Ինչպես ամեն օր արդյունավետ հանդարտ ժամանակ անցկացնել Աստծու հետ
5/5
()
About this ebook
Բժիշկ Դագ Հյուարդ-Միլզը՝ մի բացառիկ քրիստոնյա առաջնորդ, բացահայտում է իր գաղտնիքներից մեկը։ «Եթե որեւէ մեկն ինձ հարցներ, թե ո՛րն է Աստծու հետ իմ հարաբերությունների ամենամեծ գաղտնիքը, առանց տատանվելու կասեի, որ դա ամեն օր Նրա հետ անցկացրած հանդարտ ժամանակների ուժն է»: Նա որոշել է գրել այս գիրքը, որպեսզի դուք եւս կարողանաք օգուտ քաղել հանդարտ ժամանակի զորությունից։
Dag Heward-Mills
Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.
Related to Ինչպես ամեն օր արդյունավետ հանդարտ ժամանակ անցկացնել Աստծու հետ
Related ebooks
Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից Rating: 0 out of 5 stars0 ratingsԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ Rating: 0 out of 5 stars0 ratingsՔայլեր Դեպի Օծություն Rating: 0 out of 5 stars0 ratingsՕծյալը եւ Իր օծությունը Rating: 0 out of 5 stars0 ratingsԱրյան զորությունը Rating: 0 out of 5 stars0 ratingsՕրինակելի Ամուսնություն Rating: 5 out of 5 stars5/5Ինչպես չեզոքացնել անեծքները Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատգամներ Հովհաննու Ավետարանի Վերաբերյալ (I) - Աստծո Սերը Հայտնված Հիսուսի՝ Միածին Որդու Միջոցով (I) Rating: 0 out of 5 stars0 ratingsհավատադարձությունը Rating: 0 out of 5 stars0 ratingsԸնթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր Rating: 0 out of 5 stars0 ratingsՄՅՈՒՍՆԵՐԸ... Rating: 0 out of 5 stars0 ratingsՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ Rating: 0 out of 5 stars0 ratingsԻնչպես հիմնել եկեղեցիներ Rating: 0 out of 5 stars0 ratingsԱրարողությունների ձեռնարկ Rating: 1 out of 5 stars1/5Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն Rating: 0 out of 5 stars0 ratingsՀիմնական Փաստեր Նորահավատների Համար Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատմութիւն Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ Rating: 0 out of 5 stars0 ratingsԴուստր, քեզ կհաջողվի Rating: 5 out of 5 stars5/5Տասը գլխավոր սխալները, որ թույլ են տալիս պաստորները Rating: 0 out of 5 stars0 ratingsՆրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ Rating: 0 out of 5 stars0 ratingsԴեւերը եւ ինչպես վարվել նրանց հետ Rating: 5 out of 5 stars5/5Անվանի՛ր, Տիրի՛ր, Վերցրո՛ւ Rating: 0 out of 5 stars0 ratingsՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ Rating: 0 out of 5 stars0 ratingsԻնչպես աղոթել Rating: 0 out of 5 stars0 ratingsՀոգեվոր սպասավորության էթիկա Rating: 0 out of 5 stars0 ratingsՇատերն են կանչված Rating: 0 out of 5 stars0 ratingsՎերցրե ́ք օծությունը Rating: 0 out of 5 stars0 ratingsԱսացեք նրանց Rating: 0 out of 5 stars0 ratingsՓոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I) Rating: 0 out of 5 stars0 ratings
Reviews for Ինչպես ամեն օր արդյունավետ հանդարտ ժամանակ անցկացնել Աստծու հետ
1 rating0 reviews
Book preview
Ինչպես ամեն օր արդյունավետ հանդարտ ժամանակ անցկացնել Աստծու հետ - Dag Heward-Mills
Բովանդակություն
Հանդարտ ժամանակը՝ ձեր կյանքի ամենակարևոր սովորությունը
Հանդարտ ժամանակը՝ բազմաթիվ մեծերի գաղտնիքը
Հանդարտ ժամանակը՝ ձեր անձնական ժամանակը Աստծու հետ
Հանդարտ ժամանակը՝ Աստծու հետ անձնական հարաբերություններ ունենալու ձեր հնարավորությունը
Հանդարտ ժամանակը՝ մակերեսայնությունից խուսափելու ձեր հնարավորությունը
Հանդարտ ժամանակը. հանդարտ ժամանակի հզոր ազդեցությունները
Հանդարտ ժամանակը՝ իմաստություն ձեռք բերելու ձեր հնարավորությունը
Հանդարտ ժամանակը՝ ամենօրյա աղոթքի ձեր հնարավորությունը
Հանդարտ ժամանակը՝ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության և մտասուզման ձեր հնարավորությունը
Հաջող հանդարտ ժամանակ անցկացնելու գլխավոր ռազմավարությունը
Արդյունավետ հանդարտ ժամանակ անցկացնելու յոթ քայլ
Արդյունավետ հանդարտ ժամանակ անցկացնելու գործիքակազմ
Օգտագործված գրականություն
Գլուխ 1
Հանդարտ ժամանակը՝ ամենակարևոր սովորությունը ձեր կյանքում
«Մարդու կյանքի երկրորդ կեսը կազմված է այն սովորություններից, որոնք նա ձեռք է բերել կյանքի առաջին կեսի ընթացքում»։
Դոստոևսկի
«Մարդու առաքինությունների ուժը բաղկացած է նրա սովորութային գործողություններից»։
Պասկալ
Սովորությունը մի բան է, որը դուք անում եք առանց դրա մասին մտածելու կամ առանց դա անելու մտադրության։ Ամեն լավ քրիստոնյա ունի բազմաթիվ լավ սովորություններ։ Լավ սովորություններն են նրան դարձրել այն, ինչ նա է՛։
Բոլոր մեծ մարդիկ ունեն սովորություններ, որոնք նրանց դարձրել են մեծ։ Մեր Տեր Հիսուսն ուներ սովորություններ, որոնք Նրան դարձրեցին մեծ։
Հիսուս Քրիստոս
1. Կանոնավոր կերպով եկեղեցի հաճախելը
Գիտեի՞ք, որ Հիսուսն ուներ լավ սովորություններ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Նա սովորություն ուներ շաբաթ օրը եկեղեցի գնալու։
Եվ եկավ Նազարեթ, ուր նա սնվել մեծացել էր. և ԸՍՏ ԻՐ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ՝ շաբաթ օրը ժողովարան մտավ... և նա վեր կացավ ընթերցելու...
Ղուկ. 4.16
2. Աղոթելու համար առանձնավայրեր գնալը
Հիսուսը նաև սովորություն ուներ գնալու մի որոշակի պարտեզ՝ առանձնանալու համար։ Դա մի վայր էր, ուր Նա հաճախ էր գնում։ Եվ բոլորը գիտեին պարտեզում աղոթելու Նրա սովորության մասին։
Երբ Հիսուս այսպես խոսեց, աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը. այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքը և իր աշակերտները։ Հուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտեր այն տեղը, որովհետև ՀԻՍՈՒՍ ՈՒ ԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՇԱՏ ԱՆԳԱՄ ԱՅՆՏԵՂ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ։
Հովհ. 18.1, 2
Դանիել
Դանիելն աղոթում էր օրվա որոշակի ժամերի։ Դա նրա համար սովորույթ էր դարձել։ Դա նրա կյանքի մեծագույն գաղտնիքներից մեկն էր:
Դանիելը երբ իմացավ, որ հրաման է եղել, մտավ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացված էին դեպի Երուսաղեմ։ Օրական երեք անգամ նա ծնրադրում էր և աղոթում, գոհություն էր հայտնում իր Աստծուն, ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋ ԷՐ ԱՆՈՒՄ։
Դան. 7.10
Տասը բան, որ ամեն քրիստոնյա պետք է իմանա սովորությունների մասին
1. Սովորությունը մի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ՝ առանց մտածելու կամ պլանավորելու։
2. Սովորությունը մի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՁԵՐ ՍՈՎՈՐՈՒՅԹԸ՝ գիտակցեք դա, թե՝ ոչ։
3. Սովորությունը հաճախ ՄԻ ԱՆՆՇԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ապագայի վրա ազդելու ՈՒԺ ՉՈՒՆԻ։ Ահա թե ինչու շատ մարդիկ լավ սովորություններ ունենալը չեն ճանաչում որպես հզոր գործիք ապագա ձեռքբերումների համար:
4. Սովորությունը կարող է լինել ԼԱՎ ԿԱՄ ՎԱՏ, ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ: Հոգևոր սովորություններն այնպիսի բաներ են, ինչպիսիք են առավոտյան աղոթքը և ամենօրյա հանդարտ ժամանակ անցկացնելը։ Բնական սովորույթներն այնպիսի բաներ են, ինչպիսիք են ատամները մաքրելը և ամենօրյա լոգանքը:
5. ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ, ՈՐՔԱՆ՝ ՎԱՏԵՐԸ։
6. ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, և անձը չի գիտակցում, թե ինչ է պատահում։
7. ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ, և անձը չի գիտակցում, թե ինչ է անում։
8. Վատ սովորությունները հեշտությամբ են ձևավորվում, բայց դրանցով ապրելը դժվար է: ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ, ԲԱՅՑ ԴՐԱՆՑՈՎ ԱՊՐԵԼԸ ՀԵՇՏ Է:
9. ԱՄԵՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՈՒՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնք նրան հաջողություններ են բերել։ Շատ տարիներ առաջ ընկերներիցս մեկն ինձ սովորեցրեց, թե ինչպես ամեն առավոտյան Աստծու հետ հանդարտ ժամանակ անցկացնել: Ես դա զարգացրեցի որպես անձնական սովորություն, և դա եղել է իմ ամենամեծ գաղտնիքը՝ որպես քրիստոնյայի, իսկ ավելի ուշ՝ որպես հոգևոր սպասավորի։ Գրեթե բոլոր բաները, որոնց մասին քարոզում եմ, այս լավ սովորության արդյունք են:
10. ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ Պատճառն այն է, որ նույնիսկ երբ որևէ առաջնորդ ճնշման տակ է, նա կանի որոշակի լավ բաներ բնականորեն ու հեշտությամբ։ Ճնշման ներքո գտնվելիս առաջնորդը գուցե ժամանակ չունենա մտածելու՝ ինչ անել կամ ինչպես գործել։ Աղոթելու կամ հանդարտ ժամանակ անցկացնելու լավ