Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Նրանք, ովքեր հպարտ են
Նրանք, ովքեր հպարտ են
Նրանք, ովքեր հպարտ են
Ebook210 pages1 hour

Նրանք, ովքեր հպարտ են

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Հպարտությունը մահացու թույն է, որը տարիներ ի վեր ազդել է մարդկային ցեղի վրա: Քանի որ հպարտությունը տեսանելի չէ, կարող է մեծ խառնակություն առաջացնել։
Ինչպե՞ս կարող ենք պայքարել մեր կյանքին սպառնացող այս վտանգի դեմ. խոնարհություն պատվաստելո՛վ։ Խոնարհությունը կարեւոր հոգեւոր որակ է։ Քչերն են համարձակվել գրել այս մշուշապատ, բայց կարեւոր հոգեւոր որակի մասին։ Այս նոր, ոգեւորիչ հատորյակում Դագ Հյուարդ-Միլզը քողազերծում է հպարտության բազում հազիվ նշմարելի ձեւերը։ Այս հզոր գիրքը, որը գրված է եղբայրակից մարտնչող քրիստոնյայի կողմից, կօրհնի ձեզ եւ կքաջալերի ձեզ զարգացնել Հիսուս Քրիստոսի մանկական խոնարհությունը

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 10, 2018
ISBN9781641352420
Նրանք, ովքեր հպարտ են
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Նրանք, ովքեր հպարտ են

Related ebooks

Reviews for Նրանք, ովքեր հպարտ են

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Նրանք, ովքեր հպարտ են - Dag Heward-Mills

    Ներածություն։ Նրանք, ովքեր հպարտ են

    Հպարտությունը ամենամահացու չարիքն է, որը պատուհասում է մարդկային ցեղին: Դա անտեսանելի չարիք է, որն ավելի շատ վեճեր ու ավելի շատ պատերազմներ է հրահրել, քան երբևէ կարող եք պատկերացնել: Հպարտությունը մեր աշխարհում առկա հակամարտությունների և խառնաշփոթի պատճառն է: Մենք հուսահատ կերպով կարիք ունենք խոնարհության բանաձևի, որը մեզ կազատի «նրանցից, ովքեր հպարտ [ամբարտավան] են»։

    Անզգամն ամբարտավանությամբ չարիք է գործում, բայց իրավախոհ մարդը իմաստուն է։

    Առակն. 13.10

    Քանի որ օձը «խայթեց» մարդկային ցեղին, այդ մահացու թույնը հոսում է մեր երակներում։ Հպարտությունը համընդհանուր, հոգևոր և տարածուն չարիք է: Դժվար է գտնել մեր աշխարհի որևէ մաս, որտեղ հպարտ մարդիկ չկան։ Պարտադիր չէ, որ մարդիկ ինչ-որ բան ունենան, որպեսզի հպարտ լինեն։ Մարդիկ պարզապես պետք է գոյություն ունենան այս երկրի վրա, բայց ինչ-ինչ պատճառներով ամբարտավան են դառնում։ Մեր աշխարհի պատմությունը պատերազմների և հակամարտությունների պատմություն է: Պատերազմների պատմությունը ամբարտավանության դրսևորման պատմություն է: Մարդկության պատմությունը սատանայական բնույթի պատմությունն է, որն արտահայտվում է մարդու միջոցով:

    Բոլոր ամուսնական խնդիրների և հակամարտությունների պատճառը հպարտությունն է։ Սատանան ցանկացած մեկի հայրն է, ով հպարտություն է դրսևորում։ Սատանան է, որ ներշնչում է հպարտություն, ամբարտավանություն և հակամարտություն: Դառը կռիվները, որ տեղի են ունենում ամուսինների և կանանց միջև, պայմանավորված են հպարտությամբ: Բոլոր նրանք, ովքեր ընթանում են հպարտությամբ, ընթանում են սատանայի ազդեցության տակ:

    ... ջրերում եղած ամեն ինչի թագավորն ինքն է [սատանան]։

    Հոբ 41.25

    Այսօր եկեղեցում մեր բոլոր խնդիրները բխում են հպարտությունից: Մենք խիստ կարիք ունենք խոնարհության բանաձևի: Եկեղեցիներում բոլոր կոնֆլիկտները պաստորների, նրանց օգնականների և այլ առաջնորդների միջև ծագում են հպարտությունից։ Ամբողջ հավատարմությունը, դավաճանությունը և պառակտումները եկեղեցիներում առաջ են բերում այն մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք նույնքան լավն են, որքան առաջնորդը: Նրանք իրենց աչքերում մեծ են և ոչ մի պատճառ չեն տեսնում, թե ինչու պետք է լինեն մեկի առաջնորդության ներքո։ Նրանք իրենք իրենց ասում են. «Ինչո՞ւ պետք է ինձ նման մեծ մարդը մնա քեզ նմանի ենթակայության տակ: Ես քեզնից ոչնչով պակաս չեմ»։

    Ձեր առաջնորդած մարդկանց անհավատարմությունը պայմանավորված է նրանց հպարտությամբ: Սատանան ոգեշնչում է նրանց անել այն, ինչ նա արեց, երբ երկնքում էր: Երբ Լյուցիֆերը երկնքում էր, նա փառքի մեջ էր ապրում և շատ բարձր աստիճան ուներ:

    Մի օր նա ինքն իրեն ասաց. «Ինչո՞ւ պետք է մնամ այս մակարդակում, երբ կարող էի ավելի բարձր լինել»: Նա ինքն իրեն ասաց. «Ես իմ առաջնորդության ձիպքը կհասցնեմ իր տրամաբանական ավարտին: Ես կբարձրանամ և տեղահան կանեմ Նրան, ով նստած է գահին։ Ես կփոխարինեմ Ամենակարող Աստծուն Նրա գահին: Ես կդառնամ ճիշտ և ճիշտ Բարձրյալի նման»:

    Սատանան այնքան լի էր սեփական կարևորության զգացումով և այնքան ինքնահավան էր, որ ապստամբեց Նրա դեմ, ով ստեղծել և նշանակել էր իրեն։ Հրեշտակներից շատերը հավատացին մոլորություններին և միացան ապստամբությանը իրենց Ստեղծիչի դեմ: Այսօր շատ հոգևոր սպասավորներ և պաստորների գործընկերներ ունեն նույնպիսի մտածողություն։ Նրանք լցված են մոլորություններով այն մասին, թե իրենք ով են։ Ցավոք սրտի, ժամանակ է պահանջվում, որպեսզի մոլորությունները ցրվեն։

    Որպեսզի մոլորությունները լիովին ցրվեն, պահանջվում մոտ տասը տարի, և այդ ընթացքում դրանք կործանում են նրանց, ովքեր հավատում են դրանց: Շատ ուժեղ մոլորությունն ու խաբեությունը կարող են չբացահայտված շարունակվել հինգ տարի, բայց դրանից հետո խաբեության վկայություններն սկսում են ի հայտ գալ։ Ադոլֆ Հիտլերը սկսեց Գերմանիան առաջնորդել դեպի դժոխք, երբ 1933 թ.-ին վերցրեց իշխանությունը։ 1939 թ.-ին սկսեց ակնհայտ դառնալ, որ նա հանցագործ է, որը ձգտում է ոչնչացնել աշխարհը: 1939 թ.-ին Ադոլֆ Հիտլերը սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1942 թ.-ին, Ստալինգրադում գերմանական բանակի պարտությունից հետո, շատ գերմանացիների համար պարզ էր, որ իրենք հավատացել էին մի ստի։ Պատերազմը և նվաճումը հիմնված էին այն մոլորության վրա, որ Ադոլֆ Հիտլերը կատարյալ առաջնորդն էր և ուներ կատարյալ լուծումներ այս աշխարհի համար։ Պատերազմը հիմնված էր այն մոլորության վրա, որ հրեաները աշխարհի բոլոր խնդիրների պատճառն էին: 1945 թ. Ադոլֆ Հիտլերը համակարգված կերպով սպանել էր 6 միլիոն հրեաների, և բոլորը գիտեին, որ Գերմանիան առաջնորդվել էր ցնորված զանգվածային մարդասպանի կողմից: Ինչպես տեսնում եք, տևեց տասը տարի, մինչև մոլորություններն ամբողջովին ցրվեցին։ Երբ հետևում եք ապստամբ և անհավատարիմ պաստորի, ապա ձեզնից կպահանջվի տասը տարի, որպեսզի հասկանաք, որ հետևել եք սխալի։

    Շատ հոգևոր սպասավորներ կործանվում են, երբ հետևում են մոլորությունների: Գուցե նրանք չեն հետևում Ադոլֆ Հիտլերի նման խելացնոր հրեատյացի, բայց, ապստամբությանը հետևելով՝ հետևում են մի մոլորության։ Ինչպես ասացի, ժամանակ է հարկավոր, որպեսզի մոլորությունները լիովին ցրվեն, և պաստորները տեսնեն իրենց գործած սխալները:

    Կարևոր է հասկանալ հպարտություն կոչվող մեր աներևույթ թշնամուն։ Դուք կարող եք պարտության մատնել բոլոր թշնամիներին, բայց հպարտությունը կարող է ամուր կանգնած լինել ձեր կողքին։ Ինչո՞ւ։ Հպարտությունն անտեսանելի է և այդ պատճառով խուսափում է նկատվելուց: Այս գրքի միջոցով դուք ձեռք կբերեք հատուկ ըմբռնում, որը ձեզ կօգնի հաղթել աներևույթ թշնամուն: Դուք կազատվեք առանց իմանալու միանալուց «նրանց, ովքեր հպարտ են»։

    Այս գրքի նպատակը հպարտությունը «տեսանելի և ճանաչելի» դարձնե՛լն է:

    Այս գիրքի նպատակը խոնարհությունը ձեռքբերելի դարձնե՛լն է:

    Այս գիրքի նպատակը ձեզ ազատելն է «հպարտների» շարքերից:

    Խոնարհ եղիր Տիրոջ առաջ, և Նա քեզ կբարձրացնի։ Ինչպիսի՜ օրհնություն է՝ բարձրացվել Տիրոջ կողմից։ Ամեն հոգևոր ռազմիկ շատ կցանկանար ոչնչացնել այս անտեսանելի թշնամուն: Մարտում վերջին թշնամին հպարտության անտեսանելի, անշոշափելի վիշա՛պն է: «Նրանք, ովքեր հպարտ են», այս աներևույթ վիշապի գերիներն են։ Այս գիրքը ձեզ տրամադրում է վիշապի քողազերծման և նրան ձեր միջից վռնդելու ռազմավարություն։

    «Հպարտություն» կոչվող այս թշնամին խույս է տվել ոչնչացումից՝ լինելով աներևույթ։ Այս գրքի միջոցով դուք պարզ կտեսնեք այն մոլորությունները, որոնք մեզ բոլորիս այնքան հպարտ են դարձնում: «Երեխա» լինելու կամ «ծառա» լինելու բացահայտման միջոցով դուք ձեր ձեռքում կունենաք գործնական բանալի՝ բացելու խոնարհության գետերն ու օրհնությունները ձեր կյանքի համար:

    Հիսուսն ասաց. «Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ»։ Ահա թե ինչու սատանան ամեն կերպ ձգտում է ձեզ դնել «նրանց շարքերում, ովքեր հպարտ են»։ Երբ դուք գտնվեք «նրանց շարքերում, ովքեր հպարտ են», դա կնշանակի, որ դուք երկնքում կլինեք ամենափոքրերի շարքերում: Այս գիրքը ձեզ աստվածային ազատում է տալիս երկնքում ամենափոքրերի շարքերում լինելուց։ Այս գիրքը ձեզ տալիս է աստվածային ազատում «նրանցից, ովքեր հպարտ են»։ Վայելեք խոնարհության բանաձևը, որը ձեզ փրկում է «նրանք, ովքեր են հպարտ» կոչվող խմբից։

    Գլուխ 1

    Խոնարհ եղեք

    Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։

    Հակ. 4.10

    Մարդիկ «հպարտությունը» սահմանում են բազում տարբեր կերպերով: Մարդիկ կարող են ասել, որ դուք հպարտ ես, որովհետև լռակյաց անձնավորություն եք: Մարդիկ կարող են ասել, որ դուք հպարտ եք, քանի որ դուք բարձրահասակ եք և ինքնավստահ: Մարդիկ կարող են ասել, որ դուք հպարտ եք, քանի որ վարում եք գեղեցիկ, փայլուն, օդորակիչ ունեցող ավտոմեքենա։

    Այսպիսով, իրականում ի՞նչ բան է հպարտությունը: Նշանակություն ունի՞, թե դուք խոնարհ եք կամ հպարտ:

    Իրոք, նշանակություն ունի։ Մենք պետք է խոնարհ լինենք Տիրոջ առաջ։ Մենք պետք է ապրենք այն ձևով, որը Աստված համարում է խոնարհ լինել:

    Ցուցումը հստա՛կ է. Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ և ոչ թե մարդկանց առաջ։ Իմաստ չունի դրսևորել խոնարհության այնպիսի տեսակ, որը Աստված չի ընդունում: Խոնարհությունը Աստծու իսկ կողմից սահմանված և նկարագրված առաքինություն է: Մարդկային էակները շատ տարբեր ձևերով են սահմանում խոնարհությունը, բայց մեզ համար կարևոր է խոնարհության Աստծու սահմանումը :

    Խոնարհությունն այնքան կարևոր է, որ արժե Սուրբ Գրությունները ծայրեծայր ուսումնասիրել, մինչև իմանանք, թե ինչ է դա: Հպարտության մասին նախազգուշացումներնն այնքան վախեցնող են, որ պետք չէ դրանք անտեսել:

    Այս առաջին գլխում ուզում եմ, որ մի հայացք նետենք այն պատճառներին, թե ինչու պետք է խոնարհ լինենք Տիրոջ առաջ:

    Յոթ պատճառ, թե ինչու պետք է խոնարհեցնեք ձեր անձը

    1. Խոնարհ եղեք, քանի որ Աստված դիմադրում է հպարտներին։

    Եվ այդ նրա համար, որ է՛լ ավելի շնորհ տա. դրա համար ասում է. Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և ԴԻՄԱԴՐԵՑԵ՛Ք ՍԱՏԱՆԱՅԻՆ, ու նա կփախչի ձեզանից։

    Հակ. 4.6-7

    Հպարտությունն այնքան հակառակ է Աստծուն, որ Նա պատերազմ է հայտարարել բոլոր նրանց, ովքեր հպարտ են: Երբ դուք հպարտ դառնաք, Աստված կդառնա ձեր թշնամին և կընդդիմանա ձեզ այն ամենում, ինչ դուք անում եք:

    Մարդիկ, ովքեր հպարտ են դարձել, հաճախ չեն գիտակցում, որ Աստված սկսել է ընդդիմանալ նրանց: Երբեմն քրիստոնյաները սաստում են սատանային, քանի որ կարծում են, թե սատանան է նրանց դեմ պայքարողը: Բայց երբ խոսքը վերաբերում է հպարտ քրիստոնյաներին, սատանան կարող է արձակուրդ գնալ։ Աստված ինքն է զբաղվում հպարտներով և ընդդիմանում նրանց։

    Դուք նույնիսկ կարող եք ինքներդ ձեզ գտնել Աստծուն սաստելիս, քանի որ Նա ընդդիմանում է ձեզ և ձեր հպարտությանը: Ես չէի ցանկանա սաստել Աստծուն, իսկ դո՞ւք: Ես չէի ցանկանա, որ Աստված իմ թշնամին լիներ: Կցանկանայի՞ք, որ Աստված լիներ ձեր թշնամին: Աստված միակն է, ով սիրում է քեզ այնպիսին, ինչպիսիք կաք։ Եթե Նա էլ դառնա ձեր թշնամին, ձեզնից ի՞նչ կմնա։

    2. Խոնարհ եղեք, քանզի Աստված շնորհ է տալիս խոնարհ մարդկանց:

    Եվ այդ նրա համար, որ է՛լ ավելի շնորհ տա. դրա համար ասում է. ՀՆԱԶԱՆԴՎԵՑԵ՛Ք ՈՒՐԵՄՆ ԱՍՏԾՈՒՆ և դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից։

    Հակ. 4.6-7

    Զարմանալիորեն, Աստված խոնարհ մարդկանց տալիս է ոչ արժանի օգնություն: Շնորհը ոչ արժանի օգնություն է և բարեհաճություն։ Երբ դուք իջեցնում եք ձեր անձը, Աստված արձագանքում է՝ ձեզ շնորհ ուղարկելով։ Որքա՜ն հաճելի պիտի լինի՝ ստանալ ոչ արժանի օգնություն, երբ դուք բռնում եք խոնարհության խոնարհ ուղին։ Թերևս խոնարհ լինելու սրանից ավելի լավ պատճառ չկա։ Մտածեք այն ամբողջ ոչ արժանի օգնության մասին, որը կարող էիք ունենալ ձեր կյանքում և ծառայության մեջ, եթե խոնարհ լինեիք:

    Ցանկանո՞ւմ եք, որ Աստված ձեր եկեղեցուն ոչ արժանի օգնություն ցույց տա: Ցանկանո՞ւմ եք, որ Աստված ձեզ տա ոչ արժանի օգնություն ձեր հովվական ծառայության մեջ։ Ուրեմն՝ խոնա՛րհ եղեք։ Ցանկանո՞ւմ եք, որ Աստված ձեզ տա ոչ արժանի օգնություն ձեր ավետարանչական ծառայության մեջ։ Ուրեմն՝ խոնա՛րհ եղեք։

    Ցանկանում եք, որ Աստված ձեզ ոչ արժանի օգնություն ցուցաբերի ձեր ֆինանսական հարցերում։ Ուրեմն՝ խոնա՛րհ եղեք։ Ցանկանո՞ւմ եք,

    Enjoying the preview?
    Page 1 of 1