Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛:
Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛:
Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛:
Ebook448 pages3 hours

Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛:

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Հայտնի է, որ եկեղեցու աճը խաբուսիկ է եւ դժվար հասանելի: Յուրաքանչյուր հովիվ ցանկանում է, որ իր եկեղեցին աճի: Այս գիրքը եկեղեցու աճի Ձեր փնտրտուքի պատասխանն է: Դուք կհասկանաք, թե ինչպես են եկեղեցու աճին հասնելու համար «բազմաթիվ տարաբնույթ բաներ գործում միասին»: Սիրելի՛ հովիվ, երբ այս գրքի խոսքերն ու օծությունը հասնեն Ձեր սրտին, Դուք կտեսնեք եկեղեցու աճը, որի համար աղոթք էիք բարձրացնում:

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 28, 2016
ISBN9781683980926
Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛:
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛:

Related ebooks

Reviews for Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛:

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Եկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛: - Dag Heward-Mills

    ԵԿԵՂԵՑՈՒ ԱՃԸ ԵՎ ՎԱՌՎՈՂ ՓԱՓԱԳԸ

    Գլուխ 1

    Եկեղեցու աճը և վառվող փափագը

    Առանց մարգարեության ժողովուրդը կվայրենանա...

    Առակաց 29:8

    Տեսիլքն իսկապե՞ս հանգեցնում է եկեղեցու աճին

    Տարիներ առաջ ես Դեյվիդ Յոնգի Չոյի ամսագրում կարդացի, թե որքան կարևոր է եկեղեցու աճի համար երազանք ու տեսիլք ունենալը: Նախկինում ես չէի հասկանում, թե ինչո՞ւ է տեսիլքն անհրաժեշտ եկեղեցու աճի համար:

    Դր. Դեյվիդ Յոնգի Չոն՝ աշխարհի ամենամեծ եկեղեցու հովիվն ու եկեղեցու աճի գաղափարի ջատագովը, նաև ասաց մեկ այլ բան, որ ես չէի հասկանում: Նա ասաց. «Ձեր տեսիլքն է որոշում Ձեզ: Դուք չեք որոշում Ձեր տեսիլքը»: Ես նաև սա չէի հասկանում:

    Անկեղծ ասած՝ ես ընդունում էի, որ «տեսիլք ունենալու» թեման առաջնորդ լինելու վերաբերյալ բոլոր դասընթացներում միշտ նշվում էր որպես առանցքային կետ:

    Երբ լսում էի, թե ինչպես էին մարդիկ սովորեցնում տեսիլք ունենալու և նպատակները նշելու կարևորության մասին, ես չէի հասկանում, թե ինչպես է դա հանգեցնում եկեղեցու աճին: Եկեղեցու աճի վերաբերյալ համաժողովներին ներկա գտնվող բոլոր հովիվները խանդավառված էին թվում եկեղեցու աճի տեսիլքներով ու երազանքներով:

    Ես ինքս ինձ մտածում էի. «Բայց չնայած այն հանգամանքին, որ բոլոր հովիվները փափագում են իրենց եկեղեցիների աճը, այդ եկեղեցիները դեռևս չեն աճում: Եթե տեսիլքներն ու փափագը հանգեցնեին եկեղեցու աճին, ապա բոլոր եկեղեցիները մեծ կլինեին»:

    Ձեր տեսիլքը պետք է իսկապես վառվող լինի

    Տարիներ անց ես հասկացա, որ այն տեսիլքը, որ Դուք պետք է ունենաք, պետք է վառվող տեսիլք լինի: Չի կարելի ունենալ մակերեսային տեսիլք մեծ եկեղեցու վերաբերյալ: Մակերեսային տեսիլքը չի նպաստի Ձեր եկեղեցու աճին: Տեսիլքը պետք է Ձեզ ներսից ուտի և խռովի Ձեր հոգին: Այդ ժամանակ միայն կկատարվեն այն բոլոր բաները, որոնց մասին ասում էր Դր. Չոն: Այդ բաղձալի տեսիլքը Ձեզ բառացիորեն կդարձնի մեգաեկեղեցու հովիվ:

    Փաստացի, մեծ եկեղեցի ունենալու վառվող տեսիլքի բացակայության պայմաններում Դուք երբեք եկեղեցու աճ չեք գրանցի:

    Վառվող տեսիլքը հանգեցնում է եկեղեցու աճին ոգեշնչելով, դժվարությունների միջով Ձեզ առաջնորդելով դեպի եկեղեցու իրական աճն այնպես, որ ի զորու չէ անել ոչ մի սովորական մարդ:

    Վառվող տեսիլքը դառնում է բոլոր եկեղեցիների աճի անտեսանելի շարժիչ ուժը

    Մեծ եկեղեցու հովիվ դառնալը երկար ու չարչարանքներով լի ճանապարհ է:

    Վառվող տեսիլքն ու երազանքն այն անտեսանելի շարժիչ ուժն է, որն առաջնորդում է ծառայողին փոքր եկեղեցու հովվից մեգաեկեղեցու հովիվ դառնալու ճանապարհին:

    Որոշ հովիվներ չունեն այդ ներքին շարժիչը, որը հարկավոր է, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել եկեղեցու աճի համար անհրաժեշտ բազմաթիվ դժվարությունները:

    Արտաքին ազդեցությունը չի կարող Ձեզ մեգաեկեղեցու հովիվ դարձնել

    Չկա արտաքուստ գործող որևէ խորհուրդ կամ ներդրում, որը կկարողանա բավականաչափ ուժեղ խթան հանդիսանալ մեգաեկեղեցու հովիվ դառնալու դժվար ճանապարհին: Ձեր՝ մեգաեկեղեցու հովիվ դառնալուց շատ առաջ բոլոր արտաքին ազդեցությունները կմարեն: Արտաքին խորհուրդները, խրախուսանքն ու հորդորը չափազանց վաղանցիկ են, որպեսզի կարողանան ավետարանի ծառայողի համար եկեղեցու աճի ճանապարհն անցնելու խթան հանդիսանալ:

    Ինչի՞ կարող է Ձեզ մղել տեսիլքը

    Վառվող ներքին տեսիլքն ու երազանքը Ձեզ տալիս է մի բան, որն ուրիշ ոչ ոք չի կարող անել Ձեզ համար:

    Վառվող տեսիլքն ու երազանքը Ձեզ դարձնում է բավականաչափ խոնարհ, որպեսզի Դուք անեք եկեղեցու աճի համար անհրաժեշտ ամեն բան:

    Մեծ եկեղեցի ունենալու Ձեր վառվող տեսիլքն ու երազանքը ստիպում է Ձեզ աղոթել եկեղեցու աճի համար: Առանց վառվող տեսիլքի ու երազանքի Դուք այնպես ջերմեռանդ չէիք աղոթի, որ գրավեիք Աստծո ուշադրությունը:

    Մեծ եկեղեցի ունենալու ձգտումն ու երազանքը ստիպում է Ձեզ եկեղեցու աճի համար անհրաժեշտ իմաստություն ու ռազմավարություն ունենալ: Առանց ձգտման ու երազանքի Դուք անհրաժեշտ ժամանակը չէիք տրամադրի եկեղեցու աճն ապահովող իմաստություն ձեռք բերելու համար: Դուք շատ շուտ կձանձրանայիք այն ռազմավարություններից, որ ուսուցանում են եկեղեցու աճի մասին քարոզող հովիվները: Առանց տեսիլքի՝ Դուք կասեիք, որ այդ ուսմունքները արդյունք չեն տալիս:

    Ներքին ձգտումն ու երազանքը պատճառ կհանդիսանան, որպեսզի Դուք ընթերցեք ու վերընթերցեք միևնույն բաները, մինչև որ արդյունք լինի:

    Առանց մեծ եկեղեցի ունենալու ներքին ձգտման ու երազանքի Դուք ժամանակ չեք գտնի, որպեսզի կարդաք այն բոլոր գրքերը, որոնք նպաստում են եկեղեցու աճին:

    Մեծ եկեղեցի ունենալու ձգտումն ու երազանքը Ձեզ կմղեն հանդիպելու մարդկանց, ովքեր Ձեզ կօգնեն ունենալ մեծ եկեղեցի: Այն Ձեզ բավականաչափ խոնարհ կդարձնի, որպեսզի Դուք շփվեք ու ընկերակցեք ճիշտ մարդկանց հետ, մինչև որ նրանց ազդեցությունն ու օծությունը կփոխանցվի Ձեզ:

    Առանց մեծ եկեղեցի ունենալու ձգտման ու երազանքի Դուք չեք ընկալի այն պատգամները, որոնք հանգեցնում են եկեղեցու աճին: Դուք կքննադատեք և նույնիսկ ծաղրի առարկա կդարձնեք հենց այն, ինչը Ձեզ ամենից շատ է անհրաժեշտ:

    Վառվող տեսիլքն ու երազանքը ուժի, տոկունության ու հաստատակամության  աղբյուրն է, որոնք Ձեզ անհրաժեշտ են եկեղեցու աճի երկար ճանապարհին:

    Մաս 2

    ԵԿԵՂԵՑՈՒ ԱՃԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

    Գլուխ 2

    Ինչպե՞ս ունենալ մեծ ձեռքբերումներ կամավոր ծառայողների միջոցով

    «Laikos»՝ կամավորները

    Պատմությունը ցույց է տալիս, որ մեծ գործեր կարող են կատարել նաև այն մարդիկ, որոնք «օժտվածության պակաս ունեն»: Հասարակ մարդկանց կամ կամավոր ծառայողների նվաճումներին հպանցիկ հայացք գցելով՝ Դուք կոգեշնչվեք և կցանկանաք ներգրավել նրանց Ձեր եկեղեցու աճի գործում: 

    Կամավոր բառը ծագում է հունարեն «Laikos» բառից, որը նշանակում է «վարպետություն չունեցող»: Ստորև բերվում է կամավոր ծառայողի մի քանի սահմանում.

    Կամավոր ծառայողը հասարակ մարդ է:

    Կամավոր ծառայողը նորմալ մարդ է:

    Կամավոր ծառայողը առօրեական մարդ է:

    Կամավոր ծառայողը սովորական մարդ է:

    Կամավոր ծառայողը շարքային մարդ է:

    Կամավոր ծառայողը ընդհանուր տեսակի մարդ է:

    Կամավոր ծառայողը ամենօրյա մարդ է:

    Կամավոր ծառայողը միջին մարդ է:

    Կամավոր ծառայողը մասնագետ չէ:

    Կամավոր ծառայողը գործի գիտակ չէ:

    Կամավոր ծառայողը հատուկ որակավորում չունի:

    Կամավոր ծառայողը արհեստավարժ չէ:

    Կամավոր ծառայողը հատուկ ուսուցում չի ստացել:

    Կամավոր ծառայողը հավաստագիր չունի:

    Կամավոր ծառայողը արտոնագրված մարդ չէ:

    Մեծ նվաճումներ եկեղեցական աշխարհում

    Կամավոր ծառայողները Եկեղեցու Մեծ Բարեփոխման սյուներն էին:

    Մարթին Լյութերի կողմից Աստվածաշունչը հասարակ մարդկանց համար թարգմանելը փոխեց աշխարհը: Միայն լատիներեն լինելու փոխարեն Աստվածաշունչն ավելի հասանելի դարձավ սովորական մարդկանց համար:

    Երբ սովորական/կամավոր մարդիկ հայտնության խոսքը ստացան, նրանք փոխեցին աշխարհը: Հասկանալով, որ Աստծո շնորհքի միջոցով փրկությունը տրվում է բոլոր մարդկանց, նրանք ոտքի կանգնեցին և հաջողությամբ իրականացրին այն, ինչ մենք այսօր կոչում ենք Բարեփոխում:

    Կամավոր ծառայողները մեծ Մեթոդիստական Եկեղեցու սյուներն էին:

    Արդեն 20-րդ դարի կեսերին Մեթոդիստական Եկեղեցին Միացյալ Նահանգների Բողոքական հարանվանության մեջ ամենամեծն էր: Մեծ մեթոդիստական Եկեղեցին  բարձրացավ կամավոր ծառայողների օգնությամբ:

    Մեթոդիստական եկեղեցու վաղ ավանդույթներից մեկն այն էր, որ կամավոր ծառայող քարոզիչը երկրպագության ու քարոզի առաջնորդ էր նշանակվում մի խումբ եկեղեցիներում՝ այսպես կոչված «շրջանակում»:

    Կամավոր քարոզիչը ոտքով կամ ձիով անցնում էր նախապես հաստատված քարոզի վայրերով՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի:

    Ծառայողների ու հովիվների նշանակումից հետո քարոզելու այս ավանդույթը շարունակվեց «Մեթոդիստական Տեղական Քարոզիչներ»-ի կողմից, որոնք նշանակվում էին առանձին եկեղեցիների կողմից և իրենց հերթին հաստատվում ու հրավիրվում էին մոտակա եկեղեցիներից՝ իբրև ծառայողին օգնական կամ փոխարինող՝ նրա նախատեսված բացակայության դեպքում:

    Կամավոր ծառայողները աշխարհի ամենամեծ եկեղեցու սյուներն էին.

    Յոիդոյի Ամբողջաավետարանական Եկեղեցու հիմնարար սկզբունքներից մեկը, որի վրա կառուցված է այդ եկեղեցին, կամավոր ծառայողների միջոցով գործելն է:

    Յոիդոյի Ամբողջաավետարանական Եկեղեցին հիմնադրվել է Դեյվիդ Յոնգի Չոյի ու նրա զոքանչի՝ Չոյ Ջա-շիլի կողմից, ըստ որում Աստծո Ժողովարաններ միությունը ներկայացնող այս երկու հովիվների երկրպագության քույրական ծառայությունը հիմնվել է 1958թ. մայիսի 15-ին՝ բաղկացած լինելով Չոյ Ջա-շիլի տանը հավաքվող չորս կանանցից:

    1977թ. Եկեղեցու անդամների թիվը հասավ հիսուն հազարի, որն ընդամենը երկու տարի անց կրկնապատկվեց: 1981թ. նոյեմբերի 30-ին եկեղեցին բաղկացած էր ավելի քան երկու հարյուր հազար անդամից: Այդ ժամանակ դա աշխարհի ամենամեծ միասնական համայնքն էր և ճանաչվեց որպես այդպիսին «Լոս Անջելես Թայմզ»-ի կողմից:

    2007թ. նրա անդամների թիվը հասավ 830.000-ի՝ ունենալով կիրակնօրյա յոթ ծառայություն, որոնք թարգմանվում էին տասնվեց լեզվով:

    4. Կամավոր ծառայողները Նիգերիայից և Գանայից սկիզբ առած եկեղեցիների հսկայական ցանցերի հիմնասյուներն են:

    Ե՛վ Նիգերիայում սկզբնավորված Փրկության Քրիստոնեական Եկեղեցին, և՛ Գանայում հիմնված Պենտեկոստեի Եկեղեցին հայտնի են կամավոր ծառայողների օգնությունից մեծապես օգտվելու իրենց ավանդույթով: Այս երկու ծառայություններն էլ մասնաճյուղ եկեղեցիների մեծ համակարգ ունեն և կանոնավոր կերպով դիմում են կամավոր ծառայողներին, որպեսզի նրանք քարոզեն և հովվություն անեն: 

    Պենտեկոստեի Եկեղեցին հիմնադրվել է իռլանդացի մի միսիոների կողմից, որին ուղարկել էր Միացյալ Թագավորության Բրեդֆորդի Առաքելական Եկեղեցին այն ժամանակվա Ոսկե Ափ տարածաշրջան:

    Պենտեկոստեի եկեղեցին այժմ ունի 1.7 միլիոն անդամ, աշխարհի բոլոր աշխարհամասերի 70 երկրներում ավելի քան 13000 եկեղեցի:

    Փրկության Քրիստոնեական Եկեղեցին հիմնադրվել է 1952թ. Նիգերիայում, Պա Ջոշիա Ակինդայոմիի կողմից:

    Իր Ավագ Հովվի՝ Վերապատվելի Ի. Է. Ադեբոյեի առաջնորդությամբ այն մասնաճյուղ եկեղեցիներ է բարձրացրել ավելի քան 140 երկրներում՝ ունենալով միլիոնավոր անդամներ:

    Այս բոլոր ձեռքբերումներն իսկապես մեծ են, և դրանք հնարավոր են դարձել կամավոր ծառայողների ավանդի շնորհիվ:

    Մեծ նվաճումներ ոչ հոգևոր աշխարհում

    1. Ժողովրդավարական կառավարման մեծ համակարգը ծնունդ է առել կամավորների միջոցով.

    Ժողովրդավարությունը սովորական մարդկանց հնարավորություն է տալիս ցանկության դեպքում միջամտել և կառավարությունը փոխել:

    Ժողովրդավարությունը անընդունելի պայմաններում ապրելուց հրաժարվելու  հասարակ մարդու իշխանությունն է:

    Ժողովրդավարությունը պետական գործերում հասարակ մարդու մասնակցությունն ու ազդեցությունն է:

    Ժողովրդավարությունը հիմնված է բոլոր մարդկանց հավասար հնարավորություններ տալու սկզբունքի վրա:

    Կամավորների միջոցով է սկսել գործել գերհզոր ուժը.

    Ամերիկյան Հեղափոխությունը հասարակ կամ կամավոր մարդկանց ուժի շնորհիվ  պատմություն կերտելու դասական օրինակ է:

    Հասարակ մարդը ծնունդ տվեց գերհզոր ուժին: Նախորդ հարյուրամյակի վերջում Ամերիկյան Հեղափոխությունը արդեն համարվում էր հաջողված փորձարկում, որը ցույց տվեց, թե ինչպես կարող է մի քանիսի կողմից կառավարվող աշխարհը վերածվել շատերի կողմից կառավարվող աշխարհի:

    Հեղափոխությունը մեծամասամբ կազմակերպված էր փոքր հեղափոխական կազմակերպությունների կողմից, որոնցից էր «Ազատության Որդիներ»-ը: Այս կազմակերպությունները ղեկավարվում էին ոչ թե հարուստ ու ազդեցիկ կալվածատերերի, այլ միջին սոցիալական կարգավիճակի հասարակ մարդկանց կողմից, որոնք համախմբվել էին՝ հեղափոխության սերմերը տնկելու նպատակով:

    3. Ընտրությունների մեծ հաղթանակը ձեռք բերվեց հասարակ մարդկանց միջոցով.

    2008թ. մայիսին Բարաք Օբաման՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահը, Դեմոկրատական կուսակցության  կողմից առաջադրվեց որպես  Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու:

    Չնայած այն հանգամանքին, որ երկրի հարուստ ու ազդեցիկ Դեմոկրատները Քլինթոնի կողմնակիցներն էին և նրան ապահովում էին միլիոնավոր դոլարներով, Օբաման ավելի շատ գումար հավաքեց, քան պատմության մեջ որևէ այլ նախագահի թեկնածու՝ օգտվելով հասարակ մարդկանց ուժից:

    Օբաման իր ընտրարշավում հավաքեց ավել քան 80 միլիոն, որի մեծ մասը հասարակ մարդկանց փոքր անհատական ներդրումներն էին կազմում:

    Գլուխ 3

    Ինչպե՞ս են կամավոր ծառայողները նպաստել եկեղեցիների աճին

    Ես ունեցել եմ երկու տարբեր ծառայություններ՝ վարձատրվող և կամավոր ծառայություն: Հովիվների մեծ մասը գիտի միայն վարձատրվող ծառայության հարթության մասին: Իմ նպատակն է օգնել Ձեզ բացահայտելու այն իրողությունը, թե ինչպես կարող են կամավոր ծառայողները նպաստել Ձեր եկեղեցու աճին:

    Կամավոր ծառայողն այն մարդն է, որը պահպանում է իր աշխարհիկ աշխատանքը, բայց միևնույն ժամանակ եռանդուն ծառայող է Տեր Հիսուսի Եկեղեցու մեջ: Վարձատրվող ծառայողն այն մարդն է, որը թողել է իր աշխարհիկ աշխատանքը, որպեսզի ամբողջությամբ նվիրվի ծառայությանը:

    Շատ վարձատրվող ծառայողներ լավ չեն վերաբերվում ծառայության մեջ կամավորների մասնակցության գաղափարին: Դա այն պատճառով է, որ նրանք ուզում են ծառայությունը պահել որպես մի քանի Աստծո կողմից «կանչված» մարդկանց բացառիկ իրավունք:

    Շատ վարձատրվող ծառայողներ չեն ցանկանում հաշտվել այն իրողության հետ, որ կամավոր ծառայողները կարող են էական (ոչ ֆինանսական) ներդրում ունենալ ծառայության մեջ: Շատ վարձատրվող ծառայողներ ուրախությամբ պահում են իրենց կամավոր ծառայողներին պարզապես իբրև ֆինանսական աջակիցների:

    Հովիվներն ուզում են իրենց բացառիկ հովվական պարտականությունները կատարելիս իրենց յուրահատուկ զգալ: «Ինչո՞ւ պետք է կամավոր ծառայողն անի այն, ինչ ես եմ անում»,- ասում են նրանք: Նրանք մտածում են. «Ի վերջո, եթե ամեն մեկը կարող է անել այն գործը, որ ես եմ անում, ի՞նչն է ինձ առանձնահատուկ դարձնում: Ի՞նչն է ինձ՝ հովվիս, դարձնում ուրիշ, եթե կամավոր ծառայողները կարող են անել նույն բաները, ինչ ես եմ անում»:

    Շատ ծառայողներ վստահ չեն, որ կամավորները կարող են ծառայել: Ես ունեմ հովիվներ, որոնք ինձ հարցնում են. «Արդյո՞ք նրանք ժամանակ կունենան հոտի կարիքները հոգալու համար», «Կկարողանա՞ն նրանք հրատապ հարցերին արձագանքել» կամ «Կարո՞ղ են նրանք ծառայել նույնչափ հզոր, որքան մենք»:

    Այս բոլոր հարցերի պատասխանը պարզ է՝ վստահ այո՛: Ես ինքս կամավոր ծառայության մեջ եմ եղել տարիներ շարունակ և պարզել եմ, որ դա գործնականում հնարավոր է:

    Ես գրում եմ այս գիրքը, որպեսզի Ձեզ ներկայացնեմ միայն տաճարում Աստծուն սպասող ձեռնադրված քահանաների մասին ավանդական պատկերացումների այլընտրանքային տարբերակը: Կամավոր ծառայությունը եկեղեցու աճի բանալին է: Այն բոլոր եկեղեցիները, որոնք տպավորիչ աճ են գրանցել, կիրառել են ծառայության մեջ կամավոր մարդկանց օգտագործելու սկզբունքը: Հավատում եմ, որ սա է Մեծ Հանձնարարականը կատարելու բանալին: Անկարելի է, որ մենք կարողանանք Աստծո համար շահել այս աշխարհը միայն մի քանի քահանաների ու հովիվների օգնությամբ: Բոլորը պետք է մասնակցություն ունենան: Շատ մարդիկ պետք է ներգրավված լինեն ավելի բարձր ծառայողական մակարդակում: Եկեղեցում պետք է կամավոր ծառայության վերածնունդ տեղի ունենա:

    Կա մի երևույթ, որը կոչվում է կամավոր հովիվ, այսինքն՝ հովիվ, որը համատեղում է իր աշխարհիկ աշխատանքն ու հովվությունը: Իմ եկեղեցիների հովիվների իննսուն տոկոսը կամավորներ են:

    Վարձատրվող հովիվները պետք է իրենց կարգավիճակում ապահով զգան իրենց, որպեսզի խրախուսեն և ներգրավեն նաև կամավոր ծառայողներին: Ծառայության մեջ ոչ մի առեղծվածային բան չկա: Կան հովիվներ, որոնք ուզում են, որ ծառայությունը առեղծվածային թվա, որպեսզի անդամները կախման մեջ լինեն իրենցից: 

    Ժամանակն է, որպեսզի հովվություն և առաջնորդություն անող մարդկանց արվեստը ազատվի առեղծվածային լինելուց: Դա այնպիսի գործ է, որում շատերը կարող են ներգրավված լինել: Ինչպիսի՜ օրհնություն է կամավոր մարդկանց համար, երբ նրանք բացահայտում են, որ իրենք կարող են օգտակար լինել ծառայության մեջ: Ինչպիսի՜ օրհնություն է հովվի համար, որ նա բացահայտում է, որ կամավոր ծառայողների օգնությունը նպաստում է իր եկեղեցու աճին:

    Ես չեմ ասում, թե վարձատրվող ծառայողների անհրաժեշտություն չկա: Ես ինքս վարձատրվող ծառայող եմ: Մեծ անհրաժեշտություն կա, որպեսզի վարձատրվող ծառայողները լիովին ներգրավված լինեն ծառայության մեջ: Կան բաներ, որ միայն վարձատրվող ծառայողները կարող են անել:

    Ես կամավոր հովիվ եմ եղել

    Ես հանդիպեցի Տիրոջը, երբ մոտավորապես տասնհինգ տարեկան էի՝ միջնակարգ դպրոցում: Այն օրվանից սկսած, երբ կյանքս հանձնեցի Քրիստոսին, ես շատ գործուն ծառայող դարձա: Ես ներգրավված էի հոգիների փրկության ու նորադարձների խնամքի ծառայության մեջ: Ես նաև ծառայում էի Տիրոջ համար երգելով ու երաժշտական գործիքներ նվագելով:

    Իմ քրիստոնեական կյանքի առաջին փուլում ես ավանդական կիրակնօրյա ծառայությունների այցելու չէի: Իրականում, ես գրեթե չէի մասնակցում կիրակնօրյա ծառայություններին: Իմ քրիստոնեական կյանքն այնքան հագեցած էր երկուշաբթիից մինչև շաբաթ օրերին, որ ես արդյունքում կիրակի օրերին պարզապես հանգստանում էի: Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ես աղոթքի ծառայություն և Աստվածաշնչի ուսումնասիրություն էի անցկացնում: Երեքշաբթի և հինգշաբթի ես մասնակցում էի փառաբանության ծառայության փորձերին: Ուրբաթ օրերին մենք աղոթքի ու ծոմապահության ժողովներ էինք ունենում: Իսկ շաբաթ օրերին մենք մեկուսանում ու աղոթում էինք առավոտյան տասից մինչև երեկոյան վեցը: 

    Մինչ ես ներգրավված էի այս բոլոր գործերում, զբաղվում էի նաև իմ կրթությամբ: Ես դպրոցն ավարտեցի գերազանցության վկայականով, որում յոթ բարձրագույն միավոր կար: Դա բոլոր չափանիշներով մեծ ձեռքբերում էր: Ավարտական վկայականի բարձրագույն միավորներով ես առաջինն էի իմ դասարանում և մեկն իմ դպրոցի այն քիչ շրջանավարտներից, որոնք ընդունվեցին բժշկական համալսարան: Այս ամբողջ ժամանակաշրջանում ես ամբողջովին ներգրավված էի ծառայության մեջ: Ես քարոզում էի: Ես նոր հոգիներ էի բերում Տիրոջը: Ես այցելություններ էի կատարում այդ մարդկանց տներ: Ես բազմաթիվ մարդկանց հետ զրույցներ էի ունենում: Ես ծոմի ու աղոթքի մեջ էի: Ես այնքան շատ էի ծոմ պահել, որ ինչ-որ ժամանակ սարսափելի նիհար էի: Ինչ-որ մեկն ինձ նույնիսկ հարցրեց. «Կարծում ես՝ կմախք լինելո՞վ դրախտ պիտի գնաս»:

    Երբևէ իմ մտքով չանցավ, թե ինձ պետք է վճարեին այն ծառայության համար, որի մեջ ես ներգրավված էի: Մինչև տասնինը տարեկանս լրանալը ես ամբողջովին ծառայության մեջ էի: Ես մեծ հոտ ունեի, որն իմ ուղղորդմանն ու աղոթքին էր սպասում: 1980թ. ես արդեն կայացած քարոզիչ էի և «Սուրբգրային Միության Ընկերակցության» ղեկավարը: Ուզում եմ ասել, որ ծառայությունը համատեղելի է այլ զբաղմունքների հետ:

    Ես ընդունվեցի համալսարան 1982թ. հոկտեմբերին: Մեծ արտոնություն էր սովորել բժշկություն՝ ամենադժվար ու ժամանակատար դասընթացներից մեկը: Համալսարանում ուսանելու տարիներին ես հիմնեցի մի Քրիստոնեական ընկերակցություն, որը մինչ օրս գոյություն ունի:

    Չորրորդ կուրսում ես սկսեցի եկեղեցու հիմքեր հաստատել: Հետո դարձա հովիվ և ճանաչվեցի որպես այդպիսին՝ դեռևս բժշկականի ուսանող լինելով:

    Այդ ամբողջ ընթացքում ինձ որևէ մեկը չի վճարել ծառայության համար: Ոչ էլ ես եմ անտեսել իմ ակադեմիական ուսումը: Ընդհակառակը, բժշկական համալսարանում ես գերազանց էի սովորում ու մրցանակների էի արժանանում: Ես իմաստություն դրսևորեցի և զոհաբերեցի իմ հանգստի ժամանակը, որպեսզի կարողանամ ծառայության մեջ լինել:

    Զոհաբերություն և իմաստություն

    Կամավոր ծառայության մեջ լինելու երկու բանալիներն են զոհաբերությունը և իմաստությունը:

    Ո՞րն է հովվի հիմնական խնդիրը: Հուղարկավորություններ կատարելն ու ամուսնություններ օրինակացնե՞լը: Անշո՛ւշտ ոչ: Սրանք, իհարկե, ծառայողի պարտականություններից են, բայց ո՛չ հիմնականը: Եթե Ձեր ծառայությունը հասել է այն մակարդակին, որ Ձեր հիմնական պարտականությունները սահմանափակվում են ամուսնական ու հուղարկավորության ծեսեր կատարելով, ապա Ձեզ անհրաժեշտ է վերընթերցել Աստվածաշունչը: Ծառայողի հիմնական պարտականությունը Մեծ Հանձնարարկանըը իրականացնելն է:

    Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ

    Enjoying the preview?
    Page 1 of 1