Daniel Varouzhan/Դանիէլ Վարուժան: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ
()
About this ebook
Daniel Varouzhan is one of the outstanding figures of western Armenian poetry. The works of Daniel Varouzhan are among the highlights of the Armenian classical poetry and are of universal significance.
Դանիէլ Վարուժանի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Գիրքը հասցէագրուած է ոչ միայն մեր դպրոցականներին, այլեւ աշխարհասփիւռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպէս նաեւ մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրութիւնը հայ բազմադարեան գրականութեան նկատմամբ:
Դանիել Վարուժանն արևմտահայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից է: Դ. Վարուժանի ստեղծագործությունը հայ դասական քնարերգության բարձրագույն արժեքներից է և ունի համամարդկային նշանակություն:
Related to Daniel Varouzhan/Դանիէլ Վարուժան
Titles in the series (11)
Aksel Bakunts/ Ակսել Բակունց: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsAvetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsPetros Duryan. Works/ Պետրոս Դուրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsYeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsDaniel Varouzhan/Դանիէլ Վարուժան: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsLevon Shant: Works/Լեւոն Շանթ. Երկրեր/: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsVahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsGhazaros Aghayan: Works/Ղազարոս Աղայեան. Երկեր: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsMovses Khorenatsi. History of Armenia/Մովսես Խորենացի: Հայոց Պատմություն Rating: 5 out of 5 stars5/5Mushegh Ishxan. Poems/Մուշեղ Իշխան. Բանաստեղծութիւններ: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsSiamanto. Works/Սիամանթոյ. բանաստեղծությիւններ: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratings
Related ebooks
Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը Rating: 0 out of 5 stars0 ratingsAvetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsPetros Duryan. Works/ Պետրոս Դուրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsՀեթանոսական երգեր Rating: 5 out of 5 stars5/5Ավետիք Իսահակյան - Իմ Գրադարանը Rating: 0 out of 5 stars0 ratingsLevon Shant: Works/Լեւոն Շանթ. Երկրեր/: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsԹուրքի աղջիկը Rating: 0 out of 5 stars0 ratingsYeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsMushegh Ishxan. Poems/Մուշեղ Իշխան. Բանաստեղծութիւններ: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsՄթնշաղի անուրջներ Rating: 0 out of 5 stars0 ratingsԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ և խոհեր Rating: 0 out of 5 stars0 ratingsՍիրոյ եւ Արկածի Տղաքը Rating: 5 out of 5 stars5/5Գրչի հանաքներ Rating: 5 out of 5 stars5/5Պոեմներ, առակներ, հեքիաթներ Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 5 out of 5 stars5/5Բանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsՊարապ վախտի խաղալիք Rating: 5 out of 5 stars5/5Պատմվածքներ Rating: 0 out of 5 stars0 ratingsչկա՝ չկա Rating: 0 out of 5 stars0 ratingsԱյինկա Rating: 5 out of 5 stars5/5Վերք Հայաստանի Rating: 0 out of 5 stars0 ratingsԴանթեական առասպել Rating: 0 out of 5 stars0 ratingsՀուզանք ու զանգ Rating: 0 out of 5 stars0 ratingsԲժիշկին գիրքէն փրցուած էջեր Rating: 0 out of 5 stars0 ratingsԹենդի Rating: 5 out of 5 stars5/5Անբախտ Հռիփսիմե Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratings
Reviews for Daniel Varouzhan/Դանիէլ Վարուժան
0 ratings0 reviews
Book preview
Daniel Varouzhan/Դանիէլ Վարուժան - Nver Virabyan/Նուէր Վիրաբեան
նկատմամբ:
ՆԱԽԱԲԱՆ
Դանիէլ Վարուժանն արեւմտահայ քնարերգութեան ամենաինքնատիպ դէմքերից է: Նրա ստեղծագործութիւններն անձնական ու հասարակական ցաւերի ծնունդ են: Վարուժանի բանաստեղծութիւնները կործանումից ելքեր որոնող ժողովրդի մաքառումների ուժի ու ճակատագրի փիլիսոփայական խտացումներ են: Նրա առաջին` «Սարսուռներ» ժողովածոյի մէջ արտայայտուած են կեանքի տառապանքից ծնուած ցաւը եւ ամոքման բաղձանքը, հակադրուած են իրականութիւնն ու երազանքները:
«Ցեղին սիրտը» ժողովածոն տոգորուած է հայրենասիրական ոգով. այնտեղ մէկտեղուած են ցեղի մորմոքն ու ապրելու հաւատը: Ատելութեամբ խօսելով թուրքական բռնակալութեան եւ Աբդուլ Համիդ 2-րդ սուլթանի մասին` Վարուժանը բացայայտել է գերտէրութիւնների կեղծ մարդասիրութեամբ քօղարկուած դիւանագիտութիւնը:
«Դանիէլ Վարուժանի …. «Ցեղին սիրտը» ժողովածոն աղօթագիրք էր ամէն մի ապստամբի համար այնտեղ` Թուրքահայաստանում, որտեղ գոյութեան իրաւունքը թաթախուած էր արեան մէջ` Եւրոպայի բարեկամութեամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խօսքը գործի վերածուեց»,– գրել է ռուս բանաստեղծ եւ թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին: Դ. Վարուժանի ստեղծագործութիւնը հայ դասական քնարերգութեան բարձրագոյն արժէքներից է եւ ունի համամարդկային նշանակութիւն:
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
(1884-1915)
Դանիէլ Վարուժանը (Դանիէլ Չպուքքարեան) ծնուել է 1884-ին, Արեւմտեան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գիւղում, որը մինչեւ 1915-ի եղեռնն ունէր 500 տուն հայ բնակիչ։ Ուռենիազարդ այդ գիւղը գտնւում է Ալիսի ջրերի մօտ, շուրջը «ցորեանի ծովեր»։ Վարուժանը տակաւին «թիթեռնիկներ որսալու» հասակում էր, երբ հայրը պանդխտում է Պոլիս՝ ակամայ որբացնելով ընտանիքը։
Մանուկ Վարուժանը նոր էր ոտք դրել գիւղի դպրոցը, երբ 1894-96-ի ջարդերը Սասունից տարածւում են ամբողջ Արեւմտահայաստան, հասնում Սեբաստիա։ Այդ օրերին, գնալով Պոլիս, նա հօրը գտնում է բանտում։ Դեռեւս այդ պահից հոգու մէջ զգում է «առիւծի բաշի» թափահարում։ Ցասման ու կսկիծի այդ զգացումը այնուհետեւ աճում է ուսման ընթացքի հետ։ Երկու տարի Պոլսի Մխիթարեան նախակրթարանում, ապա Քաղկեդոնի վարժարանում պատանի Վարուժանը այդ զգացումի ներշնչանքով է կատարում գրական առաջին փորձերը։ 1902-ին իր ուսուցչի՝ Արիստակես Քասգգանտիլեանի յանձնարարական գրութեամբ ընդունւում է Վենետիկի Մուրատ-Ռափայելեան դպրոցը: Նամակում գրուած էր. «Նոր Մկրտիչ Պեշիկթաշլեան մը կը ղրկեմ, լա՛վ նայեցէք»:
1905-ին հայագիտական հարուստ պաշարով դպրոցն աւարտելով՝ Վարուժանը «Գեղանի» հանդէսում լոյս է ընծայում «Սարսուռներ» բանաստեղծաշարը։ Այդ նոյն թուականին ընդունւում է Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանը։ Բանուորական միջավայրը, առաջադէմ գաղափարները ձեւաւորում են նրա աշխարհայեացքը, իսկ գրական ծանօթութիւնը՝ «Հոմերէն մինչեւ Մետերլինգ» հասունացնում է տաղանդը։ 1909-ին, համալսարանն աւարտելով, ուղեւորւում է հայրենի Սեբաստիա՝ ուսուցչութեան։ Այստեղ է, որ նրա մանկական տպաւորութիւնները թարմանում են բնաշխարհիկ գեղեցկութիւններով։ Սեբաստիայում, Եւդոկիայում, ապա եւ Պոլսում, ուր ապրիլեան օրերին եղերական վախճան պիտի գտնէին գրական սերունդները, Վարուժանը ծաւալում է գրական-հասարակական եւ մանկավարժական լայն գործունէութիւն: Նա հրատարակում է «Նաւասարդ» տարեգիրքը, դառնում գրական վերածնութեան եւ գրական նոր հոսանքի պարագլուխ, պայքարելով այն ամէնի դէմ, ինչ քարացած էր եւ յետադէմ, ինչ հետեւանք էր ստրկամտութեան ու բռնութեան:
Դանիէլ Վարուժանի կեանքը կարճատեւ եղաւ: Շատերն ընկան, կարելի է ասել, իրենց արուեստանոցի մարմարեա բեկորների մօտ՝ տեսնելով «մորթուած արշալոյսներ»: Անաւարտ մնացին գեղեցիկ մտայղացումներն ու երազները: Անաւարտ մնաց Վարուժանի «Հայ հոմերագիրքը», «Գինիի երգը», «Սասմանց տունը»: Տեղի էր ունեցել, բանաստեղծի խօսքերով, կործանումն այն ամէնի, «ինչ որ հանճարն էր կանգնէր»:
ՀԱՅՐ, ՕՐՀՆԷ՜
Հա՛յր իմ, օրհնէ՛. ժամը հասաւ. պիտի երթամ.
Նոր կեանք մ’ինծի կը սպասէ:
Պատմութիւնն ես թողուցի. նոր արիւն
Երակիս մէջ կը վազէ։
Յառա՜ջ, յառա՜ջ,- գըլուխս ետ չե՛մ դարձնէր,
Երկնքէս վա՛ր թող իյնան
Անվիշտ կեանքիս ամէն աստղեր. հոգս չէ՛.
Անցեալս իջնայ թող դամբան։
Օհ, ինծի՛ ի՞նչ՝ թէ կը փետեմ վարդին թերթ,
Եւ փուշին կեանք կու տամ միշտ,
Թէ գըրկաբաց յորձանքին մէ՛ջ կնետուիմ.-
Խինդս է՝ ձանձրոյթ, սէրս է՝ վիշտ։
Ամէն խայտանք ջախջախեցի սրտիս մէջ.
Չեմ վախնար սեւ ծծելէ.
Վանք մըտնող կոյս մ՛եմ՝ որ խըզուած իր վարսեր՝
Անխիղճ, անհոգ կը դիտէ՜…
Հա՛յր, ես կ’երթամ այն ճամփայեն` որ ճերմակ
Մազերուդ զիս կըտանի,
Վաստակաբեկ ոսկրներուդ, ծեր սըրտիդ
Եւ սերերուդ կենդանի...
Բաւական է,- աշխատեցար, կըրեցիր,
Ամէն նետի, հարուածի
Վահան եղար ինծի համար, հոգիդ է
Որ հոգուոյս մէջ կը յածի։
Իմ արիւնս է գոյացած քու քրտինքէդ-
Յոգնութեանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիդ, կաղնի՜, երբ կուրծք կու տար մըրըրիկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ
Կը մեծանայի:-Հարկ է հիմա ա՛լ հանգչիս
Եւ ես քեզի յաջորդեմ…
Խոնջե՜նք, խոնջե՜նք,- կ’ուզեմ կըռուիլ, աշխատիլ,
Ելլել կեանքին, կեանքին դէմ…
Հա՛յր իմ, օրհնէ՛. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերեդ կաթի վար
Աղօթքդ՝ եկած հոգուոյդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնէ՛, հա՛յր։
ՀԻՒԱՆԴ Է
Ստուերին մէջ խանի մ’անկիւնը լըքուած
Թշուա՜ռ պանդուխտ, հիւանդ է.
Խոնաւութիւնն անոր մարմինը շիթ-շիթ
Գերեզմանին կը նետէ:
Բժիշկ չունի, եղած դըրամն ալ հատաւ.
Ցաւը ծանր է.- գըթութիւ՜ն:
Հոն չկայ սիրտ մ’որ բարութիւնը քամէ
Անոր ծարաւ շըրթներուն:
Եւ ինքնիրեն մըտերիմներ կը ստեղծէ
Ցընորքներուն մէջ ջերմին.
Իր վիճակին կարեկցող մէկը չունի
Բացի մամուկը որմին:
Մըթընշաղին մէջ կը մարմրի, կը հիւծի
Մըթընշաղի մը նման.
Լռութիւնն հոն կարծես դագաղ մը կ’երկնէ.
Օրոցք` տունեն գերեզման:
Երիտասարդ է տակաւին, եւ փեսայ.
Պոլսեն մինչեւ Վան հեռու,
Հոն` հաց կ’ուզեն հարսն ու ծնողք. զի՜նք կ’ուզեն.
Դեռ շատ շուտ է մեռնելու:
Ան իր արիւնն իր քըրտինքով կը շահէր…
Տէր, ի՞նչ սրտով կը կոտրես
Թեւն` որուն վրայ կը կըռթընին մանուկներ
Եւ ծընողքներ ձիւնագես:
Դուրսն արեւին , զեփիւռին տակ կ’ուռճանան
Բախտաւորներն աննիազ.
Արտին մէջ աստղն աւշի ելքին կը ժըպտի,
Տէ՛ր, զինք ինչու՞ կը մոռնաս:
Այդ բազուկներն աշխատանքի համար են,
Ո՛չ մահուան դէմ կըռուելու-
Բախտը խուցին մէկ անկիւնեն կը խընդայ
Օձի ժըպտով մ’ահարկու:
Պիտի մեռնի. -խիստ մահացու հիւանդցաւ.
Եւ պատանքին մէջ երբեք
Պիտ’ չտանի սիրելիի մ’արցունքներն
Ու սեւ ուխտերն յուսաբեկ:
Պիտի մեռնի.- եւ իր բընիկ լուսնին տակ,
Հարսը սիրոյ ծարաւով`
Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասէ…
Խեղճ վանուհի, ապահով:
Յոյսի ամէն խոստումներու վայելքին`
Կը ծիծաղիս աստղին հետ.
Մինչդեռ կեանքի երկնքին վրայ կը գծուի
Շանթը շողին զուգահետ:
Որու՞ն համար շուշանն ու վարդ փոխ կու տան
Իրենց միացումն` այտերուդ.
Ինչու՞ Վանայ լիճն աստղերով կը վառի՝
Նախանձելով աչքերուդ:
Որու՞ն համար հաջաղիդ տակ կը պահես
Ըմբոստանքներն համբոյրին…
Վաղն, հէգ ծաղիկ, պիտի ճամփորդ մը գուժէ.
«Մէկ աչքը բաց թաղեցին»:
ՁՕՆ
Եղէգնեայ գըրչով երգեցի փառքեր.
- Քեզի ընծա՜յ, ի՛մ հայրենիք -
Սոսեաց անտառէն էի զայն կտրէր…
– Քեզի ընծա՜յ, հի՛ն հայրենիք –
Եղէգնեայ գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղէգան փող լո՛յս ելանէր:
Եղէգնեայ գըրչով երգեցի կարօտ.
– Ձեզի ընծա՜յ, հա՛յ պանդուխտներ –
Ան տարաշխարհիկ բոյսի մ’էր ծըղօտ…
– Ձեզի ընծա՜յ, հէ՛գ պանդուխտներ –
Եղէգնեայ գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղէգան փող ո՛ղբ ելանէր:
Եղէգնեայ գըրչով երգեցի արիւն.
– Ձեզի ընծա՜յ, սուրի՛ զոհեր –
Ան ծլած էր մոխրի մէջ իբրեւ կընիւն…
– Ձեզի ընծա՜յ, կրակի զոհեր –
Եղէգնեայ գըրչով երգեցի վէրքեր.
Ընդ եղէգան փող սի՛րտս ելանէր:
Եղէգնեայ գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜յ, հա՛յր ալեհեր –
Ցամաքած աղբիւրէն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜յ, մա՛յր կարեվէր –
Եղէգնեայ գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղէգան փող ծու՛խ ելանէր:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜յ, հա՛յ մարտիկներ –
Գրիչս եղաւ անթրոց սրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜յ, քա՛ջ մարտիկներ –
Եղէգնեայ գըրչով վրէժ երգեցի.
Ընդ եղէգան փող բո՛ց ելանէր:
ՆԵՄԵՍԻՍ
Պաշտէ դահանակէ աչքերով Աստուածուհին, ո՛վ ժողովուրդ, երբ բռնակալութիւնները կործանես, կործանէ այլեւս զինքն ալ, եւ դո՛ւն բարձրացիր իր պատուանդանին վրայ` շուշան մը ձեռքիդ մէջ:
Քերթողն հըսկայ, մըրըրկավարս, հըրաչուի,
Նուիրական արուեստանոցն իր մըտաւ,
Եւ փակեց լայն պողպատ դըռներն հապըշտապ.
Փակեց փողկերն երկընքին դէմ, որոնց նեղ
Ճեղքերուն մէջ մընացին
Արեգակին մազերն ոսկի, սանտրուած:
Լեռնակուտակ զանգուած մ’ընտիր մարմարի
Այդ շէնքին մէջ մըթընշաղ
Կը սպասէր` ձեւն հագնելու հին դիւցազնի.
Եւ կամ գուցէ կը յուսար
Որ աստղերէն իջնելով`
Պիտի աստուած մը գայ իր մէջ բընակիլ:
Զանգուածը այդ ապառաժ մ’էր բարբարոս`
Որուն մէջ դեռ կը մնար
Կիսաւեր բոյն մը արծուի.
Եւ խորն իր մէկ խոռոչին
Օձ մ’էր ծուարած ու կը նընջէր հանդարտիկ:
Քերթողն ինքզինք պահ մ’անհունին մէջ հոգուոյն
Ըզգաց Աստուած:- Սոթտեց թեւերը ջղուտ.
Ոսկեղէն մուրճը ափին մէջ, դժգոյն, վեհ,
Մարմարին դէմ, գըլխեբաց,
Հըսկայի պէս կանգնեցաւ...
Նըշմարեցին աչքերը ձեռք մ’այն ատեն
Մութին ծոցեն` կարկառուն`
Որ վիթխարի բըռնած սափոր մը պարպեց
Խորն իր հոգուոյն լայնալիճ
Տիեզերքին ըստեղծահիւթն հողաբոյր:
Եւ քանդակեց, քանդակեց,
Եւ քանդակեց, քանդակեց:
Արուեստանոցին բիւզանդական գըմբէթէն
Յոյսի ձէթով լի սուրբի գանգ մը կախուած
կ’ըլլար ջահն իր լուսատու:
Ան կը տեսնէր մարմարին շուրջը ձեւուած
Հզօր երազն` որ միս կառնուր եւ ծալքեր:
Մըտածումն իր` այդ քարին կոյս ծոցին մէջ՝
Իր արմատներն յուշիկ - յուշիկ կը խըրէր
Ծառի մը պէս ձիթենի:
Եւ քանդակեց, քանդակեց,
Եւ քանդակեց, քանդակեց...
Ամէն մի բուռն հարուածին տակ յաղթ մուրճին`
Ինչպէս թէ ռումբ մը պայթող`
Ուղխ մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ,
կ’անձրեւէին պատերն ի վար խաւարչուտ
Պսակի պէս քայքայուող:
Դուրսն ողկոյզներն յասմիկին
Կը թափէին մուրճին մեն մի թնդիւնեն
Փեղկերն ի վար իրենց կապոյտ ծաղիկներ:
Եւ քանդակեց, քանդակեց,
Եւ քանդակեց, քանդակեց.
Մինչեւ որ բիրտ վայրենութիւնը քարին
Նուաճուեցաւ, եւ ահա գլուխ մը կնոջ
Մարմարին մէջ