Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հոգեվոր սպասավորության էթիկա
Հոգեվոր սպասավորության էթիկա
Հոգեվոր սպասավորության էթիկա
Ebook247 pages2 hours

Հոգեվոր սպասավորության էթիկա

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Այս երեւելի աշխատանքում Դագ Հյուարդ-Միլզն ուսումնասիրում է այսօրյա հոգեւոր սպասավորության մեջ առկա իրական կյանքի իրավիճակներ: Նա արծարծում է գործնական հարցեր, ինչպիսիք են ֆինանսները, քաղաքականությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերվելը եւ հոգեւոր սպասավորների փոխհարաբերությունները:
Այս գիրքը ձեր կոչումը սկզբունքայնորեն իրագործելու ողջամիտ ուղեցույց է եւ պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյա առաջնորդի համար: Խորհուրդ է տրվում աստվածաշնչյան դպրոցների եւ ընդհանրապես հոգեւորականների համար:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352239
Հոգեվոր սպասավորության էթիկա
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Հոգեվոր սպասավորության էթիկա

Related ebooks

Reviews for Հոգեվոր սպասավորության էթիկա

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հոգեվոր սպասավորության էթիկա - Dag Heward-Mills

    Քանզի նրա ստեղծվածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։

    Եփեսացիս 2:10

    Մի անգամ զրուցում էի մի սև տաքսու անգլիացի վարորդի հետ, ով ինձ տանում էր դեպի կենտրոնական Լոնդոն: Ես նրան հարցրեցի, քե արդյոք նա հավատում է Աստծուն:

    Նա ասաց. «Բնականաբար ոչ. ես չեմ հավատում Աստծուն»:

    Հետո ես հարցրեցի նրան. «Դուք հավատո՞ւմ եք, որ գոյություն ունի դժոխք»:

    «Իհարկե՝ ոչ»,-պատասխանեց նա: 

    Ես շարունակեցի. «Դուք հավատո՞ւմ եք, որ գոյություն ունի դրախտ»:

    «Ես չեմ հավատում ոչ մի նման բանի»:

    Հետո տաքսու վարորդն ասաց ինձ. «Թույլ տվեք՝ ես ձեզ մի հարց տամ»:

    «Իհարկե. Ձեզ ազատ զգացեք: Տվեք ինչ հարց որ ուզում եք»,-պատասխանեցի ես: 

    Նա հարցրեց ինձ. «Դուք հավատո՞ւմ եք, որ գոյություն ունի դրախտ»:

    «Իհարկե, այո՛»,-պատասխանեցի ես:

    «Այդ դեպքում թույլ տվեք մեկ ուրիշ հարց տալ Ձեզ»,- Նա հարցրեց. «Եթե դուք հավատում եք, որ գնալու եք դրախտ, ապա ինչո՞ւ պարզապես չեք սպանում ինքներդ ձեզ ու գնում դրախտ հենց հիմա: Ի վերջո դուք կազատվեք բոլոր վճարումներից, պարտքերից և այս աշխարհի խնդիրներից»:

    Ես ցնցված էի: Այդպիսի հարց ես չէի սպասում: Բայց թվում էր, որ այն իմաստ ուներ: Եթե դրախտն այդքան հրաշալի բան էր, ապա ի՞նչ էի անում ես երկրի վրա: Ինչո՞ւ ես չէի սպանում ինքս ինձ և հեռանում այս թշվառ աշխարհից հենց հիմա:

    Ես սկսեցի մտածել. «Լավ հարց է», բայց մինչև որ ես ժամանակ կունենայի նրան պատասխանելու, մենք արդեն տեղ հասանք:

    Սկսած այն ժամանակվանից, երբ ես տաքսու վարորդի հետ ունեցա այդ խոսակցությունը, ես տարբեր ժողովներում պատասխանել եմ հետևյալ հարցին. ինչո՞ւ մենք փրկվելուց անմիջապես հետո չենք գնում դրախտ:

    Չնայած նրան, որ Աստված հպվել է մեր կյանքերին և մեզ տվել դրախտ գնալու խոստումը, այնուամենայնիվ երկրի վրա գործ կա անելու: Կան բաներ, որոնք պետք է իրականացնել Աստծո համար: Աստված ակնկալում է, որ մենք պատասխանենք Նրա մեծ սիրուն՝ մեզ նվիրելով Նրա գործին:

    Երբ մենք գալիս ենք Հիսուսի մոտ, Նա վերցնում է մեր մեղքի լուծը և խավարը, և մեզ տալիս իր լուծը. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ ՁԵԶ ՎՐԱ ԱՌԵՔ ԻՄ ԼՈՒԾԸ եւ ինձանից սովորեցեք. Որովհետեւ ես հեզ եմ և սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» ( Մատթեոս 11. 28-29): Ո՞րն է Քրիստոսի լուծը: Դա այս աշխարհի կորած հոգիների լուծն է:

    Զարմանալի է, որ շատ քրիստոնյաներ ապրում են իրենց կյանքը՝ առանց գիտակցելու, որ իրենք կենդանի են այն պատճառով, որ կարողանան ինչ-որ բան անեն Աստծո համար: Նրանք կենդանի են ոչ այն բանի համար, որ կարողանան կառուցել տներ և ձեռք բերել այս աշխարհի լավ բաները: Նրանք կենդանի են ոչ այն բանի համար, որ կարողանան ավելի շատ փող ձեռք բերել և գանձեր դիզել այս աշխարհում: Մենք միայն մեկ պատճառ ունենք կենդանի լինելու, և դա մեր Փրկչին ծառայելն է, Ով մեզ համար ամեն բան տվեց: Տխուր իրականությունն այն է, որ Քրիստոսի մարմնի ուսուցումների մեծամասնությունը քրիստոնյաներին հեռացնում է իրենց կենդանի լինելու իրական նպատակից: 

    «Եկե՛ք մտածենք մեր Աստծո մասին, մեր Փրկչի և մեր Թագավորի: Այն Մեկի, Ով տվեց ամեն բան, որպեսզի մենք լինենք Իր ընկերները»: Ես գիտեմ, որ մենք հազվադեպ ենք մտածում մեր Փրկչի և Թագավորի մասին: Մենք հազվադեպ ենք մտածում այն Մեկի մասին, Ով ամեն բան տվեց: Ահա թե ինչու մենք հազվադեպ ենք տալիս ամեն բան: Ահա թե ինչու ենք մենք այդքան անբերրի և անպտուղ արքայության մեջ:

    Գլուխ 2

    Շատ քրիստոնյաներ են կանչված

    Եթե դուք լինեիք Աստված և ունենայիք վեց միլիարդ մարդ փրկելու, ի՞նչ կանեիք: Դուք մեկ կամ երկու մա՞րդ կուղարկեիք նրանց փրկելու, թե՞ շատ մարդկանց: Իհարկե դուք շատ մարդկանց կուղարկեիք դեպի հունձքի դաշտեր: Եվ սա հենց այն է, ինչ Աստված արել է: Նա շատ մարդկանց է կանչել: Մի՛ խաբվեք այն բանից, որ տեսնում եք մի քանի հովիվների, որոնք նստած են եկեղեցիների առաջին շարքերում: Դա միշտ այն տպավորությունն է ստեղծում, որ քչերն են կանչված, կամ` որ համայնքի մեծամասնությունը կանչված չէ: Շատերը, այլ ոչ թե մի քանի հովիվներ են, ովքեր կանչված են աշխարհը փրկելու գործի մեջ: 

    Հինգ փաստ Աստծո կանչի վերաբերյալ 

    1. Շատերն են կանչված

    Որովհետև շատերն են կանչված, բայց քիչերը՝ ընտրված:

    Մատթեոս 22.14

    Ի՞նչ է նշանակում «Շատերն են կանչված»

    Շատերն են կանչված նշանակում է, որ մեծ թվով մարդիկ են կանչված:

    Շատերն են կանչված նշանակում է, որ մասսաներ են կանչված:

    Շատերն են կանչված նշանակում է, որ հսկայական թվով մարդիկ են կանչված:

    Շատերն են կանչված նշանակում է, որ բազմաթիվ մարդիկ են կանչված:

    Շատերն են կանչված նշանակում է, որ անթիվ մարդիկ են կանչված:

    Շատերն են կանչված նշանակում է, որ շատ մարդիկ են կանչված:

    Շատերն են կանչված նշանակում է, որ մարդկանց մեծամասնությունն է կանչված: 

    Շատերն են կանչված նշանակում է, որ մարդկանցից շատերն են կանչված:

    Ցավոք սրտի շատ հովիվներ համայնքին վերաբերվում են այնպես, կարծես այդ մարդիկ կանչվածություն չունեն: Նրանք վերաբերվում են նրանց որպես այնպիսի մարդիկ ովքեր շատ բան չեն կարող անել Աստծո համար: Շատ հովիվներ սովորեցնում են իրենց համայնքներին, թե ինչպես ունենալ «լավ» կյանք: Քաարոզների մեծամասնությունը մեր մասին է, մեր ամուսնության, մեր տների, մեր ֆինանսների և այլն: Քարոզի այս տեսակը ստեղծում է այսօրվա մեծ, եսասեր և անպտուղ համայնքը:

    Հովիվները, առաքյալները, ավետարանիչները և ուսուցիչները պետք է կատարելագործեն սրբերին, որպեսզի սրբերը անեն ծառայության գործը: Նույնիսկ այն ավետարանիչը ով պետք է մարդկանց հոգիները փոխի, նրա հիմնական աշխատանքն է կատարելագործել սրբերին ծառայության գործի համար . «Եւ նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար»  (Եփեսացիս 4.11-12):

    2. Գոյություն ունի կանչվածություն պտուղ բերելու համար

    «Դուք կանչ լսելու կարիք չունեք. դուք արդեն կանչված եք»:

    Քեյթ Գրին

    Ինչի՞ համար ենք մենք կանչված: Մենք կանչվա՞ծ ենք, որպեսզի լինենք առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ և ուսուցիչներ: Պատասխանը պարզ է` ո՛չ: Մեզանից շատերը չունեն այս գերբնական բարձր կանչվածությունները: Մենք պարզապես կանչված ենք պտուղ բերելու համար: 

    Ոչ թե դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, եւ  ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք. Եւ ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ Հորից խնդրեք իմ անունով, տա ձեզ։

    Հովհաննես 15.16

    Եթե մենք հետևեինք մեր քրիստոնեական ուսուցումներին ըստ իրենց տրամաբանական եզրակացությունների, ապա շատ քրիստոնյաներ զոհողություններ կանեին և որևէ բան կանեին Աստծո համար: Այսօրվա քրիստոնյաների հետ կապված ամենատխուր և թերևս ամենատգեղ երևույթն այն է, թե որքան քիչ բան են նրանք անում Քրիստոսի համար: Մենք փրկվել ենք սիրո և շնորհքի հրաշալի գործի միջոցով, սակայն մենք պատրաստ չենք ոչինչ զոհաբերել մյուսներին փրկելու համար: Այնքան տխուր է տեսնել քրիստոնյաների, ովքեր վատնում են իրենց կյանքը` ոչինչ չանելով Տիրոջ համար: 

    3. Որոշ մարդիկ կանչվում են տպավորիչ կերպով

    Եւ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին, եւ հանկարծակի նրա չորս կողմով լույս փայլեց երկնքից։ Եւ նա գետնի վրա ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նրան, Սաւուղ, Սաւուղ, ինչո՞ւ ես ինձ հալածում։ Եւ նա ասաց. Ո՞վ ես, Տեր. Եւ Տերն ասաց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ՝ խթանին քացի տալ։ Եւ դողալով ու զարհուրելով ասաց. Տեր, ի՞նչ ես կամենում որ անեմ։ Եւ Տերն ասաց նրան. Կանգնիր եւ մտիր քաղաքը, եւ կասվի քեզ՝ թե ինչ է պէտք քեզ անել.

    Գործք Առաքելոց 9.3-6

    Պողոս առաքյալը կանչվեց դրամատիկ և տպավորիչ կերպով: Նա երկնքից ճառագող մի փայլատակող լույս տեսավ և մի ձայն լսեց, որն իր հետ էր խոսում: Նա ընկավ գետնին և մի քանի օր կույր մնաց: Ցավոք սրտի, երբ որևէ մեկը կիսվում է մի փորձառությամբ, որն ունեցել է, բոլորը ցանկանում են ունենալ հենց նույն փորձառությունը: Բոլորը ցանկանում են լույս տեսնել և ձայն լսել, այլապես նրանք չեն հավատա, որ կանչված են: Բայց Աստված տուփի մեջ չի տեղավորվում և Նա երբեք նորից ու նորից չի կկրկնվի միևնույն կանխատեսելի իրավիճակում: 

    Ես հիշում եմ, որ կարդում էի, թե ինչպես էր Քեննեթ Հեյգինը բժշկվել սրտի հիվանդությունից և բարձրացել մահվան մահճից: Մի օր ես հիվանդ էի և սկսեցի փորձել նմանակել միևնույն վերապրումը: Իմ թանկագին ընկերներ, ասեմ ձեզ, որ ես համարյա կորցնում էի կյանքս` փորձելով ունենալ նույն վերապրումները, ինչ` Քեննեթ Հեյգինը: Հավատացեք ինձ, Աստված ունի տարբեր ձևեր տարբեր մարդկանց հետ վարվելու համար: 

    4. Որոշ մարդիկ կանչվում են սովորական ձևով

    Եւ նա ասաց. Դուրս եկ եւ կանգնիր սարի վրա ՏԻՐՈՋ առաջին։ Եւ ահա Տերը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զորավոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները ՏԻՐՈՋ առաջին. Բայց ՏԵՐՆ այն հողմի մեջ չէր։ Եւ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց ՏԵՐԸ երկրաշարժի մեջ չէր։ Եւ երկրաշարժից հետո կրակ, բայց ՏԵՐԸ կրակի մեջ չէր. Եւ կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն։ (Գ Թագավորաց 19.11-12)

    Հրաշալի բան է վերապրել Աստծո ներկայությունը դրամատիկ կերպով: Մենք բոլորս փափագում ենք վերապրել Աստծո տպավորիչ ներկայությունը: Որպես քարոզիչ ես փափագել եմ ունենալ տպավորիչ հանդիպումներ Աստծո հետ, որպեսզի կարողանամ գալ և համայնքին պատմել այդ ամենի մասին: Ես միշտ մտածել եմ, որ դա ինձ ավելի զորավոր ցույց կտա: Ողորմիր ինձ Տեր:

    Իմ գնահատմամբ շատ մարդիկ սովորական ձևով են կանչվում, և սա ստիպում է նրանց անտեսել իրենց կանչվածությունը: Երբ ես մարդկանց քարոզում եմ իրենց կանչված լինելու մասին, ես զգում եմ, որ դա նրանց մեջ արթնացնում է մի բան, որը խորը քնած է նրանց ներսում: Շատ մարդիկ են կանչված, բայց նրանք պարզապես չգիտեն դրա մասին: Նրանք սպասում են, որ այդ կանչը տպավորիչ կերպով լինի: Բայց կանչը հաճախ լինում է սովորական ձևով: Ավագ մարգարեները, ինչպիսին Եղիան էր, գործեցին այդ սխալը` փնտրելով Աստծո կանչը դրամատիկ և տպավորիչ ձևով: Եթե դուք շարունակեք այդ կերպ փնտրել Աստծո կանչը, ապա դուք բաց կթողնեք ձեր օրհնությունը: « Եւ ահա Տերը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զորավոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. Բայց Տերն այն հողմի մեջ չէր։ Եւ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ Եւ երկրաշարժից հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր. Եւ կրակից հետո ՄԻ ՄԵՂՄ ՈՒ ԲԱՐԱԿ ՁԱՅՆ։ Եւ եղաւ երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով եւ դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, ԵՎ ԱՀԱ ՄԻ ՁԱՅՆ ԵԿԱՎ ՆՐԱՆ եւ ասաց. Այստեղ ի՞նչ ունես, Եղիա» ( Գ Թագավորաց 19.11-13): 

    5. Որոշ մարդիկ կանչվում են ըստ իրենց ցանկության

    Ճշմարիտ է  այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսություն է ցանկանում, բարի գործի է ցանկանում։

    1 Տիմոթեոս 3.1

    Ես այս ձևով եմ ստացել իմ կանչը: Ես չեմ ունեցել այն բոլոր դրամատիկ վերապրումները, որոնց մասին մարդիկ խոսում են: Ես միշտ զարմանում եմ, երբ լսում եմ, թե ինչպես են մարդիկ ստանում իրենց կանչը ծառայության մեջ: Ես չեմ ունեցել ոչ մի այդպիսի դրամատիկ հանդիպումներ, բայց ես ամբողջ սրտով հավատում եմ, որ ես կանչված եմ Աստծո կողմից: Ես չեմ տեսել լույս, ոչ էլ որևէ ձայն եմ լսել: Հիսուսը երբեք չի հայտնվել ինձ և չի հանձնարարել մտնել ծառայության աշխարհ: Սակայն ես հավատում եմ, որ ես հանձնարարություն ունեմ ծառայելու: 

    Հիշում եմ, երբ մի անգամ մի եղբայր եկավ իմ տուն, որպեսզի հանգստյան օրերն այնտեղ անցկացնի: Մի քանի ամիս անց նա պատմեց ինձ մի հանդիպման մասին, որ նա ունեցել էր Տիրոջ հետ իմ տանը: Նա իմ հյուրն էր և մնում էր վերնահարկում իմ ընտանիքի մյուս անդամների հետ: Նա պատմում էր, թե ինչպես մի գիշեր դուռը բացվեց և հանկարծ Տեր Հիսուսը մտավ սենյակ: Նա պատմեց ինձ, թե ինչպես Տեր Հիսուսը ինչ-որ բան էր դրել նրա ձեռքում և ասել, որ Ինքը նրան մի մեծ գործ է հանձնարարում:

    Ես չէի կարողանում հավատալ իմ լսածին. Հիսուսը հայտնվել էր իմ տան այցելուին: Երբ այս եղբայրը շարունակում էր նկարագրել իր` Տիրոջ հետ ունեցած հանդիպումը, ես գնալով ավելի ու ավելի էի զայրանում, սակայն չէի կարող ցույց տալ իմ զայրույթը: Ես ստիպված էի ձևացնել, որ ուրախ էի, որ նա հանդիպել էր Հիսուսին:

    «Սա այն է, ինչի համար ես աղոթում էի»,-մտածեցի ես: Ես զայրանում էի

    Enjoying the preview?
    Page 1 of 1