ով հայտնի է, ավելի հայտնի կդառնա

    Հավանական է, որ հայտնի մեկը նույնիսկ ավելի հայտնի կդառնա, եթե շարունակի անել այն, ինչ անում էր: Հեռավոր գյուղում գտնվող մարդը դժվար թե հաջորդ տարի հանրահայտ դառնա:

    «Ով որ ունի» հոգևոր բաներ

    «Ովորունի»Աստծոմասինգիտելիքներ,հավանականէ,որկավելացնիիրգիտելիքները:Հավանականէ,որնրաաստվածավախություննուգիտելիքներըկավելանան:Հավանականէ,որօծվածմարդիկնույնիսկավելիմեծօծությունկստանանգալիքտարիներում:

    2.Հավանականէ,որշատհոգիներշահողավետարանիչըգալիքտարումավելիշատհոգիներկշահի:Հավանականէ,որնաավելիմեծքարոզարշավներկանցկացնի,մինչդեռքիչպտուղներունեցողավետարանիչը,հավանաբար,իրփոքրամասշտաբքարոզարշավներինպակասողհաճախելիությունկունենա:Եկեղեցուերիտասարդանդամը,որնիրամբողջքրիստոնյակյանքումընդամենըմեկհոգիէշահելերկնքիարքայությանհամար,հազիվթեայլհոգիներշահիայդտարում:

    Հավանականէ,որմեծեկեղեցիունեցողհովիվընույնիսկավելիմեծեկեղեցիկունենահաջորդտարի:Շատհավանականէ,որմեծեկեղեցիունեցողհովիվնավելիմեծեկեղեցիկունենա:Փոքրեկեղեցին,հավանաբար,ավելիկփոքրանա:Ավելիհավանականէ,որփոքրեկեղեցինկկորցնիիրանդամներինևկլուծարվի,քանթեմեծեկեղեցին:

    Աստծոօծյալծառան,թվումէ,ավելիօծվածուշնորհալիէդառնում:Թվումէ`նրանքավելիհեռուենգնումևավելիմեծգործերանումՏիրոջհամար:Պարգևներովչօրհնվածմարդիկկարծեսավելիանհրապույրենդառնում:Նրանքհակումունենդառնալունույնիսկավելիօծությունիցզուրկ:

    Եկեղեցուշենքերունեցողհովիվնեըըկարծեսավելիշատշենքերենկառուցում:Նրանք,ովքերչունենիրենցհամայքնիտունը,իրենցվարձակալածտարածքներիցվտարվելուվտանգիմեջեն:Թվումէ`հոտիանդամներըփոքրեկեղեցիներիցտեղափոխվումենմեծեկեղեցիներ`սպառելովփոքրհամայնքներիառանցայնէլսակավաթիվանդամներին: 

    Բարձրեկամուտունեցողեկեղեցիները,հավանաբար,ավելիբարձրեկամուտկունենանհաջորդտարի:Ցածրեկամուտունեցողեկեղեցիներըհաջորդտարի, հավանաբար,կկորցնենիրենցանդամներինևեկամուտը:     

    Խոսքիայնծառայողները,որոնքուսուցանելևբարձրացրելենշատառաջնորդների,հավանաբարավելիշատերինկուսուցանեն:Այնմարդիկ,որոնքերբևէառաջնորդներչենպատրաստել,հազիվթեերբևէաշակերտկունենան:

    Ինչո՞ւ է դա այդպես

    Ինչո՞ւ է այդքան ճշմարիտ Հիսուսի «Որովհետև ով որ ունի, նրան կտրվի» արտահայտությունը: 

    Ինչո՞ւ «Ով որ ունի», նա ավելին կունենա

    Նրանք, ովքեր «ունեն», արել են որոշակի բաներ, որոնք նրանց թույլ են տվել հասնել նրան, ինչ նրանք ունեն: Սովորաբար, նրանք, ովքեր «ունեն», շարունակում են կիրառել աճի միևնույն սկզբունքները:

    Ինչո՞ւ «ով որ չունի», կկորցնի նույնիսկ իր ունեցածը

    Արդ՝ առեք դրանից քանքարը, և տվեք տասը քանքարն ունեցողին։

    Մատթեոսի 25.28

    Նրանք, ովքեր շատ չունեն, չեն կիրառում որոշակի սկզբունքներ կամ չեն հետևում որոշակի իդեալների, որոնցով առաջնորդվում են հարուստները: Սովորաբար, նրանք, ովքեր չունեն, շարունակում են հավատարիմ մնալ վատ սկզբունքներին և գաղափարներին, որոնք հանգեցրել են նրանց ներկայիս աղքատ վիճակին: Սա պատճառ է դառնում, որ նրանց աղքատությունը ավելի խորանա և նրանց խնդիրներն ավելի բարդանան:

    Աֆրիկյան երկրներին ու տնտեսություններին ուղղված մեկ ուշադիր հայացքն անգամ կբացահայտի ավելի խորն ու արմատացած աղքատություն, քան հիսուն տարի առաջ էր: Եթե Աֆրիկան գաղութային աղքատությունից կարելի էր դուրս բերել միայն հրաշքով, ապա այժմ հազար անգամ ավելի շատ հրաշքներ են հարկավոր, որպեսզի Աֆրիկան դուրս գա ստեղծված իրավիճակից: Պատճառն այն է, որ Աֆրիկայի ունեցած դժվարություններն ու մարտահրավերները մեծացել, բազմապատկվել և վերածվել են բարդ խնդիրների, որոնք շատ բարդ լուծումներ են պահանջում:

    Խորը ճգնաժամ, դժվարություններ ու ֆինանսական խնդիրներ ունեցող ծառայությունը հաճախ ունի այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ տեսնել  սովորական աչքով: Շատ հաճախ նրանց խնդիրները արմատացած, բարդ ու տևական են: Դրանք հաճախ բարդ խնդիրների բարդացած հետևանքներն են: Այս է պատճառը, որ Հիսուս ասաց. «Որովհետև ով որ ունի, նրան կտրվի. Եվ ով որ չունի, այն էլ որ ունի՝ վեր կառնվի նրանից»:

    Ի՞նչ է հարկավոր անել

    Ի՞նչ է հարկավոր անել: Մենք պետք է ազնվորեն գտնենք մեր աշխարհում առկա անհավասարության պատճառները`թե հոգևորապես, և թե ֆինանսական առումով: Մենք պետք է ճանաչենք այն աննշան բաները, որոնք էական տարբերություն են առաջացնում: Մենք պետք է մեզ համար կիրառենք այն դասերը, որ քաղում ենք «ով որ ունի»-ից: Աղքատությունից բարեկեցություն անցնելն արագ չի տեղի ունենում:

    Այս գիրքը բարգավաճման մասին չէ: Բարգավաճման մասին ուսուցանող գրքերը սխալ չեն: Ես հավատում եմ բարգավաճմանը: Բայց այս գիրքը ավելի հեռուն է գնում, որպեսզի հասկանալի դարձնի Հիսուսի առեղծվածային խոսքերը. «ով որ ունի», նրան ավելին կտրվի, «ով որ չունի», կզրկվի նույնիսկ իր ունեցածից: Եթե կիրառեք այս գրքի սկզբունքները, կդառնաք մեկը, «ով որ ունի»:

    Զարմանալի է, բայց աշխարհիկ հետազոտողների ուսումնասիրությունները հաստատում են Հիսուսի խոսքերը: Աշխարհիկ մարդկանց բացահայտումներին ավելի ուշադիր լինելը կօգնի հասկանալ, թե ինչու «ով որ ունի», ձեռք է բերում ավելին, «ով որ չունի», կորցնում է իր ունեցածը:

    Հիսուսի խոսքերն այնքա~ն խորն են: Հիսուսի խոսքերն այն խոսքերն են, որոնք նույնիսկ առանց ուսումնասիրության բացատրում են, թե ինչպես են առաջացել այս աշխարհի «ունեցողներն» ու «չունեցողները»:

    Մի արհամարհեք այս գրքում բացահայտված գիտելիքներն ու իմաստությունը: Լուրջ վերաբերվեք դրան, որովհետև Աստծո Հոգին գիտության Հոգին է:

    Եվ իսկապես, չկա Հիսուսի իմաստության նման իմաստություն, և չկան Հիսուսի խոսքերի նման խոսքեր: Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց դուք կպարզեք, որ նրանք, ովքեր «ունեն», ավելի են ստանում, և նրանք, ովքեր «չունեն», կորցնում են նույնիսկ իրենց քիչ ունեցածը:

    Գլուխ 2

    «Ով որ ունի», կստանա նույնիսկ ավելին, քանի որ օժտված է դրական հատկանիշներով և դրական վերաբերմունք ունի

    Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով` ձեր հավատքով ներկայացրեք առաքինությունը, և առաքինությունով` գիտությունը, և գիտությունով` ժուժկալությունը, և ժուժկալությունով` համբերությունը, և համբերությունովն` աստվածպաշտությունը, և աստվածպաշտությունով` եղբայրասիրությունը, և եղբայրասիրությունով` սերը։ Որովհետև ԱՅՍ ԲԱՆԵՐԸ ՁԵԶԱՆՈՒՄ ՄՆԱԼՈՎ և ԱՃԵԼՈՎ` ԴԱՏԱՐԿ և ԱՆՊՏՈՒՂ ՉԵՆ ԱՆԻ ՁԵԶ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունում։

    Բ Պետրոս 1.5-8

    Վերոնշյալ Խոսքը մեզ ցույց է տալիս, որ եթե ձեր մեջ կան որոշակի «բաներ», ապա դուք անպտուղ, դատարկ ու անարդյունք չեք լինի: Այդ «բաները», որոնք ի նկատի ունի Պետրոս առաքյալը, այնպիսի դրական հատկանիշներ են, ինչպիսիք են ջանասիրությունը, հավատը, առաքինությունը, համբերությունը և այլն: Մարդու բնավորության այս դրական հատկանիշներն են, որ պտղաբերություն և արդյունավետություն են բերում:

    Ինչ-որ մեկի անհատականության դրական հատկանիշներն են, որ օգնում են նրան դուրս գալ անպտուղ, դատարկ ու ամայի տարածքներից: Անպտղությունը վկայում է չորային, պտղատվության անընդունակ հողի մասին: «Չունեցողի» անպտուղ, չոր հողերը վկայում են նրա` իբրև անձնավորության որոշակի դրական հատկանիշներից զուրկ լինելու մասին: Որո՞նք են անձնավորության այն դրական հատկանիշները, որոնք նրան դարձնում են «նա, ով  ունի»: Հենց դա է բացահայտում այս գիրքը: Կա ինը կարևոր դրական հատկանիշ, որոնք զուգորդվում են պտղաբերության, արդյունավետության և առատության հետ:

    Այդ դրական հատկանիշները ներառված են Աստծո Խոսքի վերոհիշյալ հատվածում: Դրանք այն անձնական հատկանիշներն են, որոնք յուրաքանչյուրին հարուստ կդարձնեն: Դուք պետք է այս անձնական հատկանիշները ճանաչեք, խրախուսեք և զարգացնեք, որպեսզի դառնաք «նա, ով  ունի»: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ եթե այդ դրական հատկանիշները առկա լինեն, անպտղություն, ամլություն կամ աղքատություն չի լինի:

    Դրական հատկանիշներն են ջանասիրությունը, հավատը, գիտությունը, ժուժկալությունը,  համբերությունը, աստվածպաշտությունը, եղբայրասիրությունն ու ողորմածությունը: Եվ քանի որ այս հատկանիշներն այդքան կարևոր են, դուք պետք է որոշ բաներ իմանաք նրանցից յուրաքանչյուրի մասին և հասկանաք, թե ինչպես են նրանք գործում:

    ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇ` ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

    Ջանասիրության սահմանումը. ջանասիրությունը որևէ խնդիր լուծելու, դժվարությունները հաղթահարելու և մեծ գործեր կատարելու համար անձի մշտական և անդադար ջանքն է:

    Ջանասիրության մասին չորս բան, որ հարկավոր է իմանալ

    1. Ջանասիրությունը այն անձնական հատկանիշն է, որը մարդուն հարստություն է բերում:

    Գրեթե բոլոր հարուստ մարդիկ ջանասեր մարդիկ են:

    Ծույլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ԺԻՐԵՐԻ ՁԵՌՔԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է։

    Առակաց 10.4

    2. Ջանասիրությունը անձնական հատկանիշ է, որը մարդուն առաջնորդ է դարձնում: Առաջնորդներից շատերը հարուստ և բարգավաճ են, որովհետև իրենց առաջնորդած մարդկանցից առաջ են անցել:

    ԱՇԽԱՏԱՍԵՐՆԵՐԻ ՁԵՌՔԸ ԿԻՇԽԻ, բայց ծույլը հարկատու կլինի։

    Առակաց 12.24

    3. Ջանասիրությունը անձնական հատկանիշ է, որը մարդուն տալիս է այնպիսի մտքեր, որոնք լիություն և հարստություն են բերում:

    ԱՇԽԱՏԱՍԵՐԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԴԵՊԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ. Բայց ամեն աճապարող՝ միայն դեպի կարոտություն է դիմում։

    Առակաց 21.5

    4. Ջանասիրությունը անձնական հատկանիշ է, որն առաջընթաց է բերում:

    Տեսե՞լ ես մի մարդ, որ շուտափույթ է իր գործում. ՆԱ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ, աննշան մարդկանց առաջ չի կանգնի։

    Առակաց 22.29

    Հենց ջանասիրությունն է, որ ստեղծել է հարուստ, հաջողակ մարդիկ պատմության մեջ: Առաջնորդներին, միլիոնատերերին և լիություն վայելողներին ուշադիր հետևելով` հաճախ կարելի է բացահայտել հսկայական ջանասիրություն և քրտնաջան աշխատանք: «ՔեյԷֆՍի»-ի հիմնադրման պատմությունը ջանասիրության կարևորության դասական օրինակ է:

    Ինչպես ջանասիրությունը հիմք դրեց աշխարհռչակ «Քենթուքիի Տապակած Թռչնամսի» բիզնեսին

    Երբ գնդապետ Հարլանդ Սենդերսը 65 տարեկան հասակում թոշակի անցավ, նա քիչ բան ուներ, բացի մի հին երկտեղանի «Կադիլակ»-ից, ամսական 105 դոլար թոշակից և թռչնամսի պատրաստման բաղադրատոմսից:

    Իմանալով, որ ինքը չի կարող ապրել իր թոշակով, նա վերցրեց իր թռչնամսի բաղադրատոմսը, նստեց իր բեռնատարի ղեկին ու ճամփա ընկավ` իր հարստությունը վաստակելու: Նրա նախևառաջ նախատեսում էր իր թռչնամսի բաղադրատոմսը վաճառել ռեստորանների տերերին, որոնք փոխարենն իրեն պետք է տային յուրաքանչյուր վաճառված թռչնամսի կտորի դիմաց հինգ ցենթ: Առաջին ռեստորանի տերը, որին նա զանգեց, մերժեց նրան:

    Նույնն արեց նաև երկրորդը:

    Նույնն արեց նաև երրորդը:

    Նույնն արեցին հաջորդ հազար հոգին:

    Իրականում, առաջին 1008 առաջարկները, որ գնդապետ Սենդերսն արեց, մերժում ստացան: Բայց նա դեռևս շարունակում էր զանգեր կատարել` ճանապարհորդելով ամբողջ ԱՄՆ-ի տարածքով և սեփական մեքենայի մեջ գիշերելով, որպեսզի փող չծախսի: Համար 1009 հաճախորդն ասաց նրա առաջին «այո»-ն: Հիմա դուք ավելի լավ կհասկանաք ջանասիրության սահմանումը` որևէ խնդիր լուծելու, դժվարությունները հաղթահարելու և մեծ գործեր կատարելու համար անձի մշտական և անդադար ջանքը:

    Երկու տարի շարունակ ամենօրյա առաջարկներից հետո նա համաձայնություն ստացավ ընդհանուր առմամբ հինգ ռեստորանից: Բայց գնդապետը դեռ շարունակում էր` իմանալով, որ թռչնամսի իր

    Enjoying the preview?
    Page 1 of 1