Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

հավատադարձությունը
հավատադարձությունը
հավատադարձությունը
Ebook146 pages1 hour

հավատադարձությունը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Թեեւ հավատադարձությունը արտասովոր թեմա է, սակայն վերաբերում է քրիստոնյաների շրջանում շատ տարածված մի երեւույթի։ Շատերն են ճանապարհ ընկնում, բայց ոչ բոլորն են դիմանում մինչեւ վերջ: Այս գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը ահազանգ է հնչեցնում եւ շատ պարզ ու հզոր կերպով ցույց է տալիս, թե ինչու ամեն քրիստոնյա պետք է հասնի Երկինք

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352093
հավատադարձությունը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to հավատադարձությունը

Related ebooks

Reviews for հավատադարձությունը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    հավատադարձությունը - Dag Heward-Mills

    Աստված մեջտեղ բերեց Երեմիա մարգարեին այնպիսի ժամանակներում, երբ Իսրայելը և Հրեաստանը ուր որ է՝ պիտի գրավվեին Բաբելոնի կողմից։ Նա Երեմիայի միջոցով իսրայելացիներին ցույց տվեց նրանց սրտերի հավատադարձ վիճակը։

    Երեմիա, ինչո՞ւ ես արտասվում

    Երեմիայի գիրքը հավատադարձ վիճակի մի քանի վառ նկարագրություն է տալիս: Երեմիան, որ հայտնի է նաև որպես «արտասվող մարգարե», իր ուղերձների մեծ մասում կենտրոնացել է հավադարձության թեմայի վրա: Նա հաճախ էր Իսրայելի ժողովրդի հետ «պատերազմական» վիճակում ՝ մշտապես նախազգուշացնելով նրան, որ ապաշխարի և հետ կանգնի չար ուղիներից: Արտասվող մարգարեին մտահոգում էր իր ժողովրդի կամակոր վերաբերմունքը: Նա կրկին ու կրկին հորդորում էր յուրայիններին. «Երես թեքեք ձեր չար ուղիներից: Այլևս չարիք մի՛ գործեք: Ապաշխարեք և Աստծու գիրկը դարձեք»:

    Երեմիան փորձում էր այլևայլ ձևերով ցույց տալ, թե ինչ է նշանակում հավադարձությունը, սակայն Իսրայելի և Հուդայի ժողովուրդը հրաժարվում էր փոխվել:

    Շատ տարիներ առաջ ես փորձառության շնորհիվ հասկացա, որ հավադարձությունը կարելի է համեմատել նշաններ չունեցող ճանապարհով քայլելու հետ: Քրիստոնյայի մեր քայլքի ընթացքում հավատադարձության մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ չկան: Գոյություն չունի ոչ մի նշան, որը ցուցանի՝ «ԴԺՈԽՔ ԵՎ ԿՈՐԾԱՆՈՒՄ. 200 ՄԵՏՐԻ ՎՐԱ»: Պարզապես նման նշան չկա՛: Հավատադարձությունն աստիճանաբար է կատարվում, մինչև որ հայտնվում ես մի տեղ, ուր երբեք չես ակնկալել, թե կլինես: Աստիճանաբար, բայց անշեղորեն սահում ես այնտեղ:

    Հավատադարձությունը իրական բան է, և կարելի է ուսումնասիրել Երեմիայի նկարագրած հավատադարձության զանազան ձևերը: Մարգարեն իրական կյանքի իրավիճակներ է կիրառել այս խիստ տարածված հոգևոր երևույթը բնութագրելու համար: Սա սովորական դեպք է քրիստոնեական աշխարհում:

    Աստվածաշունչն ասում է՝

    «...որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները»։

    Մատթ. 20.16

    Այլ խոսքով, շատերն են սկսում Քրիստոսով, բայց շատերն էլ հեռանում են։ Աստվածաշունչը նաև ասում է՝

    …իսկ ով ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ համբերի, նա պիտի փրկվի։

    Մատթ. 10.22

    Շատերը, որ գալիս են Քրիստոսի մոտ, հետո հեռանում են։

    Նույնիսկ ԴՈ՛ՒՔ կարող եք հավատադարձ լինել։

    Ոմանք կարող են ծաղրել այս խնդրո առարկան և ասել. «Չեմ պատկերացնում, որ հավատադարձ կլինեմ»: Հենց այս վերաբերմունքն էլ ցույց է տալիս, որ դուք հակված եք հավատադարձության։ Աստվածաշունչը Ա Կորնթ.10.12-ում զգուշացնում է. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ԸՆԿՆԻ»։

    Այս գիրքը կօգնի ձեզ զարգացնել կանգուն մնալու ունակությունը հանուն քրիստոնեության: Որքան շատ իմանաք, այնքան ապահով կլինեք և այնքան ավելի կանգուն մնալու ունակություն կունենաք: Աստվածաշունչն ասում է՝

    …քանզի անտեղյակ չենք նրա մտադրություններին։

    Բ Կորնթ. 2.11

    Այս գրքի առաջարկած ուսուցումը կվանի անգիտության աղետը: Հիշեք, որ չկարդացողները կարդալ չիմացողներից լավը չեն: Այլ խոսքով, իմացության ձգտումը մերժողներն ավելի լավը չեն, քան այդ ձգտման ունակությունից իսկապես զրկվածները:

    Հաջորդ գլխում ձեզ ցույց կտամ հավատադարձությանը նայելու զանազան ուղիներ:

    Գլուխ 2

    Հավատադարձության նկարագրություններն Աստվածաշնչում

    Աղբյուրը

    «ԾԱԿ ՓՈՍԵՐԻ» հետ փոխելը

    …քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։

    Երեմ. 2.13

    Երբ բժշկական համալսարանի ուսանող էի, ինձ երկու շաբաթով գործուղեցին Գանայի Դանֆա գյուղը։ Մի անգամ՝ տեղայցի ժամանակ, մեզ հանդիպեց ևս մի հեռավոր գյուղ, որը հոսող ջուր չուներ: Քանի որ գյուղը զուրկ էր հոսող ջրից, մի մեծ փոս էին փորել գետնի մեջ, որտեղ էլ հավաքվում էր ջուրը. հաճախ այս ջուրը կեղտոտ էր ու հողագույն երանգի:

    Կեղտոտ, հողագույն ջո՜ւր էին խմում

    Գյուղի բնակիչները լողանում էին, արտաթորում և միզում այդ ջրափոսի մեջ: Դրա հետ մեկտեղ ջուր էին խմում այդտեղից և նույն ջուրն օգտագործում եփութափի համար: Այդ ջուրը տեսակ-տեսակ ախտեր ու հիվանդություններ էր բերում նրանց:

    Աստվածաշնչում հավատադարձ եղածները նման են այն մարդկանց, ում մատչելի է մաքուր հոսող ջուրը, բայց նրանք դա փոխում են կեղտոտ, գարշահոտ ջրի հետ՝ այն ջրի, որը տեսա այդ գյուղում:

    Վստահ եմ, որ կզարմանաք, թե մարդ ինչու պիտի անուշահամ, թարմ, վարակազերծ ջուրը թողնի հանուն հիվանդություններ հարուցող ու կեղտոտ ջրի: Կան հավատացյալներ, որոնց մատչելի է սրբությամբ ու բարեպաշտությամբ լի կյանքը: Մինչդեռ նրանք մերժում են դա մեղսավոր ու դիվամոլոր կյանքով ապրելու համար:

    Աստված քեզ կեղտոտ, հողագույն ջրի այլընտրանք է պարգևել: Աստված ասում է՝ հավատադարձ լինելիս դու վերադառնում ես ինչ-որ սոսկալի բանի, որն ի վերջո կսպանի քեզ: Նա ասում է՝ այդ ցեխոտ ջուրը խմելու պես անհեթեթ բան այլևս չանես:

    Դառնության փոխված որթատունկ դառնալը

    ...ինչո՞ւ ինձ համար դառնության փոխվեցիր, ո՛վ դու, որթատո՛ւնկդ օտարացյալ։

    Երեմ. 2.21

    Հավադարձության մյուս աստվածաշնչյան նկարագրությունը պտղաբեր որթատունկի այլակերպումն է փշոտ ու օտարացյալ տունկի:

    Այստեղ Աստված ցույց է տալիս մեզ, թե ինչպես է ագարակատիրոջ տնկաստանը, որից նա ակնկալում էր լավ բերք, վերածվում փշերով ու անպետք մոլախոտերով պատված դաշտի: Դու՝ հավատացյալդ, Տիրոջ այդ գեղեցիկ տնկին ես: Ինչի՞ համար ես ուզում այլակերպվել փշոտ ու անարժեք թփի: Ահա թե ինչպես է Աստված տեսնում քեզ, երբ հավադարձ ես լինում:

    Աստծու խնդիրը Իսրայելի պարագայում այն էր, որ Նա անչափելի սեր, հոգածություն, գորով ու ժամանակ էր ներդրել նրանց կյանքի մեջ: Այնինչ իսրայելացիները վերածվել էին անհնազանդ, կարծրասիրտ ու չարամիտ ժողովրդի: Թույլ կտա՞ս քեզ անարժան արարած դառնալ Աստծու առաջ: Պատասխանը պիտի լինի վճռական «ո՛չ»-ը:

    Վայրի ուղտ դառնալը

    ...ով թեթև մոլորաշավիղ մատակ ուղտ։

    Երեմ. 2.23 («Արարատ» թարգմ.)

    Հավատադարձ քրիստոնյան նկարագարված է նաև որպես թեթև մոլորաշավիղ ուղտ: Սա վայրի ու թեթևաշարժ արարած է, որ թափառում է ամենուր:

    Հավատադարձ մարդու սիրտը վայրի ուղտի պես անսանձ է: Այդ սիրտը ոչ մի տեսակի հսկողության տակ չէ, ազատ է ու վայրի: Հիշում եմ, տարիներ առաջ Լոնդոնում այցի գնացի մի հավատադարձ քրիստոնյայի:

    Ընկերս վայրենացել էր

    Այդ մարդուն լավագույնս կնկարագրեի որպես ազատ ու վայրի: Ես փորձում էի նրան վերադարձնել Տիրոջ գիրկը: Երկար ժամանակ պահանջվեց նրա տունը գտնելու համար: Ի վերջո կեսգիշերից հետո հասա նրա բնակարան: Նա զարմացած էր՝ ինձ տեսնելով, և հրավիրեց տուն: Խոսքուզրույցի ընթացքում նա հասկացավ, թե ինչու էի գնացել: Երբեմնի գիտակից քրիստոնյա լինելով, որը հավատադարձ էր եղել, նա ծանոթ էր բոլոր այն Սուրբ Գրություններին, որոնք մտադիր էի մեջբերել:

    Այսպիսով, մի պահ նա ընդհատեց ինձ ու ասաց. «Լսիր, ես գիտեմ՝ ինչ պիտի ասես, և ծանոթ եմ աստվածաշնչյան բոլոր մեջբերումներին, որոնցով զինված ես այս երեկո: Բայց ուզում եմ իմանաս, որ ինձ համար իսկապես մեկ է»:

    Եվ նա սիգարետ հանեց ու սկսեց ծխել իմ ներկայությամբ: Ասաց՝ «Ուզում եմ ինձ ծխելիս տեսնես, քանի որ ոչ մի բանով ինձ չեմ սահմանափակում»:

    Հետո նա մի ալբոմ հանեց ու նկարներ ցույց տվեց, որոնք ընկերուհու հետ էր արել: Այս նկարների մի մասը միանգամայն անպարկեշտ էին ու անվայել:

    Ասաց. «Ուզում եմ տեսնես, թե ես ով եմ իրականում: Ահա այսպիսին եմ հիմա: Ահա թե ինչով եմ զբաղվում: Եվ ո՛չ ոք էլ ոչինչ չի կարող անել»:

    Նա մի անգամ ևս նշեց, որ կարող է զբաղվել ինչով ուզենա, և ոչ ոք իր գլխի տեր ու տիրականը չէ: Տեսնո՞ւմ եք, հավատադարձները նման են վայրի ուղտի, որն այլևս սահմանափակումներ ու սահմաններ չի ճանաչում: Մինչդեռ քրիստոնյայի կյանքը պիտի տնօրինի Աստծու

    Enjoying the preview?
    Page 1 of 1