Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ
Ebook112 pages50 minutes

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Այս եզակի գրքում կգտնեք Աստվածաշնչի հիմնական տները, որոնք պետք է անգիր անեք: Հիսուսը անգիր հիշում էր Սուրբ Գրությունները, ուստի մե՛նք էլ պիտի հիշենք։ Եկեք մեր նպատակը դարձնենք Սուրբ Գրություններն անգիր հիշելը եւ բարի ու կատարելագործված բնավորություն կոփելը։ Մենք Քրիստոսի հետեւորդնե՛րն ենք:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352635
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

Related ebooks

Reviews for ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ - Dag Heward-Mills

    Աստվածաշնչից հատվածներ անգիր սովորելը հիանալի հիմք է հաջող հոգևոր սպասավորություն իրականացնելու համար։ Այսօր բազմաթիվ մարդիկ կանգնած չեն ամուր հիմքի վրա, ուստիև երկրի վրա չեն կարող ստեղծել Աստծու հզոր գործ։

    Տքնաջան աշխատանքով և պարտաճանաչ ու խոնարհ վերաբերմունքով դուք կզարգացնեք այն անհրաժեշտ բնավորությունը, որը կարող է կրել Աստծու մեծ պարգևները։ Աստվածաշնչից հատվածներ անգիր սովորելու միջոցով ձեր հոգևոր սպասավորությունը կհասնի հնարավորինս բարձր մակարդակների։

    Աստվածաշունչն անգիր սովորելը պարզապես առանցքային գրվածքները հիշողությանը հանձնելն է՝ այնպես, որ կարողանաք անհրաժեշտության դեպքում դրանցից մեջբերումներ անել։

    Դարձեք Քրիստոսի հետևորդ

    Եվ Հիսուս նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ...»։

    Մատթ. 4.19

    Դուք պետք է հասկանաք, որ նպատակը ձեզ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդ դարձնելն է, ով անգիր հիշում էր Սուրբ Գրությունները։

    Կյանքի ամեն օրը Աստվածաշնչից որևէ համար սովորելու օր է։

    Ձեր կյանքի ամեն մի օրը հիանալի հնարավորություն է՝ լավ ու կատարելագործված բնավորություն զարգացնելու համար։

    Յուրաքանչյուր շփում մեկ այլ անձի հետ՝ Սուրբ Գրություններից որևէ հատված սովորելու հնարավորություն է։

    Յուրաքանչյուր շփում հավատակցի հետ՝ անգիր անելու ձեր հմտությունները ստուգելու հնարավորություն է։

    Հաջորդող էջերում կգտնեք հատվածներ Սուրբ Գրություններից, որոնք ամեն մի քրիստոնյայից ակնկալվում է անգիր հիշել։ Ես անձամբ ընտրել եմ ստորև բերված հատվածներից յուրաքանչյուրը։ Այդ հատվածները նախատեսված չեն, որպեսզի դուք ընդամենը կարողանաք հղում կատարել դրանց։ Դրանք անգիր հիշելու համար են։ Կան շատ գրվածքներ, որոնց դուք ծանոթ կլինեք, սակայն կան այնպիսիք, որոնք պետք է կարողանաք մեջբերել։

    Այս գիրքը մշտապես պահեք ձեզ մոտ։ Պատրաստ եղեք այս գրվածքներից ցանկացածը մեջբերելու ցանկացած ժամանակ, երբ ձեզ խնդրեն։ Երբ արդեն մի քանի ամիս է, ինչ քրիստոնյա եք, ապա պետք է կարողանաք մեջբերել այս գրվածքներից ցանկացածը։ Անշուշտ դուք պետք է դառնաք Աստվածաշնչից մեջբերումներ կատարող Աստծու մարդ։

    Ես ձեզ հայտարարում եմ Հիսուս Քրիստոսի հետևորդ և հոգևոր սպասավորության լավ օրինակ՝ այս եզակի՝ Աստվածաշունչն անգիր սովորելու գրքի միջոցով։

    Գլուխ 2.

    Աստվածաշունչն անգիր հիշելու կարևորությունը

    Հոգևոր սպասավորը պետք է լինի Աստծու Խոսքի կրողը։ Նա պետք է լինի մեկը, որը լիովին պարուրված է Աստծու Խոսքով և դրա փառքով։ Ահա թե ինչու Աստվածաշունչն անգիր սովորելն այնքան կենսական է հոգևոր սպասավորության զարգացման համար։

    Սկզբից էր Բանը։ Սա նշանակում է, որ Աստծու Խոսքը միշտ կլինի այն ամենի հիմքում, ինչ անում է Աստված։

    Այսօր գրվածքներն անգիր հիշելը կրկին կարևորություն է ձեռք բերում, քանզի Աստված կառուցում է շատ ավելի փառավոր եկեղեցի։ Այս եկեղեցու փառքը կլինի շատ ավելի մեծ, քան այն եկեղեցու փառքը, որն սկսեց հռչակել Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը։ Սա նաև նշանակում է, որ հոգևոր սպասավորները կբարձրանան, վերջին օրերին կլինեն առավել օծյալ ու փառավոր, քան նախկինում։ Նրանք կիմանան Աստծու Խոսքը և առանց ջանք գործադրելու կմեջբերեն։

    Ինչպե՞ս կծնվեն ու կստեղծվեն այս փառավոր հոգևոր սպասավորները և փառավոր եկեղեցիները։ Աստվածաշունչը դրա մասին հստակորեն ասում է։ Աստծու Խոսքով հոգևոր սպասավորը զարգանում և պատրաստվում մեծ գործերի՝ ի սպաս Հիսուսի։ Այստեղ ամենակարևորը Սուրբ Գրքի մեր իմացությունն է։

    Բ Տիմոթեոսի 3-րդ գլխի 16-17-րդ համարներում տեսնում ենք հզոր ու կենսական հայտնությունը, թե ինչպես լինել լավ հոգևոր սպասավոր, որը պատրաստ է բոլոր բարի գործերի՝ Սուրբ Գրքի համար:

    «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար»։

    Այս ձեռնարկը ձեզ տրամադրում է ամենակարևոր գրվածքներից որոշները, որոնք դուք պետք է իմանաք։ Սա պարտադիր կերպով սովորելու ենթակա գրվածքների թանկագին հավաքածու է։ Այստեղ մեջբերված գրվածքներն ընդունեք ձեր սրտի մեջ՝ անգիր սովորելու արվեստի միջոցով։ Սովորելով այս գրվածքները, ձեր հոգևոր սպասավորության համար կստեղծեք հզոր հիմք։

    Եղե՛ք մեր Տեր և Փրկիչ Հիսուսի նման։ Հիսուս Քրիստոսն անգիր գիտեր մեծաթիվ գրվածքներ։ Սովորեք գրվածքներն անգիր արտասանել ձեր մերձավորների համար։ Ձեր մնացած կյանքում դուք կառաջնորդվեք ձեր սովորած գրվածքներով։ Անապատում Հիսուս Քրիստոսը գրվածքներից մեջբերումներով պատասխանեց Սատանային, և դրանք Նրա գլխավոր պաշտպանությունն էին ընդդեմ փորձության։

    Այսօր աշխարհի խոշոր կրոնները շեշտում են իրենց սուրբ գրքերն անգիր սովորելը։ Այդ կրոններին պատկանող երիտասարդները ժամերով նստում, անգիր են սովորում իրենց սուրբ գրքերի ամբողջ տեքստեր։ Արդյունքը եղել է արմատական հավատ, որի համար մարդիկ պատրաստ են մեռնել։

    Մենք պետք է անգիր սովորենք մեր սուրբ գիրքը և դառնանք արմատական՝ Քրիստոսի համար։ Դա միակ ուղին է՝ արմատական հոգևոր սպասավորներ, ովքեր գիտեն Աստծու Խոսքը և կարող են դա մեջբերել առանց ջանք գործադրելու։

    Իմ անձնական վկայությունն այն է, որ միջնակարգ դպրոցում սովորածս բոլոր Սուրբ Գրությունները դարձան իմ քրիստոնեական կյանքի ու սպասավորության իրական հիմքը։ Դպրոցն ավարտելուց հետո շարունակել եմ անգիր անել դրանք՝ մեկը մյուսի հետևից։ Սա, ինչպես դուք գլխի կընկնեք, հիմքն է բոլոր կարևոր ուսուցումների, որոնք երբևէ կստանաք։

    Աղոթում եմ, որ Աստվածաշունչն անգիր սովորելու վարժությունը մշտապես ձևավորի ձեր ապագան։ Թող որ դուք մանրակրկիտ կերպով զինված լինեք ձեր կյանքում

    Enjoying the preview?
    Page 1 of 1