Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ
Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ
Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ
Ebook232 pages1 hour

Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Հիսուսն ասաց. «Խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ՝ աղավնիների պես»: Օձերն իրո՞ք իմաստուն են: Ինչու՞ պետք է Հիսուսը նման խորհուրդ տար: Սկսեք ճամփորդությունը՝ Դագ Հյուարդ-Միլզի այս գրավիչ գրքի հետ եւ բացահայտեք օձերի թաքնված իմաստությունը:

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 25, 2018
ISBN9781641352505
Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ

Related ebooks

Reviews for Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչ է նշանակում լինել օձի պես խորագետ - Dag Heward-Mills

    Բովանդակություն

    Օձերի իմաստությունը

    Անկախ կյանքի վարպետները

    Ներքին ուժի վարպետները

    Բերանի զորությունների վարպետները

    Օձերը խոչընդոտներ հաղթահարելու վարպետներ են

    Ամբողջությամբ նվիրվելու վարպետները

    Խուսանավելու վարպետները

    Կենդանի մնալու վարպետները

    Գոհունակության վարպետները

    Համբերության վարպետները

    Խնայողության վարպետները

    Թաքնվելու և բարգավաճելու վարպետները

    Ինքնապաշտպանության վարպետները

    Դևերին հաղթելու վարպետները

    Համբավի վարպետները

    Մարդկանց հետ խաղաղ ապրելու վարպետները

    Կանանց հնազանդեցնելու վարպետները

    Արագության վարպետները

    Զգայարաններով գործելու վարպետները

    Անկանխատեսելի լինելու վարպետները

    Միայնակ աշխատելու վարպետները

    Մյուսների հետ աշխատելու վարպետները

    Արմատական փոփոխությունների վարպետները

    Գլուխ 1

    Օձերի իմաստությունը

    ...Այսուհետև խորագե՛տ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման։ 

    Մատթ. 10.16

    Օձերն իմաստուն են

    Տարօրինակ չէ, որ մարդիկ վախենում են օձերից: Նաև տարօրինակ չէ, որ մարդիկ պատշաճ հարգանք ունեն օձերի հանդեպ: Փաստ է, որ օձերը զարմանահրաշ արարածներ են, որոնք գերազանցորեն ապրում և բազմանում են՝ չնայած նրանց հանդեպ գոյություն ունեցող համընդհանուր ատելությանը:

    Եթե Հիսուսը չխոսեր օձերի իմաստության մասին, մենք միգուցե անտեսեինք այն խոհեմությունը, որով նրանք ապրում են: Քանի որ Հիսուսը մատնանշել է օձի իմաստությունը, բոլորս պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս արարածներին և սովորենք նրանցից ինչ կարող ենք: Այսպիսով՝ ի՞նչ է նշանակում օձի իմաստություն: Ի՞նչն է օձին դարձնում իմաստուն:

    Արդյոք Դուք չէի՞ք ցանկանա հասնել այնպիսի խոհեմության, որի շնորհիվ Դուք կծաղկեիք առավել, քան Ձեր բոլոր գործընկերները:

    Արդյոք չէի՞ք ցանկանա գտնել այնպիսի իմաստության, որը Ձեզ հաջողակ կդարձներ՝ ի հեճուկս ուժեղ հակառակորդների և ատելության: 

    Արդյոք չէի՞ք ցանկանա ունենալ այն իմաստությունը, որի շնորհիվ Դուք կբարգավաճեիք կյանքի բոլոր փոփոխվող իրավիճակներում: Եվ ի վերջո, քանի՞ մարդ կա, որ ի վիճակի է հարուստ և բարգավաճ մնալ կյանքի բոլոր շրջադարձներում: 

    Արդյոք չէի՞ք ցանկանա ունենալ իմաստություն, որը կստիպեր մարդկանց վախենալ և Ձեզ վերաբերվել պատշաճ հարգանքով: Ցանկանու՞մ եք ունենալ իմաստություն, որի շնորհիվ այս կյանքում Դուք անաղմուկ կհասնեք բոլոր նպատակներին:

    Համոզված եմ՝ Դուք ցանկանում եք ունենալ այդպիսի իմաստություն: Իսկապես, հենց դա է օձի իմաստությունը: Հենց այդ պատճառով էլ Հիսուսն ասել է, որ մենք պետք է խորագետ լինենք  օձերի նման: 

    Յոթ պատճառ, թե ինչու են օձերը համարվում խորագետ

    1. Օձերը համարվում են խորագետ, քանի որ նրանք բազմացել և բարգավաճել են ավելի շատ, քան որևէ այլ վայրի կենդանի:

    2. Օձերն իմաստուն են համարվում, քանի որ նրանք շարունակում են գոյություն ունենալ գերժամանակակից աշխարհում: Դուք նկատած կլինեք, որ բազմաթիվ վայրի կենդանիներ մեր ժամանակակից աշխարհում կանգնած են բնաջնջման եզրին: 

    3. Օձերը համարվում են իմաստուն, քանի որ նրանք ի վիճակի են եղել ծաղկում ապրել՝ չնայած բոլորն ատում են նրանց:

    4. Օձերն իմաստուն են համարվում, քանի որ նրանք մարդկանց մեջ վախ և հարգանք են առաջացնում: Մարդիկ բազմաթիվ կենդանիներից չեն վախենում և չեն հարգում նրանց, սակայն վախենում են օձերից և հարգում նրանց: 

    5. Օձերն իմաստուն են համարվում, քանի որ կարողանում են ապրել բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր մասերում: 

    6. Օձերը համարվում են իմաստուն, քանի որ կարողանում են ապրել բոլոր միջավայրերում՝ ցամաքում, ծովում, քաղցրահամ ջրերում և նույնիսկ օդում:

    7. Օձերը համարվում են իմաստուն, քանի որ այս աշխարհում կարողանում են հասնել իրենց նպատակներին: Չնայած նրանց դեմ հարուցած բոլոր խոչընդոտներին՝ նրանք ի վիճակի են ապրել, ուտել և բազմանալ:

    Իմաստուն լինելու համար Դուք պետք է մտածեք, խորամուխ լինեք և խորհեք փաստերի, ճշմարտությունների և պնդումների մասին: Դուք չեք կարող պարզապես աչք փակել այնպիսի խորին խոսքերի վրա, որոնք ունեն մեծ նշանակություն: Երբ Հիսուսն ասում էր «Խորագետ եղեք ինչպես օձերը», Նա մեզ էր հայտնում թաքնված մի խոսք, որը լի է իմաստությամբ, իմաստով և ուղղորդմամբ: Այս գրքի յուրաքանչյուր գլուխը պարունակում է օձերի մեծ իմաստության մեկ պատկերում, որն այդ կենդանուն դարձրել է առավել հաջողակ, քան որևէ այլ վայրի կենդանի, որին հնարավոր է գտնել կենդանաբանական այգում:

    Երբևէ մտածե՞լ եք, այն փաստի մասին, որ ձեր տան շրջակայքում առյուծներ չեն թափառում: Սակայն, հավանաբար, ձեր բնակավայրում կան օձեր: Համենայն դեպս, ես օձեր տեսել եմ իմ ապրած բոլոր տներում: Առյուծներ ձեր բնակավայրում պարզապես գոյություն չունեն: Նրանք պարզապես ջնջվել են, քանի որ չեն գործել օձի իմաստությամբ: Նրանք գործում են այլ խոհեմությամբ՝ «առյուծի խոհեմությամբ»: 

    Առյուծի խոհեմությունը մեզ ստիպում է պատշաճ հարգանք և վախ ունենալ նրանց հանդեպ: Սակայն առյուծի խոհեմությունը նրան հնարավորություն չի տվել հաջողությամբ բարգավաճել և բազմանալ ամբողջ աշխարհի խոշոր քաղաքներում: Առյուծների քանակը գնալով նվազում է: Առյուծները ոչնչացման եզրին են: Մյուս կողմից՝ օձերին խորհրդավոր կերպով հնարավոր է գտնել յուրաքանչյուր քաղաքի բոլոր արվարձաններում: Այդ իմաստով օձն ավելի խոհեմ է, քան առյուծը, քանի որ նա հաղթել, ծաղկել և բարգավաճել է, մինչդեռ առյուծների թիվը պակասել է, և նրանք հիմա անհետացման եզրին են: 

    



    Գլուխ 2

    Անկախ կյանքի վարպետները

    Ապրեք խաղաղ և յուրաքանչյուրդ ձեր գործովզբաղվեք ու աշխատեք ձեր ձեռքերով, ինչպես որպատվիրել ենք ձեզ, որպեսզի պարկեշտությամբվարվեք դրսեցիների հետ և ոչ մի բանի կարոտչլինեք։

    1 Թեսաղ.  4.11

    Օձերը խորագետ են, քանի որ նրանք կախված չեն ուրիշներից

    Առաջնորդը չպետք է կախված լինի որևէ մեկից, որպեսզի վաստակի ուրիշների հարգանքը: Հոգևոր սպասավորը պետք է քրտնաջան աշխատի, որպեսզի խուսափի մուրացկանությունից՝ իր բոլոր տեսակներով: Մուրացկանությունը մուրացկանություն է՝ թեկուզ դա անեն նախագահները, քաղաքական գործիչները թե հոգևոր հովիվները: Մուրացկանությունը մուրացկանություն է, նույնիսկ եթե այն կոչվում է տարբեր հարգալից անուններով՝ ինչպիսիք են «ներդրողների որոնում», «օգնության որոնում», «դոնորների համաժողովի մասնակցություն»: Ուրիշներից կախվածության մեջ չլինելու այլընտրանքը կլինի այն, եթե դուք ձեր գործով զբաղվեք ու աշխատեք ձեր ձեռքերով: 

    Ինչու՞ եք դուք շրջում՝ մուրալով և խնդրելով տարբեր բաներ: Երբևէ չե՞ք լսել, որ Դավիթն ասել է. «... Եվ չտեսա արդարին երեսից թողված և ոչ նրա զավակին՝ որ հաց մուրանա» (Սաղմ. 37.25):  Դուք ամոթ չե՞ք զգում՝ ապրելով ձեր կյանքը և հուսալով, որ որևէ մեկը ձեզ որևէ բան կտա: Դուք կարծում եք՝ դրսեցիները ձեր հանդեպ հարգանք կունենա՞ն, եթե անընդհատ նրանցից կախված լինեք: Ո՛չ, չունեն: Կարդացեք գրվածքն ուշադրությամբ և խորամուխ եղեք դրա նկատմամբ: «Ապրեք խաղաղ և յուրաքանչյուրդ ձեր գործով զբաղվեք ու աշխատեք ձեր ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ, որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսեցիների հետ և ոչ մի բանի կարոտ չլինեք» (1 Թեսաղ.  4.11):  

    Օձերն ապացուցում են, որ նրանք անկախ ապրելակերպի վարպետներ են: Նրանք ունակ են ապրել ինքնուրույն՝ ծնված օրվանից: Խորագետ լինելու համար դուք պետք է լինեք անկախ: Ողորմելի տեսարան է տեսնելը, թե ինչպես են աղքատ երկրների նախագաները շրջում՝ հարուստ պետություններից նվերներ և վարկեր որոնելով: 

    Ցավոք, բազմաթիվ գաղութացված ազգեր ի վիճակի չեն եղել գոյատևել առանց իրենց գաղութատերեր: Նրանք պարզապես  ընդունակ չեն անկախության: Բազմաթիվ աղքատ երկրներ ձախողված պետություններ են, որոնք ունակ չեն կառավարել իրենց: Նրանք պայքարել են անկախության համար, սակայն ամենևին էլ անկախ չեն: Նրանք ամեն տարի տոնում են իրենց անկախության տոնը, սակայն իրականում պետք է ողբան՝ շարունակ կախյալ լինելու պատճառով:

    Անհուսորեն անընդունակ առաջնորդները ղեկավարել են երկրներ և տարել նրանց խորացող աղքատության վայրընթաց պարույրով: Փաստը, որ ղեկավարներն անընդունակ են երկու քաղաքի միջև կառուցել ճանապարհ, մատակարարել էլեկտրաէներգիա, ջուր, ապահովել դպրոցներով և հիվանդանոցներով, վկայում է, որ գործ ունենք ողորմելի և անընդունակ ղեկավարի հետ: Որոշ աղքատ երկրների ղեկավարների համար կառավարելը նշանակում է շրջել՝ փող մուրալով:  

    Օձերը, մյուս կողմից, անկախ են իրենց ծնված օրից և ունակ են հաջողությամբ գոյատևել իրենց ծնողներից հեռու: Օձերի մեծ մասը կարողանում է սպանել ծնված օրվանից և հաճախ ապրում է միայնակ՝ իրենց կյանքի առաջին իսկ օրից: Ի տարբերություն որոշ երկրների, որոնք իրենց գոյությունը պահելու համար մյուս երկրների ողորմության և նվերների կարիքն են զգում, օձերը որևէ օգնության կարիք չունեն և ունակ են հաջողությամբ սկսել իրենց անկախ կյանքը:

    Ինչպես ապացուցել, որ դուք ունակ եք լինելու անկախ

    1.  Եթե դուք խարոգետ եք ինչպես օձը, դուք կապրեք՝ առանց ակնկալելու փող, դրամաշնորհ, նվիրատվություն և նույնիսկ վարկեր:

    Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ երկինքն ու երկիրըստեղծած բարձրյալ Աստծով,  որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչևկոշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ «ես հարստացրիԱբրամին»...:

    Ծննդ.  14.22-23

    Աբրամը կարիք չուներ, որպեսզի որևէ մեկը նրան հարստացնի: Իրականում, նա չէր ցանկանում մտածել, որ որևէ մեկը նրան հարստացրել է:

    Միայն երեխաներ  են, որ ակնկալում են, թե մայրիկն ու հայրիկը նրանց ինչ-որ բան կտան՝ խնդիրները լուծելու համար: Երբ որևէ մեկն անընդունակ է ապրել անկախ, նա ակնկալում է, որ մարդիկ իրեն ինչ-որ բան կտան: Բազմաթիվ մարդիկ նայում են Ամերիկայի և Անգլիայի ուղղությամբ՝ ակնկալելով ինչ-որ բան ստանալ: Փաստը, որ դուք նույնիսկ մտածում եք, որ ամերիկացիները և եվրոպացիները ձեզ օգնության կգան, ցույց է տալիս, որ դուք անընդունակ եք անկախ կյանքով ապրել:

    Դուք չպետք է ակնկալեք, որ որևէ դրսեցի ձեզ կհարստացնի: Ինչու՞ եք դուք ցանկանում, որ որևէ մեկը ձեզ ին-որ բան տա: Ինչու՞ եք դուք միշտ փնտրում, հույս ունենում և ակնկալում նվերի, վարկի կամ ողորմության:  Իրականում անընդունակ ղեկավարները ձեր աչքին փոշի են փչում, երբ ասում են, թե իրենք փնտրում են վարկեր՝ նախագծեր սկսելու համար:   Հաճախ վարկի կարիք չկա: Պարզապես կարիք կա վերացնել ռեսուրսների կորուստը, կոռուպցիան և ողորմելի կառավարումը: Այդ վատ ղեկավարները    հիմարացնում են զանգվածներին՝ վարկ վերցնելու մասին իրենց խոսակցություններով: Սակայն նրանք, որ կարողանում են տեսնել ծխի և մշուշի միջով, կարող են ասել, որ իրականում որևէ վարկի կարիք չկա:

    Դուք պետք է ձեր կյանքն այնպես կառավարեք, որը այն անկախ լինի արտաքին նվիրատուներից: Անհուսորեն անկարող ղեկավարները միշտ ուրախությամբ են գնում դոնորների, որպեսզի լսեն, թե ինչ դրամաշնորհներ և նվերներ են նախատեսված նրանց համար: Զարմանալիորեն, այդ ղեկավարներից ոմանք դոնորների հանդիպումների ընթացքում քնում են, որովհետև նրանք պարզապես չեն վերահսկում իրավիճակը, երբ խոսքը ղեկավարության և առաջնորդության մասին է:

    2.  Եթե դուք խորագետ եք օձի նման, դուք կլինեք ձեր կյանքի տերը և չեք ունենա որևէ մեկի կարիքը, որպեսզի ձեզ համար որևէ բան կառուցի:

    Ձեր իմաստությունը կառաջնորդի ձեզ աճելու և ձեզ համար կառուցելու: Այդ է պատճառը, որ խորագետ են համարում որևէ բան ստեղծած մարդուն: Կառուցելու անկարողությունը բացահայտում է իմաստության պակասը: Եթե դուք խորագետ եք օձի նման,  դուք կաճեք և կկառուցեք այն, ինչի կարիքն ունեք: Սողոմոնը բազմաթիվ բաներ կառուցել է ինքնուրույն: Նա կառուցել է տներ, տնկել խաղողի այգիներ, ստեղծել պարտեզներ և տնկել բազմաթիվ պտղատու ծառեր ու կառուցել ջրավազաններ:

    Ես շատ գործերի ձեռնամուխ եղա, ինձ համար ապարանքներ շինեցի, ինձհամար այգիներ տնկեցի,  ինձ համար պարտեզներ և ծաղկանոցներ շինեցիև ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի նրանց մեջ։ Ջրավազաններ շինեցիինձ համար, որ ջրերը ոռոգեն մայրիների խիտ անտառները։

    Enjoying the preview?
    Page 1 of 1