Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո...
Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո...
Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո...
Ebook290 pages2 hours

Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո...

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

«...Դուրս գնա ճանապարհները եւ ցանգերը, եւ ստիպիր, որ մտնեն, ՈՐ ԻՄ ՏՈՒՆԸ ԼՑՎԻ»։ Ղուկաս 14.23: Աստծո սրտի փափագն է, որ աշխարհը փրկվի, եւ Իր տունը՝ եկեղեցին, լիքը լինի:

Այս հայտնությունից է ծնվել սույն գիրքը՝ «Մեգաեկեղեցի»-ն, որի հեղինակն է Գանայի ամենամեծ եկեղեցիներից մեկի հովիվ եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը: Այս ոգեշնչող գիրքն ընթերցելուց հետո Ձեր եկեղեցին ու ծառայությունն առհավետ կփոխվեն:

«Դր. Հյուար

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352345
Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո...
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո...

Related ebooks

Reviews for Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո...

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Մեգաեկեղեցի Ինչ անել, որ քո եկեղեցին աճ ո... - Dag Heward-Mills

    Քսանհինգ պատճառ, թե ինչու է կարևոր ունենալ Մեգաեկեղեցի

    1.      Դուք պետք է ձգտեք ունենալ մեգաեկեղեցի, քանի որ դա հովվին ամենահամապատասխան տեսիլքն է և նպատակը: Յուրաքանչյուր հովվի լավագույն տեսիլքն ու փափագն է ունենալ մեծ եկեղեցի: Եթե Դուք պատրաստվում եք եկեղեցի ունենալ, ինչո՞ւ այն մեծ չլինի:

    «Առանց մարգարեութեան (տեսիլքի) ժողովուրդը կվայրենանա: Բայց երանի՜ նրան, ով որ օրենքը կպահի»:

    Առակաց 29:18

    2.      Դուք պետք է ձգտեք ունենալ մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցի ունենալու փափագը ճանապարհ կբացի Ձեզ համար, որ Ձեր եկեղեցին աճի: Հրաշքներ ունենալու փափագը արդյունքում Ձեր ծառայությունների մեջ հրաշքների կբերի: Օծություն ունենալու փափագը Ձեզ արդյունքում կտա օծություն: Եկեղեցու աճի փափագը Ձեզ համար նոր բացահայտումների ճանապարհ կբացի, որը կնպաստի Ձեր եկեղեցու աճին:

    «Սրա համար ասում եմ ձեզ, թե ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ՈՐ ԱՂՈԹՔ ԱՆԵԼՈՎ ԽՆԴՐԵՔ, հավատացեք թե կստանաք, և ԿՈՒՆԵՆԱՔ ԱՅՆ»։

    Մարկոսի 11:24

    3.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ Աստծո կառուցած յուրաքանչյուր եկեղեցու մարգարեական նպատակն  է ունենալ ավելի մեծ ավարտ, քան սկիզբն է եղել: Մի՛ հուսահատվեք Ձեր եկեղեցու այսօրվա փոքրությունից: Կանխասվել է, որ Ձեր ծառայության ավարտը ավելի փառահեղ է լինելու, քան սկիզբը: Քանի որ Տիրոջ խոսքը ասում է, որ գալիք տաճարի փառքը ավելին կլինի, քան նախորդինը, Դուք պետք է ակնկալեք ավելի փառավոր մի բան, քան տեսել եք սկզբում: Աստված ինչ-որ զորավոր բան է պատրաստվում անել, և Նա կավելացնի եկեղեցի հաճախողների թիվը:

    «Թեպետև քո սկիզբը փոքր լինի, ՔՈ ՎԵՐՋԸ ՇԱՏ ԿՄԵԾԱՆԱ»։

    Հոբի 8:7

    4.      Դուք պետք է ունենաք Մեգաեկեղեցի, քանի որ շատ հովիվներ խաբված են՝ կարծելով, թե գործերը ընթանում են ինչպես հարկն է, այնինչ դա այդպես չէ:

    Իր ծառայության ընթացքում Հիսուսը մի շատ կարևոր հայտարարություն արեց.

    «…Հունձքը շատ է, բայց մշակները քիչ…»

    Մատթեոսի 9:37

    Սա նշանակում է, որ շատ չփրկված հոգիներ կան: Մեզ բոլորիս համար շատ գործ կա անելու: Շատ մարդիկ կան, որ դեռ պետք է համալրեն մեր եկեղեցիների շարքերը: Շատ հովիվներ խաբվում են այն փաստով, որ իրենց փոքրիկ դահլիճները լիքն են: Շատ առաջնորդներ  կարծում են, որ իրենք հասել են իրենց ծառայության գագաթնակետին: Դուք ունեք բարձր աշխատավարձ ու գեղեցիկ մեքենա: Աստված օրհնել է Ձեզ և Ձեր բոլոր պարտքերը վճարված են: Բայց սա դեռ չի նշանակում, որ Դուք արել եք ամեն ինչ: Թույլ մի՛ տվեք, որ սատանան փակի Ձեր աչքերն այն գործի վրա, որ իրապես մենք պետք է անենք: Սատանան զով է անում, որ եկեղեցին քնի: Նա շատ առաջնորդների սրտերին շշնջում է՝ «ամեն բան լավ է», «սա հենց այն է, ինչ պետք է», «դու արեցիր դա», «սա է քո կարողությունը», «սա է այն ամենը, ինչ կարող էիր անել Աստծո համար»: Սատանան կուրացրել է այսպիսի առաջնորդների  հոգևոր աչքերը: Թշնամին շշնջում է նրանց սրտերում՝ «Ամեն բան լավ է», «Այսքանը բավական է», «Դու արեցիր դա»:

    Սատանան ցանկանում է, որ Ձեր եկեղեցին փոքր մնա: Որքան քիչ մարդ լինի Ձեր հավաքույթներին, այնքան շատ կլինեն նրա գերիները: Ձեր եկեղեցու մարդկանց քանակը ցույց է տալիս, թե որքան մարդ է պակասել  դժոխքից: Երբ Դուք մեգաեկեղեցի ունեք, դա նշանակում է, որ Դուք ավելի շատ հոգիներ եք բերել: Դա նաև նշանակում է, որ շատ հոգիներ են փրկվել սատանայի ճանկերից:

    5.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ Աստծո կամքն է, որ «Նրա տունը լիքը լինի»: Շատ եկեղեցիներ լի չեն մարդկանցով, որովհետև դրանք մեգաեկեղեցիներ չեն:

    «Եվ տերն ասաց ծառային. Դուրս գնա ճանապարհները և ցանգերը, և ստիպիր, որ մտնեն, որ իմ տունը լցվի»:

    Ղուկաս 14:23

    Ղուկասի ավետարանի 14-րդ գլխում Տերը մեզ մի շատ կարևոր հայտնություն է տալիս: Տանտերն իր ծառային ասում է՝ «ինձ անհրաժեշտ է, որ իմ տունը լցվի»: Այս պատմության մեջ Տերը մարմանվորում է Հիսուսին: Հիսուս ցանկանում է, որ Իր Տունը լիքը լինի: Այլ կերպ ասած, Հիսուս ցանկանում է, որ Իր եկեղեցիները լիքը լինեն: Աստված մարդկանցով լի եկեղեցիներ է ուզում ունենալ: Այս պատմության մեջ տանտերը չի բավարվում իր խնջույքում միայն մի քանի մարդկանց տեսնելով: Նա, այսպես թե այնպես, կարող էր անել այդ խնջույքը, բայց ուզում էր, որ շատ մարդ լինի ներկա: Եվ հատկապես ցանկանում էր, որ իր տունը լի լիներ մարդկանցով:

    Այս պատմության միջոցով Տերը ցանկանում է ցույց տալ Իր կամքը եկեղեցու վերաբերյալ: Նրա կամքն է ունենալ շատ մարդիկ: Նրա կամքն է լիքը սրահներ: Նրա կամքն է լիքը լցված եկեղեցիները: Նրա կամքը ՄԵԳԱԵԿԵՂԵՑԻՆ է:

    6.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ Ձեր հունձքի արտը աշխարհն է:

    Աստված մեզ չի ուղարկել մեր քաղաքի արվարձանները: Ոչ էլ Նա ուղարկել է մեզ մի քանի գյուղեր: Նա մեզ ուղարկել է ողջ աշխարհով մեկ: Եթե բերք հավաքելու համար միայն մի փոքր արտ ունենայինք, ապա չէինք կարող շատ մեծ քանակությամբ բերք ակնկալել այդ արտից:

    «Եվ նրանց ասաց. ԳՆԱՑԵՔ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Ով որ հավատաց և մկրտվեց՝ կփրկվի: Եվ ով որ չհավատաց՝ կդատապարտվի»։ 

    Մարկոսի 16:15, 16

    Այն փաստը, որ ամբողջ աշխարհում պետք է քարոզենք, ենթադրում է, որ հոգիների հունձքը, որ  մենք ունենալու ենք, պետք է որ հսկայական լինի: Դա հաստատ կլինի աշխարհի բնակչության մեծ մասը: Եթե աշխարհի բնակչության մեծ մասը պիտի փրկվի ավետարանը քարոզելու միջոցով, ապա ոչ մի եկեղեցում ասեղ գցելու տեղ չպետք է  լինի: Հիշե´ք, ավելի քան վեց միլիարդ չփրկված հոգիներ են սպասում, որ նրանց Ավետարանի խոսքը հասցնենք:

    7.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ Աստվածաշնչյան օրինակներում եկեղեցիներն ունեին հազարավոր անդամներ: Մի՞թե վաղ շրջանի եկեղեցին չպետք է մեզ համար հետևելու օրինակ լինի: Եթե վաղ շրջանի եկեղեցին ուներ երեք կամ հինգ հազար անդամ, արդյոք այդ թվերը մեզ համար չափանիշներ չպե՞տք է լինեն: Անշուշտ, այդ թվերը նշված են Աստվածաշնչում, որպեսզի մենք կարողանանք իմանալ, թե ինչին է պետք ձգտել:

    «Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին՝ մկրտվեցին. Եվ այն օրը երեք հազարի չափ հոգիներ ավելացան։ Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին»։

                                                                            Գործք 2:41, 42

    «Եվ այս խոսքը լսողներից շատերը հավատացին: Եվ մարդկանց թիվը հինգ հազարի չափ եղավ։...՝ շհաշված կանանց ու երեխաներին»:

    Գործք 4:4

    8.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցի ունենալ՝ նշանակում է արքայության համար շատ հոգիներ շահել: Մեծ եկեղեցում կլինեն շատ ծառայություններ, շատ ապաշխարհության կոչեր և փրկվելու ավելի մեծ հնարավորություններ, քան փոքր եկեղեցում: Մի՞թե յուրաքանչյուր հոգևոր առաջնորդի նպատակը Տիրոջ համար հոգիներ շահելը չէ: Մի՞թե սա հավելյալ օրհնություն չէ, որ մեգաեկեղեցին տանում է դեպի փրկություն շատ մարդկանց, որոնք միանում են նրան:

    9.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցում ավելի շատ մշակներ և աշխատողներ են բարձրանում Աստծուն ծառայելու համար:

    «Այն ժամանակ Իր աշակերտներին ասաց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Արդ՝ աղաչեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանի իր հունձի մեջ»։

    Մատթեոսի 9:37-38

    Հոտի մեջ անպայման կգտնվի իրապես նվիրված ծառայողների  որոշակի քանակ: Նշանակություն չունի, թե ինչ կասես կամ ինչ կանես, եկեղեցում մարդկանց մի որոշակի մասը չի ընդգրկվի ծառայության իսկական գործի մեջ: Միշտ կլինեն հանդիսատեսներ և դիտորդներ: Միշտ կլինեն քննադատներ: Մշակները միշտ կլինեն ծառայության մեջ:  Որքան շատ լինի Ձեր ժողովուրդը, այնքան շատ մշակներ կուղարկվեն հունձքի: Եվ Ձեզ համար ավելի դյուրին կլինի նրանց ֆինանսավորելը:

    10.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցու միջոցով է, որ ավելի շատ ավետարանի ծառայողներ, ձեռնադրված հովիվներ ու եպիսկոպոսներ  են նշանակվում և ուղարկվում դեպի հունձքի դաշտ: Մեծ եկեղեցում միշտ ուսուցողական ծրագիր է լինում, որը նոր ծառայողներ է բարձրացնում: Տասը հազարանոց եկեղեցին, իհարկե, շատ ավելի  հովիվներ կբարձրացնի, քան հարյուր անդամ ունեցող եկեղեցին:  Իսկապես, փոքր եկեղեցու հովիվը հավանաբար չունի բավականաչափ մարդիկ, ովքեր կցանկանային լինել ավետարանչության ծառայողներ:

    11.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցում շատ մարդիկ են ներգրավված օդի իշխանի զորության դեմ ուղղված աղոթքների մեջ:

    «Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունը հագեք, որ կարողանաք հակառակ կանգնել չարության օրը, և  ամեն բան կատարելով՝ հաստատ կանգնել: Արդ, հաստատ կանգնեք՝ ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված և արդարության զրահը հագած, և ձեր ոտքերին կոշիկ հագած՝ խաղաղության ավետարանի պատրաստությունով։ Այս ամենի վրա հավատքի վահանը վերցրեք, որով կկարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Եվ փրկության սաղավարտը վերցրեք և Հոգու սուրը՝ որ Աստծո խոսքն է։ Բոլոր աղոթքներով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով և սրանում հսկեք ամբողջ հարատևությամբ և աղաչանքով բոլոր սուրբերի համար»:

    Եփեսացիս 6:12-18

    Երբ Դուք մեգաեկեղեցի ունեք, ավելի շատ աղոթքներ կբարձրանան առ Աստված: Այսպիսով, ավելի շատ մարդիկ կփրկվեն և կհաստատվեն եկեղեցում: Երբ Տերն ինձ ուղարկեց Եվրոպայում եկեղեցիներ  հիմնելու, Նա ցույց տվեց մի առանցքային դեր, որ մենք պիտի ունենայինք, որպեսզի վերահաստատեինք Իր թագավորությունը այս մայրցամաքում:  Ինչպես գիտեք, Եվրոպան ըստ էության դարձել է աթեիստների մայրցամաք: Նրանք իրենց մտքից հանել են Աստծուն: Շատ եվրոպացիներ անգամ չեն էլ հավատում, որ Աստված գոյություն ունի:

    Տարիներ առաջ Եվրոպան միսիոներներ էր ուղարկում աշխարհով մեկ: Բայց հիմա նրանք հասել են դիվային կուրության և անաստվածության ամենացածր աստիճանին: Աստված ինձ ցույց տվեց, որ որպես եկեղեցի՝ մեր պարտականություններից մեկն էր աղոթք բարձրացնել Եվրոպայի եկեղեցու համար: Մեր ներկայությունը Շվեյցարիայում, Նիդեռլանդնեում և Անգլիայում իր արդյունքը թողեց այս երկրներում ավելի շատ բարեխոսական աղոթքների հարցում:

    Ժնևում գտվող մեր եկեղեցին գիշերային աղոթք է անցկացնում ամեն ուրբաթ՝ աղոթելով կեսգիշերից մինչև առավոտյան վեցը: Նրանք հոգևոր պատերազմի մեջ են մտնում մի երկրում, որտեղ Աստված մոռացված է: Որքան շատ եկեղեցիներ մեր եկեղեցու նման գնան ազգերի մեջ, այնքան շատ աղոթքներ կլինեն: Սա է այն առաջնային պատճառներից մեկը, թե ինչո՞ւ է կարևոր ունենալ մեծ և ճյուղավորված եկեղեցի:

    Երբ Փարոս Եկեղեցին, որտեղ ես հովիվ եմ, աճեց մինչև որոշակի չափի, մեզ հաջողվեց ամեն օր ունենալ գիշերային աղոթքներ: Մենք այնքան շատ խմբեր ունեինք եկեղեցում, որ հնարավոր էր հերթափոխն այնպես կազմակերպել, որ ամեն խումբ մեկ օր գիշերային աղոթք ունենար:  Այսպիսով, մենք ամեն գիշեր ուրիշ աղոթող խումբ ունեինք:

    Որքան մեծ լինի եկեղեցին, այնքան շատ աղոթքի խմբեր կստեղծվեն: Մեգաեկեղեցում ավելի շատ աղոթքներ են հնարավոր: Ահա թե ինչու է սատանան ուզում, որ եկեղեցիները փոքր մնան:

    12.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցին ծնում է մեծ բազմություններ, իսկ մեծ բազմությունները ծնում են մեծ ակնկալիքներ:

    «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ԴԵՌ ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ ԷՐ և բոլորը իրանց սրտերում Հովհաննեսի համար մտածում էին, թե միգուցե նա լինի Քրիստոսը»:

    Ղուկասի 3:15

    Փորձառության միջոցով ես հասկացել եմ, որ որքան մեծ է բազմությունը, այնքան մեծ է նրանց ակնկալիքը: Երբ Աստծո ժողովրդի մեծ համախմբում է լինում, ստեղծվում է հուզմունքի, սպասումի և իրական հավատքի մթնոլորտ: Ինչո՞ւ:  Սա տեղի է ունենում, քանի որ բոլորի հավատքն էլ մեծանում է նրանից, ինչ իրենք տեսնում են:

    Մեծ բազմության տեսարանը հավատք է ներշնչում և հուզմունք է առաջացնում: Բազմության մեկտեղված հավատքը ավելի մեծ է, քան պարզապես մեկ մարդունը: Դա օգնում է Աստծո տված պարգևը դուրս հանել/լիովին օգտագործել ծառայողից:

    Ես քարոզել եմ և´ փոքր խմբերում, և´ մարդկանց մեծ բազմության առջև: Այս երկու պարագաներում հոգևոր մթնոլորտը, սովորաբար, տարբեր է լինում:

    13.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցում, շնորհիվ մարդկանց մեծ բազմության և սպասումի, դու կունենաս ավելի մեծ հրաշքներ:

    «Եվ Փիլիպպոսն իջավ Սամարիայի մի քաղաք, և Քրիստոսի մասին էր քարոզում նրանց։ Ժողովուրդն էլ միաբան ականջ էր դնում Փիլիպպոսի խոսացածներին՝ լսելով և տեսնելով այն նշանները, որ անում էր։ Որովհետև պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով, դուրս էին գալիս։ Եվ շատ անդամալույծներ և կաղեր բժշկվում էին»: 

    Գործք 8:5-8

    Երբ առկա է մեծ հավատք, կարելի է մեծ զորություն և հրաշքով բժշկություններ ակնկալել: Հիսուսը հաճախ ասում էր. «Քո հավատքը քեզ բժշկեց»: Հավատքն է, որ հրաշք է ծնում: Գիտեմ, որ շատ մարդիկ միգուցե ինձ սխալ հասկանան: Ես ի նկատի չունեմ, որ Աստված ներկա չէ փոքր հավաքույթներում: Ես հաճախ եմ ծառայում փոքր հավաքույթներում և տեսնում եմ, որ Տերը հիասքանչ կերպով գործ է անում: Աստված, իհարկե, հրաշքներ անում է  փոքր եկեղեցիներում: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, որքան շատ մարդ կա այնտեղ, այնքան մեծ է հավատքը, մեծ է ակնկալիքը և, որպես հետևանք, շատ են հրաշքները: Կարծում եմ՝ ամենահասարակ քրիստոնյան կարող է հասկանալ այս պարզ տրամաբանությունը:

    Մեծ եկեղեցի նշանակում է շատ մարդ, որին հետևում է մեծ հավատք, որն էլ իր հերթին նշանակում է մեծ զորություն, սա նշանակում է շատ հրաշքներ, որին հետևում են շատ վկայություններ:

    Արդյոք չե՞ք ուզում օրհնության, զորության և օծության հեղեղ լինի ձեր հավաքույթներում:

    Սիրելի հովիվ եղբայր, Աստծուց հավատքով մեծ եկեղեղցի խնդրիր: Մեծ եկեղեցում շատ ավելի շատ օրհնություններ են Աստծո գահից հեղվում Ւր ժողովրդի վրա:

    14.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցու միջոցով շատ ավելի մեծ հնարվորություն է ստեղծվում ավետարանչության համար:

    «Որովհետև ձեզանից հռչակվեց Տիրոջ խոսքը. Ոչ միայն Մակեդոնեայի և Աքայայի մեջ, այլև ամեն տեղ դուրս եկավ ձեր հավատքը առ Աստված. Այնպես որ պէտք չէ մեզ մի բան խոսել»:

    1 Թեսաղոնիկեցիս 1:8

    Մեծ եկեղեցի ունենալու առավելություններից մեկը այն է, որ ավելի շատ ավետարանչություն է արվում: Մեր Եկեղեցին բաղկացած է տասնհինգ փոքր եկեղեցիներից: Յուրաքանչյուր փոքր եկեղեցի ունի մի քանի առաջնորդ և յուրաքանչյուր առաջնորդ ունի մի քանի օգնական:

    Մենք սկզբունք ունենք, որ ամեն ամիս յուրաքանչյուր ծառայող պետք է գոնե մեկ մեծ ավետարանչական միջոցառում կազմակերպի:  Քանի որ մեր եկեղեցին ունի շատ ծառայողներ, հնարավոր է դառնում  հիսուն տարբեր խմբերում հիսուն տարբեր ավետարանչական միջոցառումներ իրականացնել միևնույն ժամանակ տարբեր վայրերում:

    Շատ հոգիներ են շահվում պարզապես այն պատճառով, որ եկեղեցին մեծացել է: Աստծո կամքն է, որ քո եկեղեցին աճի և որ շատ հոգիներ Տիրոջ համար շահվեն:

    15.       Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ մեգաեկեղեցին ավելի մեծ միջոցներ է ունենում, որը կարող է օգտագործվել Աստծո գործի մեջ:

    «Որովհետև նրանց մէջ ոչ մեկը պակասություն չուներ, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, ծախում էին, և ծախվածի գինը բերում էին՝ Առաքյալների ոտքերի մոտ էին դնում. և ամեն մեկին տրվում էր այն, ինչի կարիք ուներ»:

    Գործք 4:34, 35

    Շատ անդամներ ունենալը նաև նշանակում է շատ միջոցների մուտք ունենալ: Եթե եկեղեցու հովիվը լավն է, ապա այդ միջոցները կօգտագործվեն ճիշտ նպատակներով: Դժբախտաբար, շատ հովիվներ նման են վամպիրների ՝ նրանք խմում են եկեղեցու արյունը իրենց կյանքը ծառայության մեջ դնելու փոխարեն:

    Երբ միջոցները շատ են, շատ ավելի հոգևոր նպատակներ են իրականանալի դառնում: Դրամը չար բան չէ: Դրամը չեզոք մի բան է: Դրամի հանդեպ ունեցած սերն է չար: Գումարը մարդու ձեռքի զենքն է: Եթե լավ մարդը գումար ունի, նա կօգտագործի այն լավ նպատակներով: Լավ ծառան հզոր եկեղեցուց եկած եկամուտը կօգտագործի եկեղեցու շինության համար և կնպաստի ավետարանչությանը:

    Ես երազանք ունեի, որ մի օր մի բեռնատար մեքենայով ամբողջ երկրով մեկ անցնլով՝ ավետարանչական արշավներ իրականացնեի ամեն քաղաքում և գյուղում: Մի ժամանակ դա պարզապես երազանք էր: Հիմա, երբ մեծ եկեղեցի ունենք, ի վիճակի ենք գնելու բեռնատար մեքենաներ և ավետարանչություն սկսելու ամբողջ երկրով մեկ: Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ: Մենք ունեցանք շատ մարդիկ, ուստի նաև մեծ միջոցներ, և հնարավոր եղավ Աստծո համար ավելին անել:

    16.      Դուք պետք է ունենաք մեգաեկեղեցի, քանի որ այն ծառայողները, ովքեր հատուկ ծառայություններն են կատարում,  կզարգացնեն իրենց ծառայությունը հզոր եկեղեցում:

    Շատ կարևոր է մեծ եկեղեցի ունենալու փափագը: Հովիվները պետք է երազեն մեծ հավաքույթներ ունենալ: Մեծ եկեղեցին ծնում է տարատեսակ ծառայություններ: Այն տալիս է տարբեր կարևոր գործունեությունների հնարավորություն եկեղեցում: Օրինակ, այն ընդլայնում է փառաբանության ծառայությունը:

    Սկզբում մեր

    Enjoying the preview?
    Page 1 of 1