Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Արարողությունների ձեռնարկ
Արարողությունների ձեռնարկ
Արարողությունների ձեռնարկ
Ebook152 pages1 hour

Արարողությունների ձեռնարկ

Rating: 1 out of 5 stars

1/5

()

Read preview

About this ebook

Այս երեւելի աշխատանքում Դագ Հյուարդ-Միլզն ուսումնասիրում է այսօրյա հոգեւոր սպասավորության մեջ առկա իրական կյանքի իրավիճակներ: Նա արծարծում է գործնական հարցեր, ինչպիսիք են ֆինանսները, քաղաքականությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերվելը եւ հոգեւոր սպասավորների փոխհարաբերությունները:
Այս գիրքը ձեր կոչումը սկզբունքայնորեն իրագործելու ողջամիտ ուղեցույց է եւ պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյա առաջնորդի համար: Խորհուրդ է տրվում աստվածաշնչյան դպրոցների եւ ընդհանրապես հոգեւորականների համար:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352659
Արարողությունների ձեռնարկ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Արարողությունների ձեռնարկ

Related ebooks

Reviews for Արարողությունների ձեռնարկ

Rating: 1 out of 5 stars
1/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Արարողությունների ձեռնարկ - Dag Heward-Mills

    Անվանակոչության արարողությունը ավանդական միջոցառում է, որը տեղի է ունենում երեխայի ծննդից հետո։ Որոշ ընտանիքներ շատ ավանդապահ են և ենթարկվում են միջոցառման օրվա և ժամի հետ կապված բոլոր սովորույթներին։ Պաստորի դերը հիմնականում առիթին աստվածաշնչյան և հոգևոր կողմ հաղորդելն է։ Սա, անշուշտ, հնարավոր է՝ կախված այն բանից, թե ընտանիքն ինչ է խնդրում կամ թույլատրում։

    1. ԲԱՑՄԱՆ ԱՂՈԹՔ

    2. ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ «Եկեք պաշտենք նրան»

    Օ, եկեք պաշտենք նրան Քանզի Նա է միակ արժանին

    Օ, եկեք պաշտենք նրան Քանզի Նա է միակ արժանին

    Օ, եկեք պաշտենք նրան Քանզի Նա է միակ արժանին

    Մեր Տեր Քրիստոսը Մեր Տեր Քրիստոսը։

    3. ԱՌԻԹԸ ԵՎ ՊԱՏՃԱՌ(ՆԵՐ)Ը

    Այսօր մենք հավաքվել ենք այստեղ մեր եղբայր և քույր տեր և տիկին ...(ծնողների ազգանունը)-ի հետ՝ երկու պատճառով.

    i. Ուրախանալու այն բանի համար, ինչ Աստված արել է նրանց համար,

    ii. Անուն տալու նրանց նորածին զավակին։

    Մեր բոլոր գործողությունների հիմքը Աստվածաշունչն է, ուստի մեր այսօրվա սուրբգրային ընթերցումն է՝

    Ղուկ. 1.48-55

    Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա մի որդի ծնեց. Եվ նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։

    Եվ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում։ Բայց նրա մայրը պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պետք է կոչվի»։ Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»։ Նշանացի ակնարկեցին նրա հորը, թե ի՛նչ կկամենա նրան կոչել։

    Իսկ նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ բոլորը զարմացան։ Եվ իսկույն նրա բերանը բացվեց ու նրա լեզուն՝ նույնպես. և խոսում էր ու օրհնում Աստծուն։

    Ինչպես արվում էր այն օրերում, մենք ցանկանում ենք կոչ անել երեխայի հորը՝ հայտնել այն անունը (անունները), որը (որոնք) նա ցանկանում է տալ երեխային, և անվան (անունների) իմաստ(ներ)ը։

    4. ՀՈՐ ԿՈՂՄԻՑ ԱՆՈՒՆ ԴՆԵԼԸ [Հայրը ոտքի է կանգնում և նշում երեխայի լրիվ անունը և անվան (անունների) իմաստ(ներ)ը]։

    5. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ, ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

    i. Հոգևոր սպասավորը վերցնում է երեխային և բոլորին խնդրում ոտքի կանգնել և միանալ երեխայի համար ասվող աղոթքին։

    ii. Հոգևոր սպասավորը աղոթում է՝ ձեռքերը երեխայի վրա դնելով, և երեխային օծում յուղով։

    6. ԱՂՈԹՔ

    ՔԱՀԱՆԱ Հայր, հանուն Հիսուսի՝ Քո միածին Որդու, շնորհակալություն ենք հայտնում քեզ այսօր տրված անվան (անունների) համար։ Մենք սրբագործում ենք անուն(ներ)ը և հայտարարում, որ այս երեխան կկոչվի ...[երեխային անուն(ներ)ը].... Այսօրվանից աղոթում եմ, որ նա ապրի իր անվան (անունների) իմաստին (իմաստներին) արժանի կերպով։

    Հոգևոր սպասավորը հղումներ է կատարում անվանը (անուններին) և աղոթում, որպեսզի երեխան իրագործի անվան նպատակը (օրինակ, «Հովհաննես» նշանակում է «Եհովան գթառատ է», թող Եհովա Աստվածը միշտ գթառատ լինի այս երեխայի հանդեպ»)։

    ՔԱՀԱՆԱ Ես այս երեխային օծում եմ յուղով՝ որպես Սուրբ Հոգու խորհրդանշանով, որպեսզի նա իր կյանքի բոլոր օրերն ապրի Սուրբ Հոգու ազդեցության և զորության ներքո։ Ամեն։

    7. ԵՐԳ՝ «Օրհնության անձրևներ»

    Երգչախումբ

    Կտեղան օրհնության անձրևներ, Օրհնության անձրևներ

    Սա Աստծու խոստումն է Մենք խնդրում ենք օրհնության Կլինեն թարմացնող եղանակներ, անձրևներ,

    Վերից՝ Փրկչից ուղարկված Մեր շուրջը թափվում են ողորմածության կաթիլներ

    Քանզի խնդրում ենք օրհնության անձրևներ։

    8. ԵՐԵԽԱՅԻՆ ՕՐՀՆԵԼԸ

    ՔԱՀԱՆԱ Հայր, անշուշտ շնորհակալություն ենք հայտնում քեզ բարի ու կատարյալ պարգևի՝ կյանք պարգևելու համար։ Գոհություն քեզ այս ընտանիքը զավակով օրհնելու համար։ Ես չեղարկում, առ ոչինչ եմ համարում, հակադարձում և մերժում եմ թշնամու ամեն մի անեծք ու ամեն մի սպասում՝ կապված ...[երեխայի անունը (անունները)].... կյանքի հետ։

    Ես վայր եմ բերում ընդդիմության, դիմադրության և հուսախաբության պարիսպները, որոնք բարձրացվել են այս երեխայի կյանքի հանդեպ։ Ես Աստծու կամքը գերակա եմ համարում թշնամու՝ քո կյանքի համար ամեն մի ծրագրի, ամեն մի կանխատեսման դեմ։

    Ես Աստծու օրհնությունն եմ հնչեցնում քո կյանքի վրա։

    Թող Աստծու բարությունն ու շնորհները քեզ բաժին հասնեն քո կյանքի բոլոր օրերին։

    Թող որ ապրես և օրհնություն դառնաս ծնողներիդ համար։

    Թող որ ապրես և օրհնություն դառնաս քոր սերնդի համար։

    Թող որ դառնաս այն, ինչ Աստված կանխորոշել է քեզ համար։ Հանուն զորավոր Հիսուսի, Ամեն։

    9. ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ

    ՔԱՀԱՆԱ Խոստանո՞ւմ եք այս երեխային մեծացնել Տիրոջ ուղիներով, որպեսզի նա, մեծանալով, երբեք չշեղվի դրանցից։

    Համաձայն Թվերի 6.7-ի, խոստանո՞ւմ եք նրան ուսուցանել «Աստծու Խոսքը, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս»։

    ՀԱՅՐ Խոստանում եմ։

    ՄԱՅՐ Խոստանում եմ։

    ԵՐԿՈՒ ԾՆՈՂՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ Խոստանում ենք։

    ՔԱՀԱՆԱ Ամե՛ն։ Ծափահարենք նրանց։ (Հոգևոր սպասավորը երեխային վերադարձնում է ծնողներին)։

    10. ԵՐԳ՝ «Փառք Աստծու»

    Երգչախումբ

    Փառք Աստծու, Գոհությո՜ւն Տիրոջը։ Գոհությո՜ւն Տիրոջը։

    Մեծագործություններ է Նա կատարել Թող երկիրը լսի Նրա ձայնը

    Նա այնքան սիրեց աշխարհը, Գոհությո՜ւն Տիրոջը։ Գոհությո՜ւն Տիրոջը։

    որ մեզ տվեց Իր Որդուն, Թող մարդիկ հրճվեն

    Որն Իր կյանքը տվեց՝ Օ, եկեք Հոր մոտ

    ի քավություն մեղքերի Որդի Հիսուսի միջոցով

    Եվ բացեց կյանքի դարպասը, Եվ փառք տվեք Նրան

    որպեսզի բոլորը ներս մտնեն Մեծագործություններ է Նա կատարել։

    11. ՆՎԵՐՆԵՐՆ ԸՆԾԱՅԵԼԸ

    ՔԱՀԱՆԱ Այժմ, ինչպես որ դա արվեց, երբ ծնվեց Հիսուսը, արևելքից եկան իմաստուններ՝ թանկագին ընծաներ բերելով,

    մենք այժմ կընդունենք ընծաներն ու նվերները, որ բերվել են երեխայի համար։

    12. ՓԱԿՄԱՆ ԱՂՈԹՔ

    ԳԼՈՒԽ 2

    Երեխաների օրհնության արարողություն

    Մանուկների օրհնությունը նման է Անվանակոչության արարողությանը։ Սովորաբար անցկացվում է եկեղեցում կատարվող կարգի ժամանակ։

    Օրհնության արարողությունը տեղի է ունենում երեխայի ծննդից հետո։ Երեխայի օրհնության արարողության ընթացքում հոգևոր սպասավորի դերը երեխայի վրա աղոթելն է և նրան Տիրոջն ընծայելը։ Սա արվում է այն հույսով, որ երբ երեխան չափահաս դառնա, ինքը կճանաչի մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

    Հոգևոր սպասավորը մանկանը հանձնում է Տիրոջ հոգածությանը և հավաքվածներին ներկայացնում անուն(ներ)ը և դրա(նց) իմաստ(ներ)ը։

    1. ԸՆՏԱՆԻՔԻՆ ԶՈՀԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ ՈՂՋՈՒՆԵԼԸ (պաշտոնավարող հոգևոր սպասավորը ընտանիքը ներկայացնում է հավաքվածներին)։

    2. ԱՌԻԹԸ ԵՎ ՊԱՏՃԱՌ(ՆԵՐ)Ը

    ՔԱՀԱՆԱ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ մեր եղբայր

    Enjoying the preview?
    Page 1 of 1