Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ
Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ
Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ
Ebook367 pages2 hours

Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Հոգեւոր հովիվները գտնվում են ճնշման տակ՝ լավ նորություններով ոգեւորելու իրենց ծխականներին եւ տպավորություն գործելու նրանց վրա: Մարդկանց այս ճնշումն առաջացրել է Քրիստոսի խոսքերի խեղաթյուրում՝ այն աստիճան, որ խաչի պատգամը գրեթե անճանաչելի է դարձել։

LanguageEnglish
Release dateAug 1, 2018
ISBN9781641352208
Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Read more from Dag Heward Mills

Related to Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ

Related ebooks

Christianity For You

View More

Related articles

Reviews for Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Կորցնել Չարչարվել Զոհաբերել եւ Մահանալ - Dag Heward-Mills

    Կորցնել

    Չարչարվել

    Զոհաբերել

    և

    Մահանալ

    Դագ Հյուարդ Միլլս

    Parchment House

    Բոլոր սուրբգրային մեջբերումներն Աստվածաշնչի «Արարատ» թարգմանությունից են:

    Հեղինակային իրավունք © 2011 Դագ Հյուրարդ Միլլս

    Առաջին հրապարակումը Parchment House հրատարակչության կողմից 2011

    Երրորդ հրատարակչությունը 2014

    Մանրամասն տեղեկությունների համար՝

    Write to: evangelist@daghewardmills.org

    Website: www.daghewardmills.org

    Facebook: Dag Heward-Mills

    Twitter: @EvangelistDag

    ISBN :  978-1-64135-220-8 

    Բոլոր իրավուքնները պաշտպանված են համաձայն միջազգային հեղինակային իրավունքի:

    Այս գրքի ցանկացած հատված օգտագործելու կամ ներկայացնելու համար անհրաժեշտ է հրատարակչի գրավոր թույլտվությունը: Բացառություն են կազմում ՝ մեջբերումները քննադատական ակնրկներում կամ հոդվածներում:

    Բովանդակություն

    1. Հոգևոր չորս պայմանները

    2. Ինչպե՞ս կորուստ ունենալ Քրիստոսի համար

    3. Կորցնելու արվեստը

    4. Կորցնելու երկու կերպերը

    5. Ինչու՞ է Աստված ուզում, որ չարչարանքներ կրեք

    6. Ի՞նչ կիրականացնեք Քրիստոսի չարչարանքների միջոցով

    7. Ինչպե՞ս է զոհաբերությունը զորություն արձակում

    8. Զոհաբերության թշնամիները

    9. Զոհաբերության փոխարինողը

    10. Զոհաբերությունը պտղաբերության բանալին է....

    11. Զոհաբերությունը բերում է ձեզ օծության

    12. Զոհաբերությունը ոչնչացնում է փարավոնին

    13. Զոհաբերությունը տեղ է տալիս ձեզ ծառայության մեջ.....

    14. Զոհաբերությունը փառք է բերում ձեր ծառայության մեջ

    15. Խաչը որպես մահվան խորհրդանիշ

    16. Ինչու՞ պետք է քարոզեք Խաչը

    17. Ինչու՞ պետք է վերցնեք ձեր խաչը

    Գլուխ 1

    Հոգևոր կյանքի չորս պայմանները

    Եթե մեկն ինձ մոտ գա և չատի իր հորն ու մորը, կնոջը և որդիներինն, և եղբայրներին և քույրերին, և հենց իր անձն էլ, նա չի կարող իմ աշակերտը լինել:

    Ղուկ. 14:26

    Հիսուսին հետևելը հեշտ չէ: Հիսուսի համար ապրելը հեշտ չէ: Մի՛ հավատացեք նրան, ով ձեզ քրիստոնեության սխալ տարբերակ է ներկայացնում: Քրիստոնեությունն ամբողջությամբ Հիսուս Քրիստոսին հետևելն է և Քրիստոսին նմանվելն է:

    Իր աշակերտը դառնալու Հիսուսի ասածներից կարծես այնպիսի տպավորություն է, որ Նա չէր ցանկանում, որ որևէ մեկը հետևի Իրեն: Նա տարբեր մարդկանց, ովքեր փորձեցին հետևել Նրան, զգուշացրեց Իր մոտ գալու վտանգների մասին:

    Հիսուս զգուշացնում է մեզ

    Նա ասաց, «Եթե գաք ինձ մոտ, պետք է ատեք ձեր ծնողներին, ընտանիքն ու ինքներդ ձեզ» (Ղուկ. 14:26).

    Նա հարուստ պատանուն, ով ուզում էր հետևել Նրան, ասաց, «Պետք է վաճառես քո ունեցվածքը, եթե ուզում ես հետևել ինձ» (Մաթ. 19:21).

    Նա նաև ասաց, «Եթե հետևես ինձ, մնալու տեղ չես ունենա, որովհետև նույնիսկ ես չունեմ այն տունը, որն ունեն աղվեսներն ու թռչունները» (Ղուկ. 9:58):

    Նա ասաց, «Չես կարող հրաժեշտ տալ ընտանիքիդ, եթե իսկապես ուզում ես հետևել ինձ» (Ղուկ. 9:61).

    Նա մեկին, ում ծնողը մահացել էր, ասաց, «Չես կարող գնալ քո հոր թաղմանը, եթե իսկապես ցանկանում ես հետևել ինձ» (Ղուկ. 9:59):

    Հիսուս ոչ մեկի համար չիջեցրեց չափանիշների սանդղակը

    Ակնհայտ է, որ Հիսուս մտադիր չէր ինչ-որ մեկի համար հեշտացնել որոշ բաներ: Նա որևէ մեկի համար չիջեցրեց այդ սանդղակը: Նա որևէ մեկին հատուկ վերաբերմունք ցույց չտվեց: Նա գիտեր, որ հրավիրում է մեզ՝ մարդուն երբևէ տրված ամենամեծ արտոնությունն ունենալու: Դա Հիսուսի արյունով փրկվելու արտոնությունն է, Աստծուն ճանաչելու և երկինք գնալու արտոնությունն է:

    Հիսուս Քրիստոսի այս նախազգուշացումները չվախեցրեցին այն միլիոնավոր մարդկանց, ովքեր պարզապես արձագանքեցին Նրա հրաշալի սիրուն: Միլիոնավորր մարդիկ սիրում են Հիսուս Քրիստոսին՝ անկախ այն դժվար իրավիճակների, որ Նա սահմանել է Իրեն հետևելու համար:

    Ինչ-որ ձևով, կենդանի Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին ճանաչելն ավելի քան բավարար փոխհատուցում է այն դժվարություննեի դիմաց, որով պետք է անցնենք:

    Մի՛ լսեք նրանց, ովքեր պնդում են, թե Հիսուսին հետևել նշանակում է լինել օրհնված, հարուստ և հաջողակ: Դա քրիստոնեություն չէ: Քրիստոնեությունը կորցնելն է, զոհաբերելը, չարչարվելն ու մահանալը:

    Այն փորձություններն ու դժվարություններ, որոնք հանդիպում են բոլոր քրիստոնյաներին, կարող են դասակարգվել չորս հիմնական խմբի՝ կորցնել, զոհաբերել, չարչարվել և մահանալ:

    Սրանք հոգևոր այն չորս պայմաններն են, որոնցով բոլոր քրիստոնյաները պետք է անցնեն այս կամ այն կերպ: Նա, ով իսկապես հետևում է Հիսուս Քրիստոսին, չի խուսափի այս չորս պայմաններից:

    Ուշադրություն մի՛ դարձրեք, եթե ինչ-որ մեկը այլ բան ասի: Նա պարզապես փորձում է գոհացնել ձեզ: Այս կամ այն ձևով, միգուցե տարբեր անուններով, դուք կկրեք Հիսուս Քրիստոսի խաչը, եթե իսկապես Նրա աշակերտն եք:

    Մեր չորս պայմաններն են՝ կորցնելը, զոհաբերելը, չարչարվելը և մահանալը: Արդյո՞ք այս պայմաններւը սուրբգրային են: Այո, ստորև ներկայացված համարները ցույց են տալիս, թե ինչպես է մեզ վիճակված կորցնել, չարչարվել, զոհաբերել և մահանալ հանուն մեր հավատքի, մեր կոչումի և մեր հոգևոր ապագայի:

    Այս գրքի նպատակն է ցույց տալ, թե որքան իրական են այս պայմանները: Այս ամենն այնքան ահավոր չէ, որքան կարծում եք: Վերջում կգիտակցեք, որ այս ամենը օրհնություն է: Ուշադրություն դարձրեք, թե ստորև ներկայացված համարները ինչպես են հստակ ուրվագծում այս պայմանները մեզ բոլորիս համար:

    1. Ձեր «կորուստի և կորցնելու» պայմանը:

    Ով որ իր անձն ուզենա ապրեցնել, ԿԿՈՐՑՆԻ այն, և ով որ իր անձը կորցնի ինձ համար՝ կգտնի այն:

    Մաթ. 16:25

    Բայց այն, ինչ շահ էր ինձ համար, ԿՈՐՈՒՍՏ համարեցի Քրիստոսի համար: Արդարև, ես ամեն ինչ ՎՆԱՍ եմ համարում իմ Տեր Քրիստոս Հիսուսին ճանաչելու գերազանցության համար, որի համար ամեն բանից ԶՐԿՎԵՑԻ և դրանք աղբ եմ համարում, որ Քրստոսին շահեմ:

    Փիլ. 3:7-8

    Քրիստոսի պատճառով դուք կվերապրեք «կորուստի և կորցնելու» պայմանը: Սա մեծ նշանակություն ունի այն մարդկանց համար, ովքեր կարևորում են դա:

    ա. Կորուստ նշանակում է, որ կմնաք առանց որոշ բաների: Գուցե վերականգնելու քիչ հնարավորություններ լինեն, կամ էլ ընդհանրապես հեռանկար չլինի վերականգնելու այն բաները, որոնք կկորցնեք:

    բ.Կորուստ նշանակում է, որ կտառապեք՝ զրկվելով որոշ բաներից:

    գ.Կորուստ նշանակում է, որ չեք կարողանա պահել և պահպանել որոշ բաներ ձեր կյանքում:

    դ. Կորուստ նշանակում է, որ կհրաժարվեք և կկորցնեք իշխանությունը որոշ բաների վրա:

    2. Չարչարվելու ձեր պայմանը:

    Քրիստոսի պատճառով դուք կվերապրեք «չարչարվելու» պայմանը: Սա շատ բան է նշանակում նրա համար, ով մտահոգված է պարզելու, թե ի՞նչ է իրականում նշանակում չարչարանքը: Ուշադրություն մի՛ դարձրեք այն մարդկանց վրա, ովքեր չարչարվել հասկացությունը չեն ներառում իրենց հավատքի ճանապարհի մեջ:Հավատքի բոլոր մեծ մարդիկ չարչարվեցին Աստծուն հավատալու պատճառով:

    ա. Չարչարանք նշանակում է,որ ենթակա կլինեք ցավի, փորձանքի, կորուստի, վնասվածքի կամ տհաճ մի բանի:

    բ. Չարչարանք նշանակում է, որ կունենաք ձախորդում, փորձություն և տառապանք ձեր կյանքում:

    գ. Չարչարանք նշանակում է, որ կանցնեք դժբախտության, անհանգստության և դժվարության միջով:

    դ. Չարչարանք նշանակում է, որ կտանջվեք, կխոշտանգվեքև ձախողումներ կունենաք:

    Եվ ձեզ Աստծուց այդ շնորհքը եղավ Քրիստոսի համար, ոչ միայն հավատալ Նրան, այլ Նրա համար ՉԱՐՉԱՐՎԵԼՆ էլ: Նույն պատերազմն ունենալով, որ իմ մեջ տեսաք, և հիմա ինձանից լսում եք:

    Փիլ. 1:29-30

    Եվ ուղարկեցինք մեր Տիմոթեոս եղբորը, Աստծո պաշտոնյային, Քրիստոսի ավետարանի մեջ մեր գործակցին, որպեսզի հաստատի և մխիթարի ձեզ ձեր հավատքի մեջ, որ չխախտվեք այս նեղությունների հետևանքով, որովհետր իքներդ էլ գիտեք, որ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՍԱՀՄԱՆՎԱԾ:

    Իրոք, երբ ձեզ մոտ էինք, ՆԱԽԱՊԵՍ ՁԵԶ ԱՍՈՒՄ ԷԻՆՔ, ԹԵ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԻՏԻ ՀԱՆԴԻՊԵՆՔ, ինչպես որ եղավ, և դուք տեսաք:

    Այդ պատճառով, չկարողանալով այլևս համբերել, ուղարկեցի, որ ձեր հավատքի մասին իմանամ, որ չլինի թե ինչ-որ ձևով փորձիչը փորձած լինի ձեզ, և մեր տարած աշխատանքը զուր լինի:

    1 Թես. 3:2-5

    Աշակերտների սրտերը հաստատելով և հորդորելով, որ հարատևեն հավատքի մեջ և ասում էին, որ ՇԱՏ ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՔ Է ՄՏՆԵՆՔ Աստծո թագավորությունը:

    Գործք 14:22

    3. Զոհաբերելու ձեր պայմանը:

    Քրիստոսի պատճառով դուք կվերապրեք «զոհաբերելու» պայմանը: Սա շատ բան է նշանակում նրա համար, ով մտահոգված է պարզելու, թե ի՞նչ է իրականում նշանակում զոհաբերությունը: Խնդրում եմ, մի՛ լսեք այն քրիստոնյաներին, ովքեր չեն քարոզում այն զոհաբերության մասին, որը մենք որպես քրիստոնայներ պետք է անենք: Զոհաբերությունը այն հավատքի մի մասն է, որին մենք պատկանում ենք:

    ա. Զոհաբերել նշանակում է առաջարկել ձեր նյութական ունեցվածքը Աստծուն՝ երկրպագության համար:

    բ.Զոհաբերել նշանակում է ինչ-որ թանկարժեք և ցանկալի բան հանձնել՝ հանուն ավելի բարձր մի բանի:

    գ. Զոհաբերել նշանակում է տուժել կամ վնասվել հանուն ինչ-որ այլ բանի:

    դ. Զոհաբերել նշանակում է կիրառել ունեցածդ անշահախնդրորեն:

    Արդ աղաչում եմ ձեզ եղբայրնե՛ր, Աստծո ողորմությունով, որ ձեր անձերը ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի ՊԱՏԱՐԱԳ, որ է ձեր բանավոր պաշտոնը:

    Հռոմ. 12:1

    Ուստի, Նրա ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ Նրա անունը դավանող շրթունքների պտուղ:

    Եբր. 13:15

    4. Մահանալու ձեր պայմանը:

    Քրիստոսի պատճառով դուք կվերապրեք «մահվան» պայմանը: Ասել, որ ինչ-որ մեկը կմահանա, շատ բան է նշանակում: Ահա թե ինչու Հիսուս ասաց մեզ, որ վերցնենք մեր խաչը և գնանք Նրա հետևից:

    ա. Մահանալ, նշանակում է դադարել գոյություն ունենալ և դադարել գոյություն ունենալուց:

    բ. Մահանալ, նշանակում է կորցնել ուժն ու զորությունը:

    գ. Մահանալ, նշանակում է աստիճանաբար անցնել կամ աստիճանաբար անհետանալ:

    դ. Մահանալ, նշանակում է մեընդմիշտ դադարել գոյություն ունենալ:

    Եվ Նա ասաց նրանց, եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, և ամեն օր իր ԽԱՉՆ առնի և իմ հետևից գա:

    Ղուկ. 9:23

    ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ԽԱՉՎԱԾ ԵՄ. և կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քիրստոս է կենդանի իմ մեջ, և որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծո Որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց և իր անձը ինձ համար մատնեց:

    Գաղ. 2:20

    Վկա եք դուք, որ իմ պարծանքն եք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ ես ԱՄԵՆ ՕՐ ՄԵՌՆՈՒՄ ԵՄ:

    1 Կորնթ. 15:31

    Մաս 1

    Կորցնել

    Գլուխ 2

    Ինչպե՞ս կորուստ ունենալ Քրիստոսի համար

    Եվ հենց ամեն բան էլ ՎՆԱՍ եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից ԶՐԿՎԵՑԻ, և աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ:

    Փիլ. 3:8

    Պետք է հոժարեք կորցնել ամեն ինչ Հիսուս Քրիսոսի համար, ինչպես Պողոսն արեց: Պողոսը չարչարվեց՝ կորցնելով շատ բաներ: Երբ չեք կորցնում, ձեռք չեք բերում: Հիսուսի տասներկու աշակերտները կորցրեցին ամեն ինչ, որովհետև հետևեցին Հիսուսին: Նրանք թողեցին ամեն ինչ: Նրանք կորցրեցին իրենց մասնագիտությունները, իրենց ընտանիքները և իրենց ընկերներին, որպեսզի հետևեն Հիսուսին: Սա շատ մեծ անձնական կորուստ էր նրանց համար: Չեք կարող հետևել Հիսուսին, եթե պատրաստ չեք կորցնել ամեն ինչ:

    Եվ Պետրոսը սկսեց նրան ասել.Ահա ՄԵՆՔ ԱՄԵՆ ԲԱՆ ԹՈՂԵՑԻՆՔ և քո հետևից եկանք:

    Մարկ. 10:28

    Ձեր ծառայությունը սահմանափակված է նրանով, ինչից կառչած եք: Եթե վազելու ընթացքում ձեզ հետ կրում եք ինչ-որ բաներ, դուք չեք կարող արագ վազել: Աստված սպասում է, որ ամեն ինչ հետևում թողնենք և հետևենք Նրան: Հիսուսին հետևելու համար պետք է թողնենք մեր քունը, մեր ընկերներին, մեր հեռուստացույցները, մեր կարիերան և մեր աշխատանքը:

    Պետք է կորցնեք ձեր ֆինանսները

    Ծառայության մեջ մտնելը ներառում է որոշակի ֆինանսի կորուստ: Ֆինանսական կորուստներ կունենաք, երբ մտնեք ծառայության մեջ: Շատ հովիվներ չեն գիտակցում, որ նրանք պետք նաև իրենց գումարը ներդնեն ծառայության մեջ: Յուրաքանչյուր ծառայող պետք է անձնական ներդրում ունենա ծառայության մեջ: Իհարկե չեք կարող անել դա, եթե ձեր գումարը առանձնացված չէ եկեղեցու գումարից:

    Կարևոր է, որ ձեր անձնական ունեցվածքը առանձնացված լինի եկեղեցու սեփականությունից: Եթե այս տարանջատումը հստակ չէ, դուք կորցնում եք տալու օրհնությունը: Ոչինչ չունեք տալու, քանի որ ձեր ամբողջ ունեցածը եկեղեցու սեփականությունն է: Ինչպե՞ս կարող եք եկեղեցուն տալ այն, ինչ եկեղեցուն է պատկանում:

    Պետք է կորցնեք ձեր հարմարավետությունն ու բարեկեցությունը

    Իրական պտղաբեր կյանք չեք ունենա, եթե չզոհաբերեք ձեր ժամանակը Տիրոջ հետ լինելու համար: Շատ ծառայողներ ժամանակ ունեն ամեն ինչի համար, բայց ոչ Տիրոջ: Ժամանակ կա հեռուստատեսության, անօգուտ շփումների, համակարգիչների, բիզնեսի և սպորտի համար, սակայն ժամանակ չկա Տիրոջ հետ անձնական հարաբերություն ունենալու համար: Ձեր ծառայությունը Տիրոջ հետ ունեցած ձեր անցկացրած ժամանակի արտացոլանքն է:

    Շատ բաներ կան ծառայության մեջ, որ կարող են խլել ձեր հարմարավետությունը: Եթե պատրաստ չեք զոհաբերել ձեր կյանքի փոքր բաները, գուցե երբեք շատ բան չունեք ծառայության մեջ:

    Այս երկրի վրա որոշ հարմարավետություններին ձգտելը կարող է հեշտությամբ պատճառ հանդիսանալ, որ

    Enjoying the preview?
    Page 1 of 1