Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ
Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ
Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ
Ebook152 pages1 hour

Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Դագ Հյուարդ-Միլզի այս նոր, դասական գրքում դիմակազերծվում է դիվային գործունեությունը։ Օգտագործելով գերգեսացի դիվահարի վկայությունը, նա ցույց է տալիս դեւերի եւ չար ոգիների նկատմամբ հաղթանակի ուղին։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352154
Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ

Related ebooks

Reviews for Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Դեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ - Dag Heward-Mills

    Գլուխ 1

    Դիվային գործունեության գերագույն մոդելը

    Եվ Հիսուս եկավ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը։

    Եվ երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, և որի բնակության տեղն իսկ գերեզմանների մեջ էր։ Եվ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, որովհետև շատ անգամ ոտնակապերով և շղթաներով կապված էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել,

    որովհետև միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում և լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։

    Երբ նա Հիսուսին հեռվից տեսավ, առաջ վազեց ու երկրպագեց նրան. բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, ինձ մի՛ տանջիր». քանի որ Հիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»։

    Եվ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգեոն է, քանի որ բազում ենք»։ Իսկ պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ այդ շրջանից դուրս չուղարկի իրենց։ Եվ այնտեղ, լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ Բոլոր դևերը աղաչեցին նրան և ասացին. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, որ մտնենք նրանց մեջ»։

    Եվ նա հրամայեց նրանց։ Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մեջ, և երամակը, թվով մոտ երկու հազար, դարավանդից դիմեց դեպի ծովը. և խեղդվեցին ծովում։ Խոզարածները փախան և քաղաքում ու ագարակներում պատմեցին. և մարդիկ դուրս ելան տեսնելու, թե ի՛նչ էր կատարվել։

    Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ նստել էր՝ հագնված և զգաստացած, նրան, որ լեգեոն ուներ. և զարհուրեցին։ Եվ ովքեր որ տեսել էին, պատմեցին նրանց, թե ինչ պատահեց այսահարին և ինչ՝ խոզերին։ Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։

    Եվ երբ նավակ մտավ, դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։ Բայց Հիսուս նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա՛ քո տունը հարազատներիդ մոտ և պատմի՛ր նրանց այն ամենը, ինչ Տերը քեզ արեց և թե ինչպես խղճաց քեզ»։

    Եվ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Հիսուս իր համար արել էր։ Եվ ամենքը զարմանում էին։

    Մարկ. 5.1-20

    Գերգեսացի դիվահարի ուսումնասիրությունը դիվային գործունեության ախտաբանության ուսումնասիրությունն է։ Այս դեպքն ուսումնասիրելով շատ բան կսովորեք Սատանայի և դևերի մասին։ Շատերը մտածում են, թե ինչո՞ւմ է կայանում ախտաբանության (պաթոլոգիա) էությունը։ Մենք հաճախ զարմանում ենք, թե ինչու է որևէ մեկը ժամանակ անցկացնում մահացած մարմիններն ուսումնասիրելով։ Ես որպես բժշկականի ուսանող չէի հասկանում, թե որքան կարևոր է, որ բժիշկը ժամանակ անցկացնի մահացած մարդկանց հերձելով։ Ես մտածում էի. «Մահացել են՝ մահացել են. պարզապես հանգիստ թողեք նրանց»:

    Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում հասկացա, որ ախտաբանությունը մարդկային մարմնի վրա տարբեր հիվանդությունների ազդեցության ուսումնասիրությունն է: Դա հիվանդության վերջնական ազդեցության ուսումնասիրությունն է: Այլ կերպ ասած, հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե հիվանդությանը թույլ տրվի ընթանալ իր հունով, պետք է ուսումնասիրել ախտաբանություն։ Հաճախ միայն դիակի մեջ է, որ կտեսնեք հիվանդությունների վերջնական ազդեցությունը։

    Օրինակ, եթե հերձեք երկարատև հիպերտոնիկ հիվանդությունից մահացած մարդու դիակը, կտեսնեք նրա սրտում, արյունատար անոթներում և երիկամներում տեղի ունեցած փոփոխությունները։ Այս փոփոխությունները կօգնեն հասկանալ, թե ներկայումս հիպերտոնիկ հիվանդությունն ինչ է անում այս հիվանդությամբ ապրող մարդկանց:

    Ուսումնասիրելով դիակը, որն ապրել է կոնկրետ հիվանդության լիարժեք դրսևորումը, բժիշկները շատ ավելին են հասկանում հիվանդությունների մասին: Նույն կերպ, ուսումնասիրելով գերգեսացի դիվահարին, կհասկանաք դիվային գործունեության վերջնական ազդեցությունը մարդու վրա:

    Գերգեսացի դիվահարի պատմությունը դևի ներթափանցման ամենաբարձր տեսակի ուսումնասիրություն է։ Դա բացահայտումն է այն բանի, թե Սատանան ինչ կցանկանար անել ձեզ, եթե հնարավորություն ունենար։ Դիվահարի (խելագարի) գոյության ամեն առանձնահատկություն վերհանում է դիվային որևէ հատկանիշ: Նրա վիճակը ցույց է տալիս Սատանայի՝ ձեզ և ինձ համար ունեցած տեսլականի տարբեր կողմերը։ Եթե Սատանան կարողանար իր գործն անել, դուք և ես ի վերջո կհայտնվեինք նույն վիճակում։

    Չնայած մարդկանց մեծամասնությունը չի դառնա «գերգեսացի դիվահար», սակայն մեզանից շատերը ավելի քիչ չափով կզգան նույն դիվային միտումները, որոնք դրսևորվում են այս խելագար մարդու մեջ:

    Գերգեսացի դիվահարի վկայությունը մեզ ցույց է տալիս երեք բան.

    1. Դևերը ինչ կցանկանային անել ձեզ, եթե հնարավորություն ունենային։

    2. Ինչ են անում դևերը մարդկանց, թեկուզև աստիճանաբար:

    3. Մարդու վերջնական վիճակը, որի մեջ դևերը լիարժեք արտահայտություն են ունեցել:

    Մինչ կարդում եք այս գիրքը, Աստված շատ բաներ կհայտնի ձեզ դևերի գործողությունների մասին և թե ինչպես են դրանք ազդում ձեզ վրա:

    Դուք կազատվեք դիվային գործունեությունից, երբ ավարտեք այս գրքի ընթերցանությունը։

    Շատերը կարծում են, թե գերգեսացի դիվահարի մասին վկայությունը մի խելագարի պատմություն է, որի տեղը հոգեբուժարանն է։ Նրանք մտածում են՝ «Քանի որ ես խելագար չեմ, ուրեմն այս պատմությունն ինձ չի վերաբերում»: Ընդհակառակը, այս վկայությունը վերաբերում է բոլորիս:

    Ձեր հակառակորդի գործողությունները և մտադրությունները հասկանալը շատ կարևոր է ցանկացած պատերազմում հաղթելու համար։ Եթե ցանկանում եք հաղթել չար ոգիների դեմ պայքարում, պետք է իմանաք, թե ինչպես և որտեղ է գործում ձեր թշնամին: Դուք պետք է իմանաք, թե թշնամին ինչ է պատրաստում ձեր դեմ:

    ...որպեսզի չլինի, թե Սատանան առավելություն ունենա մեր վրա, ՔԱՆԶԻ ԱՆՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ ՆՐԱ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։

    Բ Կորնթ. 2.11

    Գլուխ 2

    Խավար՝ դևերի տունը

    ... որովհետև մեր պատերազմը... այս ԽԱՎԱՐ աշխարհի տիրակալների հետ [է]...

    Եփես. 6.12

    Այս աշխարհի խավարը չար ոգիների տունն է։ Խավարը մատնացույց է անում այն միջավայրը, որտեղ չարիքը ծաղկում է: Սատանան իշխում է այս աշխարհի խավարում։ Խաբեությունը հոգեւոր խավարի տեսակ է: Պատճառն այն է, որ խաբեության միջավայրը չար ոգիների բազմացման վայրն է։

    Խավարը պարզապես խաբեության մթնոլորտն է, որի մեջ գործում է Սատանան: Մեր պարտված ոսոխը ծաղկում է ամենասև խավարի մեջ: Նա գերիշխելու ոչ մի հնար չունի, երբ մենք դուրս ենք գալիս լույսի տակ: Ահա թե ինչու Սատանան այնքան շատ է ատում Աստծու խոսքը:

    Հիսուսը այն Լույսն է, որը ոչնչացնում է Սատանայի ազդեցությունը մարդկանց վրա: Նա Աստծու Խոսքն է: Աստծու Խոսքը լույս է, որը լուսավորում է խավարի մեջ։ Դևերի գործունեությունը մեծապես նվազում է այնտեղ, որտեղ ուսուցանվում է Աստծու Խոսքը:

    Եվ ԼՈՒՅՍԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է, և խավարը նրան չնվաճեց։

    Հովհ. 1.5

    Սատանայի իշխանությունը եկեղեցու դեմ կարելի է նմանեցնել այսօր աշխարհում տեղի ունեցող մի քանի պատերազմների և հակամարտությունների: Երբ որևէ գերտերություն պայքարում է թերարժեք բանակի դեմ, թույլ կողմը հաճախ գիտի, որ հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունի սովորական բաց պատերազմում, հետևաբար, թաքնվում և կռվում է գաղտնիության, խաբեության և խավարի դիրքից: Սա հաճախ հանգեցնում է պարտիզանական պատերազմի և ահաբեկչական գործողությունների։

    Օրինակ, Իսրայելի բանակը մեծապես գերազանցում է պաղեստինցիների բանակներին. պաղեստինցիները հաջողության հնարավորություն չունեն Իսրայելի ռազմական ուժի դեմ: Իսրայելը նույնիսկ ատոմային տերություն է համարվում: Քանի որ Պաղեստինը հաջողության հասնելու հնարավորություն չունի, դիմում է անակնկալ մահապարտ հարձակումների և ահաբեկչական գործողությունների: Օդանավեր առևանգելը և օլիմպիական խաղերի իսրայելցի մասնակիցներին սպանելը պարզապես պատերազմելու մի քանի օրինակներ են, որոնցով զբաղվում են թույլ բանակները։

    Սեպտեմբերի 11-ի նման ահաբեկչական հարձակումները հսկայական ուժի դեմ պայքարող ավելի թույլ և փոքր բանակի կռվելու այլ օրինակներ են: Նույն կերպ, եկեղեցու դեմ շարված դևերի բանակը չի կարող ուժով հավասարվել Աստծու զորությանը։ Մեր պատերազմի զենքերը հզոր են:

    ...(քանի որ պայքարելու մեր զենքը մարմնավոր չէ ԱՅԼ՝ ԱՍՏԾՈՒ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԶՈՐԱՎՈՐ ԶԵՆՔ Է՝ քանդելու համար ամրությունները)...

    Բ Կորնթ. 10.4

    Սատանան դողում է, երբ հիշատակում են Հիսուսի անունը։ Դևերը դողահար են լինում, երբ մենք երգում ենք արյան մասին: Երբ նրանք տեսնում են արյունը, շրջանցում են: Աստծու Խոսքը հզոր սուր է, որը կտոր-կտոր

    Enjoying the preview?
    Page 1 of 1