Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ
Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ
Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ
Ebook225 pages1 hour

Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Երբ լսում եք «հովիվ» բառը, միայն մեկ բան է անցնում ձեր մտքով՝ «ոչխարնե՛ր»։ Ոչխարները կախյալ արարածներ են, որոնք հովվի կարիք ունեն։ Հովիվը ոչխարների համար հոգատար ու սիրող ուղեցույց է։ Աստվածաշնչում Աստված մեր մասին խոսում է որպես Աստծու արոտավայրի ոչխարների։

Հիսուսը եւս Իր աշակերտ Պետրոսին պատվիրեց կերակրել Իր ոչխարներին՝ ապացուցելու իր սերը Փրկչի հանդեպ։ Հովիվ լինելը շատ մեծ գործ է։ Պատիվ է՝ Աստծու կողմից կանչված լինել՝ զորագրվելու Նրա աշխատուժին եւ հոգ տանելու ոչխարներին։ Այս գրքում Դագ Հյուարդ-Միլզը մեզ հրավիրում, հորդորում եւ ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք միանալ Աստծու մարդկանց հոգ տանելու մեծ գործին։ Դուրս մի՛ մնացեք հովիվ դառնալու այս հիանալի գործից։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352451
Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ

Related ebooks

Reviews for Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ի՞նչ է նշանակում դառնալ հովիվ - Dag Heward-Mills

    Եվ նա, ժողովուրդներին տեսնելով, գթաց նրանց վրա, որ հոգնած և ՑԻՐՈՒՑԱՆ եղած էին, ինչպես ոչխարներ, որ ՀՈՎԻՎ ՉՈՒՆԵՆ։

    Մատթեոս 9.36

    Կարիք չկա, որ մենք ժամանակ ծախսենք հովիվ բառի սահմանումը գտնելու համար: Հովիվը ոչխարների համար հոգացող և նրանց սիրող առաջնորդն է: Հովիվը մեկն է, ում Աստված կանչել է ոչխարներին խնամելու համար:

    Աստվածաշնչում Աստծո ժողովուրդը անվանվում է հոտ, և Նա կանչում է հովիվ կոչվող մարդկանց, որպեսզի նրանք խնամեն հոտին: Աստծո աչքերում մենք օձերի, մողեսների, շների կամ կատուների խումբ չենք: Ոչ: Աստծո աչքերում մենք ոչխարների խումբ ենք, որը սիրո, խնամքի և առաջնորդության կարիք ունի:

    Եկեք երկրպագություն անենք և երեսի վրա ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջ. Որովհետև նա է մեր Աստվածը, և ՄԵՆՔ ՆՐԱ ԱՐՈՏԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՆՐԱ ՁԵՌՔԻ ՈՉԽԱՐՆԵՐՆ ԵՆՔ. այսօր եթե նրա ձայնը լսեք…

    Սաղմոսներ 95.6-7

    Ես գրում եմ այս գիրքը, որովհետև հավատում եմ, որ շատ մարդիկ կարող են միանալ Աստծո հոտին խնամելու գործին: Ժամանակն է, որ մենք վեր կենանք և միանանք Աստծո ժողովրդի համար հոգ տանելու մեծ գործին: Հովիվ լինելը բոլոր ժամանակների մեծագույն աշխատանքն է, որովհետև մեր Տերը սիրում է մարդկանց և նրանց համարում իր հոտը, որը խնամքի ու առաջնորդության կարիք ունի: Հովիվ լինելը մեծագույն գործ է: Այդ է պատճառը, որ այդ գործը հանձնարարվել էր Պետրոս առաքյալին` եկեղեցու առաջնորդին: Հիշե’ք` Հիսուս Պետրոսին ասաց, որ իր սերը ցույց տա` հոտին խնամելով ու կերակրելով: Պետրոս, սիրո՞ւմ ես ինձ: Եթե սիրում ես ինձ, արածեցրու իմ հոտին:

    Եվ երբ որ ճաշեցին, Հիսուս ասաց Սիմոն Պետրոսին. Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դրանցից ավելի, նրան ասաց. Այո, Տեր, դու գիտես՝ որ ես սիրում եմ քեզ, նրան ասաց. Արածեցրու իմ գառներին։ Դարձյալ ասաց նրան. Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ. Նրան ասաց. Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. նրան ասաց, Արածեցրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամն ասաց նրան. Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ Պետրոսը տրտմեց. Որովհետև երրորդ անգամ նրան ասաց՝ թե` Սիրո՞ւմ ես ինձ. Եվ նրան ասաց. Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. Հիսուսը նրան ասաց. Արածեցրու իմ ոչխարներին։

    Հովհաննես 21.15-17

    Յուրաքանչյուր եկեղեցում երկու տեսակի մարդիկ կան` հովիվներ և ոչխարներ: Դուք կամ հովիվ եք, կամ ոչխար: Շատ լեզուներում անգլերեն «shephard» և «pastor» բառերին համապատասխանում է մեկ` «հովիվ» բառը: Առաջինն անգլերենում ոչխարներին հովվող, հոտի համար հոգացող նրբիմաստներն ունի: Ուստի ես գերադասում եմ օգտագործել «shephard» բառը, որպեսզի հովիվ բառի սահմանումն ավելի հասկանալի լինի: Հովիվ լինել` նշանակում է մարդկանց համարել քո հոտի անդամները և նրանց այդպես վերաբերվել:

    «Հովիվ» բառի բազմաթիվ մեկնաբանությունները կան, և յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կամ ինչ պետք է անի հովիվը: Սակայն, երբ ասում եք, որ հովիվ եք, անմիջապես հասկանում եք, որ ձեր գործը հոտին հետևելն է: Ակնհայտ է, որ եթե դուք հովիվ եք, դուք չեք կարող հոգ տանել այն մարդկանց համար, որոնք գառանը բնորոշ գծեր չունեն և որոնց անհնար է առաջնորդել, սովորեցնել կամ խնամել: Անգլերենում «pastor» բառի ընդունված իմաստն է «Աստծո մարդ կամ Աստծո ներկայացուցիչ»: Այդ պատճառով մարգարեները, առաքյալները, սարկավագները և Աստծո բոլոր ներկայացուցիչները կոչվում են հովիվ: «Shephard» բառը նշանակում է աշխատող, որը սիրում, հոգ է տանում, կերակրում և համախմբում է հոտը:

    Վերոնշյալ Խոսքում կնկատեք, որ հոտը ցիրուցան էր, որովհետև հովիվ չուներ: Հոտը ցրվում է ոչ այն պատճառով, որ մարգարե չունի: Հոտը ցրվում է ոչ այն պատճառով, որ ավետարանիչ կամ սարկավագ չունի: Հոտը ցրվում է, որովհետև հովիվ չունի: Ես անկեղծ հավատում եմ, որ բազմաթիվ մարդկանց կոչումն է հովիվ լինելը: Բազմաթիվ մարդիկ կարող են իրենց սերը, ժամանակը, իրենց ուժը տրամադրել, որպեսզի հոգ տանեն մեկ ուրիշի համար: Ես դա գիտեմ, որովհետև շատերը ծնող են դառնում և իրենց երեխաներին խնամելու բնատուր կարողություն ունեն: Հովիվ լինելն այնքան սեր, հոգատարություն և առաջնորդություն է ներառում, որ հոտի անդամներն ի վերջո հովիվներին հայր են կոչում: Երբ հովվի օծությամբ մարդ է բարձրանում, մարդիկ հավաքվում են նրա շուրջը, որովհետև բոլորին հարկավոր է սեր, հոգատարություն և առաջնորդություն:

    Սովորեք կիրառել «հովիվ» բառը, երբ նկարագրում եք այն մարդկանց, որոնք հոգ են տանում և կերակրում Աստծո ժողովրդին, որովհետև նրանք հենց այդպիսին են: Երբ ինքներդ ձեզ հովիվ եք ներկայացնում, դա ձեզ օգնում է ձեր գործի վրա կենտրոնանալ իբրև հովիվ: Այսօր բազմաթիվ մարդիկ, որոնք պետք է հոտին սիրող, հոգացող և առաջնորդող լինեին, դարձել են աշխարհիկ և ավելի համապատասխան են որևէ համալսարանի, քան թե եկեղեցուն:

    Եթե բանկային գրասեղանի մոտ նստած հովիվ տեսնեիք, անմիջապես կհարցնեիք. «Որտե՞ղ եք թողել ձեր ոչխարներին: Ի՞նչ է կատարվում նրանց հետ: Ո՞վ է հոգ տանում նրանց համար»: Այսօր հովիվներից շատերը թողել են իրենց ոչխարներին և այսպես կոչված շուկայական դիրք են զբաղեցնում, որը հովվությունից խիստ տարբեր է: Նրանք արհամարհել են այն մեծ պատիվը, որ մեզ տրված է` հոգալ Աստծո ժողովրդի համար և կերակրել նրանց: Դեն մի գցեք այս գիրքը: Հովվություն անելը շատ կարևոր հանձնարարություն է: Դա Աստծո աշխատանքն է: Լրջորեն վերաբերվեք դրան: Դուք կարող եք հովիվ դառնալ և հոգ տանել Աստծո զավակների համար: Կարող եք նաև ինչ-որ բան անել Աստծո համար:

    Կար ժամանակ, երբ մենք վերցնում էինք, բայց հիմա ժամանակն է, որ մենք տանք: Կար ժամանակ, երբ մեզ սովորեցնում էին, բայց հիմա ժամանակն է, որ մենք սովորեցնենք: Կար մի ժամանակ, երբ մեզ ինչ-որ մեկն առաջնորդում էր, բայց հիմա ժամանակն է, որ մենք առաջնորդենք ուրիշներին: Ձեզ հանձնեք հովվության ազնվագույն գործին` մարդկանց սիրելու, հոգալու և ուսուցանելու գործին: Դա պատիվ է: Նույնիսկ եթե դուք կամավոր ծառայող եք, կարող եք դառնալ հովիվ: Կամավոր ծառայողներից շատերն են ծառայության մեջ: Դուք կարող եք լինել այդ պատվելի կամավորներից, որոնք Աստծուն ծառայում են իբրև հովիվ:

    Եթե ամբողջական զբաղվածությամբ ծառայության մեջ եք, ձեզ ավելի շատ հովիվ համարեք, քան Աստծո մարդ: Սա ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ ձեր կոչումը: Սիրելու, հոգալու, առաջնորդելու և ուսուցանելու Աստծո պարգևներին համընթաց եղեք, և Աստծո ժողովրդի հովիվը կդառնաք: Հիշեք, որ Հիսուս իր հոտին սիրում է անսահման սիրով: Նա մահացավ հանուն մեզ: Պետք է որ մենք շատ թանկ լինենք Նրա համար: Յուրաքանչյուր մեկը, ով հոգ է տանում Աստծո հոտի համար, ճիշտ Աստծո սիրո մեջ է, որովհետև Հիսուս սիրեց այդ հոտին և մահացավ հանուն նրա:

    Գլուխ 2

    Ինչո՞ւ դուք կարող եք հովիվ դառնալ

    Այս գլխում ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ կան բազմաթիվ սուրբգրային հիմնավորումներ նրա համար, թե ինչու եմ ես հավատում, որ դուք կարող եք հովիվ լինել: Ես հավատում եմ, որ ձեր քրիստոնեական զարգացման որոշակի կետում դուք պատրաստ կլինեք հովիվ լինել, գոնե որոշ չափով: Աստվածաշունչը շատ տեսանկյուններից է ցույց տալիս, որ դուք կարող եք ծառայության մեջ առատ պտուղներ ունենալ: Խոսքը նաև սովորեցնում է, որ ծառայության են կանչված «շատերը», ոչ թե «քչերը»:

    Եվ նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ («Poimen») և վարդապետներ, Սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար:

    Եփեսացիս 4.11, 12

    Այս Խոսքը սովորաբար մեկնաբանվում է այսպես. Աստված Եկեղեցու մեջ հատուկ ծառայողական պաշտոններ տվեց երեք հիմնական պատճառով.

    1. Սրբերին կատարելագործելու համար

    2. Ծառայության գործն անելու համար

    3. Քրիստոսի մարմնի շինության համար

    Սա ճիշտ է: Սակայն, մենք պետք է իմանանք, որ Աստվածաշունչը թարգմանողները ավելացրել են կետադրական նշաններ, որոնց պատճառով երբեմն տեքստն սխալ է մեկնաբանվում: Երբ Եփեսացիս 4.12 Խոսքից հեռացվում են ստորակետները, ստացվում է բոլորովին այլ իմաստ, որն, ըստ իս, ավելի ճշգրիտ է: Հեռացրեք Եփեսացիս 4.12 Խոսքի կետադրական նշաններն ու տեսեք, թե ինչ է ասում Խոսքն այդ դեպքում:

    Եվ նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ («Poimen») և վարդապետներ Սուրբերի կատարելության համար պաշտոնի գործի համար Քրիստոսի մարմնի շինության համար:

    Եփեսացիս 4.11, 12

    Այժմ այս խոսքն ասում է, որ Աստված առաքյալներին, մարգարեներին, ավետարանիչներին, հովիվներին և ուսուցիչներին տվել է «ծառայության գործի համար սուրբերին կատարելագործելու համար»:

    Այլ խոսքերով ասած` այս հատուկ ծառայողական պաշտոնները տրված են սովորական սուրբերին կատարելագործելու համար, որպեսզի նրանք կարողանան (սուրբերը) ծառայության գործն անել: Ի՞նչ է սա նշանակում: Սա պարզապես նշանակում է, որ սովորական սուրբերը կարող են ծառայության գործն անել: Սա նաև նշանակում է, որ ծառայության գործը միայն որոշ առաքյալների և վարդապետների մենաշնորհը չէ:

    Հովիվները կարող են բավարար կատարել ծառայության գործի մեծ մասը:

    Երբ Եփեսացիս 4.11, 12 Խոսքերը մեկնաբանվում են այսպես, ծառայության պատասխանատվությունը բաշխվում է մեզ բոլորիս վրա, ոչ թե միայն մի քանի յուրահատուկ մարդկանց: Պետք է որ այսպես լինի, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ շատերն են կանչված:

    Աստված երբեք չի կանչել Իր գործի համար ընդամենը մի քանի մարդ: Աստված միշտ կանչել է ավելի մեծ թվով մարդկանց, քան նրանք են, ովքեր պատասխանել են այդ կանչին:

    Եթե դուք լինեիք Աստծո փոխարեն և մի հսկայական գործ ունենայիք` աշխարհը փրկելու գործը, դուք կկանչեի՞ք մի քանի մարդու և նրանց կուղարկեի՞ք: Իհարկե, ոչ: Դուք կկանչեիք հնարավորինս շատ մարդկանց և կուղարկեիք նրանց բոլորին: Ցավոք, քչերն են արձագանքում կանչին, ուստի և, քչերն են ընտրվում այգիներում ծառայելու համար:

    Մի՞թե ծառայության կանչը բարդ բան է

    Մենք Աստծո կանչը դարձրել ենք ինչ-որ խորհրդավոր փորձառություն, որը ներառում է ձայներ լսելը, տեսիլքներ տեսնելը և տեսարժան հոգևոր փորձառություն ունենալը: Սա սխալ ընդհանրացում է: Շատերն են «կանչված», բայց շատերը չեն տեսել Հիսուսի տեսիլքները: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մենք «կանչված» ենք սուրբեր լինելու համար:

    Ձեզ ամենիդ, որ Հռոմումն եք, Աստծո սիրելիներիդ՝ ԿԱՆՉՎԱԾ ՍՈՒՐԲԵՐԻԴ…

    Հռովմեացիս 1.7

    Աստծո եկեղեցուն, որ Կորնթոսում է, Հիսուս Քրիստոսում սրբվածներիդ՝ ԿԱՆՉՎԱԾ ՍՈՒՐԲԵՐԻԴ…

    Ա Կորնթացիս 1.2

    Համաձայն Եփեսացիս 4.12 խոսքի` ակնկալվում է, որ հենց սուրբերը պետք է անեն գործը: Այժմ եկեք անկեղծ լինենք: Սուրբեր դառնալու կանչվելիս մեզնից քանի՞սն են գերբնական ձայներ լսել: Մեզնից քանի՞սն են որոտի և կայծակի սարսափից փրկվել: Մեզնից քանիսն են Դամասկոսի ճանապարհին վայր ընկել: Քրիստոնյաներից քչերն են, որ Աստծուն գալու այդպիսի տպավորիչ կանչի արժանացել:

    Դա, սակայն, չի նշանակում, որ մենք կանչված չենք քրիստոնյա լինելու:

    Բոլոր վերստին ծնված քրիստոնյաները իրենց կյանքում սուրբեր լինելու երկնային կոչում ունեն: Այն կարող է տպավորիչ չլինել, բայց վստահաբար գերբնական է: Եթե ինքներդ ձեզ քրիստոնյա եք անվանում, ապա ունեք կոչում, որին դեռ չեք պատասխանել: Ես ձեզ տեղեկացնում եմ, որ դուք, առանց դա գիտակցելու, ստացել եք երկնային կանչ և պատասխանել նրան:

    Ո՞րն էր այդ կանչը: Այդ կանչը պարզապես այն համոզմունքն էր, որ Հիսուս Քրիստոս իրական է: Այդ նույն համոզմունքը ձեզ առաջնորդել է ձեր կյանքը Քրիստոսին տալ և դառնալ վերստին ծնված քրիստոնյա:

    Երբեմն մարդիկ, փնտրելով տպավորիչը, բաց են թողում Աստծո իրական գերբնական շարժումը: Ինչպես որ մենք կանչված ենք քրիստոնյա լինելու, այնպես էլ Աստված մեզնից շատերին կանչելու է Իր ծառայության համար հավատքի այս կամ այն մակարդակում: Գուցե ձեր կանչը Եղիայի ծառայության նման տպավորիչ չլինի, բայց այն նույնպես կանչ է:

    Enjoying the preview?
    Page 1 of 1