Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչպես չեզոքացնել անեծքները
Ինչպես չեզոքացնել անեծքները
Ինչպես չեզոքացնել անեծքները
Ebook577 pages4 hours

Ինչպես չեզոքացնել անեծքները

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Մենք բոլորս անհամբեր սպասում ենք այն փառավոր կյանքին, որտեղ «ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։
Պատճառն այն է, որ կյանքում մենք հանդիպում ենք ձախորդությունների, կրկնվող հալածանքների, ունայնության, դժբախտության եւ հուսախաբությունների։ Անեծքը լավագույնս նկարագրում է այս տարաբախտ փորձառությունները, որոնք կարծես ծառանում են մեր առջեւ։ Կարո՞ղ ենք խուսափել դրանցից։ Ելք կա՞։ Այս գիրքը ձեզ կօգնի հասկանալ անեծքները եւ իմանալ, թե ինչպես արժանանալ օրհնության։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352567
Ինչպես չեզոքացնել անեծքները
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչպես չեզոքացնել անեծքները

Related ebooks

Reviews for Ինչպես չեզոքացնել անեծքները

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչպես չեզոքացնել անեծքները - Dag Heward-Mills

    ԱՆԵԾՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    ԳԼՈՒԽ 1

    Ինչո՞ւ գրվեց անեծքների մասին այս գիրքը

    ՆԶՈՎՔԸ ՊԻՏԻ ՃԱՐԱԿԻ ԵՐԿԻՐԸ, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։

    Եսայ. 24. 6

    Վերը բերված գրվածքից նկատեք, որ անեծքներն են, որ խժռում են երկիրը, և ոչ թե դևերը կամ չար հոգիները։

    1. Ժամանակակից քրիստոնյաները պետք է պատշաճ հարգանք ունենան անեծքների հանդեպ։

    Այն ժամանակ ես չէի ամաչում, երբ զգույշ էի քո պատվիրանների հանդեպ։

    Սաղմ. 118. 6

    Ժամանակակից քրիստոնյաներն ավելի տեղյակ են չար հոգիների ու սատանաների մասին, քան՝ անեծքների։ Ժամանակակից քրիստոնյաները հարգում են դևերի իրականությունը, բայց երկյուղ չունեն անեծքների իրականության հանդեպ և չեն հարգում դա։

    Աղոթում եմ, որ յս գիրքը կարդալու ընթացքում պատշաճ ու առողջ հարգանք կզարգացնեք անեծքների իրականության հանդեպ։ Ես հավատում եմ դևերի, չար հոգիների ու սատանաների իրական լինելուն։ Ես նրանց ամեն օր կապոում ու դուրս եմ նետում իմ կյանքից։ Ես բազմաթիվ գրքեր եմ գրել դևերի մասին։ Այնուամենայնիվ, ես նաև հավատում եմ, որ անեծքներն են իրական պատճառը, թե ինչու այս չար հոգիները հնարավորություն ունեն գործելու և հուսաբեկում, չարիք ու մահ պատճառելու։ Անեծքներն իրականացնողները չար հոգինե՛րն են։ Անեծքները տրամադրում են իրավական դաշտը, որպեսզի չար հոգիներն իրականացնեն իրենց ամբարշտությունը։ Անեծքներն իրական են, անկախ այն բանից՝ դուք հավատո՞ւմ եք դրանց գոյությանը, թե՝ ոչ։

    Դուք պետք է սկսեք հարգանք տածել անեծքների ներկայության նկատմամբ, որոնք որոշում և ձևավորում են մարդկային կյանքը, ինչպիսին որ դա գիտենք այսօր։ Այն բանի մեծ մասը, ինչը մենք այսօր ապրում ենք, որոշվում է անեծքներով ու օրհնություններով, որոնք հնչեցվել են տարիներ առաջ։ Հիրավի, երկնքի գլխավոր բնութագրերից մեկն այն է, որ այլևս անեծք չի լինի։

    … առանց ձեր հայացքն ուղղելու նրան, որ առաջուց շինել էր այն, առանց նրա հիմնադրողին հեռվից-հեռու ՃԱՆԱՉԵԼՈՒ։

    Եսայ. 22. 11

    2. Աստծու սպասավորի պարտքն է՝ մատնացույց անել անեծքները, երբ դրանք ներկա են։

    Պաստորի համար սխալ չէ անեծքի ներկայությունը հայտնաբերելը։ Մի´ պայքարեք Աստծու Խոսքի դեմ։ Մի ժխտեք անեծքի գոյությունը, երբ Աստծու Խոսքը դա է ասում։ Պաստորի համար սխալ չէ ասել կամ հայտարարել, որ որևէ անձ կամ մարդկանց խումբ աշխատում է անեծքի ներքո։ Իրոք, Աստծու լավ սպասավորի պատասխանատվությունն է՝ ճանաչել անեծքները, երբ Աստված դրանք ցույց է տալիս նրան։ Տեսեք, թե ինչ ասաց Մաղաքիա մարգարեն իսրայելացիներին։ Նա նրանց ասաց. «Անեծքով դուք անիծված եք»։ Նա չէր սխալվում՝ անեծքը մատնացույց անելով։ Նա իրավացի էր՝ բացահայտելով, որ անեծքն իրական էր ու ներկա։ Անեծքը կարող եք հաղթահարել միայն այն դեպքում, երբ մատնացույց եք անում։ Եթե ժխտեք, որ անեծքը գոյություն ունի, ինչպե՞ս կարող եք երբևէ պայքարել դրա դեմ և չեզոքացնել դա։

    Անեծքով ԴՈՒՔ ԱՆԻԾՎԱԾ ԵՔ, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ։

    Մաղաք. 3. 9 («Արարատ» թարգմ.)

    3. Մի՛ վիրավորվեք, երբ անեծքը բացահայտվում է և մատնացույց արվում։

    Մաղաքիայի օրերում Աստծու ժողովուրդը չպետք է վիրավորվեր, երբ նա նրանց տեղեկացնում էր որևէ անեծքի առկայության մասին։ Թող ձեզ չվիրավորի այն, ինչ գրում եմ այս գրքում անեծքների մասին, որոնք ազդում են մարդկանց տարբեր խմբերի վրա։ Ես չեմ գրում այս բաները՝ նսեմացնելու մարդկանց ցանկացած խմբի, այլ՝ բացահայտելու անեծքը, որպեսզի կարողանաք դա չեզոքացնել։ Այս գրքի մի ընդարձակ հատված նվիրված է անեծքը չեզոքացնելուն և հաղթահարելուն։ Թույլ մի՛ տվեք, որ ես դառնամ ձեր թշնամին՝ այն պատճառով, որ ձեզ հետ կիսում եմ Աստծու Խոսքի ճշմարտությունը անեծքների ու օրհնությունների մասին։

    Ճիշտ այնպես, ինչպես Մաղաքիա մարգարեն խոսեց ճշմարտությունը և մարդկանց հայտնեց, որ նրանք գտնվում են անեծքի ներքո, նույն կերպ ձեզ հայտնում եմ անեծքի ներկայության մասին։

    Հիմա ինչո՞ւ թշնամի դարձա ձեզ, որ ճիշտը խոսեցի։

    Գաղատ. 4. 16

    4. Ամեն անեծք կարող է չեզոքացվել։

    Ես հավատում եմ, որ ամեն անեծք կարող է չեզոքացվել։ Ես գրում եմ այս գիրքը, որպեսզի բոլորը, ովքեր բաց են Աստծու խոսքի համար, ճանաչեն անեծքը և հաղթահարեն դա Աստծու իմաստության միջոցով: Ինչպե՞ս կարող եք չեզոքացնել մի բան, եթե ասում եք, որ դա գոյություն չունի։ Դրա գոյության ժխտումը ձեր մեծագույն թուլությունն է։

    Մի՛ օգտագործեք այս գիրքը՝ նսեմացնելու, վիրավորելու կամ խոնարհեցնելու մարդկանց որևէ խմբի։ Դա սխալ է։ Օգտագործեք այս գրքի ուսուցումները՝ մարդկանց հանելու բոլոր բացահայտված անեծքներից։

    Սա հույսի գիրք է։ Սա հաղթանակի գիրք է։ Սա մի գիրք է, որը հայտարարում է ձեր գերակայությունը անեծքների նկատմամբ՝ Աստծու իմաստության և զորության շնորհիվ։ Ես հավատում եմ, որ աշխարհում մարդկանց ամեն մի խումբը՝ հարուստները, աղքատները, տղամարդիկ, կանայք, հրեաները, ոչ հրեաները, սևամորթները և սպիտակամորթները, հարգված են Աստծու կողմից և հնարավորություն ունեն խուսափելու և հաղթահարելու իրենց կյանքում գործող ամեն ավերիչ անեծք։ Աստված հարգում է ձեզ և սպասում է, որ բարձրանաք և մեծ լինեք:

    Մի՛ օգտագործեք այս գիրքը որևէ մեկին խաբելու, ստրկացնելու կամ կողոպտելու համար։ Դուք անիծված եք, եթե այդպես եք վարվում։ Խնդրում ենք օգտագործել այս գիրքը՝ հաղթահարելու, չեզոքացնելու, ջնջելու և քանդելու բոլոր տեսակի անեծքները, որոնք կարող են գործելիս լինել ձեր կյանքում: Կարդացեք ստորև բերված հատվածը Սուրբ Գրքից և սրտապնդվեք Աստծու կամքով՝ հանուն բոլոր մարդկանց հետ ձեր հավասարության և բոլոր անեծքների նկատմամբ ձեր հաղթանակի։

    Պետրոսը բերանը բացեց և ասաց. «Ճշմարտությամբ վերահասու եմ եղել, թե ԱՍՏԾՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, այլ՝ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԵՋ ՈՎ ԵՐԿՆՉՈՒՄ Է ՆՐԱՆԻՑ և ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾՈՒՄ, ԸՆԴՈՒՆԵԼԻ Է նրան։

    Գործք 10. 34-35

    ԳԼՈՒԽ 2

    Ի՞նչ է անեծքը

    Եվ այնտեղ ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. Աստծու և նրա Գառան գահը գտնվում էր նրա մեջ. և նրա ծառաները պաշտում էին նրան...

    Հայտն. 22.3

    Երկրային կյանքում կան շարունակական հուսախաբություններ, մշտական դժբախտություն, ավեր, անսպասելի դժբախտություն, մահ, դատարկություն, հաճախակի ոտնձգություն, շփոթություն, ապարդյունություն, պատերազմ, մշտական հակամարտություն և աղքատություն: Նման նկարագրությունն ունի միայն մեկ սահմանումը՝ անե՛ծք:

    Մարդկանց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ այն փաստին, որ երկրի վրա կան անեծքներ։ Այս գիրքը նպատակ ունի օգնելու ձեզ ճանաչել անեծքները երկրի վրա և պատշաճ հարգանք ցուցաբերել դրանց հանդեպ։ Ցանկացած անձ, որը պատշաճ հարգանք չունի անեծքների հանդեպ, կարող հետագայում զղջալ դրա համար։

    Այսօր աշխարհում ամենատարածված բաներից մեկը «անեծքն» է և դրա սարսափելի ազդեցությունը: Կան մի քանի հինավուրց անեծքներ, որոնք գործում են, ինչպես նաև հազարավոր նոր և ավելի ժամանակակից անեծքներ: Պարզապես մտածեք, թե ինչպիսին է կյանքը այս երկրի վրա, անմիջապես կընդունեք, որ երկրի վրա անեծք կա: Այնքան էլ հեշտ չէ սահմանել անեծքը, ուստի պետք է դիմենք Աստվածաշնչին և տեսնենք, թե իրականում ինչ է անեծքը: Եկեք ուսումնասիրենք անեծքի տասը աստվածաշնչային սահմանումները:

    Անեծքի տասը աստվածաշնչային սահմանումները

    1. Անեծքը ինչ-որ գերբնական ուժի կոչ է անում որևէ մեկին չարիք բերել, ինչը կարող է պատճառ դառնալ թշվառության (տառապանքի) կամ հանգեցնել մահվան: Նման կոչ արեց Մովաբացիների Բաղակ արքան Բաղաամին՝ նզովելու Իսրայելը։

    Եթե ասում եք, որ որևէ մեկի վրա անեծք կա, նկատի ունեք, որ կարծես թե կա մի գերբնական ուժ, որն ստիպում է, որ նրա հետ պատահեն տհաճ բաներ: Կարող եք անեծքը համարել մի բան, որը մեծ անախորժություններ և վնաս է պատճառում: Դուք կարող եք ազատվել ցանկացած բանից, որը ձեզ մեծ անախորժություններ և վնաս է պատճառում:

    Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Մովաբացիների Բաղակ արքան ինձ կանչեց Միջագետքից՝ Արևելքի լեռներից, և ասաց. «Արի նզովի՛ր Հակոբին ինձ համար, նզովի՛ր նաև Իսրայելին ինձ համար»։

    Բայց ես ինչպե՞ս նզովեմ նրան, որին Տերը չի նզովում, կամ ի՞նչն անիծեմ, որ Աստված չի անիծում։

    Թվեր 23.7-8

    2. Անեծքը ցանկացած արտահայտված ցանկություն է, որ ձախորդության կամ դժբախտության որոշակի ձև բաժին հասնի կամ դիպչի որևէ մեկին: Մասնավորապես, «անեծքը» կարող է վերաբերել այնպիսի ցանկությանը, որ վնասը կամ փորձանքը պատճառվի մեկ այլ անձի՝ ցանկացած գերբնական ուժի կողմից, ինչպիսին է Աստված, կախարդանքի, աղոթքի, մոգության, վհուկության կամ ոգու միջոցով: Անեծքը հակադարձելը կամ վերացնելը կոչվում է հեռացում կամ խափանում, և հաճախ կարծվում է, որ դա պահանջում է հավասարապես բարդ ծեսեր կամ աղոթքներ:

    Աստված անեծք է դրել բոլորի վրա, ովքեր պաշտում են կուռքերի։ Գործ մի՛ ունեցեք կռապաշտության հետ, և կխուսափեք երկրի վրա գոյություն ունեցող ամենածանր անեծքներից մեկից։ Մի՛ ծառայեք դրամին։ Մի՛ պաշտեք դրամը։ Ոչինչ մի՛ արեք փողի պատճառով, և կազատվեք մի զորեղ անեծքից։

    «ԱՆԻԾՅԱԼ լինի այն մարդը, որը կոփածո ու ձուլածո կուռք կպատրաստի ու այն կթաքցնի, քանի որ Տիրոջ համար քանդակագործի ձեռքի աշխատանքը պիղծ է»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Այդպես թող լինի»։

    Բ Օրին. 27.15

    3. Անիծված լինել՝ նշանակում է դատապարտված լինել աստիճանազրկման և ցածրակարգության։ Օձը անիծվեց Աստծուց և դատապարտվեց աստիճանազրկման ու դարձվեց ցածրակարգ։ Աստծու շնորհով, դուք երբեք չեք դատապարտվի աստիճանազրկման և ցածրակարգության, ինչպես օձը։ Օձը դատապարտվեց երկրի վրա ամենացածր դիրքին։ Օձը նաև դատապարտվեց հավերժ հող ուտելու։ Սա ամենացածրն է, որ որևէ արարած կարող է երբևէ ընկնել։ Երբ մեկն անիծվում է, ուղարկվում է ամենացածր դիրքի։ Նա դատապարտվում է ցածրակարգության և ընդմիշտ աստիճանազրկվում։ Այդպիսի ժամանակ Աստված մտնում է ձեր կյանքը՝ ձեզ բարձրացնելու Իր զորությամբ։

    Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, ԱՆԻԾՅԱԼ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մեջ։ Քո ԼԱՆՋԻ ՈՒ ՈՐՈՎԱՅՆԻ ՎՐԱ ՍՈՂԱՍ, ողջ կյանքումդ ՀՈՂ ՈՒՏԵՍ։

    Ծննդ. 3.14

    4. Անիծված լինել՝ նշանակում է շարունակական վիշտ (տանջանք) ունենալ։ Կրկնվող, շարունակական, հաճախակի, անողորմ ու տևական տանջանքն է, որը ինչ-որ բան բնորոշում է որպես անեծք: Ադամը դատապարտվեց տանջանքի մնացած ողջ կյանքում։ Սա է մարդկության շարունակական տանջանքների պատճառը։ Անողորմ տխրությունը, ընկճվածությունը և խավարը, որոնք ներգործում են ամբողջ աշխարհի վրա, վկայում են գոյություն ունեցող անեծքի մասին։ Ստացեք Սուրբ Հոգուց եկող ուրախությունը և վե՛ր բարձրացեք այս անեծքից։

    Աստված Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող ԱՆԻԾՅԱԼ ԼԻՆԻ երկիրը քո արածի պատճառով։ ՏԱՆՋԱՆՔՈՎ ՀԱՅԹԱՅԹԵՍ ՔՈ ՍՆՈՒՆԴԸ ՔՈ ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ։

    Ծննդ. 3.17

    5. Անիծված լինել՝ նշանակում է, որ ամեն բան անընդհատ ձեր դեմ է գործում։ Անիծված լինել՝ նշանակում է ապրել չարիք, դժբախտություն ու մահ, երբ պաք է ստանայիք բարիք, բարեբախտություն և կյանք։

    ՓՈՒՇ ՈՒ ՏԱՏԱՍԿ ԹՈՂ ԱՃԵՑՆԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵՐԿԻՐԸ, և դու դաշտային բույսերով սնվես։

    Ծննդ. 3.18

    6. Անիծված լինել՝ նշանակում է քրտնել, պայքարել, զայրանալ, տառապել: Կռիվը, պայքարը, տքնանքը և տանջանքը մեր աշխարհում՝ անեծքի վկայություններ են։ Ստացեք շնորհը՝ վեր բարձրանալու երկրի վրա գոյություն ունեցող պայքարներից, տքնանքներից ու ապարդյունությունից։

    Աստված Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող ԱՆԻԾՅԱԼ ԼԻՆԻ երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին։

    Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես։

    ՔՈ ԵՐԵՍԻ ՔՐՏԻՆՔՈՎ ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս»։

    Ծննդ. 3.17-19

    7. Անիծված լինել՝ նշանակում է շարունակաբար լինել հուսախաբված, դժբախտ և ստանալ հակառակն այն բանի, ինչին արժանի եք ձեր ամբողջ ծանր աշխատանքի դիմաց։ Կայենն անիծվեց, և դրանք էին նրա անեծքի հետևանքները։ Դատարկություն, ունայնություն, հուսախաբություն, լավ բաների ձգտում ու տենչ, - սրանք անիծյալ գոյության ամենամեծ վկայություններն են։ Հակառակ ուսում ստանալուն, աշխատելուն ու տքնելուն, դատարկությունը և ապարդյունությունը (զուր ջանքերը) դժվարություններ են ստեղծում մարդկային ցեղի համար։

    Տեր Աստված հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։

    Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը եղբորդ՝ քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար։ Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանա քեզ տալ իր արդյունքը։ Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա»։

    Ծննդ. 4.9-12

    8. Անիծված լինել՝ նշանակում է երբեք չհաստատվել, չկայանալ, լինել փախստական, շարունակ ճանապարհին, շարունակ մուրացիկ, շրջմոլիկ, թափառաշրջիկ և անարժեք անձ։ Լինել թափառաշրջիկ՝ նշանակում է լինել անեծքի տակ։ Աստված վեր է բարձրացնում է ձեզ ամեն տեսակ թափառաշրջիկային գոյությունից։

    Տեր Աստված հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։

    Արդ, ԱՆԻԾՅԱԼ ԼԻՆԵՍ երկրի վրա, որը բացեց իր բերանը եղբորդ՝ քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար։ Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանա քեզ տալ իր արդյունքը։ ԱՀ ՈՒ ԴՈՂԻ և ԵՐԵՐՄԱՆ ՄԵՋ ՊԻՏԻ ԼԻՆԵՍ ԵՐԿՐԻ ՎՐԱ»։

    Ծննդ. 4.9-12

    9. Անիծված լինել՝ նշանակում է դարձվել ստրուկ ու ծառա։ Ստրուկն ու ծառան մշտապես ախտահարված է (նրա աճն ու բարգավաճումը արգելակված են), անընդհատ խառնաշփոթի ու ապշահարության մեջ։ Լինել ստրուկ ու ծառա՝ նշանակում է շարունակաբար ի զորու չլինել բարձրանալ՝ հալածվելով դժբախտությունից ու կործանումից։ Դուք ազատված եք անխուսափելի ծառայական վիճակի բոլոր ձևերից։

    ...Եվ ասաց. «ԱՆԻԾՅԱԼ ԼԻՆԻ ստրուկ Քանանը և իր եղբայրների ԾԱՌԱՆ թող լինի»։

    Ծննդ. 9.25

    10. Լինել անիծված՝ նշանակում է լինել շրջապատված, անախորժությունների մեջ, անընդհատ հալածված, անընդհատ տանջված, խույս տալու անընդունակ և շարունակ հասնել դատապարտված և անիծված ավարտի։ Ելնելու լինեք թե մտնելու, հանգում եք նույն վախճանին ու շփոթությանը։ Աստված ձեզ տալիս է իմաստության բանալին՝ ձեզ ազատելու շրջապատող թշնամիներից։

    ԱՆԻԾՅԱԼ կլինես դու միշտ՝ մտնելիս թե ելնելիս։

    Բ Օրին. 28.19

    Անեծքի այս կարևոր սահմանումները վերհանում են, որ անիծյալ անձը իսկապես շրջապատված է։ Անիծված լինել՝ նշանակում է լինել շրջապատված։ Երբ շրջապատված եք, ոչինչ չի օգնում և ոչինչ չի օգնի։ Անեծքի բոլոր սահմանումները ձեզ բերում են այս եզրահանգմանը։ Դուք շրջապատվա՛ծ եք։

    Մեղուների պես շուրջս լցվեցին...

    Սաղմ. 117.12

    Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում լինել շրջապատված։ Եթե շրջապատված եք մահով, մահ կգտնեք՝ ո՛ր ուղղությամբ էլ գնաք։ Ուստի, եթե անիծված եք մեռնելու, ո՛ր կողմ էլ դառնաք, միևնույն է, կմահանաք։ Կարող եք մահանալ պարզապես մի գավաթ թեյ պատրաստելիս։ Կարող եք մեկնել երկար ճամփորդության, բայց, միևնույն է, մեռնել։ Անեծքը կախված չէ անձի՝ խույս տալու ունակությամբ։ Անեծքը կատարվում է, քանի որ դրանից խույս տալու ճանապարհ չկա։ Հետևաբար քրիստոնյաները պետք է պատշաճ հարգանք ունենան անեծքների և օրհնությունների հանդեպ։

    Անիծված լինել՝ նշանակում է լինել պաշարված։ Լինել պաշարված՝ նշանակում է շրջապատված լինել այնպես, որ մատակարարման բոլոր ուղիները և օգնության կետերը ամբողջովին արգելափակված լինեն։ Կնկատեք, որ այս կյանքում շատ բաներ պարզ ու հասկանալի չեն։ Շատ բաներ չունեն բացատրություն, թե ինչու են այդպես։ Շատ բաներ ճիշտ հակառակն են այն բանի, ինչպես դուք կսպասեիք։

    Անեծքը ստեղծում է անբացատրելի ու անշփոթելի մի պատկեր։ Այդ պատկերի արդյունքը նույն պատմությունն է, որը պատմվում է անեծքի ներքո գտնվողների մասին՝ երբ էլ որ դա լինի, ինչպես էլ և որտեղ էլ նրանք լինեն։ Մտածե՛ք Աֆրիկայի պատմության մասին։ Անկախ այն բանից՝ աֆրիկյան պետությունները գաղութացվել են, դրանցում կիրառվել է ապարտեիդ, երբեք չեն գաղութացվել կամ ունեցել են հեղափոխություններ, ժողովրդավարություն և անկախություն, այդ ամենը տեղիք է տվել նույն պատկերին Աֆրիկայում։

    Ո՞րն է Աֆրիկայի աղքատությունից տառապող վիճակի բացատրությունը։ Աֆրիկայում ո՛ր երկիրն էլ գնաք, պատկերը նույնն է։ Մենք պաշարված ու շրջապատվա՞ծ ենք։ Չեք կարող դրանից հեռանալ՝ ուր էլ գնաք կամ ինչ էլ անեք։

    Օրինակ, երբ ընտանիքի վրա անեծք կա, աղջիկներից ոչ մեկը չի կարողանում ամուսնանալ։ Լինեն նրանք բարձրահասակ թե կարճահասակ, խարտյաշ թե մգահեր, սիրուն թե տգեղ, արդյունքը նույնն է։ Ամուսնություն չի՛ կայանում։

    Մարդկային էակների գլխավերևում սավառնում է մահվան անեծքը։ Անկախ այն բանից՝ հարուստ եք, թե աղքատ, հայտնի, անկարևոր, եվրոպացի, ամերիկացի, աֆրիկացի, սևամորթ թե սպիտակամորթ, մահն այն թշնամին է, որին պիտի հանդիպեք։ Այս թշնամուց պրծում չկա՝ ով էլ որ լինեք։

    Կարևոր է անեծքը հասկանալ այս կերպ, եթե ուզում եք դա հաղթահարել։ Աստվածաշունչը միակ գիրքն է, որը մեզ հայտնում է՝ ինչպես դուրս գալ, երբ մենք շրջապատված ենք։ Երբ փոքր քաղաքը շրջապատված է զորեղ թագավորի բանակներով, մահն ու ավերը թվում են անխուսափելի։ Քաղաքից փախուստի ու ելքի ճանապարհ չկա։ Ինչ էլ որ անեք, արդյունքը կլինի նույնը՝ մա՛հ։

    Դուք անիծվա՞ծ եք։ Դուք շրջապատվա՞ծ եք։

    Ձեր կյանքում կա՞ իրավիճակ, երբ ձեզ զգում եք շրջապատված՝ չունենալով ելք։ Ձեր ամեն քայլը տանում է ձախողման ու հուսախաբության նույն կետի՞ն։ Գուցե իրական մի անեծք է գործում։ Չափազանց մեծ թվով քրիստոնյաներ շատ ժամանակ են անցկացնում՝ փորձելով իրենց տատից կամ նախինիներից պարզել՝ անեծք գոյություն ունի՞։ Դա՛ չէ, ինչ անհրաժեշտ է անել։ Ինչո՞ւ նեղություն կրել՝ պարզելու, թե ձեր տատը կամ պապը անեծք բերե՞լ է ընտանիքի գլխին։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ երկրի վրա կա անեծք։ Ինչ վերաբերում է անեծքին, դա իրական է և առկա՛ է։ Որքան էլ մեծ հավատ ունենաք, ձեր հավատը չի գերազանցում այն, ինչ գրված է Աստվածաշնչում։ Ձեր ժամանակը վատնելու փոխարեն՝ փորձելով պարզել, թե արդյոք ձեր ընտանիքում անեծք կա, պետք է ենթադրել, որ կա: Պետք է պարզեք, թե ինչպես դուրս գաք մի իրավիճակից, որտեղ դուք շրջապատված եք: Երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց պես, ամենայն հավանականությամբ դուք շրջապատված եք: Երբ հասկանում եք, թե ինչ է նշանակում շրջապատված լինել, կարող եք մշակել ձեր ելքի ճանապարհը:

    Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց։

    Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անվամբ վանեցի նրանց։

    Մեղուների պես շուրջս լցվեցին, վառվեցին բորբոքվեցին ինչպես հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անվամբ վանեցի նրանց։

    Սաղմ. 117.10-12

    Ես կարող եմ հավաստիացնել, որ ձեր ընտանիքը նույնքան ամբարիշտ է, որքան աշխարհի ցանկացած այլ ընտանիք: Համոզված եմ, որ ձեր ընտանիքում հավասար թվով վատ մարդիկ, մեղավորներ, վհուկներ և կախարդներ կան, որքան ցանկացած այլ ընտանիք: Ճիշտ այնպես, ինչպես մտածում եք, որ ինչ-որ մեկի ընտանիքում կան վհուկներ և կախարդներ, ինչ-որ մեկը մտածում է, որ ձեր ընտանիքում կան վհուկներ և կախարդներ: Դադարեք ձեր ժամանակը վատնել անեծքների ու վհուկության աղբյուրները և ծագումը որոնելու վրա: Պարտադիր չէ, որ ես անձամբ խրատեմ ձեզ, որպեսզի իմանաք, որ ինչ-որ տեղ անեծք կա:

    Աստվածաշունչը մեզ հստակ ասել է, որ արևի տակ գործող անեծք կա: Անկախ նրանից՝ դուք գտնվում եք Գանայում, Նիգերիայում, Ռումինիայում, Ամերիկայում, Անգլիայում, Գերմանիայում թե Մալայզիայում, դուք կքրտնեք ուտելուց առաջ: Դուք կպարզեք, որ մահվան եւ անպտղության նույն հուսախաբությունները գտնվում են ամենուրեք։ Այս աշխարհից անցած մեծագույն նշաններից մեկը կլինի անեծքի բացը եւ այն ամենը, ինչ ներկայացնում է: Երկնքում այս հայտնի գրվածքը՝ «…ԵՎ ԱՅՆՏԵՂ ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ…» (Հայտն. 22.3) լիովին կդրսևորվի։ Երբ մտածում եք անեծքի մասին, շատ հեռուն մի՛ մտածեք։ Անեծքն ամենուր է։ Անեծքն աշխատում է և մեծ հուսախաբություն ու դատարկություն առաջացնում ամեն բանում, որ անում ենք երկրի վրա։ Սողոմոնը՝ ամենաիմասուն մարդը, գիտեր, որ մի մեծ անեծք է գործում։ Իրականում, իմաստություն է պահանջվում՝ բացահայտելու, որ ինչ-որ տեղ անեծք է գործում։

    Սողոմոնը նկարագրել է անեծքը այս երկրի վրա

    Ձեր կարծիքով Սողոմոնն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է»։ Նրա արած ամեն բան ավարտվեց նույն կերպ. ունայնություն, անօգտություն, դատարկություն, նզովք, հուսախաբություն և անկարգություն։ Կյանքը երկրի վրա կրում է հուսախաբության, ունայնության և ինչ-ինչ բաներ ձեռք գցելու ապարդյունության անեծք։ Ադամի պատիժը ըմբոստանալու համար իրոք շատ խիստ էր: Սողոմոնը փորձեց փախչել այդ անեծքից՝ անելով տարբեր բաներ: Անկախ նրանից, թե Սողոմոնն ինչ արեց, հայտնվեց նույն տեղում՝ ունայնությո՛ւն։ Նա իր համար հայտնաբերեց, որ կյանքը լի է ունայնությամբ: Եկեք ուսումնասիրենք Սողոմոնի տարբեր փորձերը:

    Սողոմոնն ասաց. «Դե լավ, եկեք փորձենք հաճույք ստանալ: Եկեք փնտրենք կյանքի «լավ բաները»»: Բայց նա գտավ, որ դա նույնպես անիմաստ էր: Այսպիսով նա ասաց. «Ծիծաղը անմտություն է: Ինչ օգուտ հաճույք փնտրելուց»: Շատ մտածելուց հետո նա որոշեց զվարթանալ գինով: Եվ դեռ իմաստության փնտրտուքի ժամանակ նա կառչեց հիմարությունից: Այսպիսով, նա փորձեց զգալ միակ երջանկությունը, որը մարդկանց մեծամասնությունը գտնում է այս աշխարհում իր կարճատև կյանքի ընթացքում:

    Սողոմոնն էլ փորձեց իմաստ գտնել՝ իր համար հսկա պալատներ կառուցելով և գեղեցիկ խաղողի այգիներ տնկելով: Նա այգիներ ու պուրակներ հիմնեց՝ դրանք լցնելով ամեն տեսակի պտղատու ծառերով: Նա ջրամբարներ կառուցեց՝ ջուր հավաքելու համար՝ ոռոգելու իր ծաղկուն պուրակները։ Գնեց ստրուկներ՝ տղամարդիկ և կանայք, և այլ ստրուկներ ծնվեցին նրա տնտեսությունում: Նա ուներ նաև մեծ նախիրներ ու հոտեր՝ ավելի շատ, քան Երուսաղեմում նրանից առաջ ապրած որևէ թագավոր:

    Սողոմոնը հավաքեց մեծ քանակությամբ արծաթ ու ոսկի, շատ թագավորների և գավառների գանձերը: Վարձեց հրաշալի երգիչների՝ տղամարդկանց և կանանց, և ունեց մեծաթիվ գեղեցիկ կանայք ու հարճեր։ Նա ունեին ամեն ինչ, որ մարդը կցանկանա :

    Այսպիսով, նա դարձավ ավելի մեծ, քան բոլոր նրանք, ովքեր ապրել էին Երուսաղեմում նրանից առաջ, և նրա իմաստությունը երբեք չդավաճանեց իրեն։ Նա վերցնում էր ցանկացած բան։ Նա իրեն ոչ մի հաճույքից չէր զրկում։

    Սողոմոնը նույնիսկ մեծ հաճույք գտավ ծանր աշխատանքում. Սակայն, երբ նա նայեց այն ամենին, ինչ իրագործել էր տքնաջան աշխատանքով, ամեն բան այնքան անիմաստ էր՝ ինչպես քամուն հետապնելը։ Ոչ մի տեղ իսկապես արժեքավոր ոչինչ չկար։ Նա դա դիպուկ նկարագրեց և ասաց. այդ բոլորը դատարկություն է և ունայնություն:

    Ուստի ի՞նչ է մնում մարդուս իր բոլոր չարչարանքից և սրտի տանջանքից, որ ջանք է թափել արեգակի ներքո, որովհետև նրա բոլոր օրերը ցավերով են լի և հաճույքը՝ տրտմությամբ, և գիշերն էլ նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա ևս ունայնություն է։

    Ժողով. 2.22-23

    Իրականում, լավ է, երբ բացահայտում եք, որ անեծք է գործում։ Ինչո՞ւ։ Երբ գիտեք անեծքի մասին, կարող եք աղոթել իմաստություն ստանելու համար՝ դա շրջանցելու և դրա ազդեցությունը դադարեցնելու նպատակով։ Այս ամբողջ գրքում կիմանաք շատ անեծքների մասին, և թե որքանով են դրանք իրական։ Կպարզեք նաև, թե Աստծու իմաստությունը ինչպես կարող է ձեզ օգնել գոյատևելու և հաղթահարելու անեծքները այս կյանքում:

    ԳԼՈՒԽ 3

    Գլոբալ անեծքները

    Եվ այնտեղ ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. Աստծու և նրա Գառան գահը գտնվում էր նրա մեջ. և նրա ծառաները պաշտում էին նրան...

    Հայտն. 22.3

    Կա անեծքների երեք կատեգորիա, որոնք կարելի է հստակորեն գտնել Սուրբ Գրություններում։

    1. Գլոբալ անեծքները

    2. Աստվածաշնչային անեծքները

    3. Անհատական անեծքները

    Գլոբալ անեծքները այն անեծքներն են, որոնք իջել են երկիր և հետևողականորեն ու շարունակաբար ազդել արար աշխարհի վրա:

    Աստվածաշնչի անեծքները սովորական բաներ են, որոնք բոլորս գիտենք, որ Աստվածաշունչն անվանել է անիծված: Ցանկացած գործունեություն կամ գործողություն, որը հատում է որոշակի սահմանագծեր, առաջ է բերում Աստվածաշնչի այս անեծքնեը։ Ամբողջ Աստվածաշնչում կգտնեք այս աստվածաշնչյան անեծքների օրինակներ:

    Անհատական անեծքները անհատների կողմից ուրիշների վրա արտասանված անեծքներ են՝ տվյալ անհատի դեմ գործված զանցանքի պատճառով: Պատճառ չունեցող անեծքը չի կատարվի, բայց այն անեծքները, որոնք պատճառ ունեն, ունեն ուժ։

    Ինչպես թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԵԿՆ ԻԶՈՒՐ ԱՆԵԾՔՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ։

    Առակն. 26.2

    Այս և հաջորդ երկու գլուխներում կուսումնասիրենք գլուխը, աստվածաշնչային անեծքները և անհատական անեծքները։

    Գլոբալ անեծքները

    1. Տղամարդկանց վրա դրված անեծքը։

    Աստված Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին։

    Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես։

    Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս»։

    Ծննդ. 3.17-19

    2. Կանանց վրա դրված անեծքը։

    Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։

    Ծննդ. 3.16

    3. Նոյի տված անեծքը։

    ..Եվ ասաց. «Անիծյալ լինի ստրուկ Քանանը և իր եղբայրների ծառան թող լինի»։

    Ծննդ. 9.25

    4. Իսրայելի վրա դրված անեծքը։

    Իսկ եթե չլսես քո Տեր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։

    Բ Օրին. 28.15

    5. Իսրայելին ատողների վրա դրված անեծքը։

    Հրեաները օրհնյալ ժողովուրդ են։ Վտանգավոր է նրանց ատել և նրանց դեմ պայքարել։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Ադոլֆ Հիտլերը և մարդասպանների իր թիվը սպանեցին վեց միլիոն հրեա, բայց վերջում սպանվեց նաև մոտ յոթուկես միլիոն գերմանացի։ Գերմանական պետությունը 1945 թ. վերջին կործանվեց, բայց Իսրայելի պետությունը ծնվեց 1945 թ.-ից հետո։ Մարդիկ, ովքեր ոտք են դնում հրեաներին ատելու կյանք, ոտք են դնում ուղից անեծքի մեջ։ Կարիք չկա մտնել այն անեծքի մեջ, որն սպասում է բոլոր նրանց, ովքեր ատում և անիծում են Աստծու ժողովրդին։

    Որոշեք սիրել նրանց և մտնել Տիրոջ օրհնության մեջ։ Աա այս օրհնության մեջ են փորձում մտնել բազմաթիվ հոգևոր սպասավորություններ՝ սատարելով Իսրայելին և կատարելով Իսրայելին օժանդակելու գործողություններ։

    Աստծու եկեղեցին պետք է հասկանա այն օրհնությունը, որը կհասնի նրանց, ովքեր սիրում են Իսրայելը։

    Թող քեզ ծառայեն ժողովուրդները, և իշխանները թող քեզ երկրպագեն։ Քո եղբոր տերը լինես, թող քեզ երկրպագեն քո հոր որդիները։ Ով անիծի քեզ, ինքն անիծյալ թող լինի, իսկ ով օրհնի քեզ, ինքն օրհնյալ թող լինի»։

    Ծննդ. 27.29

    Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, իսկ քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։

    Ծննդ. 12.3

    ԳԼՈՒԽ 4

    Աստվածաշնչային գլխավոր անեծքները

    Եվ ՄՈՎՍԵՍՆ ԱՅԴ ՕՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՏՎԻՐԵԼՈՎ՝ ԱՍԱՑ. «ԱՀԱ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՑԵՂԵՐԻ, ՈՐՈՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՕՐՀՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հորդանան գետն անցնելուց հետո ՊԻՏԻ ԿԱՆԳՆԵՆ ԳԱՐԻԶԻՆ ԼԵՌԱՆ ՎՐԱ. Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Հովսեփ և Բենիամին։ ԵՎ ԱՀԱ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՑԵՂԵՐԻ,

    Enjoying the preview?
    Page 1 of 1