Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Ebook232 pages1 hour

Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 27, 2018
ISBN9781641352383
Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

Related ebooks

Reviews for Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Նրանք, ովքեր ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ - Dag Heward-Mills

    Բայց եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։

    Ա Կորնթացիս 14:38

    Հավատարմության և անհավատարմության մասին սովորելու շատ բան կա: Կան բազմաթիվ անտեղյակ մարդիկ, ովքեր դեռևս նախընտրում են լինել տգետ, թեպետ սովորելու շատ բան կա: Այս գրքի մեջ կանդրադառնանք հավատարմության և անհավատարմության հասկացությունները կարգավորող սկզբունքներին, օրենքներին, կանոններին և փաստերին: Անհավատարմությունը հաճախ տգիտության, տհասության և անգամ կրթության բացակայության արդյունք է: Անկիրթ մարդիկ առավել հակված են ըմբոստության և անհավատարմության, քանի որ նրանք չեն հասկանում իրենց գործողությունների հետևանքները: Սույն գրքի ուսուցումների միջոցով դուք կհաղթահարեք անտեղյակության պատճառով ձեր կյանքի և ծառայության մեջ առաջացած թերությունները:

    Ավելի շատ եկեղեցիներ են կործանվում անհավատարմության, քան ինձ հայտնի որևէ այլ բանի պատճառով: Ես սա պարզեցի սեփական փորձի արդյունքում ծառայությանս հենց առաջին տարում: Իմ անփորձ ծառայությունը ենթարկվեց սատանայական հարձակումների՝ դավադրությունների, ամբաստանությունների, սխալներ որոնելու, զրպարտությունների և պառակտումների դրսևորմամբ: Երբեք այդքան մեծ շփոթություն չեմ տեսել, որքան այդ օրերին:

    Ծառայության շատ վաղ շրջանում եկա այն եզրահանգման, որ անհավատարմությունը և դրան հարող չարիքները սատանայի զինանոցի ամենակործանարար զենքերն են:

    Քրիստոնյաների մեծամասնության կարծիքով սատանայի ամենաուժեղ զենքը օկուլտիզմի, կախարդության և հմայության միջոցով գործելն է: Ես համամիտ եմ, որ նշվածները նրա զենքերն են:

    Սակայն մարդիկ պետք է գիտակցեն այն, որ սատանայի ամենաուժեղ արշավանքը խաբեության ոլորտում է: Սատանան կկործանի ձեզ, եթե կարողանա ձեզ խաբել: Նա շատերին ստիպում է կարծել, որ իրենք պայքարում են Աստծո մարդու դեմ հանուն արդարության և ճշմարտության: Այնուամենայնիվ, նրանք շուտով մեծ ցավով հայտնաբերում են, որ իրենք իրենց են վնասում՝ խթանին քացի տալով:

    Սա այն է, ինչ Պողոսը հայտնաբերեց, երբ պայքարում էր եկեղեցու դեմ և մասնակցում դրա առաջնորդներից մեկի՝ Ստեփանոսի սպանությանը: Սավուղը մաքուր խղճի տեր մարդ էր: Նա փափագում էր Երուսաղեմ խաղաղ քաղաքը մաքրել խռովարարներից: Հանուն արդարության մղվող պայքարում նա ջանում էր ոչնչացնել իր կարծիքով հասարակության համար վնասակար տարրերին: Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարծում են, որ սրբազան պատերազմ են մղում, որպեսզի բացահայտեն կեղծ քարոզիչներին և ծառայությունները: Սավուղի նման նրանք կարծում են, որ ամբիոններից բոլորին կեղծավորների մասին ճշմարտությունը հայտնելու աստվածային առաքելություն ունեն: Պողոս առաքյալը շատ զարմացավ, երբ պարզեց, որ ինքն, ըստ էության, Քրիստոսի դեմ էր պայքարում:

    Եվ նա, գնալիս, մոտեցավ Դամասկոսին, և հանկարծակի նրա չորս կողմով լույս փայլեց երկնքից։ Եվ նա, գետնի վրա ընկած, մի ձայն լսեց, որ ասում էր նրան. Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում։ Եվ նա ասեց. Ո՞վ ես, Տե՛ր: Եվ Տերն ասեց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ խթանին քացի տալ։ Եվ ԴՈՂԱԼՈՎ ՈՒ ԶԱՐՀՈՒՐԵԼՈՎ՝ ասեց. Տե՛ր, ի՞նչ ես կամենում, որ անեմ։

    Գործք Առաքելոց 9:3-6

    Պողոսն ապշեց, երբ հայտնաբերեց, թե իրականում ինչ էր իր արածը: Երբ մարդիկ չգիտեն, թե ինչ են անում, նրանք հաճախ են սխալներ թույլ տալիս: Պողոսը հետագայում պնդեց, որ Աստծուց ողորմություն էր ստացել, քանի որ չգիտեր, թե ինչ էր անում:

    Որ առաջուց հայհոյիչ, և հալածող, և թշնամանող էի, բայց ողորմություն գտա, որովհետև ՉԳԻՏԵՆԱԼՈՎ ԷԻ ԳՈՐԾՈՒՄ, ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՈՎ։

    Ա Տիմոթեոս 1:13

    Անձնվեր, հավատարիմ, կայուն, հետևողական և հաստատակամ լինելու անկարողությունը ծառայություններին ամենից շատ վնասող երևույթն է: Այն վնասում է նաև բիզնեսին: Բոլոր մարդկանց բնորոշ է այն զգացումը, որ կա ավելի կարճ, ավելի արագ և ավելի հեշտ ճանապարհ: Սատանան օգտվում է այդ զգացողությունից:

    Բազմաթիվ քրիստոնյաներ խաբեությամբ հետևում են ըմբոստներին և խաբված ցնորատեսներին: Շատ մարդիկ դա անում են տգիտության պատճառով: Եկեղեցում ըմբոստության և անհավատարմության միջավայր ստեղծելու համար սատանան օգտագործում է եկեղեցական բռնակալ առաջնորդների օրինակը: Տեղյակ չլինելով սրանից՝ շատ եկեղեցական առաջնորդներ լինում են էապես ըմբոստ և անհավատարիմ: Իրենց խոսքերի և գործերի միջոցով նրանք իրենց հետևորդներին ըմբոստություն են ուսուցանում: Նրանք չեն հասկանում, թե ինչու է ինչ-որ մեկը ուխտադրուժ կամ անհավատարիմ իրենց հանդեպ: Տեսնո՞ւմ եք՝ խաբեությունն այնքա՜ն զորավոր մի բան է: Երբ ձեզ խաբում են, սևը սպիտակ եք ընկալում, սպիտակը՝ սև:

    Անհավատարմության տեսիլք

    Ինձ, իրոք, հետաքրքրեց այն հայտնությունը, որ Տերը տվեց Ռիք Ջոյներին՝ իր «Վերջին ճակատամարտ» գրքում: Նա նկարագրում էր եկեղեցու դեմ դուրս եկած հսկայական դիվային բանակի տեսիլքը: Այդ դիվային բանակի գլխավոր նպատակն էր պառակտում առաջացնել փոխհարաբերությունների բոլոր հնարավոր մակարդակներում. պառակտում՝ եկեղեցիների միջև, համայնքների և իրենց հովիվների, և մինչև անգամ կանանց և ամուսինների միջև:

    Այս տեսիլքի մեկ այլ ուշագրավ կողմ էր այն զինանոցը, որ ուներ այդ դիվային բանակը: Մասնավորապես, նկատեցի, որ նիզակները, որ նրանք կրում էին, կոչվում էին «դավաճանություն»: Գիտե՞ք, արդյոք, որ դավաճանությունը, իրականում, անհավատարմության բարձրագույն ձևն է: Հետաքրքիրն այն է, որ միայն մեկ նիզակն էր անուն կրում, և այն դավաճանությունն էր: Սիրելի՛ բարեկամ, հավատացած եմ, որ եկեղեցուն ուղղված սատանայի հիմնական նիզակն անհավատարմության և դավաճանության զենքն է:

    Երբ խորհում էի սրա շուրջ, հասկացա, որ լուրջ անհաջողություններ կրած շատ եկեղեցիներ տուժել են անհավատարմության և դավաճանության պատճառով: Ես խորհում էի Աստծո մի քանի մեծ մարդկանց մասին, որոնց հարգում էի, և մտածում էի, թե ինչպես էին նրանց ծառայություններն անկում ապրել: Անհավատարմությունը կարևոր դեր էր խաղացել իրադարձությունների այս ցավալի շրջադարձի ժամանակ:

    Տեսիլքի մեջ չորս նետ կար նշված՝ ամբաստանություն, բամբասանք, հերյուրանք և սխալների որոնում: Արտաքուստ այս չորս զենքերը շատ մեծ վտանգ չեն ներկայացնում: Դրանք նույնիսկ նման չեն զենքերի, որոնք սատանան կօգտագործեր: Սակայն, մի քանի տարի ծառայության մեջ լինելուց հետո եկել եմ այն եզրակացության, որ սատանայի ամենահզոր զենքերը հենց այս նշվածներն են: Առաջին հայացքից, շատ անփորձ մարդիկ բաց կթողնեին այս ամենը որպես աննշան խնդիրներ:

    Համոզված եմ, որ շատ մարդիկ այս թվարկված նետերը համարել են իբրև աննշան բաներ, որ ցանկացած ծառայող կարող է հեշտությամբ կարգավորել: Թշնամին գիտի, որ ամբաստանությունները թուլացնում, շփոթեցնում և կաթվածահար են անում մեղադրվողին: Մեղադրվողը շփոթության մեջ է ընկնում, երբ ամբաստանվում է անկախ իր անմեղ լինելուց: Նա հարցնում է ինքն իրեն. «Ինչո՞ւ պետք է որևէ մեկը նման բան կարծի»: Ամբաստանություններն այնքան հզոր են, որ որոշ ժամանակ անց նույնիսկ անմեղ մարդիկ սկսում են համաձայնել այդ մեղադրանքների հետ: Ամբաստանությունները կաթվածահար են անում մեղադրվողին: Մեկ անգամ կաթվածահար լինելով՝ նրանք ընկնում են անգործության վիճակի մեջ: Երբ ամբաստանությունները տարածվում են, մեղադրվող անձը վստահություն անգամ չի ունենում գործելու այն շրջանակներում, որտեղ թույնն արդեն տարածվել է: Հերյուրանքը, բամբասանքը և սխալներ որոնելը ամբաստանության ձևեր են հանդիսանում: Սրանք թուլացնում, կաթվածահար են անում և շփոթության մեջ են գցում եկեղեցին: Այս շփոթությունը թե՛ եկեղեցու ներսում է և թե՛ եկեղեցուց դուրս: Շփոթության մեջ է ընկնում մեղադրվողը, շփոթության մեջ է ընկնում լսարանը: Շատ մարդիկ երբեք չեն հաղթահարում այս շփոթությունը: Ոմանք երբեք չեն կարողանում ստանալ և ոմանք էլ՝ շարունակել ծառայությունը: Սա այնքա՜ն հզոր զենք է թշնամու համար: Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ չարախոսի դեմ պայքարելիս եկեղեցին զորությամբ է լցվում: Դուք որոշակիորեն կթուլանաք այնքան ժամանակ, քանի դեռ լսում եք չարախոսի ձայնը:

    Եվ մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում. Հիմա փրկությունը և ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ... որ վայր գցվեց մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից Աստծո առաջին ցերեկ և գիշեր:  

    Հայտնություն 12:10

    Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են Աստծո մարդկանց վրա անողորմ մեղադրանքներ շպրտվում: Հիշում եմ մի հովվի, ով մի մեծ քաղաքում նախաձեռնողական մեծ աշխատանքներ իրականացրեց: Նրա միջոցով շատ մարդիկ փրկվեցին և բազմաթիվ այլ ծառայողներ ուսուցանվեցին: Նրան զրպարտեցին և ամբաստանեցին, մինչև որ նա, ի վերջո, հեռացավ այդ քաղաքից: Նրա թերությունները չափազանցվեցին այնպես, որ այլևս նրա մասին որևէ լավ բան չմնաց ասելու: Ի վերջո, նա լքեց այդ քաղաքը և թողեց ծառայությունը: Սատանայի գործելաոճը միանգամայն պարզ է՝ չարախոսել մարդկանցից, մինչև որ նրանք կորցնեն սեփական անձի հանդեպ վստահությունը. չարախոսել նրանցից, մինչև որ համայնքի մեջ ոչ ոք լավ կարծիք չունենա նրանց մասին. այնպես անել, որ նրանք դադարեցնեն իրենց ծառայությունը:

    Այնուամենայնիվ, հեռանալուց շատ տարիներ անց այդ ծառայողը ետ հրավիրվեց և պատվի արժանացավ այն մարդկանց կողմից, ում ինքը օրհնել էր: Կարծում եմ՝ նա ապշեց, երբ տեսավ իր ծառայության պտուղները: Նա, հավանաբար, հասկացավ, որ ինքը չպետք է ենթարկվեր չարախոսի և նրա գործակալների անողոք հարձակումներին: Ուրախ եմ ասելու, որ կարճ ժամանակ անց նա վերադարձավ իր ծառայությանը:

    Այդ գրքի մեկ այլ զարմանալի հայտնություն էր այն, որ դևերը ձիերի փոխարեն քրիստոնյաներին էին հեծնում: Այլ կերպ ասած, քրիստոնյաներն օգտագործվում էին դևի կողմից՝ առանց նույնիսկ իմանալու դրա մասին:

    Ճանաչում եմ մի հովվի, ով շատ հմուտ է Քրիստոսի Մարմինը պառակտելու գործում: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում հետևել եմ նրա ծառայությանը և կարծում եմ, որ նա եկեղեցին բաժան-բաժան անելու և եկեղեցու ներսում ընդդիմադիր «ճամբարներ» ստեղծելու հատուկ պարգև ունի: Կարծում եմ՝ նա նույնիսկ չգիտի, որ իր գործողությունները և որոշումները հանգեցնում են եկեղեցու ներսում խմբավորումների առաջացմանը: Նա այս բանն անում է առանց մեծ ջանքերի և մեծ վարպետության հասած դիվանագիտությամբ: Նա այնքա՜ն հարգարժան տեսք ունի և այնքա՜ն հարգարժան է ընկալվում, որ երբեք մտքովդ չի անցնի, որ նա, ըստ էության, եկեղեցին պառակտում է խմբերի: Միայն կողքից հայացք գցելով և նրա գործողությունների շուրջ խորհրդածելով է, որ հասկանում եք, թե որքան պառակտիչ է նա:

    Այստեղ մի կարճ հատված եմ ներառում Ռիք Ջոյների սատանայի զորքերի մասին տեսիլքից: Աղոթում եմ, որ կարողանաք հստակ տեսնել սատանայի ռազմավարությունները:

    «Իմ առջև տարածվեց դիվային հսկայական բանակը, որի վերջը չէր երևում: Այն բաղկացած էր առանձին ստորաբաժանումներից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական դրոշը: Առաջատար ստորաբաժանումներն ընթանում էին Հպարտության, Ինքնաարդարացման, Մեծարանքի, Փառամոլության, Անիրավ դատաստանի և Նախանձի դրոշների ներքո: Իմ տեսադաշտից այն կողմ այդպիսի չար ստորաբաժանումներ շատ կային, սակայն այս առաջատար դժոխային ահարկու հրոսակախմբի ստորաբաժանումներն ամենահզորն էին թվում: Այս բանակի առաջնորդը ինքը՝ Եղբայրների Չարախոսն էր:

    Զենքերը, որ կրում էր այս հրոսակախումբը, նույնպես անուններ ունեին: Սրերը կոչվում էին Սպառնալիք, նիզակները՝ Դավաճանություն, իսկ նետերը՝ Ամբաստանություն, Բամբասանք, Հերյուրանք և Սխալների որոնում:

    Հետախույզները և դիվային առավել փոքր խմբերը, որ կրում էին Մերժում, Դառնություն, Անհամբերություն, Աններողամտություն և Ցանկասիրություն անունները, գնում էին բանակի առջևից հիմնական գրոհին նախապատրաստվելու համար:

    Այս փոքր խմբերը և հետախույզները թվով ավելի քիչ էին, սակայն ոչ պակաս հզոր, քան որոշ խոշոր ստորաբաժանումներ, որ հետևում էին նրանց: Նրանք փոքր էին միայն ռազմավարական պատճառներով: Այնպես, ինչպես Հովհաննես Մկրտիչը միայնակ էր, սակայն նրան տրվեց մարդկանց բազմություններին մկրտելու գերբնական օծությունը՝ նրանց Տիրոջ համար պատրաստելու նպատակով, այնպես էլ դիվային այս փոքր խմբերին տրվեցին գերբնական չար զորություններ «բազմություններ մկրտելու» նպատակով: Դառնության մեկ դևը կարող էր իր թույնը սերմանել մարդկանց բազմությունների, անգամ ամբողջական ցեղերի և մշակույթների մեջ: Ցանկասիրության դևը կցվում էր մեկ կատարողի, ֆիլմի կամ նույնիսկ գովազդի, և ուղարկում էլեկտրական հոսանքի կայծեր, որպեսզի հարվածեր և «անզգայացներ» մարդկանց հոծ բազմություններին: Այս ամենը ճանապարհ էր պատրաստում հետևից եկող չարի մեծ հրոսակախմբի համար:

    Այս բանակը, մասնավորապես, ընթանում էր ընդդեմ եկեղեցու, սակայն հնարավորության դեպքում գրոհում էր բոլորի վրա: Գիտեի, որ այն ձգտում էր խափանել Աստծո հետագա շարժը, որը նախատեսված էր մարդկանց զանգվածներին եկեղեցի տանելու համար:

    Այս բանակի հիմնական ռազմավարությունը փոխհարաբերությունների բոլոր հնարավոր մակարդակներում պառակտում առաջացնելն էր. պառակտում՝ եկեղեցիների միջև, համայնքների և իրենց հովիվների, ամուսինների և կանանց միջև, երեխաների և ծնողների միջև, և նույն տան մեջ բնակվող երեխաների միջև: Հետախույզները պետք է եկեղեցիներում, ընտանիքներում կամ անհատների մեջ հայտնաբերեին այնպիսի թերություններ, որտեղ առկա էին Մերժման, Դառնության, Ցանկասիրության, և նմանատիպ երևույթների դրսևորումներ: Դրանից հետո մյուս ստորաբաժանումները բացված ճեղքերի միջով պետք է ամբողջովին կործանեին իրենց զոհերին:

    Այս տեսիլքի ամենացնցող մասն այն էր, որ հրոսակախումբը ձիերի փոխարեն հիմնականում քրիստոնյաներին էր հեծնում: Նրանց մեծ մասը լավ հագնված էին, հարգարժան, ունեին նուրբ և կիրթ

    Enjoying the preview?
    Page 1 of 1