Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հոգեւոր վտանգներ
Հոգեւոր վտանգներ
Հոգեւոր վտանգներ
Ebook135 pages1 hour

Հոգեւոր վտանգներ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Քրիստոնյան ընթանում է բազմաթիվ վտանգների, որոգայթների ու թակարդների միջով։ Այս գիրքը կբացի ձեր աչքերը դեպի բազում հազիվ նշմարելի վտանգները, որոնք սպասում են՝ մեզ վնասելու, վիրավորելու եւ ոչնչացնելու: Օգնեք ինքներդ ձեզ, փրկեք ինքներդ ձեզ եւ ազատեք ինքներդ ձեզ՝ հոգեւոր վտանգների մասին այս հզոր գրքի միջոցով:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352253
Հոգեւոր վտանգներ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Հոգեւոր վտանգներ

Related ebooks

Reviews for Հոգեւոր վտանգներ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հոգեւոր վտանգներ - Dag Heward-Mills

    Սխալ առաջնահերթությունները մեծ վտանգ են ներկայացնում քրիստոնյաների համար։ Երբ դուք մեղավոր մեկն եք, սովորաբար ընտրություն եք կատարում երկու տարբերակների միջև՝ բարի կամ չար։ Երբ աճում եք Տիրոջ մեջ, ձեր տարբերակներն աճում են և սկսում եք ունենալ ավելի շատ ընտրության տարբերակներ։

    Այս անգամ ձեր ընտրությունը չի արվում բարու և չարի միջև, այլ՝ բարու և բարու միջև։ Անելիքների շարքում հաճախ լինում են ընտրելու մի քանի բարի բաներ։ Երբ հասնում եք այդ կետին, կարևոր է, որ հասկանաք առաջնահերթությունների գաղափարը։ «Ո՞ր մեկն անեմ առաջին հերթին»։ Հիսուսը մեզ մի մեծ հայտնություն տվեց որոշ բաների հետ կապված, որոնք պետք է արվեն այլ բաներից առաջ։

    Հետաքրքիր է ուսումնասիրել այն, թե որքան բաներ է Հիսուսն ասել, որոնք պետք է արվեն առաջին հերթին։ Երբ Հիսուսը խոսում էր առաջնային կամ ամենակարևոր բաների մասին, Նա օգտագործում էր հունարեն պրոտոն բառը։ Այս գրքում մենք ուսումնասիրելու ենք պրոտոն հարցերը՝ բաներ, որոնք Հիսուսն ասել է, որ պետք է արվեն առաջին հերթին։

    Որպես քրիստոնյա՝ դուք պետք է առաջնային բաներն անեք առաջին հերթին։ Առաջնային բաներն անել առաջին հերթին նշանակում է՝ առաջնային ըստ ժամանակի, հերթականության, թվի, դասի և արժեքի։

    Քրիստոնյան պետք է անի ամենակարևոր բաներն առաջին հերթին։

    Ինչո՞ւ պետք է որոշ բաներ արվեն առաջին հերթին

    1․ Ցանկացած բան, որը չի արվում առաջին հերթին, թվում է, թե կորցնում է իր կարևորությունը։

    Աստված մեզ հետ շատ համբերատար է։ Շատերը Նրան չեն հնազանդվել և թվում է, թե մարսել են դա։ Թվում է, թե Աստծո Խոսքի կարևորությունը խամրում է, երբ մենք շարունակաբար անհնազանդ ենք գտնվում։ Շատ շուտով այն, ինչ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան, դառնում է անտեսված և անտեղի։

    Այսօր ես ծառայում եմ օծության ներքո, և շատերն ինձ հարգում են ծառայության համար, բայց եթե ես ժամանակին չհնազանդվեի Աստծուն, ես միգուցե շարունակեի իմ կյանքը որպես բժիշկ։ Աստծո կանչի վերաբերյալ քննարկումները կարող էին թվալ անտեղի և ոչ կարևոր։

    Լինելով իմ բժիշկ գործընկերների հետ տարբեր հիվանդանոցներում՝ հովիվ լինելու գաղափարը ծիծաղելի կհնչեր ինձ համար։ Ես կասեի իմ ընկերներին․ «Եկեք ձեզ պատմեմ մի հիմար գաղափարի մասին, որ ես մի ժամանակ ունեի։ Գիտե՞ք, որ մի ժամանակ ուզում էի հովիվ դառնալ։ Երբ երիտասարդ էինք, մենք չափից շատ հոգևոր էինք և անփորձ»։

    Դուք երբևէ հանդիպե՞լ եք մեծահասակ մարդկանց, ովքեր ասում են, որ իրենք պատրաստ են եղել քահանայության։ Մեծ տարիքում նրանք փորձում են փոխհատուցել իրենց անհնազանդությունը իրենց երեխաների միջոցով։

    Ես ճանաչում եմ մի մարդու, ով փորձում էր ստիպել իր երեխաներից մեկին դառնալ քահանա։ Նա ասաց իր որդուն․«Աստված ինձ կանչել էր քահանա դառնալու, բայց ես չարեցի դա։ Դու դարձիր քահանա, և ես քեզ կտամ ունեցվածք և գումար, որպեսզի դու ոչ մի բանի կարիք չունենաս»։ Իրենց կյանքի վերջում նրանք հուսահատ կերպով ցանկանում են փոխհատուցել այն կյանքի համար, որը Աստծո հետ համագործակցության մեջ չի եղել։

    Թանկագին ընկեր, վստահեցնում եմ Ձեզ, որ որքան երկար դուք քայլեք Ձեր սեփական ճանապարհներով, այնքան հեռավոր և անիրատեսական կթվան Աստծո պատվիրանները։ Պրոտոնի համար կա պատճառ։

    Պրոտոնը՝ առաջնահերթ բաներն առաջին հերթին անելը, փրկում է ձեզ խաբեությունից։ Աստված հոգ կտանի ձեզ համար և կլինի ձեզ հետ, երբ դուք լինեք Իր կամքի հոսքի մեջ։

    2․Ցանկացած բան, որը չի արվում առաջին հերթին, կարող է երբեք չարվել

    Հետաձգումը հաճախ նշանակում է չեղարկում։ Ցանկացած բան, որը չի արվում առաջին հերթին, կարող է երբեք չարվել։ Ես երբեք չեմ իմացել, որ որևէ բան հետաձգելը կարող է ի վերջո տանել դրա չեղարկմանը։

    Մի օր ես պետք է Լոնդոնից ուղևորվեի Նյու Յորք ծառայության։ Ես պայմանավորվել էի, որ ծառայեմ Մերիլենդում այդ երեկո։ Ցավոք սրտի ես շատ վաղ թռիչք ունեցա Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից դեպի Ամստերդամ և հետո ստիպված էի Ամստերդամից թռչել Նյու Յորք։ Երբ նայեցի տոմսիս, չէի կարողանում հավատալ, որ իմ տեսած ժամը ճիշտ է։ Ես կարծեցի, որ չափազանց շուտ էր, որ դա ճիշտ լիներ։ Երբ հասա օդանավակայան, կյանքում առաջին անգամ չափազանց ուշացել էի։ Ես ուշացել էի գրանցումից մոտ քսան րոպե։ Ես հիասթափված էի։ Ստիպված էի սպասել հաջորդ թռիչքին դեպի Ամստերդամ։

    «Դուք չեք կարող այժմ թռչել Նյու Յորք, բայց կարող եք ավելի ուշ թռիչք վերցնել»,- ասացին նրանք։ Այդ ժամանակ ես հասկացա, որ դեռ կարող եմ գնալ Նյու Յորք և ճիշտ ժամանակին մեքենայով հասնել Մերիլենդ։ Այսպիսով զանգեցի Նյու Յորք և հովվին ասացի, թե երբ եմ ժամանելու և ասացի, որ մենք պետք է արագ մեքենայով գնանք դեպի Մերիլենդ։ Ես նրան վստահեցրեցի, որ ճիշտ ժամանակին կլինեի և որ ծրագիրն անպայման կիրականանար, չնայած աննշան հետաձգմանը։

    Ամստերդամում ես վստահորեն բարձրացա Նյու Յորք թռչող ինքնաթիռ՝ իմանալով, որ այն շուտով օդ կբարձրանա, և ես ժամանակին տեղ կհասնեմ։ Որոշ ժամանակ անց ես նայեցի պատուհանից դուրս և տեսա, որ մարդիկ ինքնաթիռի թևերն էին մաքրում։ Եվ հնչեց հայտարարությունը․«Շարժիչի կարգավորենք խնդիրը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»։

    Ես ևս մեկ անգամ հաշվարկ արեցի և մտածեցի, որ դեռ կհասցնեմ լինել Մերիլենդում։ Ամբողջ եկեղեցին ինձ էր սպասելու։ Նրանք շաբաթներով ինձ էին սպասել։ Ցավոք սրտի այդպես չեղավ։

    Սառույցի խնդիրը լուծվելուց հետո մեկ այլ խնդիր առաջացավ, որը նորից առաջ բերեց հետաձգումներ։ Այս անգամ նրանք ասացին, որ ինքնաթիռի զուգարանները չէին աշխատում, և ստիպված էին կարգի բերել դրանք։ Ես երբեք չէի լսել, որ ինքնաթիռի զուգարանները չաշխատեն, բայց դա իրականություն էր։ Եվս երկու ժամ պահանջվեց, մինչև մենք վերջապես պատրաստ էինք թռիչքի։

    Ես նստեցի, և երբ րոպեներն անցնում էին, ես տառապում էի՝ պատկերացնելով, թե քանի մարդ հավաքված կլիներ ծառայության համար։ Ի վերջո ես պետք է ընդունեի, որ ծառայությունը պետք է չեղյալ հայտարարվեր, քանի որ ես ժամանակին չէի հասնի։ Աթոռին նստած մտածում էի այն բանի շուրջ, թե ինչպես Լոնդոնում քսան րոպե ուշանալը չեղարկեց իմ ամբողջ ծառայությունը։

    Եվ այդ ժամանակ էր, երբ Տերը խոսեց ինձ հետ․«Տեսնո՞ւմ ես, որ հետաձգումը կարող է նշանակել չեղարկում»։

    Տերը ցույց տվեց ինձ, որ Իր Խոսքին հնազանդվելը հետաձգելը կարող է տանել այն բանին, որ երբեք չկատարեմ Նրա կամքը։ Աստված ինձ ցույց տվեց, որ Ինքը թույլ էր տվել ինձ անցնել այս իրավիճակի միջով, որպեսզի ես իմանամ, թե ինչպես Իր կամքը կատարելը հետաձգելը երբեմն տանում է այն բանին, որ ես երբեք չեմ անում դա։

    Շատ մարդիկ, ովքեր որոշում են հնազանդվել Աստծուն, ի վերջո չեն ունենում այդպիսի ավարտ, քանի որ նրանք առաջին տեղում են դնում սխալ բաներ։ Իրենց ամուսնությունը, դոկտորական աստիճանը, հինգ տարով արտերկրում ճամփորդելը, այս ամենը գալիս են Տիրոջը հնազանվելուց առաջ։ Աստծուն հնազանդվելը, որ իրենք դրել էին երկրորդ տեղում, երբեք չիրականացավ։

    Ես ցավով տեսել եմ, թե ինչպես մարդիկ, ովքեր պետք է ամբողջական ժամանակով ծառայության մեջ լինեին, հետաձգում են այն, մինչև որ ավարտին հասցնեն այլ գործեր։

    Ցավոք

    Enjoying the preview?
    Page 1 of 1