Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ԼԱՅԿՈՍ
ԼԱՅԿՈՍ
ԼԱՅԿՈՍ
Ebook161 pages1 hour

ԼԱՅԿՈՍ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 26, 2018
ISBN9781641352192
ԼԱՅԿՈՍ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ԼԱՅԿՈՍ

Related ebooks

Reviews for ԼԱՅԿՈՍ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ԼԱՅԿՈՍ - Dag Heward-Mills

    «Կամավոր անձ» բառն առաջացել է հունարեն «ԼԱՅԿՈՍ»բառից, որ նշանակում է «հատուկ հմտություններիչտիրապետող»: Պատմությունից սովորում ենք, որ մեծ բաներիկարելի է հասնել այն մարդկանց շնորհիվ, ովքեր«հմտությունների պակաս ունեն»: Եթե թռուցիկ հայացք գցեքկամավոր կամ սովորական մարդկանց ձեռքբերումների վրա, ապա դա ձեզ կոգեշնչի, որ օգտագործեք նրանց ծառայության մեջ: Կամավոր անձանց միջոցով կփրկվեն հոգիներ, կստեղծվենտնային խմբակներ, կաճեն եկեղեցիներ և Աստծո գործը կծաղկի:   

    «Կամավոր անձ» բառն ունի հետևյալ սահմանումները.

    1.         Կամավոր անձը հասարակ մարդ է:   

    2.         Կամավոր անձը նորմալ մարդ է:  

    3.         Կամավոր անձը շարքային մարդ է:  

    4.         Կամավոր անձը սովորական մարդ է: 

    5.         Կամավոր անձը կանոնավոր մարդ է:   

    6.         Կամավոր անձն առօրյա մարդ է:

    7.         Կամավոր անձը միջին մարդ է:

    8.         Կամավոր անձը ոչ պրոֆեսիոնալ մեկն է:  

    9.         Կամավոր անձը ոչ փորձագետ մեկն է:

    10.        Կամավոր անձը ոչ մասնագետ մեկն է:  

    11.        Կամավոր անձը ոչ հմուտ մեկն է:  

    12.        Կամավոր անձը չվերապատրաստված մեկն է:

    13.        Կամավոր անձը չորակավորված մեկն է:  

    14.        Կամավոր անձը չարտոնագրված մեկն է:

    Մեծ նվաճումներ Եկեղեցական աշխարհում

    1.      Կամավոր մարդիկ եկեղեցու մեծ բարեփոխմանսյուներն էին:

    Մարթին Լյութերի կողմից Աստվածաշնչի՝ հասարակ ժողովրդիլեզվով թարգմանությունը փոխեց աշխարհը: Պարզապեսլատիներեն լինելու փոխարեն Աստվածաշունչը հասանելիդարձավ հասարակ մարդկանց: Իրենց ձեռքում ունենալովգիտելիքի հայտնությունը՝ հասարակ/կամավոր մարդիկփոխեցին աշխարհը: Գիտակցելով, որ փրկությունը հասանելի էողջ մարդկությանն Աստծո շնորհքի միջոցով, նրանք ոտքիկանգնեցին և պաշտպանեցին այն, ինչ մեզ այժմ հայտնի է որպեսԲարեփոխում: 

    2.      Կամավոր մարդիկ մեծ մեթոդիստական եկեղեցուսյուներն են:

    20-րդ դարի կեսերին մեթոդիստական ուղղությունն ամենամեծբողոքական հարանվանությունն էր Միացյալ Նահանգներում: Մեթոդիստական մեծ եկեղեցու ղեկավարությունը կամավորմարդկանց ուսերին էր դրված:    

    Մեթոդիստական եկեղեցիներում քարոզելու շատ վաղավանդույթ էր երկրպագության ծառայությունն առաջնորդելու և«շրջանաձև» կոչված մի խումբ եկեղեցիներում քարոզելու համարկամավոր քարոզիչ նշանակելը:

    Կամավոր քարոզիչը քայլում կամ ձիով շրջում էր քարոզչությանհամար նախատեսված շրջանում, ըստ համաձայնեցվածօրինակի և ժամանակացույցի:  

    Ծառայողներ և հովիվներ նշանակելուց հետո այսկամավորական քարոզչության ավանդույթը շարունակեցինառանձին եկեղեցիների կողմից նշանակված «տեղականմեթոդիստ քարոզիչները», ովքեր հերթով հավանության էինարժանանում և հրավիրվում մոտակա եկեղեցիներ՝ Ավետարանիսպասավորներին իրենց կողմից ծրագրված բացակայություններիընթացքում որպես ծառայակից փոխարինելու համար:

    3.      Կամավոր մարդիկ աշխարհի խոշորագույնեկեղեցու սյուներն էին:

    Այն հիմնարար սկզբունքներից մեկը, որի վրա կառուցվել է ՅոիդոԱմբողջաավետարանական եկեղեցին, կամավոր մարդկանցմիջոցով գործելու սկզբունքն է:   

    Դեյվիդ Յոնգի Չոի և նրա զոքանչ Չոյ Ջա-շիլի կողմից (երկուսն էլԱստծո ժողովարաններ եկեղեցու հովիվներ) հիմնադրված ՅոիդոԱմբողջաավետարանական եկեղեցին 1958թ.-ի մայիսի 15-ին ՉոյՋա-շիլի տանը չորս այլ տիկնանց մասնակցությամբերկրպագության ծառայություն անցկացրեց:

    1977թ.-ին եկեղեցու անդամների թիվը հասնում էր հիսունհազարի, մի ցուցանիշ, որը կրկնապատկվել էր ընդամենը երկուտարվա ընթացքում: 1981թ.-ի նոյեմբերի 30-ին այդ թիվը հասավերկու հարյուր հազարի: Այդ ժամանակ դա ամենամեծ համայնքնէր աշխարհում և ճանաչվեց որպես այդպիսին «Լոս Անջելես Թայմս»-ի կողմից:  

    2007թ.-ին եկեղեցու անդամների թիվը կազմում էր 830.000՝ տասնվեց լեզուներով թարգմանված յոթ կիրակնօրյա ծառայություններով:  

    4.      Կամավոր մարդիկ Նիգերիայում և Գանայում սկիզբ առած հսկայական եկեղեցական ցանցերի սյուներն են:

    Ե՛վ Աստծո Փրկագնված քրիստոնեական եկեղեցին, որըՆիգերիայում է, և՛ Հոգեգալուստի եկեղեցին, որի կենտրոնակայանը Գանայում է, հայտնի են կամավոր մարդկանց ծառայության մեջ արդյունավետ օգտագործելու փորձով: Այս երկու եկեղեցիներն էլ հսկայական եկեղեցական ցանցեր ունեն և քարոզչության ու հովվության համար պարբերաբար օգտվում են կամավոր մարդկանց ծառայություններից:     

    Հոգեգալուստի եկեղեցին հիմնադրվել է Միացյալ Թագավորության Բրեդֆորդի Առաքելական եկեղեցու կողմից Ոսկե Ափ ուղարկված իռլանդացի միսիոներ Ջեյմս Մակ-Քեոնի կողմից:

    Եկեղեցին աճել է և ավելի քան 1.7 միլիոն անդամ ունի:  Հոգեգալուստի եկեղեցին աշխարհի բոլոր մայրցամաքների 70 երկրներում ավելի քան 13.000 եկեղեցի ունի: 

    1952թ.-ին Պա Ջոսիա Աքինդայոմին Նիգերիայում հիմնեց Աստծո Փրկագնված քրիստոնեական եկեղեցին:  

    Ավագ հովվի՝ Վերապատվելի Ի. Ա. Ադեբոյեի հովվության ներքո այն աճեց և եկեղեցիներ հիմնեց ավելի քան 140 երկրներում, որտեղ միլիոնավոր մարդիկ են հաճախում: 

    Իսկապես, սրանք մեծ ձեռքբերումներ են, որոնք հնարավոր են դարձել կամավոր մարդկանց ներդրումների շնորհիվ: 

    Մեծ նվաճումներ աշխարհում

    1.      Ժողովրդավարական կառավարման մեծ համակարգը ծնունդ է առել կամավոր մարդկանց միջոցով:

    Ժողովրդավարությունը հասարակ ժողովրդին գործելու և ցանկության դեպքում կառավարությունը փոխելու հնարավորություն է տալիս:    

    Ժողովրդավարությունը հասարակ մարդուն անցանկալի պայմաններում ապրելուց հրաժարվելու ուժ է տալիս:

    Ժողովրդավարությունը տվյալ երկրում հասարակ մարդու մասնակցությունն ու ազդեցությունն է:

    Ժողովրդավարությունը հիմնվում է բոլոր հասարակ մարդկանց տրված հավասար հնարավորությունների սկզբունքի վրա:  

    2.      Խոշոր գերտերությունները ծնունդ են առել կամավոր մարդկանց միջոցով:

    Ամերիկյան հեղափոխությունը հասարակ կամ կամավոր մարդկանց իշխանության դասական օրինակ է պատմություն կերտելու մեջ: Հասարակ մարդը ծնունդ տվեց գերտերության: Անցյալ դարի վերջին Ամերիկյան հեղափոխությունը հաջող փորձ էր, որով նշանավորվեց քչերի կողմից վերահսկվող աշխարհիցանցումը դեպի շատերի կողմից վերահսկվող աշխարհի:

    Հեղափոխությունը հիմնականում ձևավորված էր փոքր հեղափոխական կազմակերպությունների կողմից, ինչպիսին էր «Ազատության որդիները»: Այս կազմակերպությունները ոչ թե հարուստ և հզոր սեփականատերերի կողմից էին վերահսկվում, այլ միջին սոցիալական կարգավիճակ ունեցող հասարակ մարդկանց, ովքեր համախմբվեցին հեղափոխության սերմերը ցանելու նպատակով:  

    3.      Բարաք Օբամայի պատմական հաղթանակն ընտրություններում կամավոր մարդկանց միջոցով եղավ:  

    2008թ.-ի մայիսին Բարաք Օբաման՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահը, Միացյալ Նահանգների նախագահական պաշտոնում թեկնածություն առաջադրեց Դեմոկրատական կուսակցության կողմից:  

    Թեև երկրի հարուստ և ազդեցիկ դեմոկրատները Քլինթոնի կողմնակիցներն էին, ովքեր միլիոնավոր դոլարներ էինհատկացրել, Օբաման, հասարակ մարդկանց իշխանությունը կիրառելով, ավելի շատ գումար հավաքեց, քան պատմության մեջ որևէ այլ նախագահական թեկնածու:    

    Օբամայի քարոզարշավում ավելի քան 80 միլիոն դոլար նվիրաբերվեց, որի մեծ մասը հասարակ մարդկանց անհատական փոքրիկ նվիրատվություններից էր առաջացել:

    Գլուխ 2

    Ի՞նչ է պատահում, երբ չկան կամավորանձինք և կամավորականներ

    1.       Եթե թույլ չտաք կամավորականներին աշխատել ծառայության մեջ, կկործանեք եկեղեցում զոհաբերության քրիստոնեական սկզբունքը:  

    Այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներին ասեց. Եթե մեկըկամենում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչնառնի և Իմ հետևից գա։

    Մատթեոս 16.24

    Քրիստոնեության խորհրդանիշը խաչն է: Խաչը խոսում է տառապանքի և մահվան մասին: Աստված խոսեց Աբրահամին՝ պատվիրելով նրան հրաժարվել իր համար ամենաթանկ բանից՝ որդուց: Մի՛ լսեք նրան, ով ասում է, որ տառապանքի, զոհաբերության, կործանվելու և մեռնելու օրերն անցել են: Տառապանքի, զոհաբերության, կործանվելու և մեռնելու օրը նաևայսօր է: Աստված պահանջում է, որ հրաժարվենք մեր ամենաթանկ ունեցվածքից, որպեսզի կարողանանք Իրեն ծառայել: Եկեղեցին լեցուն է մարդկանցով, ովքեր տեղյակ չեն, որ Աստված կանչում է նրանց զոհաբերության համար: Քրիստոնեությունը զոհաբերության կրոն է: Քրիստոնեությունը հիմնված է խաչի վրա: Քրիստոնեությունը հիմնված է նոր կյանք ձեռք բերելու նպատակով ձեր կյանքը կորցնելու վրա: 

    Տարբեր զոհողություններ տարբեր մարդկանց համար

    Որոշ մարդիկ սխալ տեսակետ ունեն այն մասին, թե Աստված պատվիրում է բոլորին իրենց «Իսահակին» զոհաբերել: Աստված չպատվիրեց Հովսեփին զոհաբերել իր որդիներին: Ոչ էլ Հակոբին կամ Իսահակին պատվիրեց զոհաբերել իրենց որդիներին: Դավիթ թագավորն Աստծո սրտի համեմատ

    Enjoying the preview?
    Page 1 of 1