Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ
ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ
ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ
Ebook185 pages1 hour

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

«Ամենամեծ թշնամին, որին երբեւէ կհանդիպեք, թերեւս «եղբայրների մեջ կռիվ գցողը» կլինի: Դագ Հյուարդ-Միլլսի կողմից գրված դասական այս գիրքը կարդալիս մեծ պատկերացում կկազմեք, թե ինչպես է մեղադրանքի այս զենքը գործի դրվում եւ թե ինչպես պետք է հաղթահարել այն:

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 28, 2016
ISBN9789988850043
ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ

Related ebooks

Reviews for ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ - Dag Heward-Mills

    Մեղադրողները

    Եվ մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում. Հիմա փրկությունը և զորությունը և թագավորությունը եղավ մեր Աստծուն, և իշխանությունը եղավ Նրա Օծյալին, որ վայր գցվեց մեր եղբայրների ՉԱՐԱԽՈՍԸ (անգլ.՝ մեղադրող),  որ ՉԱՐԱԽՈՍՈՒՄ էր նրանցից Աստծո առաջին ցերեկ և գիշեր:

    Հայտնություն 12:10

    Չնայած սատանան, ընդհանուր առմամբ, հայտնի է որպես եղբայրներին մեղադրող, բայց նա, իրականում, նաև եղբայրների միջև կռիվ գցողն է:

    Առաջնորդնելու ընթացքում դուք տարբեր մարդկանց կհանդիպեք: Թերևս ձեզ երբևէ հանդիպած ամենաբարդ թշնամիներից մեկը «եղբայրների միջև կռիվ գցողը» կլինի:

    Խնդիրները տարբեր մակարդակներով են ի հայտ գալիս, բայց ամենաբարձ մակարդակի խնդիրը եղբայրների միջև մեղադրանք գցողի հետ առճակատումն է:

    Ծառայության ամենավերին շրջանում, դուք պայքար կմղեք մեղադրողի դեմ: Մեղադրանքը, անպարտելի թշնամու դեմ պայքարում, սատանայի ամենաուժեղ մարտավարությունն է:

    Սատանայի ամենահզոր զենքը

    Սատանան տարբեր մոտեցումներ ունի, որոնց միջոցով կարողանում է գործել: Նա կարող է ձեզ մոտենալ փորձչի, ստախոսի, մարդասպանի կամ էլ՝ խաբեբայի տեսքով: Բայց եթե նա ձեր դեմ որպես մեղադրող է պայքարում, ուրեմն ճակատամարտը գտնվում է իր ամենաբարձր մակարդակում:

    Այս սկզբունքը գործել է Հիսուս Քրիստոսի կյանքում: Սկզբում սատանան Նրան փորձչի տեսքով մոտեցավ: Հիսուս Քրիստոս քառասուն օր փորձվեց անապատում: Սատանան ստում էր անապատում և հուսահատորեն փորձում խաբել Նրան:

    Ծառայության ողջ ընթացքում սատանան մարդասպանի տեսքով էր Տիրոջ վրա հարձակումներ գործում՝ «Նա սկզբից մարդասպան էր» (Հովհաննես 8:44): Մի քանի առիթներով սատանան ամբոխի ձեռքով ցանկացավ սպանել Հիսուսին, բայց Նա խուսափեց դրանից:

    Եվ վեր կացան Նրան քաղաքից դուրս հանեցին և տարան մինչև այն սարի գլուխը, որի վրա նրանց քաղաքը շինված էր, որ բարձր տեղից վայր գցեն Նրան։ 

    Իսկ Նա նրանց միջով անցավ գնաց։

    Ղուկաս 4:29-30

    Մեկ այլ առիթով սատանան փորձեց Գալիլիայի ծովում խեղդել Հիսուսին, բայց նրան չհաջողվեց, որովհետև Հիսուս սաստեց ալեկոծությանը: Աստված չէր, որ ալեկոծություն բերեց, հակառակ դեպքում կստացվեր, որ Հիսուս՝ ալեկոծությանը սաստելով, Աստծո իմաստությանը սաստեց:

    Եվ երբ որ նավով գնում էին՝ նա քնեց և քամու փոթորիկ ընկավ այն ծովակի մեջ, և նավը լցվում էր և վտանգի մեջ էին։ 

    Եվ մոտ եկան Նրան արթնացրին և ասացին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք: Նա էլ վերկացավ և քամուն և ջրի ալեկոծությանը սաստեց, և հանդարվտեցին և խաղաղություն եղավ։

    Ղուկաս 8:23-24

    Հայտնվելով մեղադրողի կերպարանքով

    Վերջապես, Հիսուսի ծառայությունն իր ավարտին մոտեցավ այն ժամանակ, երբ սատանան իր վրա մեղադրողի հագուստը գցեց: Հիսուս դիմացավ մեկ շաբաթ ձգվող բուռն մեղադրանքներին, որն Նրա ծառայությունմ իր ավարտին հասցրեց: Բուռն մեղադրանքների այդ շաբաթը սկսվում է Նրա հաղթական մուտքով Երուսաղեմ և ավարտվում Նրա խաչելությամբ: Մատթեոս 21:1-17 խոսքերում դուք կտեսնեք, թե ինչպես է նա հաղթականորեն Երուսաղեմ մտնում և տաճարը մաքրում: Դուք կնկատեք, թե ինչպես Երուսաղեմ մտնելու օրից սկսած հարցեր ծագեցին և մեղադրանքներ բարձրացան (Մատթեոս 21-23):

    Այս անգամ սատանան դուրս քաշեց իր մահացու զենքը և ուղղեց այն Տիրոջ վրա: Մեղադրանքի զենքը, վերջապես, գործի դրվեց: Պասեքից առաջ մի ամբողջ շաբաթ տաճարում փարիսեցիները հարցաքննում էին Տիրոջը և փորձում Նրան (մեղադրում):

    Այն ժամանակ Փարիսեցիները գնացին Նրա համար խորհուրդ արեցին, թե ինչպէս խոսքով ՈՐՈԳԱՅԹ դնեն Նրան։ 

    Եվ իրենց աշակերտներին Հերովդեսեանների հետ Նրա մոտ ուղարկեցին և ասացին. Վարդապե՛տ, գիտենք որ ճշմարիտ ես և Աստծո ճանապարհը սովորեցնում ես ճշմարտությունով և ոչ մի մարդուց հոգս չունես, որովհետև մարդու առջև երեսպաշտություն չես անում։

    Արդ, ասա մեզ, ի՞նչպես է երևում քեզ, Կայսրին հարկ տալ պե՞տք է, թէ չէ։ 

    Եվ Հիսուս նրանց չարությունն իմանալով ասաց. Ինչո՞ւ եք ՓՈՐՁՈՒՄ Ինձ, կեղծավորներ:

    Մատթեոս 22:15-18

    Տերն Իր կյանքի և ծառայության ամեն մի բնագավառի վերաբերյալ հարցաքննվում էր:

    Մի քանի օր շարունակ Տերն Իրեն հարցաքննողների ամբարշտությունն ու կեղծավորությունն էր հանդուրժում տաճարում: Իր կյանքի վերջին քսանչորս ժամվա ընթացքում Նրան նաև քահանայապետի տանը մեղադրեցին, Պիղատոսի ատյանի առջև և նաև Հերովդեսի պալատում:

    Հիսուս այս բարձր մակարդակի մեղադրանքների շարանին տարբեր պատասխաններ տվեց: Տաճարում հնչող հարցերին Նա հակիրճ պատասխան էր տալիս և Իրեն մեղադրողներին փակուղու առջև կանգնեցնում:

    Եվ լսելով զարմացան և Նրան թողեցին գնացին:

    Մատթեոս 22:22

    Նախկինում երբեք նրանք այդպիսի խոսքեր չէին լսել:

    Ոչ ոք երբեք այսպես չխոսեց ինչպես այս մարդը։

    Հովհաննես 7:46

    Այնուամենայնիվ, երբ Նա Պիղատոսի ատյանի առջև էր, որտեղ այլ հեթանոս իշխանավորներ էլ կային, Նա իրեն ուղղված հարցերից և ոչ մեկին չպատասխանեց:

    Եվ Նա նրան ոչ մի բան էլ չպատասխանեց, մինչև որ կուսակալն էլ շատ զարմացավ։

    Մատթեոս 27:14

    Ինչպես տեսնում եք սատանան տարբեր կերպարանքներ ունի, որոնցով հարձակում է գործում: Գրքի այս հատվածում մենք գործ կունենանք մեղադրողների հետ, որոնց սատանան է օգտագործում ձեզ ահաբեկելու համար: Գուցե դուք վախենում եք ծառայության մեջ տեղի ունեցող մեղադրանքների պատուհասից: Հաճախ դուք չեք հասկանում, թե ինչ է ձեզ հետ կատարվում: Այս գիրքն ավարտելուց հետո Աստված ձեզ իմաստություն կտա թշնամու դեմ պայքարելու համար:

    Ի՞նչ է մեղադրանքը

    Մեղադրանքն ինչ-որ մեկի դեմ ուղղված դատապարտություն է կամ էլ անհիմն պնդում: Այն մեղադրանք է ներկայացնում կամ էլ որևէ անձի մատնացույց անում: Մեղադրանքն այն վիճակն է, երբ դուք կարծում եք, թե ինչ-որ մեկը ինչ-որ հարցում մեղավոր է, հատկապես հանցանք գործելու մեջ:

    Որոշակի անձի դեմ ուղղված այս արտահայտությունները շարունակաբար խեղճացնում են նրան և թուլացնում: Միայն ուժեղ սրտի տեր մեկը կարող է երկար ժամանակ մեղադրանքներին դիմակայել:

    Թեև մեղադրանքը դուրս գալիս մարդու շուրթերից, այդ ամենն «օծված» է հենց նրա՝ եղբայրների միջև մեղադրան գցողի, կողմից: Սատանան է եղբայրների միջև մեղադրանքններ գցողը:

    Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կրում են մեղադրողի պաշտոնը

    Իմ երկրում մարդիկ կան, որոնք որպես անվտանգության աշխատակիցներ են: Նաև մարդիկ կան, որոնք որպես մսագործ կամ քյաբաբ վաճառող են աշխատում: Նմանապես, մարդիկ էլ կան, որոնց սատանան որպես մեղադրող է աշխատեցնում: Այս մարդիկ այն կատեգորիայում են հայտնվում, որը ես մեղադրվողի «հատուկ բարեկամ» եմ անվանում:

    Իմ հատուկ բարեկամ մարդն էլ, որ նրան հուսացա, որ իմ հացն ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վրա։

    Սաղմոս 41:9

    Հատուկ բարեկամները ձեր կյանքում մտերիմ համարվող մարդիկ են՝ ընկերները, ամուսինները, կանայք, որդիները, դստրերը, սիրելիները, օգնական հովիվները, եկեղեցու անդամները, լրոգրողները, դասընկերները և այլն: Որպեսզի մեղադրանքն իր ազդեցությունը թողնի, հարվածողը պետք է մտերիմ մեկը լինի: 

    Ինչո՞ւ պարզապես չանտեսել մեղադրանքները 

    Մեղադրական պնդումները լինում են ճիշտ կամ սխալ: Եթե դրանք ճիշտ չեն, ինչո՞ւ պարզապես չանտեսել դրանք: Բայց դա այնքան էլ հեշտ բան չէ:

    Մեղադրանքներ իրենց «օծությունը» ստանում են դժոխքից: Մեղադրանքներ ներկայացնելը հոգևոր երևույթ է: Մեղադրանքները փոքրիկ նետեր են՝ սատանայական թույնով լցված: Հենց թույնը արյան մեջ է անցնում, այն տարածվում է ողջ մարմնով մեկ և վնասում սիրտը: Արագ տարածվող բնական որոշ թույների պես դուք վնասված եք այդ փոքր թվացող նետի հարվածից:

    Ես Աստծո հզոր ծառաների եմ տեսել, ովքեր, մեկ ուրիշի համար աննշան  և անհիմն մի մեղադրանքի պատճառով, ամբողջությամբ շփոթության մեջ են ընկել: Այսպիսինն է մեղադրանքի զորությունը: Այն շփոթության մեջ գցող զենք է, իսկ դրա արդյունքը՝ անկանխատեսելի: Հիրավի, մեղադրանքը հոգևոր զենք է:

    Մատնացույց անելը

    Այն ժամանակ ՔՈ ԼՈՒՅՍԸ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԻՏԻ ԾԱԳԻ և քո բժշկությունը շուտով պիտի բուսնի և քո արդարությունը պիտի գնա քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահի քեզ ետևից։ 

    Այն ժամանակ դու կկանչես, և Տէրը կպատասխանի, դու կաղաղկես, և Նա կասի. Ահա ես։ ԵԹԵ ՀԵՌԱՑՆԵՍ քո միջից լուծը, ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԱՆԵԼԸ և չարախոսությունը (անգլ.՝ մեղադրելը) դեն գցես:

    Եսայա 58:8-9

    Մեղադրանքի մեկ այլ անվանում է՝ «մատնացույց անելը»: Մատնացույց անելիս չարն այնպիսի ազատություն է ձեռք բերում, որ դրա պատճառով այն լույսը, որն առկա է ձեր կյանքի և ծառայության մեջ, խամրում է: Ձեր լույսն արշալույսի պես կծագի և բժշկություն կլինի, եթե մատնացույց անելը հեռացնեք ձեր կյանքից:

    Ծառայությունները չեն աճի, եթե մատնացույց անողին թույլ տրվի մոտակայքում արմատներ գցել: Քրիստոսի մարմնի մեջ խավարի պատճառի մեծ մասն անդադար մեղադրանքների արդյունքն է, որոնք եղբայրը եղբոր դեմ է ուղղում, քույրը՝ քրոջ, ամուսինը՝ կնոջ և այդպես շարունակ:

    Դուք պետք է ճանաչեք ձեր շուրջը գտնվող այն մարդկանց, ովքեր ձեզ մեղադրելու սովորություն ունեն: Յուրաքանչյուր հաջողված առաջնորդ պետք է հասկանա մեղադրանքի սկզբունքը: Բազմազան մեղադրանքների պատճառով դուք կարող եք ընկճվել և թուլանալ ծառայության մեջ: Իրականում, ձեր ծառայությունը կարող է ճիշտ ուղղուց շեղվել մեղադրանքի պատճառով: Ես ինքս ունեմ եմ այդ փորձառությունը: Թերևս այս գրքի ամենակարևոր հատվածը սա է, և ես աղոթում եմ, որ դուք այն լավ ուսումնասիրեք: 

    Հայտնության գիրքը ցույց է տալիս, թե Աստված եղբայրներին մեղադրողին ինչպիսի խիստ պատժի է արժանացնում: Սա մեղադրանքները լռեցնելու չորս զարմանահրաշ հետևանքներն են: Այս չորս հետևանքները հենց այն ե, ինչ փափագում ենք ստանալ Աստծուց՝ ուժ, փրկություն, զորություն և Աստծո թագավորություն: Օ՜, որքա՜ն շատ ուժ և զորություն կիջներ ձեր կյանքի վրա, եթե մատնացույց անողն այնտեղ չլիներ:

    Հասարակ մարդկանցից շատերը չգիտեն, որ իրենք Աստծուն ծառայելու շնորքն ունեն իրենց մեջ: Սատանային հաջողվել է հուսալքել և մեղադրել այն մարդկանցից շատերին, որոնց ես ծառայության համար էի պատրաստել: Իսկ ես պարզապես խրախուսել եմ նրանց անդադար Աստծուն ծառայել և քահանա դառնալ՝ անկախ իրենց թերությունների առկայությունից:

    Այս քաջալերանքը նրանց կյանքում մեղադրողի ձայնի ճիշտ հակառակ պատկերն էր: Այդ ձայնը նրանց ասում էր, որ այնքան էլ լավը չեն, բայց Աստծուն ծառայելու

    Enjoying the preview?
    Page 1 of 1