Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է
ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է
ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է
Ebook209 pages1 hour

ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Այս խորիմաստ արտահայտությունը՝ «ձեզնից մեկը սատանա է», Հիսուս Քրիստոսն ուղղել էր Իր տասներկու աշակերտներին։ Մեզնից շատերին սատանան վնասում է, որովհետեւ չգիտենք, թե ինչպես հայտնաբերել նրան եւ նրա ձեռքի գործերը։ Այս օրհնյալ գրքի միջոցով կբացահայտես սատանայի մեղքերը եւ կվճռես հեռու մնալ այդ մեղքերից։ Թող «ձեզնից մեկը սատանա է» արտահայտությունը երբե՛ք քեզ ուղղված չլինի։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352512
ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է

Related ebooks

Reviews for ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ՁԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍԱՏԱՆԱ Է - Dag Heward-Mills

    Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եՎ ձեզնից մԵկը սատանա է»։ 

    Հովհ. 6.71

    Հիսուսն ասաց յուր աշակերտներին. «Ձեզնից մեկը սատանա է»։ Հիսուսը ճանաչում էր սատանային նրա իսկ անկումից ի վեր։ Ճանաչում էր նրա անբարոյությունն ու չարությունը, նրա բնույթը, նրա մեղքերն ու անկումը։ Այնպես որ, Հիսուսի կողմից նման հայտարարությունը, թե յուր աշակերտներից մեկը սատանա է՝ միանգամայն հզոր պնդում էր։

    Դա նշանակում էր, որ աշակերտներից մեկը հետևում էր սատանայի մեղքերին և ուղուն։ Նրա աշակերտներից մեկն իրեն պահում էր սատանայի պես։ Որքան դյուրին էր Հիսուսի համար ճանաչել սատանային, քանզի նա ճանաչում էր Լյուցիֆերի նախկին փառքը, մեղքերն ու անկումը։

    Այսօր բազմաթիվ մարդիկ են բռնել Լյուցիֆերի մեղքերի ուղին։ Նրանք կրկնում են սատանայի գործած ամեն մի մեղքը։ Բազում քարոզիչներ հետևում են Լյուցիֆերին և հայտնվում են այն նույն մթության մեջ, ուր հենց այսօր էլ Սատանան է իշխում։ Արդյո՞ք դու սատանային ես հետևում։ Արդյո՞ք դու սատանա ես։ Միգուցե դու ճանաչո՞ւմ ես որևէ մեկին, ով սատանային է հետևում և գործում է Լյուցիֆերի բոլոր մեղքերը։

    Այսօր Սատանան պարփակված է խավարի կապանքներով, այլ ոչ թե ազատ և երջանիկ՝ լույսի և հավերժության թագավորությունում։ Նրա կյանքը, հոգևոր սպասավորությունն ու ապագան ջախջախվեցին երկնային թագավորությունում իր, դեռևես հրեշտակ լինելու ընթացքում կատարած սխալների պատճառով։ Նա մոլորեցրեց հազարավոր հրեշտակների և դրանով իսկ սկիզբ դրեց աշխարհում այսօր տիրող շփոթությանը, իրարանցմանն ու չարությանը։

    Բազում հոգևոր սպասավորներ շփոթության մեջ են ապրում, նրանց ուղին դատապարտված է ձախողման, աղքատության և ծայրահեղ մթության։ Նրանք նույնիսկ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Նրանք չեն հասկանում, թե ինչու է իրենց հոգևոր սպասավորությունն այդքան սահմանափակ և աղքատիկ։

    Դու կբացահայտես Սատանայի ամեն մի մեղք, որպեսզի այս գիրքը կարդալուց հետո չգործես այդ մեղքերը։

    Այս գրքի միջոցով ես ձգտում եմ ցուցադրել, թե ինչպես դու կարող ես խուսափել սատանայի վերածվելուց և Սատանայի մեղքերը կատարելուց։ Ավետարանի յուրաքանչյուր հոգևոր սպասավոր պետք է անկեղծորեն ձգտի խուսափել Լյուցիֆերին հետևելուց, ով նույնպես Աստծու երբեմնի ամենաբարձրաստիճան հոգևոր սպասավորներից էր։ Եթե Լյուցիֆերը, ով լույսի թագավորության մեջ իր տեղն ուներ, կարող էր սայթաքել և այսքան խառնաշփոթության պատճառ դառնալ, ապա որքա՜ն վտանգավոր է մեր կացությունն այս մութ ու կույր աշխարհում։

    Գլուխ 2

    Գոյություն ունե՞ն արդյոք մարդ-սատանաներ

    Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եՎ ձեզնից մէկը սատանա է»։ 

    Հովհ.. 6..71

    Դու պետք է ընդունես, որ քո կյանքում ներկա գտնվող անհատը որոշակի պահին կարող է լինել շոշափելի, գործող սատանա։ Նման անհատին չի կարելի ենթարկվել, նման անհատին չի կարելի լսել և ընդառաջել։

    Գործողություններդ չպետք է առաջնորդվեն միայն քո տեսածով։ Անհրաժեշտ է առաջնորդվել այդ անհատի վերաբերյալ ստացված աստվածային հայտնությամբ։

    Որոշակի մարդկանց հետ պետք է վարվել ինչպես սատանաների հետ, որովհետև նրանք իսկապես (թեկուզև ժամանակավոր) սատանա են քո աչքում։ Որոշ մարդկանց էլ սատանան տիրում է ամբողջապես և անմնացորդ։ Նման մարդկանց որպես սատանայի չվերաբերվելը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ Ինչո՞ւ եմ ես նման բան ասում։ Սուրբ Գրություններն ուսուցանում են, որ մենք պայքարում ենք ոչ թե արյան ու մարմնի, այլ սկզբունքայնության և իշխանության դեմ։ Սուրբ Գրությունները հստակ վկայում են, որ մեր թշնամին ոչ թե մարմինն է, այլ ոգին։ Իսկապես՝ մեր պայքարը մարմնի դեմ չէ։ Դա չար ոգիների դեմ է։

    Այնուամենայնիվ, այս չար ոգիներն ունակ են բնակվելու, որոշ մարդկային էակների մեջ, ազդելու նրանց վրա և տիրելու նրանց այնքան վարպետորեն, որ դժվար է դառնում տարբերակել մարդուն և սատանային։ Նման դեպքերում մարդ էակը բառացիորեն փոխակերպվում է սատանայի, և նրա հետ պետք է վարվել համապատասխանաբար։

    Ցանկանում եմ հատկապես նշել, որ եթե մարդ արարածի մեջ բնակվում է, նրա վրա ազդում և նրան ամբողջապես տիրում է սատանան, ապա պետք չէ այդ անհատին թույլ տալ քո կողքին գործել։ Ես բազմիցս ականատես եմ եղել հոգևոր սպասավորությունների տապալմանը, որովհետև հոգևոր սպասավորները չափազանց քաղաքավարի, մեղմ և զուսպ էին այն մարդկանց հետ գործելիս, ում ինքը սատանան էր ղեկավարում։

    Կան այնպիսի մարդիկ, ում պետք է ընկալես որպես սատանայի։ Պետք է այդ մարդկանց հետ խոսես նույնքան խիստ, որքան կխոսեիր սատանայի հետ։ Այլապես սատանային թույլ ես տալիս գոյություն ունենալ և ազատ գործել քո միջավայրում և քո դեմ։

    Սատանաներ (Diabolos)

    Diabolos բառը սովորաբար թարգմանվում է որպես «սատանա» և բառացիորեն վերաբերում է սատանային։ Diabolos բառը երեսունութ անգամ հիշատակվում է Նոր Կտակարանում։ Երեսունհինգ անգամ թարգմանված է որպես սատանա։ Օրինակ. «Դրանից հետո Հիսուս անապատ տարվեց Հոգուց՝ սատանայից փորձվելու»։

    Այնուամենայնիվ, երեք այլ նշանակալի դեպքերում diabolos բառը գործածվել է մարդկային արարածների նկարագրելու համար։ Արդյոք դա զարմանալի չէ՞։ Diabolos բառն օգտագոոծվել է նկարագրելու Հուդա Իսկարիովտացուն, ինչպես նաև որոշ հոգևոր հայրերի կանանց և որոշ տարեց կանանց (խնդրում եմ ինքդ հաստատիր այդ փաստերը)։ Եթե Աստվածաշնչում կգտնես այն, ինչ ասում եմ, ապա պետք է հավատաս դրան։

    Հետևիր Հիսուս Քրիստոսի օրինակին և որոշ մարդկանց վերաբերվիր որպես սատանաների

    1. Հիսուսը Պետրոսի հետ վարվեց այնպես, ասես նա սատանան էր։

    Եվ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քավ լիցի քեզ, Տե՛ր, այդ քեզ չի պատահի»։ 

    Եվ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛Վս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»։

    Մատթ. 16.21-22

    Ինչպես Հիսուսը, դու ևս պետք է ընդունես այն իրողությունը, որ որոշ մարդիկ կարող են վայրկենապես ընկնել սատանայի տիրապետության տակ՝ վերածվելով քո կյանքում շոշափելի և գործող իրական սատանաների։ Պետրոսը, ում Հիսուսը նշանակել էր եկեղեցու առաջնորդ, մի պահ գործում էր որպես իրական սատանա, և Հիսուսը նրա հետ վարվեց կտրուկ և միանգամայն վերջնականորեն։ Հիսուսը թույլ չտվեց նրան շարունակել խոսել՝ Իր ներկայությամբ։ Հիսուսը թույլ չտվեց նրան շարունակել Իր կյանքում գործել։

    Հիսուս Քրիստոսը չասաց, որ Պետրոսը գտնվում էր Սատանայի ազդեցության տակ։ Հիսուսը դիմեց Պետրոսին այնպես, ինչպես կդիմեր հենց Սատանային։

    Պետրոսն ընտանեվարություն ցուցաբերեց Հիսուսի նկատմամբ։ Եկեղեցու առաջնորդ նրա նշանակվելը հավանաբար նրան «գլխապտույտի» էր հասցրել։ Նա փորձում էր Հիսուսին ուղղություն ցույց տալ՝ Իր իսկ հոգևոր սպասավորության մեջ։ Նա սկսել էր հանդիմանել Աստծու Որդուն։ Նա Հիսուսին հորդորում էր մոռանալ խաչի քարոզչության մասին։ Չէ՞ որ խաչի քարոզչությունը շատերին անհեթեթություն էր թվում։ Այդ օրը դա իսկապես անհեթեթություն էր Պետրոսի համար։ Նա հորդորում էր Հիսուսին, որ կարիք չկա շարունակելու ուղին և խաչվել։ Հիսուսը ճանաչեց, թե ինչ է թաքնվում Պետրոսի ընտանեվարության ու հասունության պակասի ներքո։ Սակայն նա չասաց, որ Պետրոսն իրեն ընտանեբար կամ անպատրաստ է պահում։ Նա ճանաչեց Սատանային, որն օգտագործում էր Պետրոսի ձայնը։ Նա միանգամից հանդիմանեց Պետրոսին և ուղղակիորեն սաստեց Սատանային։

    Եթե մարդիկ ճանաչեին Սատանայի ձայնը, երբ Ադլոֆ Հիտլերն էր խոսում 1933-ին, նրա առաջընթացը հնարավոր կլիներ կանխել։ Բայց նույնիսկ հոգևոր հայրերն էին փառաբանում և գովերգում այդ զանգվածային մարդասպանին։ Ադոլֆ Հիտլերը դարձավ հիսուն միլիոն մարդկանց մահվան պատճառ։ Նա գիտակցաբար մահվան դատապարտեց շատերին։ Նրա վերջին հրահանգն էր՝ վերացնել իր հայրենակից գերմանացիներին։ Պնդում էր, որ նրանք արժանի չեն ապրելու, քանի որ պատերազմը տանուլ են տվել։ Գերմանիայի ամենամեծ սխալն էր՝ թույլ տալ այս մարդուն խոսել, ապրել, գործել, առաջ ընթանալ և առաջնորդ դառնալ։ Սատանային պետք է ճանաչել և կանգնեցնել՝ առանց հապաղելու։

    Թույլ չտաս սատանային գործել քո կյանքում՝ նույնիսկ մեկ վայրկյան։ Գործիր խելացի և արագ, ինչպես Հիսուս Քրիստոսը գործեց։ Եթե դու գաբոնյան իժ հայտնաբերես սեփական հյուրասենյակում, արդյոք թույլ կտա՞ս դրան մնալ այնտեղ ևս մի քանի շաբաթ։

    Զգուշացի՛ր այն մարդկանցից, ովքեր գաբոնյան իժերին թույլ են տալիս բնակվել իրենց հյուրասենյակում։ Նրանք սարսափելի սխալ են գործում։

    Զգուշացի՛ր քո նկատմամբ ընտանեվարություն ցուցաբերող մարդկանցից։

    Զգուշացի՛ր իրենց տեղը մոռացող մարդկանցից։ Նման մարդիկ մոռանում են այն փաստը, որ իրենք իրավունք չունեն ուղղորդելու, վերահսկելու կամ ուղղելու Աստծու ծառային։

    Աստծու մարդկանց բնորոշ մարդկային գծերի հետ շփվելը կարող է շփոթեցնել և գայթակղել՝ խախտելու կանոնները։

    2. Հիսուսը Հուդայի հետ վարվեց այնպես, ասես նա սատանան էր։

    Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եՎ ձեզնից մԵկը սատանա է»։ 

    Հովհ. 6.71

    Աշակերտներն ու ծանոթները կարող են վերածվել սատանաների և գործել սատանայի պես։

    Հիսուսն իր վստահելի հաշվապահին անվանեց սատանա, Հուդա Իսկարիովտացին հիշատակվում է որպես սատանա։ Անհավատարիմ դավաճանին թույլ տալ գործել քո կողքին՝ դա կարող է նմանվել միմիայն իրական կոբրային քո տան մեջ ապրելու տեղ և ազատության տալուն։

    Թույլ չտա՛ս անհավատարիմ մարդկանց մնալ քո կողքին։ Թույլ չտա՛ս կոբրային գոյատևել քո հոգևոր սպասավորների շարքում։ Նրանց անհրաժեշտ է արագ հայտնաբերել և համապատասխան քայլեր ձեռնարկել։

    Հիսուսը Հուդային դիմեց, ինչպես կդիմեր սատանային։ Նա չասաց, թե Հուդային սատանան էր ուղղորդում։ Նա ասաց, որ Հուդան ինքը սատանա է։ Նա ասաց.. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ, և ձեզնից մեկը սատանա է»։ Եթե թույլ ես տալիս սատանային անարգել գործել քո կյանքում և քո հոգևոր սպասավորության ոլորտում, ապա, անշուշտ, խնդիրների կբախվես։ Եկեղեցում անհավատարիմ օգնականին թույլ տալ գործել՝ նույնն է, ինչ սատանային թույլ տալ իր ուզածն անել եկեղեցում։

    Կարո՞ղ ես

    Enjoying the preview?
    Page 1 of 1