Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը
Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը
Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը
Ebook189 pages1 hour

Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ոչ մեկս չի պլանավորում հայտնվել երկնքում՝ կատարած չլինելով այն գործերը, որոնք Աստված ցանկանում է, որ կատարենք երկրի վրա։ Ո՛չ մեկս։ Մենք ցանկանում ենք կատարել Աստծու կողմից մեզ տրված հանձնարարությունները: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես իրագործեք ձեր հոգեւոր սպասավորությունը։ Այս գիրքը մի ուղեցույց է, թե ինչպես կարող ենք արձագանքել մեր կյանքում տեղի ունեցող աստվածային իրադարձություններին, որպեսզի չպարզվի, որ այդ օրը թերացել ենք: Թող որ իրագործեք ձեր հոգեւոր սպասավորությունը, եւ թող Աստված ձեզ ասի. «Կեցցես, իմ լավ ու հավատարիմ ծառա՛»:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352536
Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը

Related ebooks

Reviews for Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը - Dag Heward-Mills

    Իսկ դու արթո՛ւն եղիր ամեն ինչում, նեղությունների մեջ համբերի՛ր, ավետարանչի գործե՛ր արա, ԼԻՈՒԼԻ ԿԱՏԱՐԻ՛Ր քո պաշտոնը։

    Բ Տիմոթ. 4.5

    Հնարավոր է լիուլի կատարել ձեր սպասավորությունը։ Հիսուս Քրիստոսի սպասավորությունը ամենակարևոր գործունեությունն է, որում կարող եք երբևէ ներգրավված լինել։ Մարդկային էակին տրված մեծագույն պատիվը Աստծու համար աշխատելն է։ Աստծու համար աշխատելը կոչվում է «հոգևոր սպասավորություն»։ Չափազանց կարևոր է, որ դուք լիուլի իրականացնեք ձեր հոգևոր սպասավորությունը։ Չափազանց կարևոր է, որ դուք կատարեք ցանկացած հանձնարարություն, որը Տերը ձեզ տալիս է այս երկրի վրա։ Մի՛ մահացեք՝ ձեր հոգևոր սպասավորությունը լիուլի չիրականացրած։

    Դուք երկինք ժամանելը չեք վայելի, եթե չեք իրագործել ձեր հոգևոր սպասավորությունը։

    Դուք գիտեք, թե ինչ է նշանակում հանձնել քննություն, որին չեք պատրաստվել։ Դուք գիտեք, թե ինչ է նշանակում, երբ ձեր անմիջական ղեկավարը ձեզ գտնում է ձեր աշխատանքին անպատրաստ վիճակում։

    Եվ ասացե՛ք Արքիպպոսին. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ընդունեցիր Տիրոջով, որպեսզի այն կատարես»։

    Կողոս. 4.17

    Մարդկանց մեծ մասը կասի, թե չգիտի՝ իր կոչումը որն է, ուր մնաց՝ դա լիուլի կատարի։ Ձեր սպասավորությունը լիուլի կատարելու համար պետք է շատ ավելին իմանալ։ Այս գիրքը ձեր հոգևոր սպասավորությունն իրագործելու մասին է։ Եթե դուք այս գիրքը կարդում եք, ուրեմն ունեք հոգևոր սպասավորություն։ Ուշադրություն դարձրեք այն ուժեղ զգուշացմանը, որը Պողոսը տվեց Արքիպպոսին. «Կատարի՛ր քո սպասավորությունը»։ Այլ խոսքով, անպայման կատարիր և ավարտիր քո սպասավորությունը։

    Շատերն ասում են. «Ես չունեմ օժտվածություն, ինչպես դուք, և չունեմ հոգևոր պաշտոն»։ Ճշմարտությունն այն է, որ մեր մեծ մասը իրեն առանձնապես օժտած չի զգում հոգևոր սպասավորության ոլորտում։ Իրականում, Աստված շատերին է առանձնացրել, բայց նրանք չեն արձագանքում։ Շատերին է սեր ցույց տրվել, բայց նրանք չեն արձագանքում։

    Եթե կարծում եք, թե պիտի հրեշտակ տեսնեք՝ նախքան Աստծու կոչին արձագանքելը, ապա հավանաբար երբեք չեք արձագանքի։

    Ձեր սպասավորությունը լիուլի իրականացնելու համար դուք պետք է հասկանաք, թե Աստված ինչպես է կոչ անում ձեզ և ուղղորդում ձեր պտղաբերությունը։ Ձեր հոգևոր սպասավորությունն իրագործելու համար դուք պետք է արձագանքեք ձեր կյանքի աստվածային իրադարձություններին։

    Աստվածային իրադարձություններ

    Մարդկանց մեծ մասը չի հասկանում, թե ինչ են աստվածային կամքով սահմանված իրադարձությունները։ Անկախ այն բանից՝ հասկանում եք, թե ոչ, ձեր կյանքի աստվածային իրադարձություններին չարձագանքելը կերաշխավորի, որ չկատարեք ձեր հոգևոր սպասավորությունը։ Շատերը չեն կատարում իրենց հոգևոր սպասավորությունը, քանի որ չեն արձագանքում իրենց կյանքի աստվածային իրադարձություններին։ Որո՞նք են այդ աստվածային իրադարձությունները։ Ձեր կյանքի աստվածային իրադարձություններն են.

    1. Աստվածային ձգողականությունը (Հովհ. 6.44)

    2. Աստվածային ցանկությունները (Ա Տիմոթ. 3.1)

    3. Աստվածային համոզմունքները (Հովհ. 16.7-8)

    4. Աստվածային սերը (Բ Օրին. 6.5)

    5. Աստծու աստվածային ողորմածությունը (Բ Կորնթ 4.1)

    6. Աստվածային առանձնացումը (Բ Օրին. 10.8)

    7. Աստծու աստվածային կամքը (Եփես. 1.9)

    8. Աստվածային կոչումը (Հռոմ. 1.1)

    9. Աստվածային առաքելությունը (Հովն. 1.1-3)

    10. Աստվածային նպատակները (Առակն. 16.4)

    11. Աստվածային տեսիլքները (Գործք 26.19)

    12. Շնորհների աստվածային փոխանցումը (Հռոմ. 1.11)

    13. Աստվածային շնորհը (Բ Տիմոթ. 1.8-9)

    14. Աստվածային պաշտոնը (Հռոմ. 12.4)։

    Անօգուտ է ձևացնել, թե պետք է բառացիորեն ձայն լսեք, որպեսզի իմանաք, թե ինչպես վարվել ձեր հոգևոր սպասավորության հետ։ Անօգուտ է ձևացնել, թե սպասում եք, որ Հիսուսը հայտնվի ձեր առջև, որպեսզի իմանաք՝ ինչ անել։ Կան շատ աստվածային իրադարձություններ, որոնք ձեզ կառաջնորդեն դեպի ձեր իրական հոգևոր սպասավորությունը և կօգնեն ձեզ իրագործել դա։

    Աստծու առեղծվածային կամքը, Աստծու նպատակը և ձեր հանդեպ ցուցաբերած ողորմածությունը հզոր, կյանք փոխող իրադարձություններ են, որոնք ձեզ կառաջնորդեն ուղիղ դեպի սպասավորություն։

    Առանց Աստծու ողորմածությանը և սիրուն արձագանքելու դուք երբեք չեք լինի հոգևոր սպասավորության մեջ։ Պողոսն ասաց որ իրեն սահմանափակում էր Աստծու սերը։ Ձեր առանձնացումը ձեր ընտանիքից, երկրից և ժողովրդից՝ ձեր կյանքու տեղի ունեցած կարևոր հոգևոր իրադարձություն է։ Այս հոգևոր իրադարձություններին արձագանքելը ձեզ ունակ կդարձնի իրագործել ձեր հոգևոր սպասավորությունը։

    ԳԼՈՒԽ 2

    Հետևեք նրան, ով ձեզ ձգում է

    ...ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե ՆՐԱՆ ՉՁԳԻ ՀԱՅՐԸ, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։

    Հովհ. 6.44

    Հետևեք այն անձին, ով ձեզ ձգում է, և լիուլի կիրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը։ Որևէ մեկի նկատմամբ ձգողականություն զգալը գերբնական է։ Աստծու վախն ունեցեք ձեր մեջ և պատշաճ հարգանք ունեցեք նրանց հանդեպ, դեպի ում ձեզ ձգում է Աստված։ Երբ հետևում եք այն մարդկանց, ում նկատմամբ ձգողականություն եք զգում, լիուլի կիրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը։

    1. Եթե Աստված ձեզ ձգում է, ապա դուք ունենում եք գերբնական փորձառություն։

    Աստծու նկատմամբ ձգողականություն զգալը գերբնական է։ Հայրն է, որը ձգում է ձեզ։ Շատ մարդիկ չեն սիրում Աստծուն։ Շատ մարդիկ չեն ուզում աղոթել կամ ծոմ պահել։ Շատ մարդիկ չեն սիրում Աստվածաշունչը։ Շատ մարդիկ չեն սիրում եկեղեցին։ Երբ ինչ-որ բան ձգում է ձեզ, նշանակում է դա ձեզ գրավում է։ Աստված ձեր սրտում դնում է ձգողականություն Իր և եկեղեցու հանդեպ։

    Դուք ինքներդ ձեզ կարող եք գտնել եկեղեցու, քրիստոնեական բաների և Աստծու հանդեպ ձգողականություն զգալիս։ Դա այնքան նուրբ բան է, որ նույնիսկ չեք նկատում, որ ձեզ ձգում է եկեղեցին ոչ թե գիշերային ակումբը։

    Կարևոր է ճանաչել, թե ինչն է ձեզ ձգում։ Բոլորիս ձգում են տարբեր բաներ։ Երբ ճանաչեք, թե ինչն է ձեզ ձգում, կսկսեք ճանաչել ձեր կոչումը և կարող եք սկսել իրագործել ձեր սպասավորությունը։

    2. Երբ ձեզ ձգում է որևէ մարդ, դուք դարձյալ ունենում եք գերբնական փորձառություն։

    Ո՞րն է տարբերությունը որևէ մեկի հանդեպ ձգողականություն զգալու և որևէ բան ցանկանալու միջև։ Երբ որևէ մեկի հանդեպ ձգողականություն եք զգում, նկատում եք, որ այդ անձը ձեզ ձգում է։ Ինքներդ ձեզ գտնում եք հետաքրքրվելիս, թե տվյալ անձը ինչ է ասում և անում։ Երբ ինչ-որ բան եք ցանկանում, ներքուստ ուժեղ տենչում եք այդ բանը։ Տենչը ավելի ուժեղ տպավորություն է թողնում ձեզ վրա, քան «ձգողականությունը»։

    3. Կարող է դժվար լինել ճանաչել, թե ինչն է ձեզ ձգում։

    Ճանաչելը, թե ինչն է ձեզ ձգում, հավանաբար ամենադժվար հոգևոր փորձառությունն է։ Պատճառն այն է, որ երբ ձեզ ձգում է Աստված, դուք չեք նկատում, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Դուք պարզապես շարունակ ինքներդ ձեզ գտնում եք եկեղեցում, եղբայրության մեջ, ժողովում և եղբայրների հետ։

    4. Ձեզ կձգեն Աստծու մարդիկ, ում ընտրում է Հայրը։

    ...ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե ՆՐԱՆ ՉՁԳԻ ՀԱՅՐԸ, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։

    Հովհ. 6.44

    Ձեզ կարող է ձգել որևէ Աստծու մարդ։ Աստված ձեզ կարող է ձգել դեպի այն մարդիկ, ումից Նա ցանկանում է, որ դուք սովորեք։ Աստծու մարդկանց մեծ մասը ոմանց դուր է գալիս, մյուսներին՝ ոչ։ Նույն Աստծու մարդը, որը հմայում է ձեզ, կարող է վրդովեցնել ուրիշներին։

    Դուք կարող եք գրավվել Աստծու մարդու կողմից, մինչդեռ մեկ ուրիշը գուցե նրան տանել չկարողանա։ Ոչ ոք չի կարող գալ դեպի Աստված, եթե նրան չձգի Հայրը։ Հաճախ Հայրն է, որը շատ նուրբ, աննկատ կերպով ձեզ ձգում է դեպի Իրեն Իր ծառայի միջոցով։ Հիսուսը հստակորեն նշեց, որ ոչ ոք չի կարող գալ Իր մոտ, եթե Աստված չաշխատի տվյալ անձի սրտի վրա և չձգի նրան։ Բոլորը չէ, ում Հիսուսը դուր էր գալիս կամ ովքեր սիրում էին Հիսուսին։ Հրեաների մեծ մասը կոչ էր անում Նրան խաչել։ Ոչ բոլորն էին մտածում, որ նա երևելի մարդ է։ Հիսուսը մեզ բացատրեց այս երևույթը, երբ ասաց. «Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը»։ Հիսուսը ճանաչեց ամեն մի անձի, որը ձգվում էր դեպի Իրեն, քանի որ գիտեր, որ դեպ Իրեն ձգվելը գերբնական է։

    5. Ձեզ կձգեն տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում։

    Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը. նաև՝ իր աշակերտներից երկուսը։ Եվ նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Գառն Աստծու»։

    Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։

    Հովհ. 1.35-37

    Ձեր հոգևոր սպասավորության ողջ ընթացքում Աստված ձեզ կտա անբացատրելի ձգողականություն այն մարդկանց նկամամբ, ովքեր կարևոր են ձեր սպասավորությունն իրականացնելու առումով։ Կարևոր է ճանաչել Սուրբ Հոգու գերբնական ձգողականությունը։ Ընդունեք, որ Սուրբ Հոգին ձեզ ձգում է դեպի որոշակի մարդիկ։

    Նույնիսկ Հովհաննեսի աշակերտներին ձգեց Հիսուսը, երբ լսեցին Նրա մասին։ Նրանք թողեցին վարդապետին՝ Հովհաննես Մկրտչին, և հետևեցին Հիսուս Քրիստոսին այն օրվանից, երբ շփում ունեցան Նրա հետ։ Հովհաննես Մկրտիչը դրանից աեմնևին չանհանգստացավ, քանի որ գիտեր, որ ինքն ընդամենը նախակարապետ է՝ Հիսուսին աշխարհին ներկայացնելու համար։

    Իմ ողջ սպասավորության ընթացքում ես նկատել եմ ձգողականություն և հետաքրքրություն

    Enjoying the preview?
    Page 1 of 1