Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հովվության արվեստը
Հովվության արվեստը
Հովվության արվեստը
Ebook384 pages2 hours

Հովվության արվեստը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Եթե դուք Աստծու հոտի հովիվ եք, ապա այս լավ կշռադատված աշխատությունը մեծ օգնություն կցուցաբերի ձեզ։ Այս էջերը բովանդակում են մանրամասն եւ խնամքով ընտրված ցուցումներ, որոնք կենսական նշանակություն ունեն ձեր հաջողության համար։
Ելնելով հովվի իր ավելի քան երեսուն տարվա փորձից, եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը ներկայացնում է գործնական ըմբռնումներ հոգեւոր սպասավորության գործունեության վերաբերյալ։ Եթե ցանկություն ունեք դառնալու Աստծու մարդկանց հովիվ, ապա ձեզ հենց այս ուղեցույցն է հարկավոր

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 25, 2018
ISBN9781641352338
Հովվության արվեստը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Հովվության արվեստը

Related ebooks

Reviews for Հովվության արվեստը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հովվության արվեստը - Dag Heward-Mills

    Գլուխ 1

    Ի՞նչն է գառներին հանգիստ պարգևում

    Եկե´ք երկրպագություն անենք և երեսի վրա ընկնենք, ծունր դնենքմեզ ստեղծող Տիրոջ առաջին, որովհետև Նա է մեր Աստվածը, և մենք ՆՐԱ ԱՐՈՏԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ և ՆՐԱ ՁԵՌՔԻ ՈՉԽԱՐՆԵՐՆԵՆՔ…

    Սաղմոս 95.6-7

    Աստված Իր Խոսքում Իր ժողովրդին ոչխարների հոտի հետ է համեմատում: Հիսուս մեզ նկարագրում է որպես` «առանց հովվի ոչխարներ»: Ոչխարներին արդյունավետ կերպով առաջնորդելու համար կարևոր է հասկանալ նրանց կյանքն ու վարքագիծը: Դուք ինքներդ ձեզ պետք է տեսնեք որպես մի գառ, ով  փոխհարաբերությունների մեջ է գտնվում Աստծո և հովվի հետ: Դուք նաև պետք է ձեր եկեղեցու անդամներին տեսնեք որպես գառներ, որպեսզի նրանց ավելի լավ հասկանաք: Քսանմեկերորդ սաղմոսում մենք տեսնում ենք, թե ինչպես է Դավիթը, հովիվ լինելու իր իսկ փորձառությունից ելնելով, նկարագրում է գառների կյանքը: «Գառների կյանքի» այս վառ նկարագրությունը դուրս է գալիս իսրայելացի մի փորձառու հովվի շուրթերից, ով ինքն իրեն պատկերացնում է որպես Աստծո հարազատ գառնուկ:   

    Տերն է իմ հովիվը և կարոտություն չեմ ունենա։

    Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, և հանդարտ ջրերի մոտ՝ տանում է ինձ:

    Իմ անձին հանգիստ է տալիս: Ինձ առաջնորդում է արդարության շավիղներում Իր անվան համար։

    Թեև գնամ մահի շուքի ձորով՝ չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես: Քո գավազանն ու Քո ցուպը՝ նրանք մխիթարում են ինձ։

    Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց: Դու իմ գլուխն օծում ես յուղով: Իմ բաժակը խիստ լիքն է։

    Հենց բարիք և ողորմություն կգան իմ ետևից իմ կյանքի բոլոր օրերում: Եվ Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։

    Սաղմոս 23.1-6

    Ինձ համար զարմանալի էր բացահայտել գառների կյանքում նմանատիպ շատ զուգահեռներ, որոնք առաջ է քաշել մեր օրերի հովիվ/գառնարած Վ. Ֆիլիպ Քելլերը, ով ութ տարի որպես գառնարած և ագարակատեր է աշխա-տել Բրիտանական Կոլումբիայում: Նա, ժամանակակից գառնարածության գործնական փորձառություն ունի և զարմանալի հաստատումներ է ներկայացնում 23-րդ սաղմոսի բացահայտումներին: 

    ՏԵՐՆ է իմ հովիվը և կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԻՆՁ, և հանդարտ ջրերի մոտ՝ տանում է ինձ:

    Սաղմոս 23.1-2

    Գառները միայն որոշ հանգամանքների ներքո են հանգստանում/պառկում: Դուք պետք է կարողանաք այնպես անել, որ ձեր եկեղեցու գառները հանգիստ գտնեն և մնան ձեզ հետ: Դուք պետք է հաստատուն հիմքերի վրա դնեք վախեցած գառներին և մարդկանց ձեր կողքին պահեք` ընտանիքի մեջ: Ֆիլիպ Քելլերն իր փորձա-ռությունից ելնելով կիսվում է մի քանի եղանակներով, որոնք կարող են հանգիստ պարգևել գառներին: Ստորև նշված չորս կետերից յուրաքանչյուրը բացահայտում է, թե որն է պատճառը, որ  որոշ մարդիկ չեն կարողանում մնալ եկեղեցում: Մյուս անդամների հետ լարվածությունը, վախը, դիվային հարձակումները և ամբիոնից եկող լավ կերակուրի պակասը եկեղեցիներում գառների բնակություն չհաստատելու պատճառներ կարող են հանդիսանալ, որոնց հետևանքով նրանք կարող են լքել եկեղեցին: Ֆիլիպ Քելլերն ասում է`

    - Գառները հանգիստ են, երբ ազատ են վախից: Երկչոտության պատճառով գառները հրաժարվում են պառկել մինչև որ չազատվեն բոլոր վախերից: Գառներն այնքան վախկոտ են, որ նույնիսկ ճագարի հանկարծակի թփուտներից ցատկը կարող է ողջ հոտին խուճապի մատնել: Երբ վախից ցնցված մի գառնուկ վազում է, հոտի տասնյակ այլ անդամներ, առանց տեսնել ցանկանալու, թե ի՞նչն է իրենց վախեցնում, նետի պես նրա հետևից են սլանում: 

    - Գառները կհանգստանան, երբ որևէ լարվածություն չկա իրենց տեսակին պատկանող այլ գառների հետ: Հոտի ներսում սոցիալական վարքագծի պատճառով, գառները չեն պառկի հանգստանալու, մինչև որ ազատ չլինեն իրենց տեսակի այլ գառների հետ բախումից:

    - Գառները կհանգստանան, երբ նրանց չտանջեն ճանճերը կամ մակաբույծները: Եթե գառները տանջվում են ճանճերի կամ մակաբույծների պատճառով, նրանք չեն պառկի:  Նրանք կարող են հանգստանալ, եթե միայն կարողանան ազատվել այս վնասատուներից:

    - Գառները կհանգստանան քաղց չզգալու դեպքում: Գառները չեն պառկի, քանի դեռ ուտելիք հայթայթելու կարիք ունեն: Նրանք պետք է ազատ լինեն քաղցի զգացողությունից: Հանգստի մեջ մտնելու համար պետք է վախից, լարվածությունից, վատթարացումից և քաղցի զգացողությունից հստակ ազատության զգացում լինի:¹

    Գլուխ 2

    Ինչո՞ւ են գառները ջրի կարիք զգում

    ՏԵՐՆ է իմ հովիվը և կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, և ՀԱՆԴԱՐՏ ՋՐԵՐԻ ՄՈՏ՝ ՏԱՆՈՒՄ Է ԻՆՁ:

    Սաղմոս 23.1-2

    Մեզ ժամանակակից գառնարած Ֆիլիպ Քելլերը նկարագրում է իր փորձառությունները և բաժնեկցում, թե ինչո՞ւ է գառներին նորմալ ապրելու համար շատ ջուր հարկավոր: Նա նկատում է, որ երբ նրանք Հոգու ջրերին չեն հասնում, քանի որ բոլորովին սխալ վայրերում են փնտրում դրանք: Սա մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր հովիվ պետք է ծառայի և գառներին ապահովի Սուրբ Հոգու ջրերով: Հովիվները պետք է լինեն հոգևոր և զորավոր կերպով ծառայեն Սուրբ Հոգու օծության ներքո: Օծված ծառայության պակասը պատճառ է այն բանի, թե ինչո՞ւ են եկեղեցու անդամները սկսում լուծումներ փնտրել օկուլտական աղբյուրներից և կախարդության ուժերից:

    Ֆիլիպ Քելլերն ասում է.

    - Ինչպես ֆիզիկական մարմինն ունի տարողունակություն և ջրի կարիք, ճիշտ այդպես էլ Սուրբ Գիրքը մատնանշում է, որ նաև մարդու հոգին է օժտված տարողունակությամբև կարիք է զգում հավիտենական Աստծո հոգու ջրերի հանդեպ: Երբ գառները ծարավ են, կորցնում են իրենց հանգստությունը և սկսում են ջուր փնտրել: Եթե նրանց չեն առաջնորդում բարի ջրերի մոտ, ապա նրանք հաճախ անցնում են աղտոտված փոսերից խմելուն, որտեղից վարակվում են ներքին մակաբույծներով, ինչպիսիք են նեմատոդները, լյարդի տզրուկները և այլ մանրէներ:

    Նրանք ինձ հիշեցնում են ոչխարների մի հոտի, որոնց մի օր հետևեցի դեպի հիասքանչ մի գետակ գնալիս: Ձնախառն մաքուր ու զուլալ, բյուրեղի նման փայլող ջրերը հոսում էին սքանչելի գետակի երկայնքով`ծառերի միջով: Բայց ճանապարհին մի քանի համառ մաքիներ իրենց գառների հետ կանգնեցին, որ խմեն այդ փոքր, ոտնակոխ եղած ցեխոտ ավազաններից: Ջուրը գարշելի էր և աղտոտված ոչ միայն անցնող ոչխարների թողած կեղտի հետևանքով, այլև այդ ճանապարհով անցած նախորդ հոտերի արտաթորանքի պատճառով: Մինչդեռ այս համառ ոչխարները միանգամայն համոզված էին, որ այն այդ պահին հասանելի լավագույն խմելիքն է:

    Ջուրն ինքնին գարշելի էր և հարմար չէր նրանց համար: Ավելին, այն ակնհայտորեն վարակված էր նեմատոդներով, վարակակիր օրգանիզմներով, որոնք ի վերջո տեղ էին տալու ներքին մակաբույծներին և  կործանարար ազդե-ցություն ունեցող հիվանդություններին:

    Գառների համար չորս հիմնական ջրի աղբյուրներ կան`վտակներն ու գետերը, խոտի վրա իջած ցողը և  խորը ջրհորները: Կենդանու, ինչպես օրինակ ոչխարի, մարմինը միջին հաշվով յոթանասուն տոկոսը կազմված է ջրից:

    Ջուրն անհրաժեշտ է մարմնի նորմալ նյութափոխանակությունն իրականացնելու համար: Դրա կարիքն ունի մարմնի յուրաքանչյուր բջիջ, որպեսզի նորմալ կենսագործունեություն ապահովի:

    Ուստի ջուրը որոշում է ոչխարների կենսունակությունը, ուժը և առույգությունը:²

    Գլուխ 3

    Ի՞նչ է նշանակում գառների համար լինել շրջված

    Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձ, ինչո՞ւ ես շփոթված ինձանում. Աստծուն հուսացի´ր… 

    Սաղմոս 42.11

    Մեր ժամանակակից գառնարածը նաև նկարագրում է ոչխարների հոտի հետ կապված իր փորձառությունը և բաժնեկցում, թե ի՞նչ է նշանակում հոտի անդամի համար լինել թողնված: Հետաքրքիր է բացահայտել, թե ինչպես կարող է ցանկացած գառ օգնության բացակայության դեպքում անհուսության մեջ ընկնել և ոտքերի վրա կանգնելու ուժ չունենալ:

    Իրական գառների և իրական մարդկանց միջև զուգահեռները մեղմ ասած ապշեցուցիչ են:

    Ֆիլիպ Քելլերը, որպես գառնարած, կիսվում է իրական գառների հետ կապված իր փորձառություններով: Նա ասում է`

    Լքված կամ շրջված բառերը անգլիացի տարեց հովվի տերմինն է այն գառան համար, որն ընկել է մեջքի վրա և չի կարողանում ինքնուրույն ոտքի կանգնել: Լքված գառան տեսարանը շատ սրտաճմլիկ է. մեջքի վրա պառկած, ոտքերը օդում, գլուխը կորցրած պայքարում է, բայց ապարդյուն: Երբեմն մայում է օգնության համար, բայց հիմնականում վախեցած ու հուսալքված ոտքերն իրար է խփում:

    Եթե նրա տերը կարճ ժամանակում չհասնի, այդ գառն, ի վերջո, կսատկի: Սա մեկ այլ պատճառ է, թե ինչո՞ւ է այդքան կարևոր, որ հովիվն ամեն օր ուշադիր լինի իր հոտի նկատմամբ, հաշվի նրանց՝ տեսնելու համար, թե նրանք բոլո՞րն ի վիճակի են ոտքի կանգնելու, թե՞ ոչ:  Եթե մեկը կամ երկուսը պակասում են, առաջին միտքը, որ գալիս է սա է`«Գառներիցս մեկն ինչ-որ տեղ շրջված վիճակում է: Ես պետք է գտնեմ նրան և ոտքի կանգնեցնեմ»:

    Միայն հովիվը չէ, որ աչքերը սրում է լքված գառների վրա, այլ նաև գիշատիչները՝ արծիվները, անգղերը, շները, դաշտագայլերը և պումաները գիտեն, որ շրջված գառանը հեշտ է որսալ և նրա մահը հեռու չէ: 

    Իմանալ, որ շրջված գառն անհույս է, մահվանը մոտ և հարձակման համար խոցելի, տիրոջ համար լուրջ խնդիր է առաջացնում: Կարծես ոչինչ ավելի ուժգին չի դրդում նրան մշտական խնամք տանելու և բարեխիղճ ուշադրության արժանացնելու հոտին, քան այն, որ նույնիսկ ամենամեծ,  ամենագեր, ամենաուժեղ և երբեմն էլ ամենաառողջ ոչխարները կարող են լքված մնալ և գիշատչի զոհ դառնալ: Իրականում, հաճախ հենց գեր ոչխարներն են, որ ամենահեշտն են ընկնում այդ վիճակի մեջ:

    Ահա թե ինչպես է դա տեղի ունենում. Ծանր, գեր կամ երկար չխուզված ոչխարը հարմար           տեղավորվում է մի փոսի մեջ կամ ընկճված ընկնում գետնի վրա:  Նա կարող է մի թեթև մի կողմի վրա շրջվել ձգվելու կամ հանգստա-նալու համար: Հանկարծ կորցնում է հավասա-րակշռությունը և մարնի դիրքն այնպես փոխում, որ շրջվում է մեջքի վրա և այլևս չի կարողանում ոտքերը գետնին դիպցնել:  Նա կարող է խուճապի մեջ ընկնել և գլուխը կորցրած սկսել ոտքերը թափահարել: Շատ հաճախ սա գործն ավելի է բարդացնում: Նա նույնիսկ ավելի հեռուն է գլորվում: Այժմ նրա համար պարզապես անհնար է նորից ոտքի կանգնելը:

    Մինչ նա պառկած պայքարում է, նրա որովայնում գազեր են հավաքվում:  Եթե նման վիճակը ձգձգվում է, ապա դրանք հակված են դառնում մարմնի վերջույթներին արյուն չմատակարարելուն՝ հատկապես ոտքերին: Եթե եղանակը շատ տաք է և արևոտ, լքված ոչխարը մի քանի ժամվա ընթացքում կարող է սատկել: Եթե եղանակը հով է, ամպամած և անձրևային, նա կարող է այս դիրքով մի քանի օր գոյատևել:

    Հովիվը ժամերով փնտրում է մեկ կորած ոչխարի: Ավելի հաճախ նա դրան տեսնում է հեռվում մեջքի վրա հուսահատ ընկած: Հովիվը, որքան հնարավոր է արագ, վազում է դեպի նա, քանի որ ամեն րոպեն ճակատագրական է:  Հովվի ներսում խառնվում են վախի և ուրախության զգացողությունները. վախ, քանի որ կարող է չափազանց ուշ լինել, ուրախություն, որ վերջապես գտել է:

    Հենց հովիվը հասնում է լքված ոչխարին, առաջին բանը, որ անում է, բարձրացնելն է: Զգուշորեն ոչխարին շրջում է: Սա կարող է թեթևացնել նրա որովայնում կուտակված գազերի ճնշումը: Եթե ոչխարը երկար ժամանակ պառկած է մնացել, հովիվը նրան ոտքի է կանգնեցնում: Հետո ոտքերով պահելով ոչխարին, հովիվն առույգացնում է նրան` շփելով վերջույթները ոտքերին արյան շրջանառություն հասցնելու համար:  Հաճախ դա երկար ժամանակ չի խլում: Երբ ոչխարը սկսում է քայլել, սկզբում պարզապես սայթաքում է, հողակույտի հանդիպելիս երերում և ընկնում:

    Կամաց-կամաց ոչխարը սկսում է պահել իր հավասարակշռությունը, սկսում է քայլերը կայունացնել: Շուտով նա նորից կմիանա մյուսներին, կազատվի իր վախերից և հիասթափություններից, ավելի երկար ապրելու մեկ այլ հնարավորություն կստանա: Ոչխարները տարբեր պատճառներով են ընկնում նման վատթար իրավիճակների մեջ:

    1. Ոչխարները, որոնք նախընտրում են գետնի վրա գոյացած կլոր փափուկ փոսերի մեջ հարմար պառկելը, շատ հաճախ մնում են լքված: Այս դեպքում այնքա՜ն հեշտ է մեջքի վրա շրջվելը:

    Քրիստոնեական կյանքում միշտ մեծ վտանգ կա հեշտ վայրեր, գողտրիկ անկյուններ, հարմարավետ դիրքեր փնտրելու մեջ, որտեղ դժվարություն չկա, չկա համբերատարության կարիք և ինքնակարգապահության պահանջ: 

    2. Չափից դուրս շատ բուրդ ունենալը կարող է ոչխարի լքված մնալու պատճառ դառնալ: Հաճախ, երբ ոչխարի բուրդը շատ է երկարում և ծանրանում ցեխով, գոմաղբով, փշերով և այլ բաներով, նրա համար շատ ավելի հեշտ է դառնում շրջված վիճակում հայտնվելը: Նա բառացիորեն ծռվում է սեփական բրդի ծանրությունից:

    Սուրբ Գրքում «բուրդը» նկարագրվում է որպես քրիստոնյայի հին ինքնուրույն կյանքը: Սա ներքին վերաբերմունքի արտաքին դրսևորումն է, մեր անձնական ցանկության, հույսերի և ձգտումների հաստատումը: Սա մեր կյանքի այն ոլորտն է, որտեղ մենք շարունակաբար շփման մեջ ենք լինում մեր շրջակա աշխարհի հետ: Ահա թե որտեղ ենք մենք սկսում կառչել ունեցվածքի, աշխարհիկ մտքերի կուտակումներից, որոնք մեզ ծանրացնում են, քաշում ու ցած գցում: 

    Հատկանշական է, որ Սրբության Սրբոց մտնելիս ոչ մի քահանայապետի թույլ չէր տրվում բրդե հանդերձ կրել: Սա խոսում է սեփական անձի, հպարտության և անձնական նախապատվության մասին, իսկ Աստված դա չէր հանդուրժում: 

    Երբ ոչխարը շրջված է մնում է չափից դուրս երկար և ծանր բուրդ ունենալու պատճառով, հովիվը հապճեպ քայլեր է ձեռնարկում տվյալ իրավիճակը շտկելու համար: Նա մաքիին մաքուր խուզում է՝ նրա կյանքը կորցնելու վտանգը կանխելու համար: Սա հաճելի գործընթաց չէ:  Ոչխարներն, իրականում, չեն սիրում խուզվել: Սա նաև դժվար աշխատանք է հովվի համար, բայց դա մի բան է, որ պետք է արվի:

    3. Չափից դուրս գեր լինելը կարող է ոչխարի շրջվելու պատճառ դառնալ: Շատ հայտնի փաստ է այն, որ չափից դուրս ճարպոտած ոչխարները ո՛չ  շատ առողջ են, ո՛չ էլ շատ արդյունավետ: Եվ հստակ է, որ ամենագերերն են, որ շրջվում են: Նրանց քաշը խանգարում է լինել ճկուն և արագաշարժ: Եթե հովիվը նույնիսկ  կասկած ունի, որ իր ոչխարներն իրենց գիրության պատճառով են շրջվում, նա հետագա քայլեր է  ձեռնարկում, որպեսզի շտկի խնդիրը: Նա մաքիներին խիստ ռեժիմի տակ է դնում. նրանք ավելի քիչ հացահատիկ են ստանում և նրանց ընդհանուր վիճակն ավելի մանրամասն է հսկվում: Հովվի նպատակն է տեսնել, որ ոչխարներն ուժեղ են, տոկուն, եռանդուն և ոչ շատ գեր, այլ ոչ թե թույլ ու տկար:³

    Գլուխ 4

    Ինչո՞ւ են ոչխարներն առաջնորդության կարիք զգում

    Տերն է իմ հովիվը և կարոտություն չեմ ունենա։Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, և հանդարտ ջրերի մոտ՝ տանում է ինձ: Իմ անձին հանգիստ է տալիս: ԻՆՁ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է արդարության շավիղներում Իր անվան համար։

    Սաղմոս 23.1-3

    Առանց առաջնորդության մեր եկեղեցու անդամները կմոլորվեն, և նրանց կյանքը կկործանվի: Շատերն ինքնակործանման քայլեր են իրականացնում իրենց կյանքերում: Ժամանակակից գառնարածը բացահայտում է, թե ինչո՞ւ են ոչխարներն առաջնորդության կարիք զգում: Նա ասում է, որ երբ ոչխարների մոտ բարձիթողի վիճակ է, նրանք մոլորվում են և, բացասական ինքնակործանիչ քայլեր իրականացնելով, իրենք իրենց կործանում:

    Նա կիսվում է`

    Սովորաբար մի թյուր կարծիք կա, թե ոչխարներն «ամենուր կարող են գոյատևել»: Ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Ընտանի կենդանիների ոչ մի այլ տեսակ այդքան ուշադիր վերաբերմունք, այդքան մանրազնին առաջնորդություն չի պահանջում, որքան ոչխարները: Իչնպես ոչխարներն են կուրորեն, սովորության համաձայն՝ նաև հիմարաբար, նույն փոքրիկ արահետներով մեկը մյուսին հետևում, մինչև որ ոտքերով հսկայական ակոսներ են բացում, նույնպես էլ մենք` մարդիկս, կառչում ենք այնպիսի սովորություններից, որոնց համար համոզվել ենք, որ դրանք այլ մարդկանց կյանքեր կործանել:

    Մենք ամենքս աչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իրճանապարհին դառավ և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։

    Եսայիա  53:6

    Ոչխարներին պետք է խելացիորեն կառավարել և գործածել: Երբ ոչխարների մոտ բարձիթողի վիճակ է, նրանք իրենց ճանապարհով են գնում և իրենց քմահաճույքին համապատասխան շարժվում` իրենց իսկ կործանարար սովորություններին հետևելով:

    1. Առանց առաջնորդության ոչխարները հետևում են նույն հետքերին և ակոսներ բացում: Ոչխարները այնպես են խոտ ուտում, որ մինչև գետին հասնում են և արմատները վնասում: Այդպիսի վայրերում խոտն արմատներից հանվում է` ետևում թողնելով բացարձակ անպտղություն: Նման չարաշահումը նշանակում է բերրիության կորուստ, որը հողը ենթարկում էռոզիայի՝ դրա բոլոր կործանարար հետևաքներով:

    2. Առանց առաջնորդության ոչխարները նույն բլուրների վրա կարածեն մինչև որ կամայացնեն այդ վայրերը: Ե´վ հողը, և´սեփականատերը տուժում են, իսկ ոչխարները նիհարում են, հյուծվում և հիվանդանում: Միակ ապահով երաշխիքը, որին հովիվը պետք է հետևի, հոտին շարժման մեջ պահելն է: Նա հոտին պետք է պարբերաբար արոտավայրից արոտավայր տեղափոխի:

    3. Առանց առաջնորդության ոչխարները կաղտոտեն իրենց հողը, մինչև որ հիվանդություններով և մակաբույծներով  այն վարակեն: Ոչխարների վարքի և բարենպաստ որոշակի վայրերի նրանց նախապատվության պատճառով այս քայքայված վայրերը լցվում են ամեն տեսակի մակաբույծներով: Հետևաբար, կարճ ժամանակում ամբողջ հոտը լցվում է որդերով, վարակվում նեմատոդներով և քոսով:

    Յոթ նշան, որ դուք հետևում եք հովվին

    1. Բարգավաճում: Առաջին նշանը, որ ձեզ հովիվն է առաջնորդում, բարգավաճումն է: Բարգավաճումը միշտ հասնում է նրան, ով հնազանդվում է Տիրոջ ձայնին:

    Տերն է իմ հովիվը և ԿԱՐՈՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ։

    Սաղմոս 23:1

    2. Հանդարտություն: Երկրորդ նշանը, որը խոսում է այն մասին, որ ձեզ հովիվն է առաջնորդում, հանդարտությունն է, հանգստությունն ու ապահովությունը:

    …ՀԱՆԴԱՐՏ ՋՐԵՐԻ մոտ է տանում ինձ:

    Սաղմոս 23:2

    3. Հոգևոր սնունդ: Նա, ով

    Enjoying the preview?
    Page 1 of 1