Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները
Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները
Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները
Ebook102 pages50 minutes

Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք բոլորս բազմաթիվ սխալներ ենք թույլ տալիս։ Պաստորները եւս զերծ չեն սխալներից։ Սխալները միտում ունեն ձեզ հետ տանելու՝ առաջ տանելու փոխարեն։ Սխալը կարող է արգելակել ձեր առաջընթացը։ Ինչպիսի՞ հնարավոր սխալներ կարող է թույլ տալ պաստորը։ Որո՞նք կարող են լինել պաստորի տասը գլխավոր սխալները։
Ձեզ առաջարկվում է անցնել այս զարմանալի գրքի էջերով եւ ինքներդ ձեզ համար բացահայտել այն սխալները, որոնք վտանգ կա, որ կգործեք, եւ իմանալ, թե ինչպես խուսափել խոշոր սխալներից, որոնք պաստորները հակված են գործելու։ Ամեն առումով կարեւոր այս գիրքը օրհնություն կլինի ձեզ եւ ձեր հոգեւոր սպասավորության համար։

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 11, 2018
ISBN9781641352574
Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները

Related ebooks

Reviews for Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները - Dag Heward-Mills

    Շատ հոգևոր հովիվներ դանդաղորեն են առաջադիմում հոգևոր սպասավորության մեջ։ Երբեմն նրանք դանդաղում են հնազանդվել Աստծու կանչին։ Գուցե պատճառն այն է, որ նրանք ունեն ֆլեգմատիկ խառնվածք։ Դանդաղությունը վտանգավոր բան է սպասավորության մեջ։ Մեր կյանքի վճռորոշ գործոններից մեկը մեր շարժվելու արագությունն է։

    Աստծու ժամացույցով ժամը քանի՞սն է։ Կան երեք ժամանակներ, որոնք անցնում են միաժամանակ։ Դրանք են՝ «իմ ժամանակը», «ձեր ժամանակը» և «իրական ժամանակը»։

    Հիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է...»։

    Հովհ. 7.6

    Հիմա նայեք ձեր ժամացույցին։ Բնական իրավիճակում դա ձեր ժամանակն է։ Նայեք մեկ ուրիշի ժամացույցին։ Դա նրա ժամանակն է։ Իսկ ի՞նչ է իրական ժամանակը։

    Իրական կյանքում յուրաքանչյուր ժամացույց ցույց է տալիս փոքր-ինչ տարբեր ժամանակ։ Իմ ժամացույցը սովորաբար դրված է մի քանի րոպե առաջ, որպեսզի օգնի ինձ հաղթահարել ուշանալու ոգին։ Ուրիշ մարդկանց ժամացույցներն ավելի ճշգրիտ են։ Այս երևույթը տեղիք է տալիս բոլորի համար տարբեր ժամանակների մի բազմության։

    Ոգու տիրույթում բոլորս ունենք տարբեր ժամանակներ։ Իմ ժամանակը տարբերվում է ձեր ժամանակից։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է»։

    Մի քանի տարի առաջ իշխանուհի Դայանայի հանկարծակի ու ողբերգական ելքը ցնցեց աշխարհը։ Ոչ ոք չէր սպասում, որ նա այդ ժամանակ կմահանա։ Ոչ ոք չէր սպասում, որ նա կմահանա այդ կիրակի առավոտյան։

    Նրա մահից մեկ շաբաթ առաջ եթե ինձ հարցնեիք՝ «Ժամը քանի՞սն է», կպատասխանեի՝ «Կիրակի առավոտ է՝ եկեղեցի գնալու ժամանակը»։ Եթե նույն հարցը տայիք նրան, նա հավանաբար կպատասխաներ՝ «Եվս մի կիրակի առավոտ է. մի քանի օրից կլինեմ Ֆրանսիայում՝ ընկերոջս հետ»։ Բայց իրականում ժամանակը նրա մահվանից յոթ օր առաջ էր։ Դժբախտաբար նա չգիտեր դա։

    Մահվան նախորդ շաբաթ օրը նա Փարիզում ճաշում էր իր եգիպտացի ընկերոջ հետ։ Եթե որևէ մեկը ձեզ հարցրած լիներ՝ «Ժամը քանի՞սն է», դուք գուցե կասեիք՝ «Ութը»։ Եթե որևէ մեկը նրան հարցրած լիներ, նա գուցե կասեր՝ «Շաբաթ երեկո է, սիրով զբաղվելու և ավելի լավ ապագայի մասին երազելու ժամանակը»։ Բայց նա կսխալվեր. նրա համար իրական ժամանակը իր վախճանից մի քանի ժամ առաջ էր։ Նա նաև մեկ շաբաթ ավելի մոտ էր իր թաղմանը։

    «Իմ ժամանակը» խոսում է այն մասին, թե ես որտեղ եմ գտնվում իմ կյանքի ժամանակացույցում։ «Ձեր ժամանակը» խոսում է այն մասին, թե դուք որտեղ եք գտնվում ձեր կյանքի ժամանակացույցում, իսկ «Իրական ժամանակը» խոսում է այն մասին, թե մենք որտեղ ենք գտնվում Աստծու ընդհանրական ժամանակացույցում։

    Այս երկրային կյանքը խիստ կապված է ժամանակի հետ՝ մի բան, որը շատերին հայտնի չէ։ Յուրաքանչյուր ցուցում կամ հնարավորություն կապված է ժամանակի հետ։ Լսեք սա և լավ լսեք. ամեն մի ցուցում, որ Աստված տվել է ձեզ, ունի անտեսանելի ժամաչափիչ։ Հետհաշվարկն սկսվում է այն պահին, երբ Աստված խոսում է ձեզ հետ։ Այդ պարտականությունը կատարելու համար առկա ժամանակը նվազում է ամեն անցնող ժամվա հետ։ Շատերը կարծում են, թե պարզապես հանգիստ սպասում են և Աստծուն լրջորեն կընդունեն ավելի ուշ։ Մի´ խաբվեք։ Ձեր արտոնյալ ժամկետի ավարտի օրը արագորեն մոտենում է։

    Ինչպես ասացի, իշխանուհի Դայանան գուցե իր հարսանիքն էր պլանավորում։ Նա չգիտեր, որ ինքը հեռու չէ իր ելքի գիշերվանից։ Նա անտեղյակ էր այն իրողությանը, որ դառնալու է բոլոր ժամանակների մեծագույն հուղարկավորության առարկան։ Նա չգիտեր ժամը։

    Իսկ դուք գիտե՞ք ժամը։ Մենք գիտե՞նք ժամը։

    Եթե Աստված ձեզ պատվիրել է կատարել որևէ աշխատանք, ապա ժամացույցն սկսել է տկտկալ։ Կգա ժամանակ, երբ դուք այլևս ի վիճակի չեք լինի կատարել այդ ցուցումը։

    Երբեմն Աստված խոսում է ձեզ հետ. «Ֆինանսավորեք իմ արքայությունը»։ Հավանաբար դրա համար տրվում է հնգամյա ժամկետ, որի ընթացքում կարող եք հնազանդվել Նրան։ Գուցե Նա ձեզ ասում է. «Մեկնեք միսիոներական առաքելության»։ Գուցե այդ ցուցումն ունի տասը տարվա վարձակալության ժամկետ։ Որոշ մարդիկ այդ ժամանակահատվածի ութ տարին անցկացնում են այլ բաներ անելով ու հետո վերջին երկու տարիներին փորձում են հնազանդվել Աստծուն։ Բայց նրանց ժամանակը գրեթե լրացել է։ Մնացած երկու տարիներին հնարավոր չէ ոչ մի արդյունավետ բան անել։

    Մի օր Աստված ժամանակի տարրը հեռացնելու է մեր կյանքից։ Այս մարգարեության մասին կարդում ենք Հայտնության գրքում, որտեղ Նա երդվեց, որ այլևս ժամանակ գոյություն չի ունենա։ Բայց մինչ այդ ամեն բան, որ մենք անում ենք, շատ կապված է տկտկացող ժամացույցի հետ։

    Սիրելի քրիստոնյա, եթե կարծում ես, որ հավերժ ժամանակ ունես Նրան գոհացնելու համար, ապա ապրում ես գերագույն խաբեության մեջ։

    ... նա երդվեց Նրանով, որ հավիտյան կենդանի է, որ ստեղծեց երկիրը և ինչ որ կա նրա մեջ, թե այլևս չկա ժամանակ...

    Հայտն. 10.6

    Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը...

    Ժողով. 3.1

    Ես կարդացի մի գիրք, որտեղ հեղինակն ասում էր. «Գրեք այն գրքերը, որոնք մտադիր եք գրել, և գրեք դրանք հիմա»։ Նա շարունակում էր. «Ձեր կյանքի մեկ

    Enjoying the preview?
    Page 1 of 1