Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ասացեք նրանց
Ասացեք նրանց
Ասացեք նրանց
Ebook207 pages1 hour

Ասացեք նրանց

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 26, 2018
ISBN9781641352284
Ասացեք նրանց
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ասացեք նրանց

Related ebooks

Reviews for Ասացեք նրանց

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ասացեք նրանց - Dag Heward-Mills

    Ներածություն

    Հոգիներ շահելը հույժ կարևոր աշխատանք է, որի շնորհիվ չփրկված հոգիները կանչվում են առ Տեր Հիսուս Քրիստոս:

    Հոգիները շահելուն կարելի է հասնել քարոզչությամբ, արշավներով, քրիստոնեական գրականությամբ, միսիոներական աշխատանքով, նախաճաշի հանդիպումներով, Ավետարանի փառատոներով, քրիստոնեական երաժշտությամբ, և այլն:

    Կորուսյալներին փրկելու ամենահին մեթոդը եղել է միսիոներների կյանքի զահոբերությունը, որոնք իրենց նվիրել էին ամբողջ ժողովուրդների, ցեղերի և ազգերի փրկությանը:

    Հոգիներ շահելու այլ տարածված մեթոդներ են զանգվածային արշավները և անձնական հանդիպումների ընթացքում վկայությունների միջոցով կատարվող ավետարանչությունը:

    Այս գիրքը բոլոր հնարավոր ուղիներով հոգիներ շահելու մասին է, անձնական քարոզչության մասին, զանգվածային արշավների մասին, գրքերի մասին, առաքելությունների մասին է: Բոլոր միջոցներով մենք պե՛տք է փրկենք հոգիներ:

    Դուք կարող եք հարցնել. «Ինչու՞ են այդքան շատ պատճառներ բերված»:

    Սիրելի բարեկամ, ես ձեզ եմ ներկայացրել 120 պատճառ, թե ինչու պետք է շահել հոգիներ, սակայն կարող եմ ձեզ վստահեցնել, որ կան շատ ավելի պատճառներ, որոնք պարզապես չեմ կարողացել կիսել ձեզ հետ:

    Կարդացեք դրանք, հավատացեք դրանց և ընդունեք Քրիստոսի ոգին, որը հոգիները շահողի ոգին է:

    Գլուխ 1

    Հարյուր քսան պատճառ, թե ինչու պետք է լինեք հոգիներ շահող

    1. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ դա մեծ հանձնարարություն է, մեծ հրաման, մեծ լիազորություն, մեծ հրահանգ, մեծ կարգադրություն՝ տրված մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից:

    Եվ Հիսուս մոտենալով՝ խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: Ամեն:

    Մատթ. 28.19-21

    2. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ մենք կոչված ենք կատարելու հոգիներ շահելու այս մեծ գործը:

    «...որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները՝ սակավ»:

    Մատթ. 22.14

    Այսպես, վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները՝ վերջին. որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»:

    Մատթ. 20.16

    Ինչ է ասել Վիլյամ Բուտթը կոչի մասին

    Դուք ասացիք «Կանչված չե՞մ»: Դուք պետք է ասեիք՝ «Կանչը չեմ լսել»:

    Ականջալուր եղեք Աստվածաշնչին և լսեք, թե ինչպես է Նա հրամայում գնալ և մեղքերի կրակից դուրս բերել մեղավորներին: Դրեք ձեր ականջը մարդկության բեռնված և տանջված սրտին և լսեք նրա՝ օգնության խղճալի, ողբաձայն կանչը:

    Գնացե՛ք դժոխքի դարպասների մոտ և լսեք անիծվածներին, որոնք աղերսում են ձեզ գնալ իրենց հոր տունը և հրամայել իրենց եղբայրներին, քույրերին, ծառաներին և տերերին չգնալ այնտեղ:

    Ապա նայեք Քրիստոսի աչքերի մեջ, որի գթասրտությանը ենթարկվելու խոստում եք տվել, և ասացեք Նրան, թե կմիավորե՞ք արդյոք սիրտը, հոգին, մարմինը և հանգամանքները՝ որպեսզի քայլերթով ի լուր աշխարհի հայտարարեք նրա գթասրտության մասին»:

    Ուիլյամ Բուտթ՝ Փրկության բանակի հիմնադիրը

    «Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր սերնդի մեջ Աստված բավականաչափ կանանց և տղամարդկանց է կանչել՝ մինչև հիմա անհասանելի ցեղերին ավետարանելու համար: Ոչ թե Աստված չի կանչում, այլ մարդիկ չեն պատասխանում»:

    Իսոբել Քուն, Չինաստանում և Թաիլանդում գործած միսիոներ

    3. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ դուք արարվել եք հոգիները շահելու բարի գործի համար:

    ...որովհետև նրա արարածներն ենք՝ Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք:

    Եփես. 2.10

    Մի անգամ Լոնդոնում զրուցում էի մի տաքսիստի հետ: Նրան ասացի, որ քրիստոնյա եմ և սկսեցի կիսել նրա հետ Քրիստոսի մասին իմ իմացածը: Նաև նրան պատմեցի Դրախտի և Դժոխքի իրականության մասին: Նա ծիծաղեց և հարցրեց, թե հավատո՞ւմ եմ արդյոք իմ ասածներին:

    Նա հարցրեց. «Եթե դրախտն իրական է, ինչու՞ քրիստոնյաները չեն սպանում իրենք իրենց՝ Դրախտ ընկնելու համար»:

    Նա ինձ փորձում էր ասել, թե քանի որ Դրախտն այդքան լավ տեղ է, և քրիստոնյաներն անելիք չունեն այս աշխարհում, նրանք պետք է իրենք իրենց անմիջապես փոխադրեն Դրախտ:

    Եվ եթե իսկապես քրիստոնյան որևէ անելու բան չունենար այս աշխարհում, ապա այդ տղամարդու ասածը հիմնավոր կլիներ: Այդուամենայնիվ, իրականությունն այն է, որ քրիստոնյաները շատ անելիք ունեն այս աշխարհում՝ մինչև Դրախտ գնալը: Մենք պետք է վկայենք և քարոզենք Հիսուս Քրիստոսի Ավետարանը: Մենք պետք է ամեն գնով շահենք կորուսյալներին:

    Միլիոնավոր մարդկանց փրկությունը կախված է մեզնից: Ես ցավում եմ, որ քրիստոնյաների մեծ մասը չի բացահայտել իր փրկության պատճառները:

    Աստվածաշունչն ասում է, որ մենք փրկվել ենք հատուկ պատճառով՝ բարի գործերի՛ համար:

    ...որովհետև նրա արարածներն ենք՝ Քրիստոս Հիսուսով ՍՏԵՂԾՎԱԾՆԵՐ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք:

    Եփես. 2.10

    Քրիստոնյաները հետընթաց են ապրում ամեն օր, քանի որ նպատակ չեն դնում այցելել եկեղեցի և լինել եկեղեցում: Մարդիկ հաճախում են եկեղեցի, սակայն որոշ ժամանակ անց նրանք հեռանում են՝ եկեղեցական կյանքում իմաստ չգտնելով: Ցանկացած մարդ, որը ներգրավվում է հոգիների փրկության մեջ, սկսում է բացահայտել, թե որն է եղել ի՛ր փրկության պատճառը: Հոգիներ շահելը բարձրացնում է քրիստոնյաների ինքնագնահատականը:

    4. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ հոգիներ շահելը մեծ ուրախություն և եռանդ է պարգևում քրիստոնյաներին:

    Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը... Եվ նրանց ասաց. «Հունձն առատ է... Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ...

    Յոթանասուներկուսը ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԽՆԴՈՒԹՅԱՄԲ...

    Ղուկ. 10.1-3, 17

    Ամեն անգամ քարոզելուց հետո ձեզ կհամակի ուրախությունը: Ուրախալի է, երբ հոգիներ են փրկվում: Ես դա չեմ կարող բացատրել: Միայն մայրը կարող է բացատրել, թե ինչ է զգում իր երեխայի ծննդից հետո: Ես ծննդաբերության ժամանակ տանջվող բազմաթիվ կանանց եմ տեսել, սակայն ո՛չ ցավը, ո՛չ էլ տանջանքը չեն կարող նրանց ետ պահել երեխայի ծննդյան ուրախությունից:

    Երբ մարդկանց բերեք դեպի Տերը, կբացահայտեք, թե ինչ է նշանակում Տիրոջ ուրախությունը: Ես դա չեմ կարող ձեզ բացատրել: Դուք պետք է ինքներդ բացահայտեք: Ես բացահայտել եմ, որ իմ եկեղեցու անդամները եռանդուն են դառնում, երբ ներգրավված են լինում հոգու փրկության գործում: Հոգու փրկությունը Տիրոջ ուրախությունն է ներարկում եկեղեցու մեջ:

    5. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ ցանկացած եկեղեցու մեծությունը նրանում չէ, թե քանի հոգու է տեղավորում, այլ նրանում, թե քանիսին է ուղարկում:

    6. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ հոգիներ շահելը Հիսուսի սրտի բաբախն է:

    Մի քանի տարի առաջ ես տեսիլք ունեցա: Այդ տեսիլքում տեսա արյունով պատված մարդու սիրտ: Սիրտը բաբախում էր: Այդ օրն Աստված իմ սրտի վրա դաջեց, որ Հիսուս Քրիստոսի սրտի կանչը հավաքում է դաշտի բերքը: Հիսուսն իր գահը չէր լքել առանց պատճառի: Նա այս աշխարհ էր եկել փրկելու մեղավորներին:

    ...որովհետև մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին:

    Ղուկ. 19.10

    7. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ հոգիներ շահելը թույլ չի տալիս, որ եկեղեցին պառակտվի:

    Երբ մեր եկեղեցու անդամները արգասաբեր գործունեության մեջ են ներգրավվում, նրանք ժամանակ չեն ունենում բաժանում բերող չնչին վեճերի համար: Պաստորները պետք է սովորեցնեն եկեղեցու անդամներին, որ հոգին հոգի է և Աստծու համար՝ թանկ:

    Երբ եկեղեցու անդամները գիտակցում են այն հոգիների կարևորությունը, որոնք պետք է փրկվեն, նրանց առաջնահերթությունները դառնում են աստվածաշնչային առաջնահերթություններ:

    Այդ ժամանակ եկեղեցու բաժանումներից և պառակտումներից հնարավոր է լինում խուսափել: Երբ չափից շատ քրիստոնյա է հավաքվում մեկ վայրում՝ ոչինչ չանելով, դա հաճախ բերում է ցավ, վեճեր և վերքեր:

    8. Դուք պետք է լինեք հոգիներ շահող, քանի որ հոգիներ շահելը բերում է աստվածային օժանդակություն և պաշտպանություն:

    «Մենք չենք կարող ընտրել՝ տարածե՞լ Ավետարանը, թե՝ ոչ: Մենք կմահանանք, եթե դա չանենք»:

    Փիթեր Թեյլոր Ֆորսայթ

    Երբ դուք շահում եք հոգիներ, աստվածային օժանդակությունն ուղեկցում է ձեզ՝ բոլոր ձեր գործերում:

    Աստվածաշունչը կարդալու հետ մեկտեղ դուք կբացահայտեք, որ հոգիներ փրկելը բերում է երկնային ուրախություն: Երկինքն արձագանքում է Տիրոջ համար փրկված յուրաքանչյուր հոգու համար:

    Ասում եմ ձեզ, որ այսպես ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ: Ասում եմ ձեզ, ԱՍՏԾՈՒ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋ ԱՅՍՊԵՍ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»:

    Ղուկ. 15.7, 10

    Եկեղեցիները պետք է իմանան, թե ինչու գոյություն ունեն՝ որպեսզի հոգիներ շահեն Դրախտի համար: Դեսպանատները ստեղծվել են իրենց երկրի կառավարությունը ներկայացնելու համար: Նույն կերպ էլ եկեղեցիները երկնային դեսպանություններն են:

    Շատերն աղոթում են, որպեսզի Աստված նրանց հեռու պահի սատանայից: Դուք գիտեի՞ք, որ աստվածային պաշտպանությունը գործում է բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են Աստծու կամքին:

    Սաղմոս 91-ն ասում է, որ Աստված կպահի և կպահպանի ձեզ, քանի որ ձեր հույսը դնում եք նրա վրա և սիրում եք նրան:

    Քանի որ հույսն ինձ վրա դրեց, ես ԿՓՐԿԵՄ ՆՐԱՆ, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց:

    Ինձ ձայն կտա՝ ու կլսեմ նրան, և ՆՐԱ ՀԵՏ ԿԼԻՆԵՄ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԿՓՐԿԵՄ ու կփառավորեմ նրան:

    Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցույց կտամ նրան իմ փրկությունը:

    Սաղմ. 91.14-16

    Եթե դուք ձեր հույսը դնեք Աստծու վրա, Նա կազատի ձեզ: Ես հավատում եմ, որ կատարում եմ Աստծու կամքը: Միգուցե դա է մինչև հիմա իմ ողջ մնալու միակ պատճառը: Ճիշտ ինչպես Պողոսի կյանքում, իմ կյանքում ևս եղել են գրեթե մահաբեր փորձառություններ՝ ներառյալ օդանավի կործանումից և ավտովթաներից խուսափելը:

    Քրիստոսի՞ պաշտոնյաներ են (առավել հանդգնությամբ կասեի, թե)՝ ես առավե՛լ ևս: Եթե վաստակով՝ առավել. եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս. եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք. եթե մահվան վտանգով՝ բազում անգամ:

    Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մեկով պակաս ծեծ կերա. երեք անգամ ձաղկվեցի. մեկ անգամ քարկոծվեցի. երեք անգամ նավաբեկության ենթարկվեցի. մեկ ցերեկ և մեկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի:

    Բ Կորնթ. 11.23-25

    Այդ բոլոր պարագաների համար ես կարող եմ խոսել Պողոսի նման և ասել, որ Աստված փրկել է ինձ այդ ամենից:

    Որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով:

    Հռոմ. 8.38-39

    Ես տեսնում եմ, որ Աստված փրկո՛ւմ է ձեզ: Ես տեսնում եմ, որ Աստված օգնո՛ւմ է ձեզ նեղության ժամանակ: Ես տեսնում եմ, որ Աստված կանգնա՛ծ է

    Enjoying the preview?
    Page 1 of 1