Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հոգեւոր սպասավորության արվեստը
Հոգեւոր սպասավորության արվեստը
Հոգեւոր սպասավորության արվեստը
Ebook305 pages2 hours

Հոգեւոր սպասավորության արվեստը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Զարգացնել որեւէ արվեստ՝ նշանակում է զարգացնել որեւէ ունակություն կամ հմտություն: Աստվածաշունչը նշում է, որ բարեհաճությունը գալիս է հմտություններ ունեցողներին։ Հոգեւոր սպասավորության աշխատանքը պահանջում է մեծ ունակություններ։
Այս նոր գիրքը՝ «Հոգեւոր սպասավորության արվեստը», շատ անհրաժեշտ ռեսուրս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կատարել հոգեւոր սպասավորության աշխատանքը: Գիրքը հստակորեն ներկայացնում է, թե որն է հոգեւոր սպասավորության մասին ճիշտ եւ սխալ մտածողությունը, ինչ է ծառայությունը, ինչ է պահանջվում ձեզնից՝ որպես հոգեւոր սպասավորության մեջ աշխատողից, եւ ինչպես կատարել հոգեւոր սպասավորի առաջադրանքները։
Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպես պետք է կատարել ձեր աշխատանքը հոգեւոր սպասավորության մեջ. Դագ Հյուարդ-Միլզի այս բացառիկ գիրքը ձեզ մարտահրավեր կնետի ընթանալու Աստծու կոչին արժանի կերպով եւ ձեզ առաջնորդի ամբողջովին նվիրվելու ծառայության աշխատանքին։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352321
Հոգեւոր սպասավորության արվեստը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Հոգեւոր սպասավորության արվեստը

Related ebooks

Reviews for Հոգեւոր սպասավորության արվեստը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հոգեւոր սպասավորության արվեստը - Dag Heward-Mills

    Առաջին կանչը

    ՏԵՐԸ խոսեց Ամաթի որդի Հովնանի հետ և ասաց. «Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության համբավը հասավ ինձ»։

    Հովն. 1.1-2

    Երկրորդ կանչը

    Եվ ՏԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ խոսեց Հովնանի հետ և ասաց. «Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տվեցի քեզ»։

    Հովն. 3.1-2

    Աստված ողորմությա´ն Աստված է։  Նա ձեզ կտա Իրեն հնազանդվելու երկրորդ հնարավորություն։  Հովնանն օրինակ է մի մարդու, որն ունեցավ լսելու և հնազանդվելու երկրորդ հնարավորություն։  Երբեմն մենք ունենք միայն մե´կ հնարավորություն։

    Երկրորդ հնարավորության Աստվածը

    Աստված գուցե միշտ ցանկացել է, որ դուք աշխատեք եկեղեցում, ահա թե ինչու Նա ստեղծել է ձեզ։ Գուցե դուք փախչում եք Աստծու կանչից։  Բայց Աստված նորից է խոսում ձեզ հետ։  Աստված Հովնանի հետ խոսեց երկու անգամ։  Առաջին և երկրորդ կանչերի միջև Հովնանն ունեցավ բազմաթիվ փորձառություններ։  Նա անցավ կյանքի փոթորիկների միջով ու գտնվեց կետի որովայնի բանտում։  Գուցե բազմաթիվ ծանր փորձություններից հետո դուք պատրաստ եք լսել Աստծուն։

    Գուցե երբ ձեր ձեռքում բռնել եք այս գիրքը, Աստված ձեզ տալիս է Իր տանն աշխատելու երկրորդ հնարավորություն։ Ժամանակն է միանալ բանակին՝ վերջին ճակատամարտի համար։

    Կանչը չի փոխվել

    Կնկատեք, որ առաջին և երկրորդ կանչերը նույնական էին։ Թե´ առաջին, թե´ երկրորդ կանչերում Հովնանն ուղարկվեց նույն քաղաքը (Նինվե)՝ ճիշտ նույն ուղերձով։ «...Աստծու պարգևը և կոչը անդառնալի են» (Հռոմ. 11.27)։ 

    Աստված ժամանակի հետ չի փոխում Իր միտքը։  Նա դեռևս կարող է օգտագործել ձեզ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ դուք ապրել եք փոթորիկների ու կետերի որովայնների ցավը։ Գուցե այն ժամանակից, երբ Աստված առաջին անգամ կանչեց ձեզ, անցած լինի տասը տարի։  Չափազանց ուշ չէ՝ Նրան հնազանդվելու համար։ Ես ուրախ եմ ծառայելու այն Աստծուն, որը երբեք չի փոխում Իր միտքը։

    Ընդունել Աստծու կանչը՝ նշանակում է ընդունել, որ ձեզ դարձնեն մի բան, որը դուք չեք։  Հիսուսն Պետրոսին առաջարկեց նրան դարձնել մի բան, ինչը նա չէր՝ մարդկանց որսո´րդ։ 

    Հոգևոր սպասավորության մտնել՝ չի նշանակում մեծ ավանդ ներդնել Աստծու արքայության մեջ։  Ձեզանից ոչինչ կախված չէ, և ոչինչ չի կործանվի, եթե դուք անտեսեք հոգևոր սպասավորությունը։  Մենք բոլորս մահկանացու ենք, և ոչ մեկս անփոխարինելի չէ։

    ... քանի որ չենք կարող հակառակել ճշմարտությանը, այլ պաշտպան ենք ճշմարտության։

    Բ Կոր. 13.8

    Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ ոչինչ չենք կարող անել,  որը կհակառակեր Աստծու Խոսքի ճշմարտությանը։ Մեր մեծագույն սխալները չեն կարող արգելք հանդիսանալ Ավետարանի ճշմարտությանը։ Մեր կանչը մեծապես անտեսելը չի կարող փոխել Աստծու հաղթական բանակի ընթացքը։  Մեզ պատիվ է վիճակվել կանչվելու՝ այս գործը կատարելու համար։ Մեզ պատիվ է վիճակվել ներգրավվելու։ Ժամանակն է դադարել մտածել, թե դուք ինչ-որ արտասովոր բան եք անելու Աստծու համար։

    Հոգևոր սպասավորության մեջ լինելը խոնարհեցնող փորձառություն է, որի ընթացքում դուք իրականում սովորում եք Աստծու և ողորմություն ստանալու մասին։  Հիսուսն Իր աշակերտներին պատվիրեց հետևել իրեն և խոստացավ նրանց դարձնել ինչ-որ բան։  Լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ ձեզանից կձուլվի մի անոթ, որն Աստված կկարողանա օգտագործել։ 

    Եվ Հիսուս նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ԵՍ ՁԵԶ ԿԴԱՐՁՆԵՄ մարդկանց որսորդներ»։

    Մարկ. 1.17

    Լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ դուք կվերափոխվեք՝ ձեր մտքի նորոգմամբ և մեծաթիվ խոնարհեցնող փորձառություններով, որոնք սպասում են ձեզ։  Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը իրականում սկիզբն է մի ճանապարհորդության, որը ձեզ մերձեցնում է Աստծուն։  Դա փոխում է ձեզ և դարձնում խոնարհ անձ։  Այս քամահրված աշխատանքի բուն բնույթը և հոգևոր սպասավորության մեջ ծառայող այլ քրիստոնյաների հետ շփումները վստահաբար կկոտրեն ձեր հպարտությունը և ձեզ կդարձնեն ավելի լա´վ անձնավորություն։  Բացի դրանից, շփումները կողմնակի անձանց հետ, ովքեր չեն հասկանում, թե ինչ բան է լիաժամկետ հոգևոր սպասավորությունը, ձեզ ավելի խորագետ կդարձնեն Աստծու մասին։ 

    Ինչ չէ՛ լիաժամկետ սպասավորությունը

    Դուք լիաժամկետ հոգևոր սպասավորության եք մտնում այն ժամանակ, երբ Հիսուսը ձեզ դարձնում է «մարդկանց որսորդներ»։  Հոգևոր սպասավորության կողմից վարձատրվելը ձեզ անպայմանորեն չի դարձնում լիաժամկետ հոգևոր սպասավոր։  

    Ձեր աշխատավարձի աղբյուրը բանկից եկեղեցի փոխելը չի նշանակում, թե դուք լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եք։  Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը համընդգրկուն քայլ է, որով դուք բացարձակապես հետևում եք Տիրոջը։  Նրան հետևելը կնշանակի շատ բաներ, այդ թվում՝ ստորև թվարկված կետերը։

    Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը այնպիսի պարզ բան չէ, ինչպիսին աշխատանքը փոխելը։  Դա ցկյանս հանձնառություն է։  Դա կկլանի ձեր ողջ էությունը, և դուք կվերափոխվեք Աստծու զորությամբ։ 

    Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը հետևյալներից ոչ մեկը չէ.

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը հարմար աշխատանքի տարբերակ չէ։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը ավելի դյուրին աշխատանքի տարբերակ չէ։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը թոշակի անցնելու պլան չէ տարեցների համար։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը վերատեղաբաշխված աշխատողների ծրագիր չէ։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը հանգրվան չէ փոքրահասակ երեխաների մայրերի համար։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը մեռնողի վերջին ցանկություն չէ այն մարդկանց համար, ովքեր իրենց լավագույն տարիներն անցկացրել են այլ զբաղմունքներով։  

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը քողարկված գործարար ծրագիր չէ։  Որոշ մարդիկ ցանկանում են լիաժամկետ հոգևոր սպասավորությունն օգտագործել կանոնավոր աշխատավարձ ապահովելու համար, մինչ կողքից զբաղվում են իրենց բիզնեսով։  Բիզնեսը բիզնես է, հոգևոր սպասավորությունը՝ հոգևոր սպասավորություն։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը գործունեություն չէ այն մարդկանց համար, ովքեր թողել են մի աշխատանքը և պետք է անցնեն մյուսին։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը ցատկահարթակ չէ աշխարհիկ հավակնություններ ունեցող մարդկանց համար։ 

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը աղքատության մեղմման ծրագիր չէ։  Երբեմն ֆինանսապես ավելի լավ է աշխատել հոգևոր սպասավորության մեջ։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը նույնը չէ, ինչ ձեր մասնագիտությունը աշխարհիկ ոլորտից եկեղեցի տեղափոխելը։  Այն փաստը, որ դուք հաշվապահ էինք աշխարհիկ կյանքում, չի նշանակում, թե դուք պետք է հաշվապահ լինեք եկեղեցում։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը պարզապես ձեր աշխատավարձի աղբյուրը փոխելը չէ։

    •     Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը արձակուրդի ժամանակ կատարվող աշխատանք չէ։  Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը այնպիսի աշխատանք չէ, որն ուսանողները կատարում են արձակուրդի ընթացքում։

    Մոլորություններ լիաժամկետ հոգևոր սպասավորության մասին

    Ներկա վիճակում կան տարածված մոլորություններ, որոնք համակում են մարդկանց տարբեր հանգամանքներում։  Լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ ծառայողները զերծ չեն մոլորությունների իրենց բաժնեմասից։  Ահա մի քանի մոլորություններ, որոնցով տառապում են լիաժամկետ հոգևոր սպասավորները.

    1.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն ես առանձնահատուկ եմ։

    2.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն կունենամ լավ աշխատավարձ։

    3.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն կատարել եմ ամենաբարձր հոգևոր քայլը, և այլև հոգևոր քայլեր չկան կատարելու։

    4.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն ավելի լավն եմ, քան՝ չձեռնադրված հոգևոր սպասավորները։

    5.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն կճամփորդեմ օտար երկրներ։

    6.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն կունենամ մեծ տուն։

    7.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն կունենամ ավտոմեքենա։

    8.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն հարուստ կլինեմ։

    9.   Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն դարձել եմ հոգևոր անձ։

    10. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն կունենամ ավելի հաջող ամուսնություն և ավելի լավ ընտանեկան կյանք։

    11. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն ավելի շատ ժամանակ կունենամ աղոթելու, երկրպագելու և Խոսքն ուսումնասիրելու համար։

    12. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն Աստված շատ գոհ է ինձնից։

    13. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն ես սիրով օծված եմ։

    14. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն իմ դատաստանը դյուրին կլինի։

    15. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն օծված եմ ու պաշտպանված։

    16. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն երեխաներս մեծանալով լավ մարդ կդառնան։

    17. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն անպայման կգնամ Երկինք։

    18. Քանի որ ես լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ եմ, ուրեմն հավատարիմ եմ։

    Վերը թվարկվածներից ոչ մեկն անպայմանորեն ճշմարիտ չէ։  Դրանք կարող են ճշմարիտ լինել, բայց դրանցից շատերը կարող են ճշմարիտ չլինել ձե՛ր դեպքում։  Եվ դրանք հաստատապես այնպիսի բաներ չեն, որոնք պատահում են ինքնաբերաբար։  Դուք պետք է որոնեք Աստծուն լիաժամկետ հոգևոր սպասավորության մեջ, որպեսզի Նրա բոլոր պլանները կատարվեն։

    Գլուխ 2

    Տարբերությունը աշխարհիկ աշխատանքի և հոգևոր սպասավորության աշխատանքի միջև

    Տարբերություն կա´

    Այսպիսով նրանք իմ ծառայության տակ կմտնեն և ԿԻՄԱՆԱՆ, թե ո՞րն է ինձ ծառայելու և երկրային թագավորություններին ծառայելու ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»։

    Բ Մնաց. 12.8

    Երբ Ռոբովամն ըմբոստացավ Աստծու դեմ, մարգարեն նրան ուղարկեց մի սարսռեցնող ուղերձ։  Նա ասաց նրան, որ ցույց կտա տարբերությունը Աստծու համար աշխատելու և աշխարհի ազգերի համար աշխատելու միջև։ 

    Կա՛ տարբերություն Աստծու համար աշխատելու և աշխարհի համար աշխատելու միջև։  Այս խամրող աշխարհում ունեցվածք կուտակելը չի կարող համեմատվել Աստծու բարձր կանչի հետ։ 

    Իրական հիմքերով հավերժական քաղաք կառուցելը մահկանացու մարդու բարձրագույն առանձնաշնորհն է։  Մարդկանց մեծ մասը կյանքն անցկացնում է կառուցելով ժամանակավոր բաներ, որոնք ապագա չունեն։  Միջին մարդը պարզապես ժամանակավոր ավազե դղյակներ կառուցող է։

    Ո՞վ է փարավոնը

    Փարավոնը Սատանայի մի «տեսակ» է։  Եգիպտոսը աշխարհի մի «տեսակ» է, իսկ Իսրայլեը Աստծու ժողովուրդների մի «տեսակ» է։ Փարավոնը տառապեցնում էր Աստծու ժողովրդին տաժանակիր աշխատանքով ու ստիպում նրանց կառուցել գանձերի քաղաքներ։  Սա հստակորեն պատկերում է այսօրվա աշխարհիկ աշխատանքը։ 

    Աշխարհիկ կյանքում անցկացրած ժամանակի մեծ մասն անցկացվում է այս աշխարհի քաղաքները կառուցելով։  Երբ մենք մեռնենք-գնանք, ավելի շատ գեղեցիկ շենքեր ավելացրած կլինենք այս աշխարհի քաղաքների հորիզոնագծին։ 

    Այս աշխարհի աշխատանքը կատարվում է մեծ տաժանակրությամբ, մեծ լարումով ու առատ քրտինքով։ Մենք ստիպվում ենք աշխատելու ավելի ու ավելի տքնաջան՝ չգիտակցելով, որ իրականում կառուցում ենք այս աշխարհի գանձերի քաղաքները։ Նյու Յորքը, Փարիզը, Լոնդոնը, Աքրան, Լագոսը և Նայրոբին կառուցվել են տքնաջան աշխատող մարդկային էակների քրտինքով։ 

    Այդ մարդկային էակները մահացել-գնացել են, սակայն գանձերի քաղաքները մնում են։  Նրանց կյանքի գործը կարելի է ամփոփել որպես ավանդ աշխարհի գանձերի քաղաքների կառուցապատմանը։  Հիշեք, որ Սատանան, Հիսուսին այս աշխարհի թագավորությունները ցույց տալիս, ասաց Նրան.

    Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը,   որովհետև ինձ է տրված, և ում որ կամենամ, կտամ այն...»։

    Ղուկ. 4.6

    Սա ցույց է տալիս, որ իրականում Սատանան է, որ իշխանություն ունի այս աշխարհի քաղաքների վրա։  «Դևը այս աշխարհի աստվածն է» (Բ Կոր. 4.4)։  Սատանան է, որը մարդկանց որդիներին տաժանակիր աշխատանք է տվել և ուղղորդել նրանց կառուցելու այս աշխարհի քաղաքները։ 

    Քրիստոնյաները պարզապես միանում են շինարարների բանակին և իրենց ավանդը բերում այս գանձերի քաղաքների կառուցմանը։

    Գահ բարձրացավ մի ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։ 

    Նա իր ժողովրդին ասաց. «Իսրայելի որդիների սերունդը մեծ է զորությամբ և զորանում է մեզնից ավելի։ 

    Արդ, եկեք ինչ-որ բան հնարենք նրանց դեմ, գուցե ավելի բազմանան, և երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դեմ կռվելով՝ դուրս ելնեն այս երկրից»։

    Եվ նա վերակացուներ կարգեց նրանց վրա, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց։ Նրանք փարավոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսե և Ովն անառիկ քաղաքները։

    Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում ու անչափ հզորանում։ Եգիպտացիները զզվեցնում էին Իսրայելի որդիներին,

    բռնություն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում...

    Ելք 1.8-13

    Ճիշտ այնպես, ինչպես փարավոնը վերահսկում էր Եգիպտոսը, Սատանան վերահսկում է աշխարհը և աշխարհի քաղաքները։  Ահա թե ինչու անկարգությունն ու խառնաշփոթությունն այս աշխարհում անշեղորեն աճում են ու մոտենում գագաթնակետին։ 

    Երբ դուք աշխատում եք ֆինանսական հաստատություններում, բանկերում և այս աշխարհի այլ աշխարհիկ կազմակերպություններում, ձեզ կարելի է համեմատել փարավոնի համար աշխատող իսրայելացիների հետ. ավազե դղյակներ կառուցելը պահանջում է շատ եռանդ, լարվածություն և քրտինք։ 

    Մովսեսը խնդրեց, որ իսրայելացիներն ազատ արձակվեն, որպեսզի կարողանան ծառայել Տիրոջը։ Ամեն ոք, ով ցանկանում է մտնել լիաժամկետ հոգևոր սպասավորության, ինքն իրեն գտնում է աշխարհիկ համակարգից հեռանալու խնդրանք հայտնելիս։ Լիաժամկետ հոգևոր սպասավորությունը ծառայություն է Տիրոջը։ Դա նման է Եգիպտոսից դեպի անապատ հեռանալուն՝ Տիրոջը զոհեր մատուցելու և Նրա համար աղոթատուն շինելու համար։ 

    Աստված ցանկանում է, որ Իր ժողովուրդը ժամանակն անցկացնի Իր համար աղոթատուն շինելով և Իրեն պաշտելով։ 

    Իհարկե, աշխարհիկ համակարգից խույս տալը դյուրին չի լինելու։  Մովսեսի և Իսրայելի որդիների համար Եգիպտոսից հեռանալը դյուրին չէր։ Միայն հաստատակամ պայքարից հետո էր, որ Աստծու մարդիկ վերջապես խույս տվեցին փարավոնից։ 

    Սիրելի բարեկամ, քեզ համար հեշտ չի լինելու խուսափել աշխարհիկ աշխատանքից։  Եթե դա տեղի ունենա, ապա՝ մեծ պայքարի միջոցով։ 

    Փարավոնից փախչելու չորս փուլերը

    Երբ ՓԱՐԱՎՈՆԻ ՍԻՐՏԸ ԿԱՐԾՐԱՑԱՎ ՈՒ ՄԵԶ ՉԱՐՁԱԿԵՑ...

    Ելք 13.15

    Փարավոնը չէր ցանկանում էր ազատ արձակել Իսրայելի որդիներին։  Կան չորս փուլեր, որոնցով յուրաքանչյուր քրիստոնյա կարող է անցնել՝ ազատվելու և լիաժամկետ հոգևոր սպասավորության մտնելու համար։  Դուք պետք է ճանաչեք այս իրավիճակներից յուրաքանչյուրը, երբ հայտնվեք դրանցում։

    1-ին փուլ.                        փարավոնը չի ցանկանում, որ դադարեք իր համար աշխատել։   

    Փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայելացիներին։  Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում և ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԷԼ ՉԵՄ ԱՐՁԱԿՈՒՄ»։

    Ելք 5.2

    Փարավոնն ուզում է, որ աշխատեք իր համար, մինչև մեռնեք։  Նա ուզում է, որ քրտնեք ու տքնեք՝ մինչև մեռնեք։  Սատանան գիտի, որ շատերը այդպես էլ չեն հասնի թոշակի տարիքի։  Նա մոլորեցրեց մարդկանց, որպեսզի աշխատեն մինչև մի երևակայական թոշակի տարիք, որը երբեք չի նյութականանա։ 

    2-րդ փուլ. փարավոնը ձեզ թույլ կտա ծառայել Աստծուն, բայց ցանկանում է, որ մնաք իր մոտ։ 

    Կանչելով Մովսեսին ու Ահարոնին՝ փարավոնն ասաց. «Գնացե՛ք, ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ զո՛հ մատուցեք ձեր տեր Աստծուն»։

    Ելք 8.25

    Հաջորդ փուլում փարավոնը տեղի է տալիս որոշ ճնշման։  Նա համաձայնվում է, որ դուք պետք է ծառայեք Աստծուն, բայց պետք է մնաք Եգիպտոսում։ Պետք է շարունակեք կառուցել փարավոնի բուրգերը։ Ծառայության այս ձևը քաղաքավարությամբ կոչվում է չձեռնադրված հոգևոր սպասավորություն՝  ծառայել Աստծուն, բայց ամուր կապված լինել դրամ վաստակելու աշխարհիկ համակարգին։ 

    Փարավոնն ինքը կորոշի, թե երբ կարող եք գնալ եկեղեցի, և երբ չեք կարող։  Քանի դեռ դուք նրա երկրում եք, պատկանում եք նրան, և նա է որոշում ձեր բոլոր անելիքները։ Նա է որոշում,

    Enjoying the preview?
    Page 1 of 1