Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Վտանգավոր որդիները
Վտանգավոր որդիները
Վտանգավոր որդիները
Ebook219 pages1 hour

Վտանգավոր որդիները

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Այս գիրքը եւս մեկ նվեր է Դագ Հյուարդ-Միլզի կողմից բոլոր այն ծառայողներին, որոնք կցանկանան ընթերցել այն: Այս գիրքը պարզաբանում է այն հարցը, թե ինչպես հարթել հայրերի եւ որդիների բարդ փոխհարաբերությունները:

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 28, 2016
ISBN9781683980964
Վտանգավոր որդիները
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Վտանգավոր որդիները

Related ebooks

Reviews for Վտանգավոր որդիները

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Վտանգավոր որդիները - Dag Heward-Mills

    Ինչպե՞ս տարբերակել «հորը»

    «Որովհետև թեև տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսում, բայց ոչ թե ՇԱՏ ՀԱՅՐԵՐ., որովհետև Քրիստոս Հիսուսում ես ծնեցի ձեզ ավետարանով»:         

    Ա Կորնթացիս 4:15

    Հայր լինելը հազվագյուտ պարգև է: Ամեն Աստծո մարդ չի կարող հայր լինել: Աստծո խոսքը սովորեցնող ամեն մեկը չի կարող հայր կոչվել: Եվ ոչ էլ բոլոր հյուրընկալվող քարոզիչներն ու ուսուցիչներն են հայրեր:

    Ամեն մարգարե հայր չէ, և սա էր նշում Պողոսը կորնթացիներին ուղղված իր ուղերձում:

    Հայր լինելը հազվագյուտ պարգև է

    Կլինեն շատ մարդիկ, ովքեր ներդրում կունենան Ձեր կյանքում: Ուղղորդողներն ու ուսուցիչները բազմաթիվ են, բայց նրանք տարբերվում են հայրերից: Հոր ներդրումը բազմակողմանի է: Հայրն ամբողջական կերպով է հոգ տանում քեզ, ինչը շատ ավելին է, քան լավ ուսուցումը: Ուսուցչի նպատակը լավ դաս փոխանցելն է: Մարգարեի նպատակն է գործադրել Աստծո զորությունը տեսիլքների, երազների և գիտության խոսքի միջոցով: Իսկ հոր նպատակն է քո ամբողջական բարեկեցությունը:

    Եվ քանի որ հայր լինելը շատ ավելին է ներառում, ուստի հայրերը շատ չեն: Ավելի հեշտ է հետևել նախապես մշակված կետերին, քան լիակատար խնամք տանել: Մարդիկ կարող են այնքա՛ն բարդ լինել և այնքա՜ն անշնորհակալ, որ միայն հայրերը կարող են կրել այդ ծանրությունը երկար ժամանակ:

    Կան շատ-շատ հովիվներ, ավետարանիչներ ու մարգարեներ, բայց ո՞վ կարող է գտնել հայրություն անող մարգարե: Ահա թե ինչու էր Պողոսն ասում «դուք կարող եք ունենալ տասը հազար վարդապետներ, բայց դուք շատ հայրեր չունեք»:

    Հորը բնորոշող կարևոր գիծը ոչ թե նրա տարիքն է, այլ իր տեսակը վերարտադրելու, շարունակելու նրա կարողությունը: Ի հակադրումն շատ կարծիքների, կան շատ երիտասարդներ, ովքեր հոր սիրտ ունեն:

          Մարդիկ շատ հաճախ հայր են դառնում երիտասարդ տարիքում: Հայր լինելու ապացույցը որդիների առկայությունն է: Որդիներ մեծացնելը պահանջում է սեր, նվիրում և համբերություն: Ի վերջո, որդիներն են հաստատում Ձեր հայրությունը:

      Օրինակ, եթե համեմատեք Եղիայի և Եղիսեի ծառայությունները, ապա կտեսնեք տարբերությունը հայր-մարգարեի և ոչ հայր-մարգարեի միջև: Այս տարբերությունը ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում եք նրանց ծառայությունները: Համեմատելով Եղիայի և Եղիսեի ծառայությունները՝ Դուք կտեսնեք տարբերությունը հոր սիրտ ունեցող մարդու և այդպիսին չունեցողի միջև:

    Ե՛վ Եղիան, և՛ Եղիսեն մարգարեներ էին: Բայց Եղիան ուներ նաև հայր լինելու հավելյալ պարգև: Ահա թե ինչու նա ուներ իր գործը շարունակող: Եղիսեն չուներ իրեն հաջորդող մեկը: Նա անիծեց Գեեզին, որը պիտի հաջորդեր իրեն: Նա անիծեց Գեեզին, երբ նա սխալ արեց: Հոր սիրտը չի անիծում իր միակ որդուն:

    Հայրության հոգին պատճառ է դառնում, որ Աստծո մարդը ծառայության մեջ իր նման մարդիկ բարձրացնի: Պարզ ասած՝ հայրության պարգևը Աստծո սիրո դրսևորումն է: Պետք է սեր ունենալ բարձրացնելու համար մարդկանց, ովքեր չեն հասկանում, թե ի՛նչ է արվում իրենց համար:

    Սեր է պետք բարձրացնելու համար մարդկանց, ովքեր քեզ չեն հասկանա տարիներ շարունակ: Իրոք, Աստված ուղարկում է շատ-շատ ուսուցիչների, ովքեր ծառայում են մեր կյանքում: Նրանք կփոխանցեն այն դասերն ու կարևոր կետերը, որոնք կազմում են վարդապետության հիմքերը: Բայց հայրը շատ ավելի առաջ կգնա և ի հավելումն ուսուցանելուն, նա նաև սիրով և համբերությամբ կծառայի քեզ, որն անհրաժեշտ է, որ դու մտնես Աստծո կատարյալ կամքի մեջ:

    Ծառայության մեջ անթերի լինելու ձգտումը ստիպում է նրան անընդհատ ընթանալ դեպի կատարելություն: Իդեալիստներն ու պերֆեկցիոնիստները սովորաբար լավ հայրեր չեն: Նրանք հաճախ չեն գնահատում այն հանգամանքը, որ Աստծո շնորհքը դանդաղ է ներգործում մարդու կյանքում: Նրանք շարունակ կատարելություն են պահանջում, իսկ դա անհնար է մարդ էակի համար:   

    Դուք կարող եք ընդունել Աստծո մարդուն որպես ուսուցիչ: Դուք կարող եք ընդունել նրան որպես հովիվ: Հնարավոր է, որ Դուք ընդունեք Աստծո մարդուն որպես մարգարե կամ ավետարանիչ: Հնարավոր է նաև, որ ընդունեք նրան որպես հայր:

    Մաղթում եմ, որ հայր գտնեք Ձեր կյանքում: Մաղթում եմ, որ ինքներդ ստանաք սիրելու և հայր լինելու կարողությունը:

    Գլուխ 2

    Ինչպե՞ս ճանաչել և ընդունել տարբեր հայրերի կյանքի տարբեր փուլերում

    Աստված կուղարկի Ձեզ տարբեր հայրերի տարբեր ժամանակների համար

    «Որովհետև թեև տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսում, բայց ոչ թե շատ հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսում ես ծնեցի ձեզ ավետարանով»։

    Ա Կորնթացիս 4:15

    Աստված մի շարք տարբեր մարդկանց է ուղարկելու Ձեզ հայրություն անելու համար: Նրանցից առաջինը Ձեր երկրային հայրն է եղել, որին Դուք պետք է պատվի արժանացնեք: Դուք չպետք է նայեք Ձեր երկրային հորը որպես «հետամնաց» մեկի, ով կորցրել է կապը ժամանակակից կյանքի հետ: Ձեր կենսաբանական հորը կյանքից հետ մնացած համարելը կխանգարի Ձեզ նրա մեծ իմաստությունը ստանալու հարցում:

    Կենսաբանական հայրը սահմանափակ ժամանակով է հայրություն անելու: Շուտով նա պիտի հեռանա և Աստծո կողմից ուղարկված մեկ այլ մարդ կգա Ձեզ հայրություն անելու: Նրա ծառայության միջոցով Դուք կստանաք այն հայրական խնամքը, որն անհրաժեշտ է Ձեզ կյանքի հաջորդ փուլի համար: Հետո մեկ ուրիշ անձնավորություն կհայտնվի, որ պետք է հոր դեր ստանձնի Ձեր կյանքում: Սկսվում է տեսակների հերթափոխ: Հայրության գավազանը անցնում է մի անձնավորությունից մյուսին:

    Կան շատ հարցեր, որոնց մասին Ձեր կենսաբանական հայրը չի խոսում: Միգուցե նա պետք է խոսեր ամեն ինչի մասին, բայց նա դա չի անում: Մեզնից շատերի ծնողները քայլ առ քայլ չեն բացատրել մեզ, թե ինչպիսի կին կամ ամուսին պետք է ընտրենք: Կենսաբանական ծնողները մեծ մասամբ մեկնաբանություններ են անում ամուսնական կյանքին առնչվող այս կամ այն հարցի շուրջ:

    Հաճախ այսքանով սահմանափակվում են ամուսնության հարցում նրանց խորհուրդները: Փառք Աստծո, կան հովիվներ, որոնք ստանձնում են այդ դերը և ուղղորդում երեխաներին ամուսնության հարցում: Հաճախ հենց հովիվներն են դառնում հաջորդ հայրը կյանքի այս փուլում:

    Մի օր աղջիկս հարցրեց ինձ.

    - Հայրի՛կ, կանայք ինչպե՞ս են հղիանում:

    Ես անակնկալի եկա նրա հարցից, բայց, այնուամենայնիվ, ասացի.

    - Աստված է դա անում:

    Բայց նա շարունակեց.

    - Ես գիտեմ, որ Աստված է անում, բայց ինչպե՞ս է դա լինում:

    Ես ինչ-որ բան կմկմացի և փոխեցի զրույցի թեման:

    Ավելի ուշ կինս ինձ ասաց.

    - Դու պետք է խոսես երեխաներիդ հետ սեռական կյանքի մասին:

    - Ինչու՞ ես,- պատասխանեցի,- դո՛ւ խոսիր:

    Մենք սկսեցինք վիճել և նա ասաց.

    - Դու ընտանիքի գլուխն ես և պետք է խոսես նրանց հետ:

    - Դու էլ նրանց մայրն ես, դու միշտ խոսում ես նրանց հետ տարբեր հարցերի շուրջ, ինչո՞ւ չես խոսում նաև դրա մասին,- պատասխանեցի ես:

    - Դա քո պարտականությունն է, և դու պետք է համապատասխանես քո դերին:

    Բայց ես չհամաձայնեցի: Ես օգտագործեցի ընտանիքի ղեկավարի իմ իրավունքը և նրան ուղարկեցի երեխաների հետ այդ ամենի մասին խոսելու:

    Ինչպես տեսնում եք, մենք հասել էինք մի կետի, երբ մեր ծնողական կարողությունները սպառվում էին: Մենք ուզում էինք, որ Աստված ուղարկեր այլ մարդկանց մեր երեխաներին ծառայելու այնպես, ինչպես մենք էինք ծառայում ուրիշների երեխաներին: Մենք աղոթում էինք, որ հաջորդ հայրը գար և ուղղորդեր նրանց դեպի ապահով կյանք:

    Հարյուրավոր ուսուցիչների ու վարդապետների մեջ շատ կարևոր է ճանաչել հայրերին: Հայրերը ավելի շատ հոգալու բաներ ունեն Ձեր կյանքում: Նրանց ներդրումը նույնիսկ ավելին է, քան իրենք են ասում: Դուք կբացահայտեք, որ նրանց ծառայությունը Ձեր կյանքում հոգում է ամեն ինչի համար: Նրանց ծառայությունը շոշափելի և ընդգրկուն ազդեցութուն ունի Ձեր կյանքում:

    Հորը տարբերակելու համար կարևոր է տեսնել այն սերը, հոգատարությունն ու ուղղորդումը, որ Երկնային Հայրը փոխանցում է Ձեզ նրա միջոցով:

    Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, որ խոսքն ասում է, թե մարդն ունենում է հազարավոր ուսուցիչներ, բայց միայն մեկ հայր: Սուրբ Գիրքն ասում է, որ Դուք չունեք շատ հայրեր: Այլ խոսքերով ասած՝ այն ասում է, որ Դուք ունեք որոշակի թվով հայրեր:

    Հիսուսն ասում էր. «Ոչ ոքի հայր մի անվանիր»:

     «Եվ երկրիս վրա մեկին ձեզ հայր չկանչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ նա, որ երկնքումն է»։

    Մատթեոսի 23:9

    Սա նշանակում է, որ ոչ մի մարդկային արարած ի զորու չէ անել այն ամենն, ինչ հայրը պիտի անի: Բոլոր մարդիկ ձախողում են այս դերը, և միայն Երկնային Հայրն է հայր լինելու իսկական օրինակը:

    Չե՞ք նկատել, թե ինչպես են հայրերը հաճախ մրցակցում և պայքարում իրենց որդիների հետ: Նույնիսկ կենսաբանական հայրերն են շատ ցավ ու տառապանք պատճառում իրենց զավակներին:

    Շատ մարդիկ ատում են իրենց հայրերին: Կան շատերը, որոնց կյանքն աղավաղվել է հայրերի պատճառով: Սա վառ օրինակ է, թե որքա՜ն թերի է մարդը հայր լինելու գործում: Հենց այս պատճառով է ծագում, ինչպես ես եմ անվանում, «հայրերի հերթափոխի» անհրաժեշտությունը:

    Հերթափոխը տեղի է ունենում, երբ Աստված մեկը մյուսի հետևից մարդկանց է ուղարկում Ձեր կյանքի և ծառայության տարբեր փուլերի համար: Կարևոր է ճանաչել այդ մարդկանց, երբ նրանք մուտք են գործում Ձեր կյանք:

    Հենց սա էր ցույց տալիս Հիսուսը առակի միջոցով Մատթեոսի ավետարանի քսանմեկերորդ գլխում: Իսկապես, մենք պետք է դատվենք ըստ նրա, թե ինչպես ենք ընդունում Աստծո կողմից մեզ ուղարկված հայրերին:

    «Մի ուրիշ առակ լսեցեք. Մի տանուտեր մարդ կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց: Եվ նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց: Եվ տվեց նրան մշակների, և գնաց հեռու աշխարհք։ Եվ երբ պտղի ժամանակը մոտեցավ, ՈՒՂԱՐԿԵՑ ԻՐ ԾԱՌԱՆԵՐԸ ՄՇԱԿՆԵՐԻ ՄՈՏ՝  նրա պտուղները առնելու։ Եվ մշակները նրա ծառաներին բռնեցին՝ մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին։  Դարձյալ ՈՒՂԱՐԿԵՑ ՈՒՐԻՇ ԾԱՌԱՆԵՐ առաջիններից շատ, և նրանց էլ այնպես արին։ Վերջապես իր որդուն նրանց մոտ ուղարկեց՝ ասելով՝ իմ որդուց կամաչեն։ Բայց մշակները որդուն տեսնելով՝ իրենք իրենց ասացին. - Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք, և նրա ժառանգությանը տիրենք։ Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին և սպանեցին»։                                                        

    Մատթեոսի 21:33-39

    Աստված ուղարկում է մեր կյանքում հայրերի, որոնց մենք հաճախ չենք ճանաչում: Մարդիկ նույնիսկ պայքարում են իրենց հայրերի դեմ: Մենք պետք է սովորենք ընդունել այն հայրերին, որոնց Աստված է ուղարկում մեզ:

    Հայր ընդունելու և ուսուցիչ ընդունելու տարբերությունները

    Ուսուցչին ընդունել՝ նշանակում է ընդունել Աստծո խոսքից այն դասերը, որ նա տալիս է Ձեզ: Հորը ընդունել՝ նշանակում է մեկին ընդունել այնպես, որ նրա կենարար ծառայությունը գործի Ձեր կյանքում:

    Բնականորեն, կենսաբանական հայրը շատ առումներով է ազդում Ձեզ վրա: Նա սովորեցնում է Ձեզ ուտել, հագնվել, ապրել: Նա տալիս է Ձեզ իմաստություն, խորհուրդներ և որոշակի դասեր կյանքի համար: Նա Ձեզ համար հետևելու օրինակ է և ոգեշնչման աղբյուր:

    Համեմատեք սա դպրոցի Ձեր ուսուցիչների հետ: Ուսուցիչները հաճախ այնքան բազմակողմանիորեն չեն ուղղորդում, որքան հայրերը: Երբ Դուք հանդիպում եք մեկին, ով բազմակողմանի ազդեցություն ունի Ձեր կյանքում, հավանաբար նա այն հայրերից մեկն է, որոնց Աստված նախատեսել է Ձեզ համար:

    Մի՛ սխալվեք՝ հորը պարզապես որպես ուսուցիչ ընդունելով

    Որոշ մարդիկ սխալվում են՝ հայրերին սոսկ որպես ուսուցիչ ընդունելով: Նրանք սա անում են՝ չհասկանալով այն ամբողջ հայրական ներդրումը, որ տեղ է գտնում իրենց կյանքում: Ընդունելով այդ ներդրման միայն մի մասը՝ մենք հաճախ իջեցնում ենք նրանց դերակատարումը սոսկ ուսուցչի մակարդակի: Կան մարդիկ, որոնց համար Աստված ինձ կանչել է հայրություն անելու, բայց ես նրանց համար միայն ուսուցիչ եմ, քանի որ իրենք են այդպես ընդունում ինձ:

    Մատթեոսի ավետարանի քսանմեկերորդ գլխի առակը պարզորոշ ցույց է տալիս, որ Աստված դատելու է մեզ ըստ նրա, թե ինչպես ենք ընդունում Իր կողմից ուղարկված մարդկանց: Կան հայրեր, որոնց Աստված ինձ է ուղարկել:

    Մի օր ես պատգամ էի լսում, երբ Աստված խոսեց ինձ հետ: Նա ասաց. «Ես ուղարկել եմ այս մարդուն քեզ որպես հայր: Ես ուզում եմ, որ դու այսուհետ նրան այդպես ընդունես»: Այդ պահից սկսած ես այլ կերպ էի լսում պատգամը:

    Ես բաց արեցի իմ սիրտը, որպեսզի ընդունեմ ծառայության այն բոլոր կողմերը, որ առաջարկվում էին ինձ այդ ծառայողի միջոցով:

    Հանկարծ այդ մարդու գրքերն ու ձայնագրությունները ինձ համար խիստ հետաքրքիր դարձան: Սկզբում ինձ ուղղակի դուր էին գալիս նրա որոշ քարոզները, բայց հիմա ես ամեն ինչ էի ուզում լսել: Ես գիտեի, որ այս մարդու միջոցով ես ծառայության նոր մակարդակի էի հասնելու:

    Հենց այդ ժամանակ էր, որ ես իսկապես հասկացա, որ կարելի է մեկին ընդունել որպես ուսուցիչ, բայց կարելի է նաև ավելի հեռուն գնալ և նրան ընդունել որպես հայր:

    Գլուխ 3

    Հայրերի տասը տեսակ

    1.      Ձեր երկնային հայրը

    «Եվ ասաց նրանց. Երբ աղոթք անեք, ասացեք. Մեր Հայր, որ երկնքում ես...»:

    Ղուկասի 11:2

    Մեզնից շատերը այն տպավորությունն ունեն, ասես Երկնային Հայրը

    Enjoying the preview?
    Page 1 of 1