Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Լավ զորավարը
Լավ զորավարը
Լավ զորավարը
Ebook649 pages13 hours

Լավ զորավարը

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Գիտե՞ք արդյոք, որ երկրի վրա մարդու կյանքը պատերազմ է: Մենք պատերազմի մեջ ենք, անկախ այն բանից՝ ուզում ենք, թե` ոչ: Աստվածաշունչն ասում է, որ քո կյանքը պատերազմ է: Դու պետք է կռվես հանուն բարի հավատի եւ հաղթես այդ պատերազմում: Պատերազմելու արվեստի վերաբերյալ այս նոր գիրքը պետք է ընթերցեն բոլոր առաջնորդները:

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 10, 2018
ISBN9781641352482
Լավ զորավարը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Լավ զորավարը

Related ebooks

Reviews for Լավ զորավարը

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Լավ զորավարը - Dag Heward-Mills

    … նա արդարությամբ է դատում ու պատերազմում:

    Հայտն. 19.11

    Պատերազմը բերում է սպանություն, վիշտ, թախիծ ու մահ: Պատերազմը հայտնի է որպես ամենասարսափելի երևույթը մարդկանց համար: Հետևաբար, պատերազմը հազվադեպ է առնչվում Աստծու հետ: Ինչպե՞ս կարող էր Աստված երբևէ ներգրավվել պատերազմում։ Ինչպե՞ս կարող էր Աստված ցանկանալ, որ մարդիկ մեռնեին։ Աստված ցանկանո՞ւմ է սպանել մարդկանց: Աստված ցանկանո՞ւմ է վնաս հասցնել մարդկանց: Անշուշտ, ո՛չ:

    Աստված չունի այդպիսի չար պլաններ: Պատերազմ է առաջացնում այն թշնամու ելնելը, որին պետք է ջախջախել: Աստված պատերազմ է մղում արդարացի կերպով և ջախջախում է Իր թշնամիներին: Որպես քրիստոնյաներ մենք ունենք թշնամի, որին պետք է ջախջախել ու հաղթել: Որպես Ավետարանի սպասավորներ մենք նույնիսկ ավելի շատ թշնամիներ ունենք և պետք է իմանանք, թե ինչպես հաղթենք նրանց, ջախջախենք ու բնաջնջենք նրանց: Սուրբ Գիրքն ասում է. «նա արդարությամբ է դատում ու պատերազմում» (Հայտն 19.11): Պատերազմելու աստվածային ձև կա: Պատերազմ մղելու իմաստուն ձև կա: Աստված ուզում է, որ դուք պատերազմ մղեք Իր ձևով և Իր իմաստությամբ:

    Այս գիրքն այն մասին է, թե ինչպես պատերազմ մղել աստվածային, հոգևոր և իմաստուն ձևով: Նա, ով կարծում է, թե մենք պատերազմի մեջ չենք, չունի հասկանալու կարողություն: Սատանան կուզենար, որ մենք կարծեինք, թե ապրում ենք խաղաղության մեջ՝ Խաղաղության Իշխանի հովանու ներքո: Սատանան կուզենար, որ մենք կարծեինք, թե անհանգստանալու հարկ չկա: Սակայն Աստծու Խոսքը շատ պարզ է առ այն, որ մենք պատերազմի մեջ ենք: Աստծու Խոսքը շատ պարզ է առ այն, որ մենք պետք է լավ պատերազմենք և լավ մարտնչենք:

    Տասը պատճառ, թե ինչու պետք է ուսումնասիրենք պատերազմի արվեստը

    1. Հիսուս Քրիստոսն առաջնորդում է Երկնքի բանակները և պատերազմում է արդարացիորեն:

    Եկեղեցու սպասավորներից շատերը ոչինչ չեն անում, քանզի չեն ուզում մարտնչել: Եթե դուք ուզում եք Հիսուսին հետևել, պետք է միանաք Նրա բանակին և պետք է մարտնչեք:

    Ապա տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, ով հեծել էր նրա վրա, կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ, ՆԱ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ Է ԴԱՏՈՒՄ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ։

    Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրա կային բազում պսակներ։ Նա ուներ գրված մի անուն, որը ոչ ոք չգիտի, այլ միայն՝ ինքը։

    Եվ իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ.նրա անունն էր՝ Բանն Աստծու։

    Եվ ԵՐԿՆՔԻ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ ՈՒ ԵՐԿՆՔԻ ԶՈՐՔԵՐ ձիերով գնում էին նրա ետևից՝ հագած մաքուր և սպիտակ բեհեզներ։

    Եվ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին և նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը։

    Հայտն. 19.11-15

    2. Հիսուս Քրիստոսը գառ է, որը պատերազմում է:

    Գառը պատերազմեց տասը թագավորների դեմ, որոնք միավորվել էին Նրա դեմ, և հաղթեց նրանց: Հիսուս Քրիստոսը գառ է, որը պատերազմում է: Մի՞թե չեք ուզում Հիսուսին նմանվել: Եթե ուզում եք Հիսուսին նմանվել, ապա պետք է սովորեք պատերազմել:

    «...Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռևս թագավորություն չեն ստացել, բայց կստանան և մի ժամով իշխան կլինեն. նրանք իշխանություն կստանան գազանի հետ։ Սրանք միակամ են և իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։

    Եվ սրանք ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԵՆ ԳԱՌԱՆ ԴԵՄ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը՝ թագավորների և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ և հավատարիմներ»։

    Հայտն. 17.12-14

    3. Աստված մեր ձեռքերը վարժեցնում է պատերազմելու:

    Աստված ցանկանում է սովորեցնել ձեզ, թե ինչպես մարտնչեք: Եթե դուք հավատում եք, ապա գերբնական ունակություն կստանաք, և ձեզ ցույց կտրվի, թե ինչպես պատերազմեք:

    Նա ԻՄ ՁԵՌՔԸ ՎԱՐԺԵՑՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԱՆԵԼՈՒ, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։

    Սաղմ. 18:34

    4. Մեզ ուսուցանվում է լավ մարտնչել:

    Աստվածաշնչում պարզ ասվում է, որ դուք պետք է մարտնչեք: Աստված հորդորում է ձեզ մարտնչել: Լավ մարտը լավ մարտ է, որովհետև դուք հաղթում եք: Լավ մարտը մարտ է բարի նպատակով:

    Հավատի ԲԱՐԻ ՄԱ՛ՐՏԸ ՄՂԻՐ և պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և բարի դավանությունը դավանեցիր բազում վկաների առաջ։

    Ա Տիմոթ. 6:13

    5. Մեզ ուսուցանվում է բարի պատերազմ մղել:

    Մեզ իրականում ասվում է հմուտ լինել պատերազմում: Սա պատվիրան է Ավետարանի բոլոր սպասավորների համար: Տիմոթեոսն առաջին հովիվներից մեկն էր եկեղեցում պատմության մեջ: Եվ նրանց պատվիրվում էր հմուտ լինել պատերազմում:

    Որդյա՛կ իմ Տիմոթեոս, ավանդում եմ քեզ այս պատվիրանը, քո մասին նախապես եղած մարգարեությունների համաձայն, որպեսզի նրանցով դու ՄՂԵՍ ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ:

    Ա Տիմոթ. 1.18

    6. Տեր Հիսուսի հոգևոր սպասավորությունը բնութագրվում է որպես պատերազմ:

    Պողոս Առաքյալը հոգևոր սպասավորությունը համարում էր պատերազմ և կարևոր հարցադրում էր կատարում. ո՞վ երբևէ զինվորություն կանի իր ծախսով։:

    Ո՞Վ ԵՐԲԵՎԷ ԶԻՆՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ իր ծախսով։ Ո՞վ այգի կտնկի և նրա պտղից չի ուտի։ Ո՞վ հոտ կարածացնի և հոտի կաթից չի խմի։

    Ա Կորնթ. 9.7

    7. Պողոսը բնութագրում է իր կյանքն ու հոգևոր սպասավորությունը որպես պայքար:

    Պողոսը մշտապես պայքարում էր: Եթե դու հոգևոր սպասավորություն ես կատարում, ուրեմն մարտնչում ես: Եթե աշխատում ես հանուն Աստծու, ուրեմն մարտիկ ես: Անկախ այն բանից՝ ուզում ես, թե ոչ, մարտնչում ես հանուն քո կյանքի: Ես միշտ զգացել եմ, որ մարտնչում եմ հանուն իմ կյանքի:

    Այդ դեպքում, ես ճիշտ այսպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ, ԱՅՆՊԵՍ ՉԵՄ ԿՌԹԱՀԱՐՈՒՄ, իբրև թե քամի ծեծեի:

    Ա Կորնթ. 9.26

    Պատերազմեցի ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։

    Բ Տիմոթ. 4.7

    8. Մեզ սովորեցնում են պատերազմի զենքեր ունենալ:

    Պողոսը` Աստծու սպասավորը, զենքեր ուներ, որոնցով կռվում էր հանուն բարի հավատի: Եթե Պողոսը զենքերի կարիք ուներ, դու էլ կունենաս այդ կարիքը:

    Որովհետև, թեպետ մարմնի մեջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղված չէ, որ պայքարում ենք (ՔԱՆԻ ՈՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՄԵՐ ԶԵՆՔԸ մարմնավոր չէ այլ՝ Աստծու կողմից տրված զորավոր զենք է՝ քանդելու համար ամրությունները):

    Բ Կորնթ. 10.3-4

    9. Մեզ սովորեցնում են ուժեղ լինել և զինվել։

    Ինչո՞ւ պետք է զինվեինք, եթե կռվի գնալիս չլինեինք: Մենք կռվում ենք իշխանությունների, պետությունների, խավար աշխարհի տիրակալների դեմ: Ուստի գոտեպնդվեք և պատրաստվեք երկարատև, դժվար պայքարի՝ հանուն բարի հավատի:

    Եվ վերջապես, ԶՈՐԱՑԵ՛Ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ: Եվ Աստծու ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին:

    Որովհետև մեր ՊԱՏԵՐԱԶՄԸ մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։

    Եփես. 6.10-12

    10. Պատերազմ է մղվում վիշապի հետ, և մենք այդ պատերազմի մասնակիցներն ենք:

    Վիշապը պատերազմում է այն մարդկանց դեմ, ովքեր հետևում են Աստծու պատվիրաններին: Դուք հետևո՞ւմ եք Աստծու պատվիրաններին: Եթե այո, ապա իմացեք, որ վիշապը կռվելու է ձեզ հետ:

    Եվ ՎԻՇԱՊԸ զայրացավ կնոջ դեմ ու գնաց ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ընդդեմ նրա մյուս զավակների, ՈՐՈՆՔ ՊԱՀՈՒՄ ԷԻՆ ԱՍՏԾՈՒ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ և վկայում էին Հիսուսին։

    Հայտն. 12.17

    Գլուխ 2

    Լավ զորավարը խուսափում է անիմաստ կռվից

    Կռվեք հանուն բարի հավատի …

    Ա Տիմոթ. 6.12

    Լավ զորավարը հմուտ մարտիկ է, բայց նա անիմաստ կռիվ չի մղի: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է կռվել հանուն բարի հավատի: Հանուն բարի հավատի կռվելը լավ բան է։ Կռվել՝ նշանակում է եռանդագին կերպով ձգտել ինչ-որ բանի: Սակայն անձը կարող է ներքաշվել բազմաթիվ անիմաստ կռիվների մեջ: Դու արդյո՞ք անիմաստ կռիվ ես մղում, թե՝ կռվում ես հանուն բարի հավատի:

    Գեներալ Պաուլյուսը և անիմաստ կռիվը

    1942 թվականին Ադոլֆ Հիտլերը` Գերմանիայի առաջնորդը, երկրորդ անգամ ներխուժեց Խորհրդային Միություն և ջանքեր էր գործադրում գրավելու մի կարևոր քաղաք, որը կոչվում էր Ստալինգրադ: Ե՛վ Հիտլերը, և՛ Ստալինը (Ռուսաստանի ղեկավարը) ուժեղ հրամանատարներ էին, և թվում էր, թե Ստալինգրադում հանդիպել էին երկու հավասար ուժեր: Գերմանական զորքերը գլխավորում էր գեներալ Պաուլյուսը:

    Ստալինը հրամայեց զորքերին՝ «Ոչ մի քայլ ետ»: Բոլորը պետք է կռվեին մինչև արյան վերջին կաթիլը: Այս հրամանը ենթադրում էր, որ ցանկացած հրամանատար, ով կթույլատրեր նահանջել առանց վերադասների թույլտվության, կկանգներ զինվորական դատարանի առաջ: Մեղավոր ճանաչված զինվորները հարկադրված էին կռվել «տուգանային գումարտակներում»: Սա նշանակում է, որ նրանք ուղարկվում էին ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածները: Նաև հրամայված էր, որ ռուս զինվորները թիկունքից կրակեն խուճապահար փախչող զինվորների վրա: Հրամանին հաջորդող երկու ամիսների ընթացքում ավելի քան 1000 զինվոր գնդակահարվեց նահանջի ճանապարհը փակող զորամիավորումների կողմից, և ավելի քան 130 000 զինվորն ուղարկվեց տուգանային գումարտակներ:

    Սակայն Հիտլերը նույնպես արգելել էր նահանջը ցանկացած հանգամանքներում: Այդ իսկ պատճառով մարտեր էին ընթանում փողոցից փողոց, թաղամասից թաղամաս, մինչև որ քաղաքը հիմնովին ավերվեց: Գերմանական հազար ինքնաթիռներ միաժամանակ պարբերաբար ռմբակոծում էին քաղաքը: Երկու կողմերի զորքերն ապաստան էին գտնում ռմբահարված շենքերում, մինչ երկու կողմերի դիպուկահարները, ավերակներում թաքնված, հայտնաբերում էին թշնամու զինվորներին:

    Հունվարի 24-ին գեներալ Պաուլյուսը հանձնվելու թույլտվություն խնդրեց: Նա նամակ ուղարկեց Ադոլֆ Հիտլերին հետևյալ բովանդակությամբ. «Զորքը մնացել է առանց սննդի և զինամթերքի: Այլևս անհնար է արդյունավետ հրամանատարություն իրականացնել: 18 000 վիրավորներ մնացել են առանց որևէ կենսամիջոցների, վիրակապերի և դեղերի: Հետագա պաշտպանությունն անիմաստ է: Կործանումն անխուսափելի է: Բանակը հանձնվելու անհապաղ թույլտվություն է խնդրում մնացած զինվորների կյանքը խնայելու համար»:

    Հիտլերը հրաժարվեց թույլ տալ, որ գերմանացիները հանձնվեն` ասելով, որ նրանք պետք է պայքարեն մինչև վերջին զինվորը: Ադոլֆ Հիտլերի կողմից գեներալ Պաուլյուսին հանձնվելու թույլտվություն տալու մերժումը անիմաստ կռիվ մղելու հրամանի ցայտուն օրինակ է:

    Բայց գեներալ Պաուլյուսը չկատարեց այդ հրամանը: Թեև Հիտլերը նրան ֆելդմարշալ դարձրեց, Պաուլյուսը հրաժարվեց շարունակել անիմաստ կռիվը: 1943 թ. հունվարի 31-ին Պաուլյուսը հանձնվեց ի հեճուկս Ադոլֆ Հիտլերի անիմաստ կռիվ մղելու հրամանի: Երբ ռուսական հետևակը մոտեցավ այն ավերված հանրախանութին, որի նկուղում էր գտնվում գերմանացիների շտաբը, ֆելդմարշալ Պաուլյուսը և շտաբում մնացած սպայական անձնակազմը պարզապես դուրս եկան և լուռ հանձնվեցին: Նրանք լիովին անտեսեցին Հիտլերի հրամանը` անիմաստ կռիվ մղել մինչև վերջին մարդը:

    Այսպիսով` Ստալինգրադի ճակատամարտն ավարտվեց գեներալ Պաուլյուսի` անիմաստ կռիվ մղելուց հրաժարվելով: Ստալինգրադի ճակատամարտում պարտություն կրելուց հետո դառնացած գեներալ Պաուլյուսը շրջվեց Հիտլերի դեմ: Նա համագործակցեց ռուսների հետ` հիմնելով Ազատ Գերմանիայի Ազգային Կոմիտե, և մասնակցում էր Մոսկվայից տրվող ռադիոհեռարձակումներին՝ հորդորելով գերմանական զորքերին դադարեցնել պայքարը հանուն Հիտլերի:

    Իմ անիմաստ կռիվը

    Տարիներ առաջ, երբ դպրոց էի հաճախում, կռվի բռնվեցի նույն դպրոցում սովորող մի ինքնահավան կռվարարի հետ: Կռվից հետո երկու փաստ ակնհայտ դարձավ: Նախ և առաջ, ես կարծում էի, թե հաղթել եմ այդ կռվում կամ իմ և հակառակորդիս ուժերը հավասար էին: Բայց շուրջս գտնվողները բոլորն էլ ծիծաղեցին ինձ վրա և ասացին, որ ես պարտվել եմ:

    Երկրորդ, չնայած իմ ջանքերին, աչքս կապտեց: Աչքիս շուրջն ամբողջովին կապտեց, և կապտուկը մի ամբողջ շաբաթ չէր անցնում: Այս կռվից հետո ես եկա այն եզրակացության, որ անիմաստ է անպիտան մարդկանց հետ անմիտ կռվի մեջ ներքաշվել` ունենալով անպիտան հանդիսականներ, որոնք չեն կարողանում գնահատել իմ բռնցքամարտելու և կռվելու հմտությունները:

    Այդ պահից ի վեր ես վճռեցի միայն իմաստալից կռիվ մղել, կռիվ, որն արժե վարել: Վճռեցի, որ միայն արդար դրդապատճառներով կկռվեմ, կռիվ կմղեմ միայն հանուն բարենպաստ արդյունքի: Ահա թե ինչու այսօր չեմ զբաղվում քաղաքական պայքարով կամ փողի համար մղվող պայքարով: Դեռևս տարիներ առաջ եմ սովորել խուսափել անիմաստ կռիվներից: Այսօր հայտնաբերել եմ կռվելու շատ արդարացի պատճառներ: Աստծու Խոսքը բազմաթիվ բարի նպատակներ է ցույց տվել, որոնց համար արժե կռվել: Սրանց համար արժե պայքարել և արժե ջանքեր գործադրել: Կարելի է կռվել կամ ինչ-որ լավ բանի համար կամ անիմաստ բանի համար: Շատ մարդիկ են զբաղված անիմաստ կռիվներով:

    Գլուխ 3

    Լավ զորավարը կռվում է հանուն բարի գործի

    Հավատի բարի մա՛րտը մղիր …

    Ա Տիմոթ. 6.13

    Կարևոր է տարբերակել բարի նպատակով մղվող կռիվները, որպեսզի հետ չքաշվենք դրանցից, երբ կռվելու ժամանակը գա: Ստորև այն կռիվների թվարկումն է, որոնց մասնակցությանը պետք է պատրաստ լինեք: Պատրաստվեք կռվելու, որովհետև դուք քրիստոնյա եք: Ավելի եռանդագին պատրաստվեք կռվելու, որովհետև դուք Ավետարանի սպասավոր եք:

    ՏԱՍՆՈՒԹ ԲԱՐԻ ԿՌԻՎ

    1. Պայքարիր ուժեղ քրիստոնյա լինելու համար:

    Քրիստոնյաների մեծամասնությունը ուժեղ չէ Տիրոջ նկատմամբ հավատի մեջ: Ուժեղ հավատացյալ դառնալու համար մեծ ջանքեր են պահանջվում:

    Եվ վերջապես, զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ:

    Եփես. 6.10

    2. Պայքարիր հանուն այն բանի, որ առաջնորդվես Սուրբ Հոգով և ապրես Աստծու կամքով:

    Պահանջվում է պայքար՝ տարբերակելու այն տարաբնույթ ձայները, որոնք ջանում են ազդել մեզ վրա: Պահանջվում է պայքար՝ առանձնացնելու մարմնի ձայնը մտքի ձայնից և Հոգու ձայնից: Ամենակարևորը Աստծու կամքով ապրելն է: Բազմաթիվ ձայներ են մրցում քո ուշադրությունը գրավելու համար: Բազմաթիվ դևեր են կռվում քեզ ճանապարհից շեղելու համար: Իրոք պայքար է Աստծու կամքով ապրելը: Երբեմն կողակցիդ ձայնը կամ մարմնի ձայնը կարող է այնքան ուժեղ լինել, որ ստիպված լինես հանդիմանել դրան: Պատրա՞ստ ես արդյոք կռվել քո ամենամտերիմ ընկերոջ հետ, որպեսզի ապրես Աստծու կամքով:

    Այնչափ լեզուների տեսակներ կան աշխարհում, բայց չկա ոչինչ աննշանակ։

    Ա Կորնթ. 14.10

    3. Պայքարիր, որպեսզի լինես հոգևոր և ոչ թե մարմնավոր: Հոգևոր անձ լինելը պայքար է:

    Ավելի բնական է մարմնի հակումներին հետևելը: Ավելի բնական է ուտելը, քնելը, հանգստանալը և սեռական հարաբերություն ունենալը, քան այդ ամենից ձեռնպահ մնալը: Ողջ կյանքում կռվում ենք հոգևոր անձ լինելու համար: Նաև մեծ կռիվ է աղոթող լինելը: Վաղ վեր կենալը և Աստծուն ծառայելը բնական չէ: Հոգևոր ոլորտ մտնելու համար պահանջվում են Աստծու շնորհն ու Աստծու զորությունը:

    Քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը՝ կյանք և խաղաղություն:

    Հռոմ. 8.6

    4. Պայքարիր հանուն Հոգու պտղի: Պայքարիր, որպեսզի ընթանաս սիրո մեջ:

    Պայքար է սիրո, ուրախության և խաղաղության պտուղը տալը: Ավելի բնական է բարկանալը, դառնանալը և դժգոհելը: Դուք ստիպված եք կռվել ձեր իսկ բնույթի դեմ, որպեսզի տաք սիրո, ուրախության ու խաղաղության պտուղը:

    Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա։

    Գաղատ. 5.22-23

    5. Պայքարիր, որպեսզի մտնես հոգևոր սպասավորություն:

    Ամենամեծ կռիվներից մեկը հոգևոր սպասավորություն մտնելու կռիվն է: Սա քո ամենակարևոր ճակատամարտերից մեկն է: Շատ անբնական է աշխարհիկ լավ մասնագիտությունը թողնել հանուն քահանայության: Եթե պատրաստ ես Աստծուն հետևել և ուզում ես բարի կռիվ մղել, ապա աշխատիր պայքարել՝ Տեր Հիսուս Քրիստոսի սպասավորություն մտնելու համար:

    Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ ետևից»։ Եվ սա ասաց. «Տե՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հորը»։ Հիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայությունը»։

    Ղուկ. 9.59-60

    6. Պայքարիր, որպեսզի մնաս քո կոչմանը հավատարիմ:

    Երբ մուտք ես գործում հոգևոր սպասավորություն, այնտեղ ճիշտ ուղու վրա մնալը պայքար է: Որոշ երիտասարդ միսիոներներ ստիպված էին որևէ աշխատանք ստանձնել և դառնալ աշխարհիկ հովիվ (չձեռնադրված պաստոր), որպեսզի կարողանան իրենց ապրուստը վաստակել առաքելությունն իրականացնելու վայրում: Կարճ ժամանակում նրանց սրտերը իսկական հոգևոր սպասավորությունից շեղվեցին դեպի աշխարհիկ գործերը: Երբ դու հոգևոր սպասավորության մեջ ես, հեշտ է սայթաքել և հեռանալ քո իսկական կոչումից: Երբ Աստված օրհնում է քո սպասավորությունը, և դու մեծ եկեղեցի ունես, հեշտ է դառնալ անիմաստության քարոզիչ: Երբ դու մեծ եկեղեցի ունես, հնարավոր է, որ Աստծու Խոսքի հիմնարար ճշմարտությունները համարես չափից ավելի հիմնարար և չքարոզես: Հնարավոր է, որ ստիպված լինես լավ պայքարել, որպեսզի խուսափես շարժառիթային խոսող դառնալուց:

    Որովհետև ԴԵՄԱՍՆ ԻՆՁ ԼՔԵՑ ԵՎ ԱՇԽԱ՛ՐՀԸ ՍԻՐԵՑ. նա գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա։

    Բ Տիմոթ. 4.10

    7. Պայքարիր, որպեսզի հաղորդակցվես Աստծու մեծերի հետ:

    Հեշտ չէ Աստծու մեծերին մոտենալը: Ես ջանացել եմ մոտենալ մի քանիսին, բայց դա ոչ միշտ է հաջողվել: Պահանջվում է տարիների պայքար, հարաբերություն, անձիդ խոնարհեցում՝ օծյալներին մոտ լինելու համար: Մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէ այս կռվի համար: Մարդկանց մեծամասնությունը հրաժարվում է ջանքեր գործադրել Աստծու մարդկանց հետ հաղորդակցվելու համար, երբ գիտակցում է, որ մոտ լինելու համար պետք է կռվել և պետք է նաև կռվել՝ պահպանելու այդ մտերիմ հարաբերությունները: Հաղորդակցվելը հեշտ չէ: Եղիսեեն ստիպված էր կռվել, որպեսզի մոտ լինի Եղիային: Դա կռիվ էր, որից նա հաղթանակած դուրս եկավ: Պատրա՞ստ ես կռվելու օծման համար:

    Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեեն գնացին Գաղգաղա։

    Դ Թագ. 2.1

    Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու, ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ԼՔԻ»։ Նրանք եկան Բեթել։

    Դ Թագ. 2.2

    Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու, ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ԼՔԻ»։

    Դ Թագ. 2.4

    Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։ Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերը ինձ Հորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու, ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ԼՔԻ»։

    Դ Թագ. 2.6

    7 Պայքարիր, որպեսզի հասնես օծության:

    Օծության հասնելու համար պայքարել է պետք: Ահա թե ինչու Եղիան ասաց Եղիսեեին. «Դու դժվար բան ես խնդրել»: Իրոք դժվար է օծության հասնելը և օծյալ դառնալը: Եթե պատրաստ չես կռիվ մղելու, չես կարող օծություն ունենալ: Նրանք են արժանի օծվելու, ովքեր պատրաստ են պայքարել հանուն օծության:

    Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսեեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տերն ինձ քո մոտից չի վերացրել»։ Եղիսեեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրա լինի»։

    Եղիան ասաց. «ԴԺՎԱՐ ԲԱՆ ԽՆԴՐԵՑԻՐ, բայց եթե քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ՝ թող չլինի»։

    Դ Թագ. 2.9-10

    8. Պայքարիր, որպեսզի կյանքի լավ զուգընկեր գտնես:

    Կողակից գտնելը պայքար է: Հռութը շատ պայքարեց Բոոսի ուշադրությանն արժանանալու համար: Ամուսնացած մնալը նույնպես պայքար է: Կենդանիների մեծ մասն ունի մեկից ավելի զուգընկեր։ Մեր կենդանական բնազդները մեզ հակում են դեպի մեկից ավելի զուգընկերներ: Պետք է պայքարես, որպեսզի չդառնաս մեկից ավելի զուգընկերներ ունեցող անձ:

    Նա իջավ կալը և ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր իր սկեսուրը։ Բոոսը կերավ, խմեց, և նրա սիրտը զվարթացավ, գնաց պառկեց դեզի մոտ։ Հռութը թաքուն եկավ, բացեց ծածկոցը նրա ոտքերի կողմից և պառկեց։

    Հռութ 3.6-7

    9. Պայքարիր, որպեսզի բարեկեցիկ լինես: Բարգավաճությունը հեշտությամբ չի տրվում:

    Ստիպված ես լինելու պայքարել՝ բարգավաճելու համար: Հարստությունն անհայտ տեղերում է պահված: Գանձերը պահված են մութ վայրերում: Առանց պայքարի երբեք չես հայտնաբերի այն հարստությունը, որ կա ողջ աշխարհում: Ֆլեգմատիկ, դանդաղաշարժ և ծույլ մարդիկ հեշտությամբ չեն հարստանում: Պատճառն այն է, որ ուժեղ պայքար է անհրաժեշտ, որպեսզի հողին ստիպենք բերք տալ: Պետք է պայքարես, որպեսզի դպրոց գնաս: Պետք է պայքարես, որպեսզի քննություններդ հանձնես: Պետք է պայքարես, որպեսզի լավ աշխատանք գտնես: Պետք է պայքարես, որպեսզի աշխատանքում առաջխաղացում ունենաս: Դարձյալ, պետք է պայքարես, որպեսզի դրամը խելամտորեն օգտագործես:

    Ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցվի, ինչ էլ որ նա ունի»:

    Մարկ. 4.25

    10. Պայքարիր, որպեսզի տուն կառուցես: Պետք է պայքարել՝ տուն կառուցելու համար:

    Մարդկանց մեծամասնությունը սեփական տուն չունի և երբեք էլ չի ունենա: Տնատեր դառնալը պայքար է պահանջում, բայց արժե հանուն դրա կռվել:

    Տունը շինվում է իմաստությամբ, հաստատվում է խելացիությամբ:

    Առակն. 24.3

    11. Պայքարիր, որպեսզի երկար ապրես և Տիրոջը երկար ծառայես:

    Քաջառողջությունը, ողջ մնալը և Տիրոջը երկար տարիներ ծառայելը պայքար է:

    Նրան ասացին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, ՆՐԱՆՔ ԸՆԴՄԻՇՏ ԿԾԱՌԱՅԵՆ ՔԵԶ»։

    Գ Թագ. 12.7

    12. Պայքարիր քո բնավորության բացասական գծերի դեմ:

    Քո ֆլեգմատիկ խառնվածքը, քո խոլերիկ խառնվածքը, քո մելանխոլիկ և քո սանգվինիկ խառնվածքը բոլորն էլ բացասական գծեր ունեն:

    Քո ֆլեգմատիկ խառնվածքի դանդաղկոտությունը և ոչ աշխույժ պահվածքը խոչընդոտելու են, որ որևէ ձեռքբերում ունենաս հոգևոր սպասավորության ոլորտում: Քո խառնվածքի դանդաղկոտությունն ու եռանդի բացակայությունը քեզ կստիպեն, որ շարժվելու և պայքարելու ցանկություն չունենաս: Դրանք քեզ աղքատության կհասցնեն:

    Սանգվինիկի ազատ վարքագիծը քեզ կտանի դեպի անկազմակերպվածություն, խառնաշփոթություն և մարմնական մեղք:

    Մելանխոլիկի մռայլությունն ու ընկճվածությունը կխաթարեն հարաբերությունները և կճնշեն մթնոլորտը: Մելամաղձությունը քեզ կդարձնի չափից ավելի բծախնդիր, և դու կազատվես մարդկանցից, երբ վերջիններս ամենաաննշան սխալ թույլ տան:

    Խոլերիկի չարությունը, կտրուկ և կոպիտ վերաբերմունքը կխաթարեն քո հարաբերությունները: Խոլերիկի հապճեպ ընդունած որոշումները նրան կտանեն ըմբոստության: Խոլերիկի զբաղվածությունն ու եռանդուն գործունեությունը կխանգարեն, որպեսզի նա ծառայի Աստծուն:

    Պայքար է պահանջվում, որպեսզի զրկես քեզ այն ամենից, ինչի նկատմամբ բնական հակում ունես: Կարծում եմ, որ շատերի համար սա ամենադժվարին կռիվն է՝ քո անձն ուրանալու կռիվը: Հանուն հավատի պայքարիր, որպեսզի մի կողմ դնես քո ժառանգած մարդկային բնույթը:

    Եվ նա իր մոտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթե մեկը կամենում է գալ իմ ետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ ետևից:

    Մարկ. 8.34

    13. Պայքարիր քո արականության կամ իգականության դեմ:

    Ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, Ո՛Չ ԱՐՈՒԻ ԵՎ Ո՛Չ ԷԳԻ, որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս։

    Գաղատ. 3.28

    Եթե դու տղամարդ ես, քեզ համար դժվար կլինի մեկ զուգընկերոջ հետ մնալը: Բայց դու պետք է կռվես տղամարդու այս հակման դեմ և մտածես, թե ինչ անես, որպեսզի մնաս մեկ անձի հետ: Տղամարդու համար հավատարիմ մնալը կռիվ է պահանջում: Բայց այս կռվից պետք է հաղթանակած դուրս գալ: Անձի արականությունն արտահայտվում է նաև սեքսով զբաղվելու ցանկությամբ: Սեքսի բուռն ցանկությունը կարող է հանգեցնել պոռնկագրության, ձեռնաշարժության և ամուսնական դավաճանության: Եթե չկռվես քո անձն ուրանալու համար, ապա մեծ խնդիր կդառնաս հոգևոր սպասավորության մեջ:

    Կանայք հավասարապես կպարզեն, որ իրենց համակում են վախերը, խանդը և մեղադրանքները: Պետք է ճնշես քո իգականությունը, որպեսզի չկորցնես հոգևոր սպասավորությունը: Կարևոր է հսկել քո արական կամ իգական էությունը այնքան ժամանակ, մինչև որ տարբերություն չլինի՝ տղամա՞րդ ես, թե՞ կին:

    14. Պայքարիր ցեղային և ազգային կարծրատիպերի դեմ:

    Նրանցից մեկը, իրենց իսկ մարգարեն, ասաց. «ԿՐԵՏԱՑԻՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՍՏԱԽՈՍՆԵՐ ԵՆ, չար գազաններ, դատարկապորտներ»։

    Եվ ստույգ է այս վկայությունը, ուստի նրանց խստագույնս կշտամբի՛ր, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ:

    Տիտ. 1.12-13

    Բոլոր ցեղերը, ընտանիքներն ու ազգերն ունեն իրենց հակումները: Գանայում աշանտիները հայտնի են որոշակի գծերով, իսկ յուերը հայտնի են այլ գծերով: Երբ անցնում ես հոգևոր սպասավորության, պետք է պայքարես, որպեսզի քո խոսքում չլինես «չափից ավելի յու» կամ «չափից ավելի աշանտի»: Եթե լինես մեկը կամ մյուսը, դա կազդի մյուս կողմում արդյունքի հասնելու (պտուղ տալու) քո ունակության վրա: Որոշ պաստորներ այնքան ազգայնական են, որ չեն կարող գործել իրենց երկրից դուրս: Շատ ամերիկացիներ այնքան ամերիկացի են, որ սահմանափակված են Ամերիկայի տարածքով և չեն կարող հոգևոր սպասավորություն իրականացնել աշխարհի մնացած մասերում: Հյուսիսային Ամերիկայում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը հինգ տոկոսը, և բազմաթիվ ամերիկացի Ավետարանի սպասավորներ այժմ սահմանափակվում են սպասավորելով աշխարհի բնակչության հինգ տոկոսին։ Զարմանալիորեն, այս հինգ տոկոսին բաժին է ընկնում Ավետարանի սպասավորների իննսուն տոկոսը։

    Նիգերիացիներն ստեղծել են մեծ թվով եկեղեցիներ: Նիգերիացիները նաև հայտնի են որոշակի հակումներով: Եթե դու նիգերիացի հոգևոր սպասավոր ես, պետք է ջանքեր գործադրես հեռու մնալու ցանկացած բացասական կարծրատիպերից: Արժե պայքարել, որպեսզի լինես ավելի շատ քրիստոնյա, քան ուրիշ բան:

    Ֆրանկոֆոնիայի երկրները հայտնի են որոշակի գործելակերպերով: Կարևոր է հեռու մնալ ցանկացած բացասական կարծրատիպերից: Դու պետք է ավելի շատ քրիստոնյա լինես, քան՝ ֆրանկոֆոն:

    15. Պայքարիր մաշկի գույնով պայմանավորված կարծրատիպերի դեմ:

    Եվ ասաց. «Անիծյալ լինի ստրուկ Քանանը և իր եղբայրների ծառան թող լինի»։

    Նա ավելացրեց. «Օրհնյալ լինի ՏԵՐ Աստված՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան։

    Աստված թող բարգավաճեցնի Հաբեթին, նա թող բնակվի Սեմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։

    Ծննդ. 9.25-27

    Սևամորթներն առանձնանում են զարգացման բացակայությամբ, չքավորությամբ, խղճուկությամբ, անմաքրությամբ, խառնափնթորությամբ, անկազմակերպվածությամբ և բարգավաճելու ունակության բացակայությամբ։ Սպիտակամորթները հայտնի են դրամի հանդեպ ունեցած սիրով, ամուր հարաբերությունների բացակայությամբ, միասեռականությամբ, ամուսնալուծություններով, միասեռական ամուսնություններով, աթեիզմով, ծխելով, ալկոհոլիզմով և ինքնասպանությունների բարձր ցուցանիշով:

    Դժբախտաբար, այս կարծրատիպերն իրական կաղապարներ են, որոնց դեմ պետք է պայքարել: Եթե սպիտակամորթ կամ սևամորթ ես, պայքարիր այս կարծրատիպերը թոթափելու համար: Հեռու մնա այս կարծրատիպերից: Ընդունիր ավելի շուտ քրիստոնյայի, քան սևամորթի կամ սպիտակամորթի բնորոշ գծերը: Դա բարի նպատակով մղվող պայքար է, որն արժե մղել։

    16. Պայքարիր հեշտասիրության դեմ:

    Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և գնա՛ արդարության, հավատի, սիրո, խաղաղության և սրբության ետևից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջ անունով։

    Բ Տիմոթ. 2.22

    Հեշտասիրությունը կրակ է, որն այրում-ոչնչացնում է քո սրբությունը: Դա քեզնից խլում է այն ամենը, ինչ հոգևոր է: Ահա թե ինչու Պողոսն ասաց, որ ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել: Եթե դու այրվում ես, ապրում ես մի բան, որը բարի չէ: Քո սեռական ցանկությունները շաղկապված են քո հոգևոր էության հետ: Սեռական ցանկությունը գերբնական է, որովհետև գրեթե գերբնական ազդեցություն ունի մարդու վրա: Այրող սեռական ցանկությունը բացասական երևույթ է և խլում է քո հոգևոր էությունը: Դու պետք է կռվես հեշտասիրության դեմ ողջ հոգով և ողջ կարողությամբ:

    Հեշտասիրության դեմ պայքարելու առաջին միջոցը թույլ չտալն է, որ «համն ընկնի բերանդ»: Երբ արդեն որոշակի սեռական երևույթներ համտեսել ես, և դրանք սկսել են քեզ դուր գալ, վերահսկելն ավելի դժվար է:

    Երկրորդ, եթե քեզ արդեն դուր են եկել որոշակի սեռական երևույթներ, ինչպիսիք են պոռնկագրությունը, ձեռնաշարժությունը և միասեռականությունը, ապա մնացած ողջ կյանքում պետք է աղոթես դրանցից խույս տալու համար:

    Երրորդ քայլը, որը պետք է կատարել հեշտասիրության դեմ պայքարում, սեռական ցանկության բավարարումն է: Այս բավարարմանը կարելի է հասնել ամուսնությամբ, երբ կկարողանաս կանոնավոր սեռական հարաբերություն ունենալ: Դժբախտաբար, նույնիսկ ամուսնության դեպքում չի երաշխավորվում, որ քո սեռական ցանկությունները կբավարարվեն, եթե կինդ վատն է: Բոլոր դեպքերում ստիպված կլինես մնացած ողջ կյանքում պայքարել հեշտասիրության դեմ:

    17. Պայքարիր հանուն պտղաբերության:

    Երբ դուք այս շնորհներն ունենաք և սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ և անպտուղ չեն թողնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտության մեջ։

    Բ Պետր. 1.8

    Հոգևոր անպտղության դեմ պայքարը տևական է ու դժվարին: Դա ներառում է բազմաթիվ թաքնված հատկանիշներդ արթնացնելը և կյանքդ կարգավորելը, մինչ ծառայում ես Տիրոջը: Դու կտեսնես, որ պտղաբերությունը կապված է ջանասիրության, հավատի, աստվածապաշտության, զսպվածության, գիտելիքի, առաքինության և համբերության հետ: Սրանք բոլորը հոգևոր հատկանիշներ են, որոնք, թվում է, կապված չեն պտղաբերության հետ, սակայն կապված են: Դրանք քո պտղաբերության իրական որոշիչներն են: Ողջ կյանքումդ պայքարելու ես հանուն ջանասիրության, զսպվածության, հավատի, գիտելիքի, եղբայրական բարության և բարեգործության:

    Դա բարի և արժանի պայքար է, քանզի պայքար է հանուն պտղաբերության:

    Գլուխ 4

    Վարժվիր պատերազմական մթնոլորտին

    Ամեն մի պատմուճանի և հանդերձի համար, որ նենգությամբ էին հավաքել, տուգանքով պիտի հատուցեն, նույնիսկ եթե դրանք այրված լինեին, նրանք պիտի հոժարեին հատուցել:

    Եսայ. 9.5

    Մենք վերջին մարտն ենք մղում հանուն մարդկանց հոգիների: Եթե չվարժվենք մարտի մթնոլորտին, երբեք պատշաճ կերպով չենք գործի: Լսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Մարտիկի բոլոր մարտերն ունեն խառնաշփոթ աղմուկի և արյան մեջ թաթախված հագուստի մթնոլորտ» (Եսայ. 9.5)։ Սա խաղաղության, ներդաշնակության և ուրախության հանդարտ մթնոլորտ չէ:

    Դա վտանգի, ռիսկի, իրարանցման, շփոթմունքի, ապշանքի, ապակողմնորոշվածության, սթրեսի, լարման, դժբախտության, վախի, մահվան, վշտի, ցավի, հիասթափության և ցնցման պատերազմական մթնոլորտ է: Աստված օգտագործում է մեզ, որպեսզի սփռի իր Բանը (Խոսքը) և պայքարի խաբեությունների ու խաբկանքների դեմ, որոնք զանգվածներին տանում են Դժոխք: Մենք ունենք թշնամի, որը չի ուրախանում Աստծու թագավորության առաջխաղացմամբ: Հենց որ Հիսուսը հրապարակ եկավ, Նա պարբերաբար հարձակումների ենթարկվեց սատանայի կողմից: Հիսուս Քրիստոսն ապրեց պատերազմական մթնոլորտում: Սատանան երբեք հեռու չէր: Հիսուսի վրա հարձակվեց սպանության ոգին, որն ուզում էր ոչնչացնել Նրան, նախքան Նա հասակ կառներ: Հիսուսը հարձակման ենթարկվեց անապատում, մինչ ծոմ էր պահում ու աղոթում: Նրա վրա հարձակվեցին փարիսեցիները, և ի վերջո Նրա վրա հարձակվեցին Հուդա Իսկարիովտացու միջոցով:

    Հոգևոր սպասավորության մթնոլորտը պատերազմի մթնոլորտն է

    Enjoying the preview?
    Page 1 of 1