Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն
Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն
Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն
Ebook714 pages4 hours

Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ծառայության կանչը կոչ է առաջնորդության: Դարձյալ ճկուն եւ գործնական մոտեցմամբ Դագ Հյուարդ-Միլզը մեկնաբանում է այն սկզբունքները, որոնք իրեն ակնառու քրիստոնյա առաջնորդ են դարձրել: Այս գրքում բացահայտված ճշմարտությունները շատերի համար ոգեշնչման աղբյուր կհանդիսանան առաջնորդության արվեստին տիրապետելու գործում:

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 28, 2016
ISBN9781683980940
Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն

Related ebooks

Reviews for Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն - Dag Heward-Mills

    Եթե չկա հատուկ նշում, ապա բոլոր Սուրբգրային մեջբերումները կատարված են Աստվածաշնչի Արարատ թարգմանությունից՝ ժամանակակից ուղղագրությամբ:

    Հրատարակչական իրավունք © 2011 Դագ Հյուարդ-Միլզ

    Առաջին անգամ հրատարակվել է 2011թ. «Փարչմենթ հաուս» հրատարակչության կողմից

    ISBN: 978-1-68398-094-0

    Դագ Հյուարդ-Միլզի մասին տեղեկացեք

    Բժշկող Հիսուս քարոզարշավից

    Գրեք  evangelist@daghewardmills.org հասցեով

    Website:  www.daghewardmills.org

    Facebook: Dag Heward-Mills

    Twitter:  @EvangelistDag

    Բոլոր իրավունքները պաշտպանված են միջազգային հեղինակային իրավունքով: Սույն գրքի ցանկացած մասի կիրառման կամ վերարտադրման համար հրատարակչի կողմից գրավոր թույլտվություն պետք է ապահովվի, բացառությամբ քննադատական ակնարկներում կամ հոդվածներում հակիրճ մեջբերումների:

    Ձոն

    Ես նվիրում եմ այս գիրքը հայրիկիս՝

    Նաթանայել Նիի Լանքուայե Հյուարդ-Միլսի

    հիշատակին:

    Երախտապարտ եմ, որ ամեն ինչ հնարավոր ես դարձրել մեզ համար: Շնորհակալ եմ, որ քեզ նման հայր եմ ունեցել:

    Նախաբան

    Գլուխ 1. Ամեն բան կախված է առաջնորդությունից

    Գլուխ 2. Որոշի՛ր դառնալ այս աշխարհի սակավաթիվ լավ առաջնորդներից մեկը

    Գլուխ 3. Քառասուն անգլերեն անուններ առաջնորդների համար

    Գլուխ 4. Ինչպե՞ս է քննարկվում առաջնորդությունը Աստվածաշնչում

    Գլուխ 5. Առաջնորդության այն տեսակը, որից պետք է խուսափել

    Գլուխ 6. Երեխայի առաջնորդությունը

    Գլուխ 7. Կնոջ առաջնորդությունը

    Գլուխ 8. Դարձի՛ր ռազմավարական քայլերի վարպետ

    Գլուխ 9. Համագործակցի՛ր մեծերի և փոքրերի հետ

    Գլուխ 10. Պաշտպանի՛ր քո ամբողջականությունը

    Գլուխ 11. Հույս տուր մարդկանց

    Գլուխ 12. Երբեք մի՛ կիրառիր զորությունն առանց իմաստության և իմաստությունն առանց զորության

    Գլուխ 13. Եղի՛ր քո համոզմունքների տեր մարդ

    Գլուխ 14. Սպասի՛ր քո ժամանակին

    Գլուխ 15. Կիրառի՛ր կենտրոնացման գաղտնիքը

    Գլուխ 16. Օգնի՛ր քեզ շրջապատող մարդկանց իրենց կյանքում մեծ նվաճումների հասնելու հարցում

    Գլուխ 17. Արա՛ այնպես, որ մարդիկ սիրով հնազանդվեն քեզ

    Գլուխ 18. Անդրադարձի՛ր, մտորի՛ր, խորհի՛ր և դիտարկի՛ր այն բաների մասին, որ տեսնում ես շուրջդ

    Գլուխ 19. Ձգտի՛ր գերազանցության

    Գլուխ 20. Համախմբի՛ր քեզ շրջապատող մարդկանց

    Գլուխ 21. Ընտրի՛ր բարդը և դժվարը՝ գեղեցիկի և դյուրինի փոխարեն

    Գլուխ 22. Պատրաստակամորեն ընդունի՛ր նոր գաղափարները

    Գլուխ 23. Գնահատի՛ր մարդկանց

    Գլուխ 24. Եթե չես կարողանում կարդալ, չես կարող նաև առաջնորդել

    Գլուխ 25. Տե՛ս նախօրոք: Պատրաստվի՛ր ապագային

    Գլուխ 26. Միշտ նոր բաներ սովորի՛ր

    Գլուխ 27. Ճանաչի՛ր քո ուժը և առաջ շարժվիր դրանով

    Գլուխ 28. Պատրաստ եղի՛ր երկարատև պայքարի

    Գլուխ 29. Համեստ ապրելակերպ: Հաշվի՛ր քո լումաները

    Գլուխ 30. Խոսի՛ր ճշմարտությունը

    Գլուխ 31. Ճանաչի՛ր մեծ վերելքի փոքր սկիզբը

    Գլուխ 32. Վերաբերվի՛ր մարդկանց ինչպես հավասարը հավասարի, սակայն հստակեցրո՛ւ տարբերությունները

    Գլուխ 33. Ընդհանուր գծերով կանխատեսի՛ր ապագան

    Գլուխ 34. Ինքդ քեզ մի՛թունավորիր դառնությամբ

    Գլուխ 35. Փոխի՛ր մարդկանց մտածելակերպը

    Գլուխ 36. Շուրջդ կատարվող ամեն ինչից գոնե մի փոքր տեղեկություն ունեցիր

    Գլուխ 37. Առաջնո՛րդ, ցուցաբերի՛ր որոշակի հուզականություն

    Գլուխ 38. Կիրառի՛ր քո արտոնությունները ճիշտ ժամանակին և ճիշտ դրդապատճառներով

    Գլուխ 39. Առնչվի՛ր անհատների և բազմությունների հետ

    Գլուխ 40. Հաղթահարի՛ր երիտասարդության թերություններն ու անփորձությունը՝ պատմության ուսումնասիրմամբ

    Գլուխ 41. Պատասխանատվություն ստանձնի՛ր և հաշվետու եղի՛ր

    Գլուխ 42. Մի՛ հեռացիր քո զորության աղբյուրից:

    Գլուխ 43. Եղի՛ր վճռական: Դա առաջնորդի մեծագույն հատկանիշն է

    Գլուխ 44. Ճանաչի՛ր սովորությունների ուժը և զարգացրու՛ լավ սովորություններ

    Գլուխ 45. Իմացի՛ր, թե որտեղ ես գտնվում: Իմացի՛ր, թե որտեղ չես գտնվում: Եվ կիմանաս, թե ուր գնալ

    Գլուխ 46. Դարձի՛ր նպատակասլաց: Մի՛ ակնկալիր արտաքին հրահանգներ կամ քաջալերում

    Գլուխ 47. Եղի՛ր ճկուն, կարծրությունը թանկ է արժենում

    Գլուխ 48. Ունեցի՛ր քո զորքերը կառավարելու ունակություն

    Գլուխ 49. Հավասարակշռի՛ր քո առաջնայնությունները

    Գլուխ 50. Ապրի՛ր թիմային աշխատանքի տրամաբանական օրենքներով

    Գլուխ 51. Երբեմն զայրացի՛ր

    Գլուխ 52. Վերահսկի՛ր քո կողմից առաջնորդվող մարդկանց՝ ուսուցման զորությամբ

    Գլուխ 53. Եղի՛ր մեծ առաջնորդ, անցի՛ր լրացուցիչ մղոնը

    Գլուխ 54. Ի՞նչ ես հաղթահարել

    Գլուխ 55. Ճանաչի՛ր մյուսների պարգևները

    Գլուխ 56. Եղի՛ր ստեղծագործ

    Գլուխ 57. Հարգի՛ր սկզբունքները և կկառուցես մեծ հաստատություն

    Գլուխ 58. Մի՛ մտածիր, թե որքան գումար կարող ես հավաքագրել քո կողմից առաջնորդվող մարդկանցից: Մտածի՛ր, թե որքանով կարող ես օգնել նրանց

    Գլուխ 59. Աճի՛ր քո ազդեցության մեջ

    Գլուխ 60. Մշակի՛ր սեփական առակներն ու ասացվածքները

    Գլուխ 61. Բանակցի՛ր իշխանությունների հետ քո հետևորդների անունից

    Գլուխ 62. Սովորեցրո՛ւ մարդկանց կատարել մեծ զոհաբերություններ

    Գլուխ 63. Բոլորին քեզ հետ վե՛ր բարձրացրու

    Գլուխ 64. Կառուցի՛ր ինչ-որ բան, եթե առաջնորդ ես

    Գլուխ 65. Մշտապես տեղյակ եղի՛ր քո տեսիլքի և նպատակի մասին

    Գլուխ 66. Միշտ մի քայլ առա՛ջ եղիր

    Գլուխ 67. Խուսափի՛ր ավերածություններից

    Գլուխ 68. Արա՛ այնպես, որ մարդիկ հնազանդվեն, երբ դու ներկա չես

    Գլուխ 69. Թաքնվի՛ր և բարգավաճի՛ր օձի նման

    Գլուխ 70. Հաղթահարի՛ր քո անձի վերաբերյալ բամբասանքների, հարցերի ու վեճերի ազդեցությունը

    Գլուխ 71. Ընդունի՛ր այդ որոշումը: Սակայն, շատ որոշումներ հանդիսանալու են երկու վատ տարբերակների միջև ընտրություն

    Գլուխ 72. Մի՛ կործանիր քո ծառայությունը՝ հրապարակավ սխալ բաներ խոսելով

    Գլուխ 73. Խուսափի՛ր արհեստական առաջնորդությունից

    Գլուխ 74. Զգուշացի՛ր հոգնածությունից և ուժասպառությունից

    Գլուխ 75. Վերահսկի՛ր քո ընտանեկան կյանքը

    Գլուխ 76. Եղի՛ր անկեղծ, մի՛ եղիր կեղծավոր

    Գլուխ 77. Ճանաչի՛ր օգնության քո կարիքը

    Գլուխ 78. Եղի՛ր ամուր: Եղի՛ր խիզախ

    Գլուխ 79. Համոզի՛ր մարդկանց քո հետևից ինչ-որ տեղ գնալ

    Գլուխ 80. Ձուլի՛ր ճշմարտությունը շնորհքի հետ ավելի շատ հետևորդներ ձեռք բերելու համար

    Գլուխ 81. Առաջնորդի ութ մեծագույն որոշումները

    Գլուխ 82. Զգուշությամբ ընտրի՛ր քո ուսուցիչներին

    Գլուխ 83. Ոգեվորի՛ր մարդկանց

    Գլուխ 84. Գտի՛ր լուծումներ և լուծի՛ր խնդիրներ

    Գլուխ 85. Եղի՛ր մտածող

    Գլուխ 86. Վերարտադրի՛ր քեզ ուրիշների մեջ

    Գլուխ 87. Եղի՛ր «կարող եմ անել» առաջնորդ

    Գլուխ 88. Ընդունի՛ր միայնության իրականությունը

    Գլուխ 89. Մի՛ մոռացիր նրանց, ովքեր օգնել են քեզ

    Գլուխ 90. Քո տեսիլքներն իրականություն դարձրու

    Գլուխ 91. Գնա՛ առջևից և մարդիկ կհետևեն քեզ ամենուր

    Գլուխ 92. Արա՛ այնպես, որ հետևորդներդ սիրեն քեզ: Համոզվի՛ր, որ նրանք վիրավորված չեն քեզանից

    Գլուխ 93. Զգուշացի՛ր դժգոհությունից և վճռականորեն զբաղվի՛ր դրանով

    Գլուխ 94. Ժամանակ մի՛ վատնիր քննադատ մարդկանց վրա

    Գլուխ 95. «Ծանոթ լինելու» երևույթը մեծ վտանգ է առաջնորդության համար: Անհապաղ զբաղվի՛ր դրա առաջացրած խնդիրներով

    Գլուխ 96. Պատերազմի՛ր միայն այն մարտերում, որոնք կարող ես հաղթել

    Գլուխ 97. Որպես քեզ ուղեցույց կիրառի՛ր ախտանիշերն ու նշանները…

    Գլուխ 98. Եղի՛ր հավատարիմ առաջնորդ…

    Գլուխ 99. Հաղթահարի՛ր ատելությունն ու հակառակությունը…

    Գլուխ 100. Առնչվի՛ր բոլոր տեսակի մարդկանց հետ, այդ թվում՝ մարդկանց, ովքեր քո «տեսակին» չեն պատկանում

    Գլուխ 101. Մի՛ զարմացիր երախտամոռության վրա…

    Գլուխ 102. Թույլ տուր մարդկանց ճանաչել քեզ այնպես, որ կարողանան վստահել ու հետևել քեզ

    Գլուխ 103. Ներգործի՛ր մարդկանց վրա օրինակով

    Գլուխ 104. Ճանաչի՛ր քո փափագը որպես առաջնորդության մեջ քո կանչվածության նշան

    Գլուխ 105. Մի՛ շտապիր մի հրատապ իրավիճակից մյուսը

    Գլուխ 106. Միշտ հիշիր՝ «Ոչ ոք հաղթանակած չէ, քանի դեռ բոլորս չենք հաղթել»

    Գլուխ 107. Հնարավորինս շատ մարդկանց անուններ հիշի՛ր

    Գլուխ 108. Ներդրում կատարի՛ր քո մեջ

    Գլուխ 109. Գնահատի՛ր ժամանակը և կառավարի՛ր այն

    Գլուխ 110. Մեծ նվաճումները պահանջում են մեծ կարգապահություն

    Գլուխ 111. Գնահատի՛ր մեծ առաջնորդի ներկայության ամեն պահը

    Գլուխ 112. Ստանձնի՛ր պատասխանատվություն

    Գլուխ 113. Տիրապետի՛ր միջոցներ ներգրավելու հմտությանը

    Գլուխ 114. Եղի՛ր ողորմած

    Գլուխ 115. Հրաժարվի՛ր նենգ ընկերություններից

    Գլուխ 116. Աշխատի՛ր ավելի ջանասիրաբար, քան քեզ շրջապատողները

    Գլուխ 117. Սկսի՛ր խոնարհությամբ և ավարտի՛ր խոնարհությամբ

    Գլուխ 118. Արա՛ այնպես, որ մարդիկ հավատան քեզ

    Գլուխ 119. Խոսի՛ր շատ կամ ոչինչ մի՛ խոսիր՝ կախված նրանից, թե ում հետ ես խոսում

    Գլուխ 120. Ընդունի՛ր աստիճանավորելու սկզբունքը

    Գլուխ 121. Քեզ շրջապատող մարդկանց դարձրո՛ւ ավելի լավ մարդկային էակներ

    Գլուխ 122. Տեղափոխվի՛ր ճիշտ աշխարհագրական տեղանք

    Գլուխ 123. Վերահսկի՛ր քո մարմնական բնազդները

    Գլուխ 124. Ըմբռնի՛ր իդեալականի և իրականի միջև տարբերությունը

    Գլուխ 125. Բացահայտի՛ր քո կառույցի մեջ տարբեր տեսակների պատկանող աշխատակիցներին

    Գլուխ 126. Զարգացրո՛ւ մարդկանց միաբան պահելու հմտությունը

    Գլուխ 127. Մշտապես մտածի՛ր հաշվետվության օրվա մասին

    Նախաբան

    Ուզում եմ մեծ խանդավառությամբ ներկայացնել դոկտոր Դագ Հյուարդ-Միլսի Առաջնորդության արվեստը վերնագրով նոր գիրքը, որը մեծապես խորհուրդ եմ տալիս ընթերցել:

    Դագ Հյուարդ-Միլսը Աստծո հրաշալի մարդ է, և հիանալի օրինակն այն ամենի,

    ինչ ուսուցանվում է այս արժեքավոր գրքում: Նա իր կյանքում կիրառում է այս չափանիշները և կարող է բազմաթիվ մարդկանց առաջնորդել առաջնորդության գերազանցության այս վեհ ճանապարհով: Մենք չենք կարող ուրիշներին առաջնորդել այնտեղ, ուր ինքներս չենք գնացել: Այսպիսով, այս գիրքը պատկերում է Եկեղեցու պատմության մեջ բոլոր մեծ առաջնորդների ուղին:

    Այն բացահայտում է առաջնորդության համար անհրաժեշտ նախադրյալները և յուրաքանչյուր հնարավոր առաջնորդի նպատակները: Այս գիրքը հիմնված է Աստվածաշնչի վրա և ընդգրկում է միայն Աստծո Խոսքում գտնվող մարտահրավերները:

    Դոկտոր Հյուարդ-Միլսն իր ծառայության երկար տարիների ընթացքում բազմաթիվ մեծ ճշմարտություններ է սովորել: Նա առաջնորդել է այլ առաջնորդների և հիմնել է բազում Փարոս եկեղեցիներ ողջ աշխարհով մեկ: Նա բեղմնավոր հեղինակ է և համաժողովների սպասված խոսնակ:

    Եկեղեցական աճի միջազգային ծառայության մեջ նա իրական ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բոլորիս համար և հանդիսանում է մեր Խորհրդի պատվարժան անդամներից մեկը:

    Նրա իմաստությունը, խորաթափանցությունը և փորձառությունը կարող են ոգեշնչել Ձեզ, եթե հետևեք նրան, քանի որ նա հետևում է Քրիստոսին: Դոկտոր Հյուարդ-Միլսը նպատակ է հետապնդում պատրաստել Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ովքեր դառնալու են եկեղեցու ապագա առաջնորդները:

    «Առաջնորդության արվեստը» գիրքը Ձեզ ցույց կտա ճանապարհը և ճշմարիտ առաջնորդի գաղտնիքներին ծանոթանալու հարցում կծառայի որպես ուղեցույց: Սա արվեստ է, և, որպես այդպիսին, այն պետք է սովորել: Այս գիրքը Ձեզ կուսուցանի այն ամենը, ինչի կարիք կամ փափագ ունեք սովորելու մերօրյա եկեղեցու և նոր հազարամյակի եկեղեցու առաջնորդության կարևոր արվեստի մասին: 

     Գլուխ 1

     Ամեն բան կախված է առաջնորդությունից

    Որովհետև ահա Զորաց Եհովա Տերը հեռացնելու է Երուսաղեմից և Հուդայից գավազանն ու ցուպը, հացի բոլոր նեցուկը, և ջրի բոլոր նեցուկը, քաջին և պատերազմական մարդին, դատավորին և մարգարեին, և գուշակողին և ծերին, հիսնապետին և պատվավորին, և խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին և գիտուն կախարդին: Եվ Ես նրանց վրա երիտասարդներ պիտի իշխան դնեմ, և մանուկները պիտի իշխեն նրանց վրա: Եվ պիտի հարստահարվի ժողովուրդն իրարից, և ամեն մեկն իր ընկերիցը, և երեխաները պիտի գոռոզանան ծերերի դեմ, և անարգները՝ պատվավորների դեմ: Այն ժամանակ մարդ կբռնի իր եղբորը իր հոր տան մեջ, ասելով՝ «Դու հանդերձ ունես, մեզ վրա իշխան եղիր, և այս ավերակը քո ձեռքի տակին լինի»: Իսկ նա բարձրաձայն կասի այն օրը՝ «Ես բժշկող չեմ լինի, և տանս հաց չկա և հանդերձ չկա: Ինձ իշխան մի՛ դրեք ժողովրդի վրա»: Իմ ժողովրդի վրա բռնացողները երեխաներ են, և կնիկներ են իշխում նրա վրա: Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցուցիչներ են և նրանք քո շավիղների ճանապարհը խանգարել են:

     Եսայիա 3:1-7, 12

     Ո՞ւմ վրա է ազդում առաջնորդությունը

    1.  Առաջնորդությունն ազդում է Եկեղեցու վրա: 

    Եկեղեցում ճշմարիտ առաջնորդության պակասը խթանում է մեղքն ու չարագործությունը, ինչպես նաև նպաստում եկեղեցական կեղծ առաջնորդների ի հայտ գալուն: Իրական առաջնորդների բացակայությունը եկեղեցում պատճառ է դառնում բազում մարդկանց հոգիների կորստյան՝ մահվան և դժոխքի բաժին դառնալուն: Ինչպե՞ս կարող է սա պատահել: Եկեղեցում իրական առաջնորդը համայնքն առաջնորդում է հոգիներ շահելու և միսիոներական աշխատանք կատարելու գործի մեջ: Ամեն անգամ, երբ եկեղեցու առաջնորդությունը դադարել է մտահոգվել կորստյան մատնվող և դեպի մահ գնացող հոգիներով, ներխուժել և տարածում են գտել կեղծ կրոններ ու այլընտրանքային հավատքներ:

     Մարմինն առանց գլխի մարմին չէ: Եկեղեցին առանց ճշմարիտ առաջնորդի իսկապես խղճուկ է: Ժողովուրդն առանց իրական առաջնորդի անեծքի տակ է: Հիրավի, ամեն ազգ վերելք ու վայրէջք է ապրում իր առաջնորդների շնորհիվ:

    Գլուխ 2

    Որոշի՛ր դառնալ այս աշխարհի սակավաթիվ լավ առաջնորդներից մեկը

    Եթե հավատում եք, որ կանչված եք ծառայության, այդ դեպքում դու կանչված ես առաջնորդության: Ահա թե ինչու է այս գիրքն այդքան կարևոր քո կյանքի համար, որպեսզի դու դառնաս լավ առաջնորդ Տեր Հիսուս Քրիստոսի համար: Պողոսը գրում էր Տիմոթեոսին և ասում, որ լավ առաջնորդ դառնալու համար վերջինս որոշակի բաներ պետք է աներ: Կան լավ ծառայողներ և վատ ծառայողներ: Որոշե՛ք դառնալ լավ ծառայող:

    …Հիսուս Քրիստոսի բարի պաշտոնյա կլինես…

    Ա Տիմոթեոս 4:6

    Եթե ուզում եք ծառայության մեջ արդյունավետ լինել, պետք է ուսումնասիրեք առաջնորդության մասին: Ամեն անգամ, երբ գրախանութ եմ գնում, ձգվում եմ դեպի առաջնորդության բաժինը: Անհամար գրքեր եմ կարդացել առաջնորդության վերաբերյալ: Ուսումնասիրել եմ այս ամենակարևոր թեման: Ուզում եմ դառնալ լավ առաջնորդ: Լավ բաները Ձեզ վրա չեն ընկնում այնպես, ինչպես հասած խնձորը՝ ծառից: Դուք պետք է ուսումնասիրեք և բացահայտեք այն ամենը, ինչը հարկավոր է սովորել:

    Ակնհայտ է, որ շրջապատում չկան բազմաթիվ լավ առաջնորդներ: Եթե լինեին, ես և դուք կկարողանայինք առանց դժվարության մատնացույց անել նրանց: Ես հավատացած եմ, որ այդքան քիչ ակնառու առաջնորդների առկայությունը բազում պատճառներ ունի, բայց նախ եկեք սկսենք քննել, թե ինչո՞ւ մարդիկ չեն ցանկանում առաջնորդներ դառնալ:

    Հաղթահարի՛ր առաջնորդ դառնալու խոչընդոտները

    1.                  Հաղթահարի՛ր առաջնորդության մեջ կանչված լինելու քո անտեղյակությունը:

    Նրանք չգիտեն, քանի որ ոչ ոք նրանց չի ասել: Նրանք անգամ չգիտեն, որ առաջնորդելու կարողություն ունեն: Ոմանք այն կարծիքին են, թե միայն մի քանի մարդիկ են ծնված առաջնորդելու համար: Ես չեմ կարծում, որ սակավաթիվ մարդիկ են ծնված առաջնորդ լինելու համար: Կարծում եմ, որ բազմաթիվ մարդիկ են օժտված առաջնորդելու ունակությամբ, սակայն նրանք պատրաստ չեն գին վճարել առաջնորդներ դառնալու համար:

    Այսպես հետիններն առաջին կլինեն, և առաջինները՝ հետին, որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված:

    Մատթեոս 20:16

    Որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված:

    Մատթեոս 22:14

    Աստվածաշունչը սովորեցնում է, որ շատերն են կանչված ծառայության: Ամեն ոք, ով նվիրվում է Տեր Հիսուս Քրիստոսին ծառայելուն, ակամայից դառնում է առաջնորդ: Ավետարանի ծառայողը պետք է շարունակ ցուցաբերի առաջնորդության հատկանիշներ և ունակություններ:

    Եթե դուք կանչված եք Նրան ծառայելու, այդ դեպքում կանչված եք առաջնորդ լինելու: Սրանից խույս տալն անհնարին է:

    2.                   Հաղթահարի՛ր մեղադրանքները, որոնք խանգարում են քեզ դառնալ առաջնորդ:

    Հաճախ առաջնորդներին մեղադրում են փառասեր լինելու մեջ: Նրանք հաճախ մեղադրվում են վատ շարժառիթներ ունենալու մեջ: Ես շատ էի զարմանում, երբ լսում էի, թե ինչպես էին որոշ մարդիկ ինձ մեղադրում փողի համար ծառայելու մեջ: Բայց Աստված խոսեց ինձ հետ և ասաց, որ այս մեղադրանքներն անխուսափելի են: Ցանկացած լավ առաջնորդ ունի բազմաթիվ թշնամիներ: Լավ առաջնորդության բնույթն այն է, որ որոշում է ընթացքը և պահպանում է ուղղությունը: Սա նշանակում է, որ դուք կարող եք շրջանցել որոշ մարդկանց և վնասել նրանց:

    Եվ ով որ իր խաչը վեր չառնի և Իմ ետևից գա, նա չի կարող Իմ աշակերտը լինել:

    Ղուկաս 14:27

    Շատ տարիներ առաջ մի եղբոր ասացի, որ չեմ ուզում առաջնորդ լինել որոշակի համայնքի մեջ: Նրան ասացի, որ հանգիստ անձնավորություն եմ և վայելում եմ իմ անձնական կյանքը: Ասացի նաև, որ չեմ ուզում քարոզել կամ առաջնորդել: Բայց Աստված այլ ծրագիր ուներ ինձ համար, և այսօր ես առաջնորդ եմ Աստծո Տան մեջ: Առաջնորդ դառնալու գինը Ձեր արժեքավոր կյանքն է: Ինձ անձնական կյանքի շատ քիչ ժամանակ է մնում: Մարդկանց մեծամասնությունը շատ բան գիտի իմ մասին: Մարդկանց տներում և մեքենաների մեջ ես եմ քննարկվում: Բոլոր առաջնորդների նման՝ ոմանց կողմից գնահատվում եմ, մյուսների կողմից՝ քննադատվում: Սա է առաջնորդի ճակատագիրը: Ահա թե ինչու են որոշ մարդիկ զգուշանում առաջնորդությունից: Բայց Հիսուս ասաց, որ պետք է Ձեր խաչը վերցնեք և Իրեն հետևեք: Քրիստոնեությունը ներառում է զոհաբերություն: Արժե՛ եկեղեցում առաջնորդ դառնալ:

    3.                  Հաղթահարի՛ր անպատվության վախը

    Շատ առաջնորդներ կան, ովքեր առաջնորդությունը սկսելուց հետո անպատվությամբ են այն ավարտել: Մյուսներն ահավոր ցավեր են ճաշակել և դառը փորձ ունեցել: Ոմանք էլ իրենց առաջնորդած մարդկանց կողմից խաչն են բարձրացվել:

    Ես անձամբ եմ հետևել, թե ինչպես են առաջնորդները երկար տարիների ծառայությունից հետո չարիքով հատուցանվել: Տեսել եմ, թե ինչպես են մի քանի (և, իրոք, ի նկատի ունեմ՝ մի քանի) եկեղեցիներ իրենց հովվին դուրս շպրտել շատ տարիներ իրենց առաջնորդելուց հետո: Տեսել եմ, թե ինչպես են հովիվները ծաղրվում և նվաստացվում այն անդամների կողմից, որոնց իրենք ծառայել են տարիներ շարունակ և մեծ գին վճարելով: Ես հետևել եմ, թե ինչպես են հովիվներին մերժում մեքենաների և տների վերաբերյալ հարցերում: Որչա՜փ տխուր է: Մենք բոլորս գիտենք, թե Հիսուս ինչպես խաչվեց երեք ու կես տարիների ծառայությունից հետո: Դա Իր ժողովրդի համար պայծառ լույս լինելու Նրա վարձքն էր:

    Իմ երկրում տեսել եմ, թե ինչպես են որոշ պետական ղեկավարներ երկիրը մի քանի տարի կառավարելուց հետո ոչ բնական մահով մահացել: Մենք տեսել ենք, թե ինչպես են դատավորներն, իրենց կարծիքով ճիշտ դատավճիռ ներկայացնելուց հետո, սառնասրտորեն սպանվել: Այդ դեպքում, ո՞վ կցանկանա այդպիսի միջավայրում առաջնորդ լինել: Երբ ուսումնասիրում եք Ձեր շրջապատի առաջնորդների ճակատագիրը, միանգամայն բնական է, որ մարդիկ խուսափում են առաջնորդությունից և ընտրում են խաղաղ և աչքի չընկնող հանգիստ կյանքը: Ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ հեռու մնում ստախոս քաղաքական գործիչներից և ապականված առաջնորդությունից:

    Այս գրքում ես հորդորում եմ Ձեզ վերցնել քրիստոնեական առաջնորդության թիկնոցը: Ես հորդորում եմ հանձն առնել առաջնորդության կանչվածությունը եկեղեցում: Արժե՛ արձագանքել այդ կանչին: Մարտահրավերները շատ նման են աշխարհիկ առաջնորդությանը: Մեղադրանքները հաճախ նույնն են: Սակայն արժե՛ ընդունել մարտահրավերները:

    Աշխարհիկ առաջնորդները գործում են մարդկային վարձքի համար, ինչպիսիք են փողը և փառքը: Սակայն սրանք անցողիկ պարգևներ են: Երբ աշխատում եք Հիսուսի համար, հավիտենական վարձք եք ստանում:

    …Հիմա նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի:

    Ա Կորնթացիս 9:25

    Բազում անգամներ եմ կրել առաջնորդության մեջ լինելու տառապանքները: Բայց, երբ մտածում եմ այն վարձքի մասին, որ սպասվում է նրանց, ովքեր հավատարմորեն Աստծո կամքն են կատարում, քաջալերվում եմ: Գիտեմ, որ մի օր այս ամենի համար ուրախ եմ լինելու:

    Մտիկ տանք հավատքի զորագլխին և կատարողին՝ Հիսուսին, որ Իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ, և, ամոթն արհամարհելով, Աստծո աթոռի աջ կողմը նստեց: Ուրեմն մտածեք Նրա վրա, որ Իրեն դեմ եղած այսպիսի հակառակություն քաշեց մեղավորներից, որ դուք ձեր անձերով չհոգնեք թուլացած:

    Եբրայեցիս 12:2, 3

    4.                  Հաղթահարի՛ր քո թերարժեքության բարդույթը:

    Որոշ մարդիկ կարծում են, թե իրենք բարոյապես չեն համապատասխանում առաջնորդության չափանիշներին: Մյուսներն այն կարծիքին են, թե առաջնորդության հատկանիշներ չունեն: Ոմանք էլ կարծում են, թե չափազանց շատ անձնական խնդիրներ ունեն առաջնորդ դառնալու համար: Նրանք չեն կարող պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում մարդկանց խնդիրներով ծանրաբեռնվելը:

    Ես բարի լուր ունեմ այսօր Ձեզ համար: Աստված չի գործում կատարյալ մարդկանց հետ: Նա գործում է պատրաստակամ մարդկանց հետ: Նա նայում է Ձեր սրտին և հասկանում Ձեր մարդկային տկարությունը: Եթե Հիսուս կատարելություն փնտրեր, ապա Նրա աշակերտներից ոչ ոք եկեղեցում առաջնորդության որևէ պաշտոնի համար չէր որակավորվի: Օրինակ, վերցնենք Պետրոսին. նա երեք անգամ ուրացավ Տեր Հիսուսին իր ձեռնադրվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Նա այնպես էր երդվում ու հայհոյում, կարծես երբեք չէր ուսուցանվել այդ մասին: Այդուհանդերձ, Տերն օգտագործեց նրան: Վերցնենք մյուս աշակերտներին, ովքեր վիճում էին իրենց երկնային դիրքի մասին: «Ո՞վ պիտի մեծ համարվի», հարցնում էին նրանք:

    Նրանց մեջ մի վեճ էլ եղավ, թե իրենցից ո՞վ պիտի մեծ համարվի։

    Ղուկաս 22:24

    Այն բանից հետո, երբ վիճեցին, թե ո՞վ պետք է մեծ լիներ, նրանք բոլորը լքեցին Հիսուսին հենց այն ժամանակ, երբ Նա ամենից շատ ուներ նրանց կարիքը: Կվստահեի՞ր այսպիսի մարդկանց: Կօգտագործեի՞ր նման մարդկանց: Սակայն Տերը վստահեց: Առաջնորդ դառնալու համար կարիք չկա, որ կատարյալ լինեք: Եթե այդպես լիներ, ապա ոչ մի առաջնորդ էլ չէր լինի թե՛ աշխարհում, թե՛ եկեղեցում: Սա չի նշանակում, թե չափանիշներ չկան: Աստված բնավորության և բարոյականության գերագույն չափանիշներ է ակնկալում: Սակայն Նա դեռ շարունակում է գործել անկատար մարդկանց հետ:

    Աստված նայում է սրտին: Համոզվե՛ք, որ Ձեր սիրտն ուղիղ է, և Աստված կկարողանա օգտագործել Ձեզ:

    …այն պատճառով, որ այն չէ բանը որ տեսնում է մարդը, որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում:

    Ա Թագավորաց 16:7

    5.                  Հաղթահարի՛ր եսասիրությունը:

    Նման մարդիկ միայն իրենցով են մտահոգված: Նրանք ուրախ են, որ փրկություն ունեն: Նրանք ուրախ են, որ Սուրբ Հոգին ունեն: Նրանք ուրախ են, որ բարգավաճում են: Բայց ունակ չեն ուրիշի համար մտահոգվել: «Եթե ես լավ եմ, ուրեմն ամեն ինչ նորմալ է», - մտածում են նրանք: Դա եսամոլության ոգին է:

    Եսասեր մարդը չի կարող իրեն անհանգստություն պատճառել՝ առաջնորդ դառնալու համար որևէ ուսուցում անցնելով կամ զոհողության գնալով: Նա էներգիա չի ծախսի մեկ ուրիշին օգնելու համար: Եթե Քրիստոս որոշեր մնալ երկնային հարմարավետության մեջ, որտե՞ղ կլինեինք այսօր: Նա դուրս եկավ գերեզմանից, իսկ մարդը նույնիսկ անկողնուց չի կարողանում վեր կենալ: Ես հանդիմանում եմ ծուլության ու եսամոլության այդ ոգին: Փա՜ռք Աստծուն միսիոներների համար: Փա՜ռք Աստծուն այն մարդկանց համար, ովքեր իրենց տներից հեռացել, ճամփորդել են օտար մշակույթների մեջ հենց այն պատճառով, որ ցանկացել են օգնել ինչ-որ մեկին:

    Գլուխ 3

    Քառասուն անգլերեն անուններ առաջնորդների համար

    Նա կործանելու է ժողովրդի բոլոր առաջնորդներին՝ քաջին և պատերազմական մարդին, դատավորին ու մարգարեին, և գուշակողին ու ծերին, հիսնապետին ու պատվավորին, և խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին և գիտուն կախարդին:

    Եվ Նա նրանց վրա երիտասարդներ պիտի իշխան դնի, և մանուկները պիտի իշխեն նրանց վրա (ամենաթողությունը կգերակայի):

    Եսայիա 3:2-4

    Անգլերեն լեզվում «առաջնորդ» բառն ունի մի քանի հոմանիշներ:  Դրանք բացահայտում են աշխարհում գոյություն ունեցող առաջնորդների տարբեր տեսակները:  Գործունեության բոլոր ոլորտներում առկա են առաջնորդներ, և յուրաքանչյուր ոլորտ իր առաջնորդին տարբեր կերպ է անվանում: Նավերի առաջնորդները կոչվում են նավապետներ, ինքնաթիռների առաջնորդները՝ օդաչուներ, մինչդեռ զինվորների առաջնորդները զորավարներ են կոչվում: Քաղաքական աշխարհում ազգերի առաջնորդները կոչվում են նախագահներ կամ վարչապետներ, մինչդեռ համալսարանների առաջնորդները կոչվում են ռեկտորներ: Կրոնական աշխարհում  եկեղեցական առաջնորդները հովիվներ են կոչվում, մինչդեռ մզկիթների առաջնորդները կոչվում են իմամներ: Արաբական գյուղերի առաջնորդները կոչվում են շեյխեր, իսկ գանայան գյուղերի առաջնորդները՝ ցեղապետեր: 

    Ահա մի քանի հնարավոր այլ անուններ ու տիտղոսներ առաջնորդների համար: Այս անուններն ու տիտղոսները կարևոր են, քանի որ Դուք պետք է հասկանաք, թե ի՞նչ է առաջնորդությունը, նույնիսկ, եթե այն գտնվում է Ձեր սովորական աշխարհից դուրս՝ կյանքի այլ ոլորտում: Սովորաբար,  առաջնորդները միմյանց  ճանաչում են անգամ այն ժամանակ, երբ գործունեության այլ բնագավառներում են: Օրինակ, առաջնորդության իմ ունակությունները մի անգամ գնահատվեցին մի աթեիստի կողմից, ով ո՛չ Քրիստոսին էր հավատում, ո՛չ էլ եկեղեցուն: Սակայն  այս մարդը կարողացավ հայտնաբերել ինձ որպես մի  առաջնորդի, որին պետք է լսել: Նա չէր հասկանում իմ կրոնական կամ հոգևոր ուսմունքները, բայց  հասկանում էր իմ առաջնորդական հմտությունները և խնդրեց ինձ կիսել այդ հմտությունները ուրիշ աթեիստների հետ: Եթե Դուք կրոնական առաջնորդ եք, կտարբերեք այլ առաջնորդների, նույնիսկ, եթե  նրանք գործարարներ են, քաղաքական գործիչներ, աթեիստներ կամ այլ կրոնական առաջնորդներ:

    Մյուս կողմից, եթե Դուք առաջնորդ չեք, երբ որևէ առաջնորդ տեսնեք, չեք կարող նրան տարբերակել: Օրինակ, պետական պաշտոններում քաղաքական շատ գործիչներ այլ բնագավառների առաջնորդների չեն ճանաչում և չեն գնահատում, քանի որ անձամբ իրենք առաջնորդներ չեն: Քաղաքական գործիչ լինելը, բոլորին հաճելի խոսքեր ասելը և նրանց բարեհաճությունը շահելը տարբերվում է մարդկանց դեպի բարեկեցություն ու զարգացում առաջնորդելուց:

    Վերոնշյալ սուրբգրային հատվածում կարող եք նկատել առաջնորդների այն տարբեր տեսակներին, որ ներկա էին Երուսաղեմ քաղաքում: Տեր Աստծո պատիժը կայանում էր բոլոր տեսակի առաջնորդներին համայնքից հեռացնելու մեջ:

    1.      Առաջնորդները կոչվում են նավապետներ:

    2.      Առաջնորդները կոչվում են ցեղապետեր:

    3.      Առաջնորդները կոչվում են հրամանատարներ:

    4.        Առաջնորդները կոչվում են նախագահներ:

    5.        Առաջնորդները կոչվում են վարչապետներ:

    6.        Առաջնորդները կոչվում են նախրապաններ:

    7.        Առաջնորդները կոչվում են զորավարներ:

    8.        Առաջնորդները կոչվում են նահանգապետեր:

    9.        Առաջնորդները կոչվում են էքսկուրսավարներ:

    10.   Առաջնորդները կոչվում են հովիվներ:

    11.   Առաջնորդները կոչվում են ձեռնարկատերեր:

    12.   Առաջնորդները կոչվում են գլխավորներ:

    13.   Առաջնորդները կոչվում են կառավարիչներ:

    14.   Առաջնորդները կոչվում են պատասխանատուներ:

    15.   Առաջնորդները կոչվում են իշխաններ:

    16.   Առաջնորդները կոչվում են պատվավոր քաղաքացիներ:

    17.   Առաջնորդները կոչվում են խորհրդականներ:

    18.   Առաջնորդները կոչվում են օդաչուներ:

    19.   Առաջնորդները կոչվում են տեսուչներ:

    20.   Առաջնորդները կոչվում են վերադասներ:

    21.   Առաջնորդները կոչվում են ծերեր:

    22.   Առաջնորդները կոչվում են առաջատարներ:

    23.   Առաջնորդները կոչվում են վերահսկիչներ:

    24.   Առաջնորդները կոչվում են գործադիրներ:

    25.   Առաջնորդները կոչվում են տնօրեններ:

    26.   Առաջնորդները կոչվում են վարպետներ:

    27.   Առաջնորդները կոչվում են տերեր:

    28.   Առաջնորդները կոչվում են դիկտատորներ:

    29.   Առաջնորդները կոչվում են թագավորներ:

    30.   Առաջնորդները կոչվում են ռահվիրաներ:

    31.   Առաջնորդները կոչվում են երեցներ:

    32.   Առաջնորդները կոչվում են ռեկտորներ:

    33.   Առաջնորդները կոչվում են շեյխեր:

    34.   Առաջնորդները կոչվում են դատավորներ:

    35.   Առաջնորդները կոչվում են փորձագետներ:

    36.   Առաջնորդները կոչվում են մասնագետներ:

    37.   Առաջնորդները կոչվում են հերոսներ:

    38.   Առաջնորդները կոչվում են քարտուղարներ:

    39.   Առաջնորդները կոչվում են առաջամարտիկներ:

    40.   Առաջնորդները կոչվում են ազնվականներ:

    Գլուխ 4

    Ինչպե՞ս է քննարկվում առաջնորդությունը Աստվածաշնչում

    Առաջնորդությունը Աստվածաշնչի կարևոր թեմաներից մեկն է: Աստվածաշնչի շատ թարգմանություններ այս նյութը քննարկելիս չեն կիրառում «առաջնորդ» բառը: Այդ իսկ պատճառով առաջնորդության թեման թողնվել է ոգեշնչող խոսնակների և այլ աշխարհիկ կառույցների վրա: Համենայն դեպս, «առաջնորդ» բառի փոխարեն տարբեր բառերի ու տերմինների ըմբռնումն օգտակար է, որպեսզի Աստվածաշնչի մեջ հասկանաք այս թեման: Հետևյալ սուրբգրային հատվածները բացահայտում են աստվածաշնչյան առաջնորդների տարբեր նկարագրությունները:

    1.        Պողոս առաքյալն առաջնորդությունն անվանում է կառավարություն: Այս ցանկում ընդգրկված լինելով՝ առաջնորդությունը համարվում է շնորհք Աստվածանից:

    Եվ ոմանց դրեց Աստված եկեղեցում. առաջ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ վարդապետներին, հետո՝ զորություններ, հետո՝ բժշկությունների պարգևներ, օգնություններ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, այլ և այլ լեզուներ:

    Ա Կորնթացիս 12:28

    2.        Պողոս առաքյալն առաջնորդին նկարագրում է որպես վերակացու: Այս ցանկում ընդգրկված լինելով՝ առաջնորդությունը համարվում է շնորհք Աստվածանից:

    Թե մխիթարող է՝ մխիթարության մեջ, բաշխողը՝ զվարթությունով, ՎԵՐԱԿԱՑՈՒ ԴՐՎԱԾԸ՝ ջանքով, ողորմողը՝ հոժարությունով:

    Հռովմեացիս 12:8

    3.        Առաջնորդության աստվածաշնչյան ոճը տարբերվում է աշխարհային սահմանումից: 

    Բայց դուք ոչ այնպես, այլ ձեր միջի մեծը թող փոքրագույնի պես լինի, և ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԵՍ։

    Ղուկաս 22:26

    4.        Աստվածաշնչում անձը եկեղեցի առաջնորդելու համար համարվում է հարմար, եթե ի զորու է կին ղեկավարել: Նման պահանջ ընդգրկելով այս սյունակի մեջ՝ առաջնորդն անհասանելի է դառնում որոշ (ոչ բոլոր) մարդկանց համար:   

    (Բայց, եթե մեկն իր տանը վերակացու լինել չգիտենա, ինչպե՞ս նա Աստծո եկեղեցին խնամք կտանի):

    Ա Տիմոթեոս 3:5

    5.        Իսրայելի առաջնորդները մի ժամանակ դատավորներ էին կոչվում: Հետո կոչվեցին թագավորներ: Նրանց առաջնորդության ոճերն ու ձեռքբերումները նկարագրված են Դատավորաց և Թագավորաց գրքերում:

    Եվ ՏԵՐԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎԵՐԿԱՑՐԵՑ, որոնք ազատեցին նրանց կողոպտիչների ձեռքից։ Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և, օտար աստվածների հետևելով, պոռնկություն արին, և նրանց երկրպագեցին. շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որ իրենց հայրերը Տիրոջը լսելու համար գնում էին, նրանց պես չարին։  Եվ երբ որ Տերը նրանց համար դատավորներ էր կանգնեցնում, Տերը այն դատավորի հետ էր լինում և այն դատավորի բոլոր օրերում իրենց ձեռքից ազատում էր նրանց, որովհետև Տերը զղջում էր նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից նրանց հեծությունների համար։  Եվ երբ որ այն դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրենց հայրերից ավելի էին անօրինանում՝ օտար աստվածների հետևելով և նրանց պաշտելով և նրանց երկրպագություն անելով. իրենց գործերից ու իրենց խստապարանոց գնացքից ետ չէին դառնում։

    Դատավորաց 2:16-19

    Ինչպես որ Տերը եղել է իմ տեր թագավորի հետ, այնպես լինի նաև Սողոմոնի հետ և մեծացնի նրա աթոռը ԻՄ ՏԵՐ ԹԱԳԱՎՈՐԻ՝ ԴԱՎԻԹԻ աթոռից։

    Ա Թագավորաց 1:37

    Գլուխ 5

    Առաջնորդության այն տեսակը, որից պետք է խուսափել

    Իմ ժողովրդի վրա բռնացողները երեխաներ են, և կնիկներ են իշխում նրա վրա: Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցուցիչներ են, և նրանք քո շավիղների ճանապարհը խանգարել են։

    Եսայիա 3:12

    Աստված հայտնում էր, որ կանայք և երեխաներն էին առաջնորդում Իր ժողովրդին:  Սուրբգրային այս հատվածի հնչերանգը մեզ ցույց է տալիս, որ կանանց կամ երեխաների կողմից առաջնորդվելն անեծք կամ պատիժ է մարդկանց որոշակի խմբերի համար: Արտաքուստ, սա կարող է փոքր-ինչ կոպիտ հնչել, բայց այս սուրբգրային հատվածի նշանակության վերաբերյալ մի փոքր անդրադարձն ու խորհրդածությունը Ձեզ կօգնեն զարգացնել առաջնորդական Ձեր ունակությունները: Անշուշտ, սրանք այն երկու անեծքներն են, որ պետք է հասկանաք և ամեն գնով խուսափեք դրանցից: 

    Գուցե լսել եք, երբ ասում են՝ «Դու մանկամիտ ես»: Պետք է, որ լսած լինեք նաև այս մեկը՝ «Դու երեխայի պես ես քեզ պահում»: Եվ նաև սա՝ «Ես երեխա չեմ»:   

    Այս խոսքերն ասվում են, քանի որ մեծահասակները երբեմն երեխաների նման են իրենց պահում: Ցավոք, բարձր պաշտոնների առաջնորդներն էլ են հաճախ երեխաների նման վարվում, և սա մեծապես ազդում է նրանց շրջապատում գտնվող յուրաքանչյուր անձի վրա:

    Շատ առաջնորդներ կան,

    Enjoying the preview?
    Page 1 of 1