Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա
Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա
Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա
Ebook154 pages1 hour

Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Ստանալով Հիսուս Քրիստոսին որպես ձեր Տիրոջ եւ Փրկչի, դուք փրկվել եք։ Դուք վերածնված քրիստոնյա եք եւ ձեր անունը գրված է Կյանքի գրքում։ Ձեր հարցը հետեւյալն է. «Ո՞րն է լինելու հաջորդ քայլը»։ Քրիստոնյա դառնալը ճիշտ քայլ է, բայց սա միայն սկիզբն է։ Դուք պետք է դառնաք բարի, ուժեղ քրիստոնյա։ «Իսկ ինչպե՞ս եմ այդ անելու»։ Այս օրինակելի գրքում կսովորեք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեք, որպեսզի դառնաք ու մնաք ուժեղ քրիստոնյա, որը նաեւ պատրաստ է մահվանն ու հափշտակմանը։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352475
Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա

Related ebooks

Reviews for Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչպես կարող եք դառնալ ուժեղ քրիստոնյա - Dag Heward-Mills

    Բովանդակություն

    Ինչ է նշանակում լինել ուժեղ քրիստոնյա

    Ինչպես ապրել ավելի խոր քրիստոնեական կյանքով

    Ինչպես դառնալ հաստատուն քրիստոնյա

    Ինչպես դառնալ անսասան քրիստոնյա

    Ինչպես լինել հոգևոր քրիստոնյա

    Ինչպես դառնալ բարեպաշտ քրիստոնյա

    Ինչպես դառնալ հասուն քրիստոնյա

    Ինչպես կարող եք լինել նախանձախնդիր քրիստոնյա

    Ինչպես դառնալ բարեբեր քրիստոնյա

    Ինչպես պատրաստ լինել հանդիպելու Աստծուն

    Գլուխ 1

    Ինչ է նշանակում լինել ուժեղ քրիստոնյա

    Եվ վերջապես, ԶՈՐԱՑԵ՛Ք ՏԻՐՈՋՈՎ և նրա զորության կարողությամբ․․․

    Եփես․ 6․10

    Ամբողջ Աստվածաշնչում՝ սկզբից մինչև վերջ, քրիստոնյաներին հորդորվում է զորանալ: «Զորացե՛ք» արտահայտությունը կտեսնեք, որ բազմաթիվ անգամ հայտնվում է Աստվածաշնչի տարբեր մասերում։ Զորանալու համար պետք է ինքներդ ձեզ ուժեղացնեք։ Շատ քրիստոնյաներ ուժեղ են մարմնով, ուժեղ են քաղաքականության մեջ, ուժեղ են ուսման մեջ, ուժեղ են գործարարության մեջ, ուժեղ են հարաբերություններում, բայց ոչ Տիրոջով։ Աստված շեշտում է, որ պետք է զորանաք Տիրոջով։

    Զորանալ Տիրոջով նշանակում է լինել ուժեղ քրիստոնյա։ Շատ մարդիկ Աստծու մասին պատկերացում ձեռք բերում են, բայց երբեք չեն զորանում Աստծով։ Նրանք մնում են հոգևոր առումով թույլ իրենց ամբողջ հետագա կյանքում։ Այս գիրքը ձեզ կսովորեցնի, թե ինչպես դառնալ բարի և ուժեղ քրիստոնյա։ Կան մի շարք գծեր, որոնք բնութագրում են առաքինի, ուժեղ քրիստոնյային։ Ձեր առջև պետք է նպատակ դնեք զարգացնել բոլոր այդ հատկանիշները, եթե դառնալու եք ճշմարիտ, ուժեղ հավատացյալ։ Ուժեղ քրիստոնյա լինելու համար պետք է ձեր մեջ կրթեք հոգևորը, նախանձախնդրությունը, հասունությունը, բարեպաշտությունը (սրբությունը) և հաստատունությունն Աստծու մեջ։

    Կյանքում կան մի շարք բնագավառներ, որոնք հարկավոր է զարգացնել, եթե երբևիցե համարվելու եք ուժեղ քրիստոնյա։ Այս գիրքն ամբողջությամբ նվիրված է հենց այն ոլորտները խթանելուն, որոնք ձեզ կդարձնեն ուժեղ քրիստոնյա։ Ահա այդ ինն բնագավառներն էլ, որոնց պետք է զարկ տալ, եթե ուզում եք զորանալ Տիրոջով, բերվում են ստորև։

    1. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է վարել ավելի խոր քրիստոնեական կյանք։

    Անդունդից քեզ կանչեցին քո հորձանքների ձայնով։ Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։

    Սաղմ․ 41․8

    2. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է դառնալ հաստատուն։

    Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացե՛ք, անշարժ եղե՛ք, ամեն ժամ ավելին եղե՛ք Տիրոջ գործի մեջ․ իմացե՛ք, որ ձեր վաստակը իզուր չէ Տիրոջ առաջ։

    Ա Կորնթ․ 15․57

    3. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է դառնալ անսասան։

    Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացե՛ք, անշարժ եղե՛ք, ամեն ժամ ավելին եղե՛ք Տիրոջ գործի մեջ․ իմացե՛ք, որ ձեր վաստակը իզուր չէ Տիրոջ առաջ։

    Ա Կորնթ․ 15․57

    4. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է դառնալ հոգևոր։

    Եվ ես, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևորների հետ, այլ խոսեցի իբրև մարմնավորների հետ։ Իբրև մանուկներ ի Քրիստոս․․․

    Ա Կորնթ․ 3․1-2

    5. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է դառնալ բարեպաշտ (սուրբ)։

    Բոլորի հետ ջանացեք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի․..

    Եբր․ 12․13

    6. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է դառնալ հասուն։

    Այնպես որ, այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են վարդապետության բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ, խաբելով մոլորեցնում են․..

    Եփես․ 4․14

    7. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է միշտ նախանձախնդիր լինել լավ բաներին։ Զորանալ Տիրոջով նշանակում է եռանդով լի լինել։

    Բայց լավ է մի՛շտ նախանձախնդիր լինել բարի բաներին և ոչ թե միայն այն ժամանակ, երբ ձեր մեջ եմ…

    Գաղատ․ 4․18

    8. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է դառնալ բարեբեր։

    Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և ՊՏՂԱԲԵՐ ԼԻՆԵՔ, և ձեր պտուղը մնա, և ինչ էլ որ իմ անունով Հորիցս խնդրեք, ձեզ տա։

    Հովհ․ 15․16

    9. Լինել ուժեղ քրիստոնյա նշանակում է լինել ցանկացած ժամանակ Աստծուն հանդիպելու պատրաստ վիճակում։

    «Դրա համար էլ ես այսպես պիտի անեմ քեզ, Իսրայե՛լ, բայց քանի որ այսպես պիտի անեմ քեզ, պատրա՛ստ եղիր կանչելու քո Աստծու անունը, Իսրայե՛լ․․․»

    Ամոս 4․12

    Վեց պատճառ, թե ինչու պետք է զորացնեք ինքներդ ձեզ

    1. Զորացրեք ձեզ, որպեսզի կարողանաք հաղթել չարին (ամբարիշտին)։

    Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե կա։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՈՒՔ ՈՒԺԵՂ ԵՔ, և Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ, ԵՎ ԴՈՒՔ ՀԱՂԹԵՑԻՔ ՉԱՐԻՆ։

    Ա Հովհ․ 2․14

    Ամբարիշտը տկարի մեկը չէ։ Միայն ուժեղ լինելու դեպքում կկարողանաք հաղթել չարին։ Եթե կատակ անեք թշնամու հետ, ապա ստիպված կլինեք ինքներդ ձեզ մեղադրել։ Սատանայի դեմ պայքարելը նշանակում է կռվել փորձառու զինվորի հետ, որը բազմաթիվ մարտեր է տեսել։ Սատանան տարիներ շարունակ կռիվ է մղել մեծաթիվ քրիստոնյաների հետ։ Նա փորձառու է քրիստոնյաների կործանման ու գայթակղման մեջ։ Սատանան ողջ էր, երբ ողջ էր Հիսուսը։ Նա նորեկ չէ, բայց դուք եք նոր եկել։ Բարձրացեք ու դարձեք ավելի ուժեղ, որպեսզի հաղթեք ամբարիշտին։

    Երբ սովորում էի միջնակարգ դպրոցում, ինձ հալածում էին բարձր դասարանի չար տղաները։ Ես անցա բոլոր տեսակի տանջանքների ու պատժի միջով, որ ինձ պատճառում էին մարդիկ, ովքեր միայն մի դասարան էին բարձր ինձանից։ Այդ ժամանակ էլ պատկերացրեցի մարդկության սրտում եղած չարության ողջ խորությունը։ Այդ տասներեք կամ տասնչորս տարեկան տղաները լիակատար իշխանություն էին բանեցնում վրաս, որովհետև բախտի բերմամբ ինձանից մի դասարան բարձր էին։

    Երբեմն ինձ ստիպում էին անել այն, ինչ իրենք անվանում էին «կապիկի պարը»։ Այլ անգամներ կրում էի «Ազատության աշտարակ» պատիժը։ Երբեմն հարկադրված էի մինչև գիշերվա ժամը երեքը մաքրել զուգարաններն ու լոգարանները։ Ուրիշ անգամ պետք է մի քանի դույլ գոմաղբ կրեի-տանեի հինգ կիլոմետրից էլ հեռու։ Երբեմն ստիպված էի պահակ կանգնել ու սպանել անկողնու շուրջը պտտվող բոլոր մոծակներին։ Եղած այլ պատժամիջոցների թվում էր gari (մանիոկի փաթիլներ) և քինինի մանրացված դառը հաբեր ուտելը։ Ամիսներ շարունակ տառապում էի այդ չար ավագ տղաների ձեռքից։ Մի օր նկատեցի, որ դասընկերներիցս մեկին երբեք չեն կանչում, երբեք ոչ մի տեղ չեն ուղարկում, երբեք չեն հետամտում ու երբեք չեն պատժում։ Եվ ես գիտեի, թե ինչու։ Նա շատ ավելի մեծ էր և ուժեղ, քան այդ բարձր դասարանցիները։ Իմ այս դասընկերն ավելի խոշորակազմ էր, ուժեղ ու տարիքով մեծ, քան մնացած բոլորս դասարանում, և ավագներն իսկապես վախենում էին նրանից։ Նա ցանկացած պահի կարող էր ծեծ տալ նրանցից յուրաքանչյուրին։

    Լինում էին ժամանակներ, երբ ավագները բղավում էին․ «Մեկ փոքր տղա՛»։ Սա նշանակում էր, որ բոլոր կրտսերները պետք է վազեին դեպի այն ավագը, որը կանչել էր «Մեկ փոքր տղա՛»։ Մենք բոլորս վազում էինք, բայց տարիքով ավելի մեծ, խոշորակազմ և ուժեղ տղան լիովին անտեսում էր ավագներին ու շարունակում զբաղվել իր գործով։ Ոչ ոք չէր համարձակվում նրանից որևէ բան պահանջել։ Նրանից վախենում էին, որովհետև նա այնքա՜ն ուժեղ էր։ Իսկ ես ուժեղ չէի։ Ես թույլ էի, ինձ կարելի էր ծեծել ու պատժել։ Ես «հեշտ որս» էի այդ չար ու անսիրտ ավագների համար։ Եթե միայն կարողանայի լինել այնքան ուժեղ, ինչպես իմ խոշորակազմ ու ջլապինդ դասընկերը։

    Ահա այստեղ էր, որ հասկացա ուժի կարևորությունը։ Երբ ուժեղ ես, չարերը ստիպված քեզ հանգիստ են թողնում։ Ամբարիշտները գիտեն, որ կպարտվեն։ Սատանան չի համարձակվի նույնիսկ որևէ դժվարություն հարուցել, որովհետև գիտի, որ այն իր համար լավ չի վերջանա։ Պետք է ուժեղ լինեք, որովհետև երբ ձեր դեմ դուրս գա էլ ավելի զորեղ մի բան, այն կհաղթի ու կկործանի ձեզ։

    Երբ որ զինված հզոր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է։ Բայց եթե նրանից ավելի հզորը գա նրա վրա և հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր դրել, և նրա ավարը կբաժանի։

    Ա Ղուկ․ 11.19-20

    Սա պետք է լինի ինքներդ ձեզ ուժեղացնելու ամենամեծ դրդապատճառը։ Ձեր զորանալու հետ մեկտեղ ամբարիշտը ստիպված է լինելու ձեզ հանգիստ թողնել, որովհետև գիտի, որ շատ

    Enjoying the preview?
    Page 1 of 1