Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Հաղթության գաղտնիքները
Հաղթության գաղտնիքները
Հաղթության գաղտնիքները
Ebook296 pages2 hours

Հաղթության գաղտնիքները

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Կյանքը կարող է մարտահրավերներ նետել ամեն մեկին։ Շատ անգամներ, ձեր ծանր բեռը հաղթահարելու համար, ձեզ իմաստություն է պետք։ Իմաստությունը Աստծու գաղտնիքն է, որը ձեզ կօգնի ձեր պայքարներից դուրս գալ որպես կենդանի հրաշք։ Աստված ձեզ սահմանել է փառքի համար։ Աստծու գաղտնիքը Աստծու թաքնախորհուրդ իմաստությունն է, որը սահմանված է ձեր փառքի եւ բարենորոգության համար։ Թո՛ղ այս գրքի հայտնությունները ամեն օր հաղթանակ բերեն ձեզ։ Թո՛ղ այս գիրքը ձեզ տա իմացություն՝ հաղթության հասնելու համար։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352550
Հաղթության գաղտնիքները
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Հաղթության գաղտնիքները

Related ebooks

Reviews for Հաղթության գաղտնիքները

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Հաղթության գաղտնիքները - Dag Heward-Mills

    Հաղթության 1-ին գաղտնիք

    Ի՞նչ է հաղթության գաղտնիքը

    Դո՞ւ ես լսել ՏԻՐՈՋ ՀՐԱՄԱՆԸ [ԳԱՂՏՆԻՔԸ],   թե՞ քեզ է օժտել նա իմաստությամբ։

    Հոբ 15.8

     Հաղթության գաղտնիքն այնպիսի գաղտնիք է, որը ձեզ կդարձնի կենդանի հրաշք։  Հաղթության գաղտնիքը Աստծու գաղտնիքն է։

    Դուք լսե՞լ եք Աստծու գաղտնիքը։  Դուք կարդացե՞լ եք Աստծու գաղտնիքը։  Ձեզ համար բացե՞լ են Աստծու գաղտնիքը։ Աստծու թաքնված իմաստությունը Աստծու գաղտնիքն է։  Ստացե՞լ եք Աստծու իմաստությունը։  Ստացե՞լ եք հայտնություն ի վերուստ։  Եթե չեք լսել Աստծու գաղտնիքը, ապա բաց եք թողել այն, ինչտ կարիքն իսկապես ունեք։  Աստծու գաղտնիքը Աստծու Աստծու խորհրդավոր, թաքուն իմաստությունն է, որը սահմանված է ձեր փառքի և բարենորոգման համար։

    ...այլ քարոզում ենք Աստծու խորհրդավոր, թաքուն իմաստությունը, որը ծածկված է մարդկանցից և որն Աստված սահմանել էր մեր փառքի համար նախքան հավիտյանները... 

    Ա Կորնթ. 2.7

    Ձեզ հարկավոր է ոչ երկրային իմաստություն։  Երկրային իմաստությունը տնտեսագիտության, իրավունքի, մաթեմատիկայի, գիտության, հաշվապահության և այլնի ուսուցումն է։ Այս բոլոր աշխարհիկ առարկաները լավն են, բայց երկրային, մարդկային իմաստություն են։  Այդ բոլոր բաների համար տեղ կա։  Բայց դրանք եկեղեցում տեղ չունեն։  Եկեղեցում մենք ունենք շատ ավելի բարձր մի բան. «...և իմ խոսքը և քարոզությունը իմաստության ճարտար խոսքերով չէին... (Ա Կորնթ. 2.4)։  Կա շատ ավելի մեծ իմաստություն, որը գալիս է Աստծուց։  Աստծու իմաստությունը պարունակում է Աստծու գաղտնիքը։  Դա է, որը ձեզ հարկավոր է ձեր կյանքի համար։  ...այլ քարոզում ենք Աստծու խորհրդավոր, թաքուն իմաստությունը, որը ծածկված է մարդկանցից և որն Աստված սահմանել էր մեր փառքի համար նախքան հավիտյանները...(Ա Կորնթ. 2.7)։  Այս տեսակի իմաստությունը սահմանվել է՝ ձեզ փառավոր դարձնելու և կենդանի հրաշքի փոխարկելու համար։

    Եկեք հայացք նետենք Աստծու գաղտնիքը բացահայտելու հրաշագործ օգուտների վրա։

    Վեց պատճառ, թե ինչու պետք է բացահայտել Աստծու գաղտնիքը

    1. Կյանքը և մահը կախված են ձեր կողմից Աստծու գաղտնիքի բացահայտումից.

    Արքան պատասխանեց և ասաց. «Հաստատ գիտեմ, որ դուք ուզում եք ժամավաճառ լինել, որովհետև տեսնում եք, որ իմ խոսքը վճռական է։   Եթե դուք երազը չհայտնեք ինձ, ուրեմն համաձայնվել եք սուտ և անճիշտ բաներ ասել ինձ, մինչև որ ժամանակն անցնի։ Ասացե՛ք ինձ իմ երազը, և կիմանամ, որ նրա մեկնությունը նույնպես կհայտնեք ինձ»։

    Աստղագուշակները նորից պատասխանեցին թագավորին և ասացին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարողանա հայտնել թագավորի ուզած բանը։ Ոչ մի թագավոր և իշխան այդպիսի բան չի հարցնի իմաստունին, մոգին և աստղագուշակին,  որովհետև այն բանը, որ թագավորն է հարցնում, ծանր բան է, և բացի աստվածներից, որոնք մարմնավորների մեջ չեն բնակվում, չկա ոչ մեկը, որ այն հայտնի թագավորի առաջ»։   Այն ժամանակ թագավորը մեծ բարկությամբ ու զայրույթով հրամայեց կոտորել բաբելացի բոլոր իմաստուններին։   ՀՐԱՄԱՆ ԱՐՁԱԿՎԵՑ, և ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ ԿՈՏՈՐՎՈՒՄ ԷԻՆ։ ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ԴԱՆԻԵԼԻՆ և ՆՐԱ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՐԱՆՑ։

    Դանիելը մտավ արքայի մոտ և խնդրեց արքային, որ նրան ժամանակ տա, և ինքը դրա մեկնությունը կհայտնի թագավորին։  Դանիելը մտավ իր տունը և բանը հայտնեց իր ընկերներին՝ Անանիային, Ազարիային և Միսայելին։ ՆՐԱՆՔ ԳԹՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՐԿՆՔԻ ԱՍՏԾՈՒՑ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱ ԴԱՆԻԵԼԻՆ ՈՒ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԿՈՐՍՏԻ ՉՄԱՏՆԻ ԲԱԲԵԼԱՑԻ ԱՅԼ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ։  ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԱՂՏՆԻՔԸ ԴԱՆԻԵԼԻՆ ՀԱՅՏՆՎԵՑ գիշերային տեսիլքում։   Դանիելը օրհնեց երկնքի Աստծուն և ասաց.   «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն է իմաստությունը, հանճարը և զորությունը։  Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստուններին իմաստություն է տալիս և խելամիտներին՝ իմացություն,  ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԽՈՐԻՆ ԵՎ ԾԱԾՈՒԿ ԲԱՆԵՐԸ, գիտի, թե ինչ կա խավարում, և լույսը նրա հետ է։

    Դան. 3.8-13, 16-22

    Դանիելը և իր ընկերակիցները մահապատժի ենթարկվելու մեծ վտանգի առաջ էին կանգնած։ Մահը նայում էր ուղիղ նրանց դեմքին։ Թագավորը գիտեր, որ իմաստունների մեծ մասը, աստղաբաշխները և մոգերը կեղծավորներ էին՝ խաբեությամբ լի։  Նաբուքոդոնոսոր թագավորը հուսահատ կերպով ցանկանում էր իր պալատն ազատել բոլոր ձևացողներից։ Թագավորի պատրաստած փորձությունը կապահովեր, որ միայն իրապես իմաստուն մարդիկ մնային իր պալատում՝ որպես իր խորհրդատուներ։  Լավ խորհրդատու լինելու համար պետք է իմանալ որոշակի գաղտնիքներ։ Գաղտնիքներ կան յուրաքանչյուր խոշոր նվաճման խորքում և յուրաքանչյուր մեծ մարդու թիկունքում։

    Մենք հաճախ սխալ կերպով խորհրդածում ենք այն մասին, թե ինչ է մարդուն դարձնում մեծ։  Մեծ մասամբ մենք իսկապես չենք իմանում որևէ մեկի մեծության գաղտնիքը։  Որոշակի գաղտնիքներբացահայտելը ձեզ կազատի կործանումից։  Իմացության հոգին նաև Տիրոջ հոգին է։ «…Երբ որ թշնամին գետի պես գա, Տիրոջ հոգին նրան կփախցնի» (Եսայ. 59.19, «Արարատ» թարգմ.)։  Երբ թշնամին գալիս է ձեզ սպանելու, իմացության հոգին նրան փախուստի է մատնում։  «Փախուստի է մատնում բառակապակցությունը թարգմանվել է եբրայերեն «նուս» բառից, որը նշանակում է «անհետացնել»։  Իմացության միջոցով որոշ բաներ անհետացվում են։ Տարիներ առաջ մալարիա, շնչարգելություն (ասթմա), արյան բարձր ճնշում կամ շաքարային դիաբետ ունեցող բոլոր մարդիկ պարզապես մահանում էին այդ հիվանդություններից։ Իմացության միջոցով այդ հիվանդություններն «անհետացվել» են և չեզոքացվել։

    Կյանքը և մահը կախված են ձեր կողմից որոշակի գիտելիքների իմացությունից։  Սրան գաղտնիքներ են, որոնք շատ կարևոր են ձեր կյանքի համար։  Ամեն ոք, ով օրհնվել է՝ վայելելու Աստծու գաղտնիքները, գիտի, որ կյանքը և մահը իրականում կախված են որոշակի գաղտնիքների իմացությունից։  Ահա թե ինչու դուք պետք է հայտնություն որոնեք Աստծուց։ Որևէ գաղտնիքի իմացությունը ձեզ առավելություն կտա։  Գիտության, բժշկության, աստղագիտության, գյուղատնտեսության, մեխանիկայի և ֆիզիկայի առաջընթացը հիմնված է բացահայտված գաղտնիքների վրա։ Այդ գաղտնիքները փաստեր են, որոնք գոյություն են ունեցել հազարավոր տարիներ։  Գյուտարարները հիմնականում գաղտնիքներ բացահայտողներ են։  E-ն միշտ հավասար է եղել mc²-ու։  Էյնշտեյնն ընդամենը հայտնագործեց մի գաղտնիք, որը գոյություն էր ունեցել հազարավոր տարիներ։

    Հաղթության գաղտնիքը հայտնություն է, որը հաղթանակ է բերում ձեզ։  Հաղթության գաղտնիքները հայտնություններ են Սուրբ Հոգուց, որոնք կարող են մեծ տարբերություն մտցնել ձեր կյանքի գործում և հոգևոր սպասավորության մեջ։  Կյանքի և մահվան տարբերությունը հաճախ մի փոքրիկ իմացություն է։  Աստված ձեզ կարող է իմացություն շնորհել այսօ՛ր։  Աստված կարող է ձեզ այսօր իմացություն (գիտելիք) շնորհել։  Որոշ մարդիկ գիտելիքների այս հիմնական պատառիկներն անվանում են «հայտնություն»։   Ինչպես էլ որ դրանք անվանեք, այս հաղթության գաղտնիքները կտանեն մեծ հաղթանակների ու հաղթությունների։

    Հաղթության գաղտնիքների բազմաթիվ լավ օրինակներ կարելի է գտնել պատմության գրքերում։  Տասնչորսերորդ դարում աշխարհ ներխուժեց «Մեծ Ժանտախտ» հիվանդությունը և խլեց միլիոնավոր մարդկային կյանքեր։  Բազում մարդիկ մահացան, և ամբողջ բնակչություններ բնաջնջվեցին։  Այս հիվանդության նկատմամբ վախը շարունակվեց շատուշատ տարիներ, քանի որ  ժանտախտը կրկին գլուխ էր բարձրացնում աշխարհի տարբեր մասերում՝ ահաբեկելով բնակչությանը և բնաջնջելով մարդկանց մեծ խմբերի,  

    Իրոք, վաղ Ժամանակակից Եվրոպան ապրեց Եվրոպայի պատմության մեջ մարդկային վատթարագույն աղետը, երբ Մեծ Ժանտախտը 1347 թ. հարվածեց Եվրոպային։  Այդ ավշային ժանտախտը իրականում ոչնչացրեց Եվրոպայի բնակչության մեկ երրորդին։  Կարո՞ղ եք երևակայել մի հիվանդություն, որը տարածվում է մայրցամաքում և սպանում դրա բնակչության մեկ երրորդին։  Նույնիսկ արդիական ժամանակներում, երբ էբոլա վիրուսը տարածվեց Սիերա Լեոնեում, Լիբերիայում և Գվինեայում, մահացավ ընդամենը տասը հազար մարդ։  Երևակայեք մի հիվանդություն, որը կարող էր սպանել միլիոնավոր մարդկանց և մայրցամաքից «դատարկել» բնակչությանը։

    Ժանտախտի զոհերը ողջ մնալու շատ փոքր հնարավորություն ունեին՝ այնպիսի ախտանշանների պատճառով, ինչպիսիք են բարձր ջերմությունը և ներքին արյունաhոսությունը, որոնք առաջացնում էին սև բծեր և խոշոր ուռուցքներ։  Այս հիվանդությունով վարակված յուրաքանչյուր ոք մահանում էր երեքից հինգ տարիների ընթացքում։

    Ժամանակի բժիշկները կարծում էին, որ ժանտախտի պատճառը խոնավությունից ապականված օդն էր, քայքայվող անթաղ դիակները և սանիտարական վատ պայմանները։  Որոշ մարդիկ նաև կարծում էին, թե հիվանդությունը տարածում էին հրեաները։  Տասնչորսերորդ դարի բժիշկները չգիտեին, որ հիվանդության հարուցիչը լվերի ու առնետների տարածած մի պարզ մանրէ է։  Բժշկությունը չգիտեր պարզ հակաբիոտիկների մասին,  հիվանդության դեմ պայքարելու բացարձակապես ոչ մի հնար չուներ։  Հակաբիոտիկների գաղտնիքի իմացությունը միլիոնավոր մարդկանց փրկած կլիներ մահից։

    Միայն 1877 թ. Լուի Պաստերը և Ռոբերտ Կոխը նկատեցին, որ օդի միջոցով տարածվող մանրէն (bacillus) կարող է արգելակել մեկ այլ մանրէի՝ bacillus anthracis-ի աճը։  Հակամանրէային դեղամիջոցների ցուցաբերած այս երևույթը անվանվեց «հակաբիոզ»։  Միայն 1942 թ.-ին այդպիսի ներգործություն ունեցող դեղերը ամերիկացի միկրոկենսաբան Սելման Վաքսմանի կողմից ի վերջո անվանվեցին հակաբիոտիկներ։

    Հակաբիոտիկների այս գաղտնիքն էր, որը բացակայում էր տասնչորսերորդ դարում։  Սա այն գաղտնիքն է, որը տասնչորսերորդ դարում կկանխեր միլիոնավոր մարդկանց մահը ավշային ժանտախտից։  Այնպիսի պարզ դեղեր, ինչպիսիք են ստրեպտոմիցինը, գենտամիցինը և ցիպրոֆլոքսացինը, կկասեցներ հիվանդության տարածումը։  Այսօր ավշային ժանտախտից մահանալու հնարավորությունը գրեթե զրոյական է։

    Մեկ մարդ անգամ չէր մահանա ավշային ժանտախտից, եթե մենք իմանայինք հակաբիոտիկների գաղտնիքը։  Հաղթության գաղտնիքը մեծապես փոխում է մարդու կյանքը։  Հաղթության գաղտնիքը փրկում է բազմաթիվ կյանքեր։  Հաղթության գաղտնիքը փոխում է ամեն ինչ։

    Ձեր կյանքի կարևորագույն աղոթքներից մեկը պետք է լինի աղոթքը հայտնության հոգու համար։  Աղոթքեք հաղթության գաղտնիքի համար։  Սա ժամանակին կատարվող հայտնության և իմացության աղոթքն է, որը մեծ փոփոխություններ առաջ կբերի ձեր կյանքում։

    2. Ձեր բարգավաճությունը կախված է ձեր կողմից Աստծու գաղտնիքի բացահայտումից. 

    Այսպես է ասում Տեր Աստված իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, բացեմ քո առաջ դռները, և քաղաքները չփակվեն։

    Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։

    Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը, որը կանչեց քո անունը։

    Եսայ. 45.1-3

    Հաղթության գաղտնիքները ձեզ կտանեն բարգավաճության։  Հարստությունների մեծ մասը աչքով տեսանալի չէ։  Իրական հարստությունների մեծ մասը աչքով տեսանալի չէ։  Ահա թ ինչու դրանք կոչվում են «մթության գանձեր»։  Մեր աշխարհի հարստությունների մեծ մասը թաքնված է ծածուկ վայրերում։  Այս աշխարհի հարստությունները գտնելու համար ձեզ պետք է հայտնություն տրվի՝ բացահայտելու հարստություն գտնելու գաղտնիքը։  Դուք պետք է հայտնաբերեք գաղտնի վայրերը, որտեղ թաքնված է հարստությունը։

    Շատերի համար դեռևս գաղտնիք է մնում, թե ինչու որոշ մարդիկ հարուստ են։  Մարդիկ շատ բաներ են անում բարգավաճելու համար, սակայն քչերին է տրվում բարգավաճության գաղտնիքը։  Դրամը թաքնված է ծածուկ վայրերում։  Առանց որոշակի գաղտնիքների իմացության դուք ձեր մնացած կյանքը կապրեք աղքատության մեջ։  Ձեզ հարկավոր է հայտնության հոգի՝ բարգավաճության և հաջողության գաղտնիքները ձեզ տալու համար։  Եկեղեցու աճը տեղի է ունենում ձեր կողմից որոշակի գիտելիքների իմացության միջոցով։  Մեր բոլոր դժվարություններին կարող է կտրուկ վերջ դրվել, եթե բացահայտենք իրական հաջողության հիմքում ընկած գաղտնիքը։

    Դուք պետք է գաղտնիքներ բացահայտեք, քանի որ մեծությունը և բարգավաճությունը հիմնված են կարևոր գաղտնիքների բացահայտման վրա։  Մարդիկ, ովքեր հայտնագործել են ավտոմեքենաներ, օդանավեր, էլեկտրոնային սալիկներ (պլանշետներ), ինչպիսին է, օր, iPad-ը, հեռախոսներ և հեռուստացույցներ, այս աշխարհի միլիոնատերերն են։  Շատ ազգեր չգիտեն այդ առարկաներն աշխատեցնելու ձևը։  Այդ գաղտնիքները բացահայտողները դարձել են աշխարհի ամենահարուստ մարդիկ։  Մտածեք այն վիթխարի տարբերության մասին, որը գոյություն ունի բջջային հեռախոս պատրաստելու գաղտնիքը բացահայտած մարդկանց և ընդամենը նարինջ ու լոլիկ հավաքող մարդկանց միջև։  Կոկոսյան ընկույզ կամ պղպեղ հավաքելու համար կարիք չկա տիրապետելու հատուկ գաղտնիքի։  Սակայն հեռուստացույց աշխատեցնելու համար պետք է իմանաք որոշակի գաղտնիքներ։  Գաղտնիքների տիրապետելը մարդկանց դարձնում է շատ արժեքավոր։  Դանիելը ոչ միայն ողջ պահվեց, այլև դարձավ քաղաքի երրորդ ամենակարևոր անձը և ստացավ բարգավաճություն, որի խորհրդանիշը պարանոցից կախված ոսկե շղթան էր։  Երբ հայտնագործեք Աստծու գաղտնիքը հայտնության հոգւ միջոցով, դուք նույնպես կդառնաք կարևոր։  Դուք կծածկվեք ոսկով, հայտնության հոգով։

    Բաղդասարը հրաման տվեց, և նրան ծիրանի հագցրին ու ոսկյա մանյակ դրին պարանոցին։ Ապա նրան հռչակեցին իշխան՝ լինելու թագավորության երրորդ մարդը։

    Դան. 6.29

    3. Աստծու գաղտնիքը տրվում է արդարներին և Նրա մարգարեներին։

    ...քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցում արդարների հետ։

    Առակն. 3.32

    Դուք ձեր գաղտնիքները ամեն մեկի չեք պատմում։  Ինչո՞ւ եք սպասում, որ Աստված Իր գաղտնիքները պատմի բոլորին։  Այն մարդիկ, ում Աստված տվել է Իր գաղտնիքը, նրանք են, ում Աստված տեսնում է որպես արդարների։  Աստված իր հայտնությունը թաքցնում է նրանցից, ովքեր ամբարիշտ են, և դա տալիս է արդարներին։

    Ծառաները մոտ են իրենց տերերին և աշխատում են նրանց շրջակա տարածքում,  ուստի տարօրինակ չէ, որ ծառաներն իմանում են շատ գաղտնիքներ, որոնք կողմնակի մարդիկ երբեք չեն իմանա։  Ձգտեք լինել Աստծու ծառան, ձգտեք լինել Նրա մարգարեն, և ձեզ կերաշխավորվի մեծաթիվ հրաշագործ գաղտնիքների բացահայտումը։

    Դրա համար Տերը ոչինչ չի անի, եթե իր գաղտնի խորհուրդը չհայտնի իր ծառա մարգարեներին։

    Ամոս 3.7

    4. Աստծու գաղտնիքը տրվում է ձեր կյանքի որոշակի շրջաններում.  

    «Ո՞վ ինձ կդարձներ նախկին օրերիս, ամիսներին իմ, երբ պաշտպանում էր ինձ ինքը Աստված,

    երբ լուսավոր էր նրա ճրագը իմ գլխի վերև, երբ նրա լույսով էի ընթանում խավարի միջով, 

    երբ զվարճության ճամփի մեջ էի, երբ Տերն այցի էր գալիս իմ տունը...

    Հոբ 29.2-4

    Հոբը հաճույքով տեղեկանում էր այդ գաղտնիքներից որոշներին իր կյանքի որոշակի շրջանում։  Նա կրքոտ կերպով խոսում էր այն շրջանի մասին, երբ Աստված իրեն տվեց գաղտնիքներ և հայտնություն։  Դուք միշտ հետ կնայեք այն շրջանին, երբ Աստված ձեզ տվեց որոշ հայտնություններ։

    Հոբը հուսահատ կերպով ցանկանում էր կրկին ապրել հայտնության ժամանակները։  Ճշմարիտ մարգարեները ձեզ կհայտնեն, թե երբ են հայտնություն ունենում, երբ՝ ոչ։  Իրականությունն այն է, որ հայտնությունն ամբողջ ժամանակ չի գալիս։  Հոբն ասում էր, որ կուզեր դարձյալ երիտասարդ լինել, երբ Աստծու գաղտնիքները բացահայտվում էին նրան (Հոբ 29.4)։

    Քենեթ Հեգինը նկարագրում է, թե ինչպես Աստված իրեն օրհնեց Հիսուս Քրիստոսի ութ տեսիլքներով 1950-1958 թթ.։  Նա նկարագրում է, թե ինչպես Տերը այլևս այդ կերպ չհայտնվեց իրեն  1958 թ.-ից ի վեր։  Քենեթ Հեգինզը ընդամենը երեսուներեք տարեկան էր, երբ Տերը հայտնվեց նրեն։  Նա հոգևոր սպասավորություն իրականացրեց մինչև ութսունվեց տարեկան հասակը։

    Կարևոր է գաղտնիքներ բացահայտել երիտասարդ տարիքում։  Երբ երիտասարդ եք, ձեր ամբողջ կյանքն առջևում է։  Դուք ունեք Աստծու ցույց տված գաղտնիքներն ու հայտնությունների իրագործելու լավ հնարավորություն։  Եբ բացահայտեցի Մատթ. 6.33-ի գաղտնիքը, երբ սովորում էի դպրոցում։  Դա իմ կյանքի համար եղել է բարգավաճության մեծագույն գաղտնիքը։  Նախ Աստծուն որոնելը և նախ Նրա արքայությունը կառուցելը բարգավաճություն տանող աստվածային գաղտնիքներ են։

    5. Աղոթքը Աստծու կարևոր գաղտնիքները բացահայտելու բանալին է.

    Դանիելը մտավ իր տունը և բանը հայտնեց իր ընկերներին՝ Անանիային, Ազարիային և Միսայելին։ ՆՐԱՆՔ ԳԹՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՐԿՆՔԻ ԱՍՏԾՈՒՑ, որպեսզի նա Դանիելին ու իր ընկերներին կորստի չմատնի բաբելացի այլ իմաստունների հետ։

    ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԱՂՏՆԻՔԸ ԴԱՆԻԵԼԻՆ ՀԱՅՏՆՎԵՑ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՏԵՍԻԼՔՈՒՄ։  Դանիելը օրհնեց երկնքի Աստծուն և ասաց.  «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն է իմաստությունը, հանճարը և զորությունը։ Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստուններին իմաստություն է տալիս և խելամիտներին՝ իմացություն, Բացահայտում Է խորին և ծածուկ բաները, գիտի, թե

    Enjoying the preview?
    Page 1 of 1