Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները
Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները
Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները
Ebook269 pages2 hours

Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները

Rating: 1 out of 5 stars

1/5

()

Read preview

About this ebook

Շատերը դժվարանում են ընդունել տասանորդ վճարելու հայեցակարգը, թեեւ այս հնագույն գործելակերպը հանգեցրել է հրեաներ առասպելական հարստությանը: Այս գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը սովորեցնում է, թե ինչպես տասանորդ վճարելը մարմնավորում է հարստության ստեղծման սկզբունքները եւ բարգավաճման հրաշքը: Վայելեք Դագ Հյուարդ-Միլզի դասական հատորյակներից մեկը։

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 26, 2018
ISBN9781641342797
Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները

Related ebooks

Reviews for Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները

Rating: 1 out of 5 stars
1/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները - Dag Heward-Mills

    Վեց պատճառ, թե ինչու են տասանորդ չտվողները աղքատանում

    1. Տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև հնձելու ոչինչ չեն ունենում:

    ՈՐՈՎՀԵՏԵՎ ՔԱՄԻ ՍԵՐՄԵՑԻՆ ԵՎ ՄՐՐԻԿ ՊԻՏԻ ՀՆՁԵՆ. նա հասկ չունի. բույսը չի շինելու խյուսը, եթե շինի էլ, օտարներն են կուլ տալու:

    Ովսե 8:7

    Բարգավաճման ամենահիմնական ձևը բաղկացած է սերմ ցանողից, ով որոշ ժամանակ անց հավաքում է բերքը: Տասանորդ չտալը բաժանում է ձեզ ցանելու և հնձելու այս հիմանական սկզբունքից: Երբ չեք տալիս ձեր տասանորդը, վնասում եք ձեր ֆինանսը, որովհետև վերցնում եք բարգավաճման հիմքերը:

    2. Տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև նրանք չեն բերում օրհնությունները իրենց կյանք:

    ԲՈԼՈՐ ՏԱՍԱՆՈՐԴԸ ՏԱՐԵՔ ԳԱՆՁԱՐԱՆ, որ իմ տանը պաշար լինի, և ինձ փորձեք սրանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չե՞մ բացի ձեզ երկնքի պատուհանները և ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԹԱՓԻ ձեզ համար, մինչև որ դրա համար տեղ չլինի:

    Մաղաքիա 3:10

    Տասանորդը տարբեր տեսակի օրհնություններ է բերում, որովհետև Աստծո Խոսքը այդպես է ասում: Այն մարդը, ով օրհնված է, ունի բարեհաճություն և օգնություն: Մեր կյանքը երկրի վրա շատ դժվար է: Եվ փարավոնը ասաց Հակոբին,Որքա՞ն է քո կյանքի տարիների օրերը: Եվ Հակոբն ասաց փարավոնին, Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են: ԻՄ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՔԻՉ ԵՆ և ՑԱՎՈՎ ԵՂԱՆ, և չեն հասնի իմ հայրերի կյանքի տարիների օրերին իրենց պանդխտության օրերում" (Ծննդ. 47:9):

    Հոբը նույնպես ասում է, որ մարդու օրերը քիչ և տառապանքով լի: Նույնիսկ առանց ձեր կյանքի վրա եղած հատուկ անեծքի, շատ դժվարությունների և խնդիրների կհանդիպեք: Երբ չեք վճարում տասանորդը, օրհնություն չի լինի հակազդելու այս կյանքում գոյություն ունեցող խնդիրներին: Ինչպե՞ս կարող եք հաջողվել կյանքում, եթե օրհնության ոչ մի խոսք չկա ձեր ողորմելի գոյության համար: Եթե տասանորդ չեք տալիս, մի՛ զարմացեք ձեր կյանքում աճող աղքատության վրա: Տասանորդ տվողի վրա գալիս է այն օրհնությունը, որը հարստացնում և, որի մեջ բնավ սուգ չկա:

    3. Տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև անիծված են:

    Միթե՞ մարդ Աստծուն կխաբի, որ դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք. Ի՞նչ բանի մեջ ենք քեզ խաբում. տասանորդի և ընծայի մեջ:

    ԱՆԵԾՔՈՎ ԴՈՒՔ ԱՆԻԾՎԱԾ ԵՔ, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ:

    Մաղաքիա 3:8-9

    Հատուկ անեծք կա այն մարդկանց համար, ովքեր տասանորդ չեն տալիս: Այն այս աշխարհի թոփ քսանհինգ անեծքներից մեկն է: Տասանորդ չտվողների վրա այս անեծքը պարզապես գալիս է խառնվելու այն գոյություն ունեցող բազմաթիվ անեծքներին, որոնք փոխանցվել են մեզ Ադամից, Նոյից և այլ սերունդներից: Տասանորդ չտվողների անեծքը համախմբված գործում է այն անեծքների հետ, որոնք ձեր ծնողներն ու նախահայրերն են վերցրել իրենց և իրենց հետնորդների վրա: Գրեթե բոլորս այն մարդկանց ժառանգներն ենք, ովքեր այս կամ այն պատճառով իրենց արածների համար անիծվել են:

    Մի օր շատ անհանգստացա, երբ հայտաբերեցի, որ գուցե նախահայրերս ստրուկներ վաճառողներ են եղել: Պարզեցի, որ հենց իմ հոր քաղաքում մի շինություն կա, որը պետք է որ օգտագործված լինի ստրուկների վաճառքի համար: Ակնհայտորեն, ես այն մարդու հետնորդն եմ, ում չեն վաճառել ստրկության: Հետևաբար, հնարավոր է, որ ես այն մարդու ժառանգն եմ, ով վաճառել է իր եղբորը: Ձեր եղբորը վաճառելը հաստատ անեծք կբերի ձեր ընտանիք: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են այն վայրերը, որտեղ վաճառել են իրենց եղբայրներին կախազարդերի կամ հայելիների դիմաց, այսօր աշխարհի ամենաաղքատ մասերն են:

    Տասանորդ չվճարելը ծանր լրացուցիչ անեծքներ է բերում ձեր կյանք: Մի՛ մոռացեք, որ արդեն աշխատում եք Ադամի անեծքի տակ: Եթե Քամի ժառանգն եք, դուք նաև պայքարում եք նրա անեծքի դեմ:

    ՀԱՐԳԵԼԻ՛ ԲԱՐԵԿԱՄ, ՈՐՔԱ՞Ն ԱՎԵԼԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԱՆԵԼ: ԱՐԴՅՈ՞Ք ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ, ՈՐ ԱՆԵՆՔ ՄԻ ԲԱՆ, ՈՐԸ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԻ: Ձեզ անհրաժեշտ է տասանորդ տվողի օրհնությունը, որպեսզի հակազդեք այս բոլոր սարսափելի անեծքներին: Զարմանու՞մ եք, որ ավելի եք աղքատանում, երբ հրաժարվում եք տասանորդ տալ:

    4. Տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև ուտողները անընդհատ ուտում են նրանց ունեցածը:

    ԵՎ ԵՍ ՊԻՏԻ ԿՇՏԱՄԲԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՈՒՏՈՂԻՆ, որ նա չապականի ձեզ համար երկրի արդյունը, և ձեզ համար անպտուղ չլինի որթը այգում, ասում է Զորաց Տերը:

    Մաղաքիա 3:11

    Ամենամեծ օրհնությունը տասանորդ տալու համար այն է, որ Աստված քեզ համար կշտամբում է ուտողին: Երբ լսում եք աղքատ երկրների կառավարության առաջնորդներին, այնպիսի տպավորություն կստանաք, որ իրենց բոլոր խնդիրները կվերջանան, եթե մի քիչ ավելի գումար ունենան: Ցավոք, սա այդ դեպքը չէ: Այն վայրերը, որոնք ֆինանսական մեծ օգնություն են ստանում, որպես կանոն աղքատ են մնում: Այս պարադոքսալ պատկերը գոյություն ունի, որովհետև ստացողները անկարող են պահել այն գումարը, որը ստացել են:

    Պատկերացնու՞մ եք, թե ձեզ ինչ է անհրաժեշտ շատ ծակեր ունեցող դույլը լցնելու համար: Եթե հարստությունը սահմանվեր որպես ջրով լցված դույլ, այնքան շատ ջուր պետք կգար այն լցնելու համար: Բայց երբ ծակերը փակ են, պարզապես մի քիչ ջուր է անհրաժեշտ լցնելու դույլը:

    Սա կշտամբված ուտողի առեղծվածային օրհնությունն է: Երբ ուտողը սաստվում է, պարզապես մի փոքր է մնում, որ հարուստ մարդ դառնաք: Երբ առանց այս օրհնության եք, ավելի լավ աշխատանք կփնտրեք և ավելի շատ փող կվաստակեք, բայց միշտ աղքատ կմնաք:

    Բայց երբ ուտողը սաստվի, գուցե շատ չվաստակեք, բայց ձեր դույլը արագ կլցվի և շուտով կսկսի արտահոսել:

    Սիրելի՛ բարեկամ, ահա, թե ինչ է Աստված խոստանում անել, երբ տասանորդ տաս: Ազատվե՛ք աղքատությունից այսօր և ստացե՛ք կշտամբված ուտողի օրհությունը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մարդիկ ավելի հաղթանդամ և գեր դառնում միջին տարիքում: Հաճախ նրանք շատակեր չեն:

    Իրականում, շատ միջին տարիքի մարդիկ նիհարելու համար անցնում են հատուկ սննդակարգի, բայց շարունակում են քաշ հավաքել: Ո՞րն է քաշի ավելացման պատճառը: Երբ մարդիկ ավելի են մեծանում, նրանց նյութափոխանակությունը դանդաղում է: Այլ կերպ ասած, այն կրակը, որն այրում է ճարպը, դանդաղ է գործում: Եթե մարմնի մեջ նյութափոխանակության կրակը այրում էր տասը միավոր ճարպ, այս դեպքում այն նվազում է հինգի:Հանկարծ ձեզ մոտ սկսվում է հավելյալ հինգ միավորի ավելացում ամեն օր: Գրեթե ոչ մի ջանք չգործադրելով, քաշ եք հավաքում և ավելի ու ավելի եք լայնանում: Ահա թե ինչու կարող եք իմանալ մարդկանց տարիքը իրենց չափսերով: Երբ ավելի եք մեծանում, ձեր նյութափոխանակությունը ընկնում է(ուտողին կշտամբում են) և տեղի է ունենում քաշի ավելացում(բարգավաճում) :

    Իսկապես, տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև իրենց կյանքում ներկա են չհայտնաբերված ուտողներ:

    5. Տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև իրենց դաշտերի պտուղները ապականվում են:

    Եվ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ ՆԱ ՉԱՊԱԿԱՆԻ ձեզ համար երկրի արդյունը, և ձեզ համար անպտուղ չլինի որթը այգում, ասում է Զորաց Տերը:

    Մաղաքիա 3:11

    Ձեր ձեռք բերածի անիմաստ կրուոստը վատնելու, սխալ կառավարման, անփութության, հրդեհի, դժբախտ պատահարների, ապստամբությունների, գողությունների պատճառով ցավոտ է և դրանք իսկապես ավիրողի գործերն են:

    Տասանորդ տալու ամենամեծ օրհնություններից մեկն այն է, որ ավիրողը հանդիմանվի: Ավիրողը ուտողի եղբայրն է: Ավիրողի և ուտողի տարբերությունն այն է, որ ավիրողը խլում է ձեր ունեցվածքը ցավոտ և անիմաստ ձևով: Ավելի ցավոտ է տեսնել, թե ինչպես է ավիրողը գործում, քանի որ իմաստ չունեն ձեր ունեցած կորուստները:

    Սկսե՛ք վճարել տասանորդը և Աստված խոստացել է կշտամբել ուտողին:

    6. Տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև կորցնում են իրենց պտուղը, նախքան հնարավորություն կունենան հնձելու այն:

    Եվ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չապականի ձեզ համար երկրի արդյուքնը, և ձեզ համար ՆՊՏՈՒՂ ՉԼԻՆԻ ՈՐԹԸ այգում, ասում է Զորաց Տերը:

    Մաղաքիա 3:11

    Տասանորդ չտվողները աղքատանում են, որովհետև կորցնում են իրենց պտուղը, նախքան հնարավորություն կունենան հնձելու այն: Տասանորդ չտվողները անիծված են ձախողված հունձքով: Ձախողված հունձքը դա ինչ-որ մեկի ձախողումն է քաղել իր կատարած ներդրումի հետ համընկնող և համապատասխան հունձք:

    Մեկը վստահաբար սովորեցնում էր, որ եթե ջանասիրաբար աշխատեք, հարուստ կլինեք: Նա շարունակում էր, Այն մարդիկ, ովքեր հարուստ չեն, ջանասիրաբար չեն աշխատում: Զարգացող երկրներում մարդիկ պետք է պարզապես քշտեն իրենց թևերը, հասնեն աշխատանքի և բարգավաճումը կլինի նրանց բաժինը:

    Բայց եթե ձեր շուրջը նայեք, կհայտնաբերեք շատ մարդկանց, ովքեր շատ են աշխատում, սակայն հարուստ չեն: Կգտնեք մարդիկ, ովքեր տասներկու ժամ գլխիկոր աշխատում են, և գրեթե ոչինչ չեն վաստակում: Բայց, ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա կարող եք գտնել մարդիկ, ովքեր աշխատում են օրը մեկ ժամ, բայց միլիոններ են վաստակում:

    Այո՛, ճիշտ է, որ ջանասիրաբար կատարված աշխատանքը պետք է տանի բարգավաճման, բայց շատ դեպքերում այդպես չէ: Շվեդիայում ավտոբուսի վարորդը վաստակում է տասնինը անգամ ավելի շատ, քան նմանատիպ լավ վարորդը վաստակում է Գանայում: Ինչու՞ է այսպես: Ինչու՞ նրանք նույն գումարը չեն ստանում աշխատանքային նույն ժամերի և նույն աշխատանքի դիմաց: Ինչու՞ է մեկը ցանում հարյուր սերմ և հնձում հարյուր պտուղ, իսկ մյուսը ցանում հարյուր սերմ և ստանում քսաներեք պտուղ:

    Այստեղ դուք կիմանաք, թե որքան իրական են ձախողված հունձքերը: Ձախողված հունձքը դա ինչ-որ մեկի ձախողումն է քաղել իր կատարած ներդրումի հետ համընկնող և համապատասխան հունձք: Շատերը ունենում են այսպիսի ձախողված հունձք:

    Հաճախ ձախողված բերքի պատճառները վեր են ձախողված բերքահավաք ունեցող մարդու կորողությունից: Ինչու է մեքսիկացին վաստակում այդքան քիչ իր ջանքերի դիմաց` հինգ մղոն այն կողմ` Ամերիկայում ապրողի համեմատ: Ինչից է, որ ամերիկյան հողի վրա ապրողը նույն ժամանակն ու ջանքն է ներդնում, ինչ մեքսիկացին, բայց վաստակում է տասնինը անգամ ավելին:

    Այս խնդրի պատճառներն ու լուծումները դրանք շտկելու մարդու կարողությունից վեր են: Բայց Ամենակարող Աստված խոստանում է տասանորդ տվողին, որ Նա չի թողնի, որ բերքը անարդյունք ընկնի հողի վրա:  Նա չի թողնի, որ ձեր պտուղները թափվեն, նախքան բերքահավաքը:

    Զարմանալի՞ է, որ տասանորդը իրական բարգավաճման հիմնական բանալին է: Ձեզ զարմացնու՞մ է այն, որ տասանորդ չտվողները կարող են աղքատանալ՝ իրենց եկամուտի տասը տոկոսը Աստծուց պահելով:

    Ի՞նչ կարող եք անել առանց Աստծո օգնության: Որքա՞ն հեռու կարող եք գնալ, եթե Աստված չօրհնի ձեզ: Ժամանակն է սկսել տասանորդ տալ, որպեսզի ձեր հասույթը գետնին չընկնի, նախքան որ կվայելեք այն:

    Գլուխ 2

    Այն անեծքները, որոնք հետևում են տասանորդ չտվողներին

    Տասանորդ չտալը ակտիվացնում է մի շարք տարբեր անեծքներ: Շատերը կարծում են, որ տասանորդ չտալը գործի մեջ է դնում միայն Մաղաքիայի անեծքը: Բայց տասանորդ չտալը ընթացքի մեջ է դնում շատ ավելին, քան Մաղաքիայի անեծքն է: Այն առաջ է բերում մի քանի այլ անեծքներ, որոնք ավերիչ հետևանքներ ունեն: Այս գլուխը պատմում է այդ հետևանքների մասին:

    Այնուամենյանիվ, ի՞նչ է անեծքը: Անեծքը կարելի է մի քանի կերպ սահմանել: Անեծքի այս տասներկու սահմանումները կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում անեծքի տակ լինել: Չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում մի քանի անեծքի տակ լինել:

    Անեծքի տասներկու սահմանումներ

    1. Անիծված մարդը նա է, ով անընդհաը հիասթափություններ կապրի:

    2. Անիծված մարդը նա է, ով ամեն բանի մեջ հետևում կամ ներքևում է:

    3. Անիծված մարդը նա է, ով առանձնահատուկ չարիքի է արժանանում:

    4. Անիծված մարդը նա է, ով միշտ հանդիպում է սարսափելի միջադեպերի:

    5. Անիծված մարդը նա է, ով միշտ ձախողում է ունենում:

    6. Անիծված մարդը նա է, ով շարունակաբար մերժվում և անուշադրության է մատնվում:

    7. Անիծված մարդը նա է, ում երբեք չեն ընտրում:

    8. Անիծված մարդը նա է, ով ի զորու չէ ճիշտ ճանապարհի վրա դնել իր կյանքը:

    9. Անիծված մարդը նա է, ով զուրկ է չափազանց կարևոր ինֆորմացիայից:

    10. Անիծված մարդը նա է, ով անընդհատ վատ տարբերակին է հակված:

    11. Անիծված մարդը նա է, ով միայն չար մարդկանց է հանդիպում:

    12. Անիծված մարդը նա է, ով միշտ վերջինն է և պարտվող է դուրս գալիս, թեև կապ չունի, թե ինչպես է սկսում:

    ՈւԹ ԱՆԵԾՔ, ՈՐ ՀԵՏևՈՒՄ Է ՏԱՍԱՆՈՐԴ ՉՏՎՈՂՆԵՐԻՆ

    1. Այն մարդիկ, ովքեր չեն տալիս տասանորդ, անիծված են Մաղաքիա մարգարեի անեծքներով:

    Միթե՞ մարդ Աստծուն կխաբի, որ դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում ենք քեզ խաբում. Տասանորդի և ընծայի մեջ: Անեծքով դուք անիծված եք բոլոր ազգդ:

    Մաղաքիա 3:8-9

    Աստվածաշնչում հատուկ անեծքներից մեկը Մաղաքիայի տասանորդ չտալու համար նախատեսված անեծքն է: Այս անեծքը ներառում է ուտողի, ավիրողի և ձախողված հունձքի մուտքը ձեր կյանք: Նախորդ գլխում ուտողի, ավիրողի և ձախողված հունձքի մասին:

    2. Այն մարդիկ, ովքեր չեն տալիս տասանորդը, անիծված են այն անեծքով, որը գալիս է գողերի վրա:

    Աստվածաշունչը ցույց է տալիս մեզ երկու հետաքրքիր անեծքներ, որոնք վերաբերում են այն մարդկանց, ովքեր գողանում են: Մեկը ընդհանուր անեծք է, որ Աստված սահմանեց բոլոր գողերի համար, մյուսը հատուկ մի անեծք է հենց

    Enjoying the preview?
    Page 1 of 1